Ես Վեներայի վրա ստուգեցի տաք-սառի մարտավարությունը՝
միմյանց միացնելով մոդելի աշխատանքի հաջողությունները և ծնողական վեճերի տխրությունը:
Ես բիլիարդի մարտավարությունը ստուգեցի Իգորի վրա՝ ստիպելով
նրա ընկերներին հրահրել Իգորին ինքնահաստատման՝
Պյոտրի հետ վիճելու ժամանակ:
Ես ստուգեցի մտրակի և տորթի մարտավարությունը Ժակի վրա՝
Մարտինին դուր գալու ցանկություն առաջացնելով, միաժամանակ նրան վախեցնելով ավազակների խմբով: Նրանց
հոգիները ամրանում են: Ես աշխատանքն ավարտում եմ ինտուիցիայի, երազների և
կատուների միջոցով: Միաժամանակ ես ինձ հաշվետվություն եմ տալիս, որ խթանում եմ
իրերին՝ իրենց բնական ուղղվածությամբ
զարգանալուն: Էդմոնդը ճիշտ է, նախիրն ինքն իրեն է շարժվում: Ես վառում եմ
ոլորտները և տեսնում, որ արդյունքն այնքան էլ լավ չի, ինչքան, որ ես ցանկանում էի:
Իրականում նախիրն այնքան էլ չի շարժվում:
Ռաուլը զվարճանում է՝ տեսնելով իմ հիասթափությունը:
-Նրանց իսկապես օգնել հնարավոր չի: Հնարավոր է միայն
հեռու պահել ամենահիմար սխալներից:
Իմանալով իմ ընկերոջ պարտվողական հայացքները, ես
նախընտրում եմ փոխել խոսակցության թեման:
-Ի՞սկ այդ հայտնի Նատալի Կիմը, որի մասին խոսում էր մեծ
ինկը:
Ռաուլն ասում է, որ ուսումնասիրել է նրա դեպքը և որ այդ
աղջկա մեջ անսովոր ոչինչ չկա: Համենայն դեպս, նա չի տեսնում աղջկա մեջ անսովոր
ոչինչ: Ե՛վ կարմայի /հմայքի/ , և՛ ժառանգականության մեջ, և՛ իր առաջին ազատ
ընտրությունների մեջ որպես մարդ նա իրեն դրսևորում է դասական ձևով:
-Ո՞րն է այդ ձևը:
-Շատ հիմարություններ է անում:
Նա ցույց է տալիս
ինձ ձուն, որպեսզի ես այն ուսումնասիրեմ:
Ազգանունը՝ Կիմ
Անունը՝ Նատալի
Ազգությունը՝ կորեացի
Աչքերը՝ մուգ դարչնագույն
Մազերը՝ սև
Տարբերակիչ առանձնահատկությունը՝ չափազանց ծիծաղկոտ է
Բացասական գիծը՝ միամտությունը
Դրական գիծը՝ չափազանց հասուն է, չափազանց խիզախ է:
Դեմքը լուսին է հիշեցնում, երկար սր հյուսքեր, սև նշաձև
աչքեր:Քսան տարեկանում Նատալի Կիմը չարաճճի աղջիկ է: Նա հագնվում է
իննսունականների հիպիների ոճով՝ սաբո ու հնդկական շորեր, և իր ընտանիքի հետ ապրում է Լիմում՝ Պերույում,
որտեղ նրա հայրը Հարավային Կորեայի դեսպանն է:
-Լավ ծնողներ, լավ մանկություն, ծնունդի ժամանակ
միավորների թիվ կազմել է 564:
Ես հուշում եմ.
- 564 600-ից: Այո… այո նա, գրեթե հրեշտակ է:
Ռաուլ Ռազորբակը հիասթափված դեմք է ընդունում:
-Ի՞նչ ես ասում: Սա ուղղակի հին հոգի է: Վատ սովորողի
պես մի քանի անգամ նույն դասարան է մնացել և, ի վերջո, առաջընթաց է ունեցել: Բայց վերջին գծից առաջ, նրանք բոլորն էլ դոփում են տեղում:
-Գեղեցկուհի, հարուստ, խելացի, ծնողները նրան սիրում են:
Ո՞վ է նա իրականում, քո Նատալի Կիմը, բոլոր հաճախորդների
,,Ռոյսռոյսը,,:
-Ես ինձ պատրանքնրով չեմ սփոփում:
Եվս մեկ անգամ նայում եմ զարմանալի ձուն: Դեսպանական
բնակավայրում Նատալիին իր երկու ավագ եղբայրների հետ սովորեցնում են մասնավոր
դասավանդողները: Պերույում նրանք ձանձրանում են, միայնակ չեն կարող գնալ ուր
ուզում են և դրա համար տարբեր խաղեր են մտածում իրենց համար: Տվյալ պահին Նատալին եղբայրների համար գիրք է
կարդում, որի վերնագիրն է ,,Հիպնոս բոլորի համար,,: Ես խոնարհվեցի ձվի վրա և
տեսնում եմ, որ նա ցանկանում է դասերից մեկը փորձել ավագ եղբոր՝ Ջեյմսի վրա, ով
տասնհինգ տարեկան է:
Նրանք ասացին, որ տղան փակի աչքերը, թուլանա և
պատկերացնի, որ ինքը ամուր տախտակ է:Ջեյմսը փակում է աչքերը, փորձում է
կենտրոնանալ և հետո ծիծաղից ճոճվում է:
-Չի ստացվում,- ցավով ասում է Նատալին:
-Մի անգամ էլ փորձենք, խոստանում եմ, էլ չեմ ծիծաղի,-
ասում է Ջեյմսը:
Բայց Նատալին անվրդով է:
-Գրքում ասվում է, եթե մարդն առաջին անգամ ծիծաղեց,
նշանակում է նա հիպնոսի չի ենթարկվում:
-Դե չէ, արի նորից, ամեն ինչ կստացվի:
-Ցավում եմ Ջեյմս, շատ քիչ մարդիկ են հիպնոսի
ենթարկվում, այս գրքի համաձայն,
բնակչության քսան տոկոսը, իսկ դու դրանց մեջ չես մտնում: Քեզ դա պետք չէ:
Հիպնոսի ենթարկվողը պետք է հետաքրքրված լինի, որպեսզի ամեն ինչ ստացվի, քանի որ
հենց նա է անում այդ աշխատանքը: Հիպնոսողը միայն ցույց է տալիս, որ նա ընդունակ է
մտնել այդ վիճակի մեջ:
Տասներեքամյա Վիլլին կամավոր համաձայնվեց այդ
տանջանքին: Նա մեծ համառությամբ փակում է
աչքերը , քանի որ իր ավագ եղբայրը չկարողացավ, ինքն ուզում է ապացուցել, որ կարող է հիպնոսի
ենթարկվել: Այնպես, կարծես թե դա պատվավոր կոչում էր:
-Դու ամուր ես տախտակի պես,- ասում է Նատալին միալար ձայնով,-
քո բոլոր մկանները քարացել են, դու չես կարող շարժվել:
Տղան սեղմում է բռունցքները, կծկում աչքերը, լարվում է և
սեղմվում:
-Դու ամուր ես, դաժան ես, չոր ես, դու հիմա ծառի մի
կտորն ես…
Նատալին Ջեյմսին նշան է անում կանգնել նրա հետևում և
հայտարարում է.
-Դու տախտակ ես, իսկ քանի որ տախտակ ես, ապա հիմա հետ
կընկնես…
Վիլլին ուղիղ և հաստատակամ սկսում է հետ ընկնել: Ջեյմսը բռնում է նրա ուսերից, իսկ
Նատալին ոտքերից: Նրանք նրա ոտքերը դնում են մի աթոռի վրա, իսկ գլուխը՝ մյուս: Նրան ոչ մի բան չի պահում, բայց չի ընկնում:
-Ստացվեց,- զարմացած բացականչում է Ջեյմսը:
Գրքում ասվում է, որ մարմինն այնքան ամուր է, որ նրա վրա կարելի է նստել:
-Դու համոզված ես, իսկ մենք նրա ողնաշարը չենք ջարդի:
Աղջիկը բարձրանում է իր անշարժ եղբոր վրա, և նա չի ընկնում, կանգնում է նրա փորին: Ջեյմսը համարձակվում է միանալ նրան: Դեռահասները հիացած են իրենց գտածոյով, ,,Հիպնոս բոլորի համար,,-ը աշխատում է:
-Մարդկային գիտակցությունն իր մեջ անհայտ ուժեր է պարփակում,- գրգռված բացականչում է Նատալին,- արի հիմա նրան իր տեղը դնենք:
Նրանք նորից վերցնում են Վիլլիին ոտքերից և ուսերից: Նրա աչքերն առաջվա պես փակ են և մարմինն ամուր է:
-Հիմա ես կսկսեմ հետհաշվարկ, և երբ հասնեմ զրոյին, դու ուշքի կգաս,- հայտարարում է
Նատալին:
-Երեք, երկուս, մեկ…զրո:
Վիլլին չի շարժվում: Խաղն արդեն ծիծաղելի չէ:
-Ոչինչ չեմ հասկանում, նա չի արթնանում,- անհանգստանում
է Նատալին:
-Նա, երևի, մահացել է: Ի՞նչ ենք ասելու մեր ծնողներին,-
թախծոտ ասում է Ջեյմսը:
Աղջիկը նյարդայնացած վերցնում է գիրքը
-Եթե սուբյեկտը չի արթնանում, նորից սկսեք հետհաշվարկը
վստահ տոնով և բարձր ծափահարեք՝ զրո ասելիս:
Նրանք նորից սկսում են հաշվել, բարձր ծափահարում են, և
այս անգամ նրանց հիպնոսացած եղբայրը բացում է աչքերը:
Հանգստություն:
-Ի՞նչ էիր զգում,- հարցնում հիպնոսողը:
-Ոչինչ, ես ոչինչ չեմ հիշում: Բայց ավելի շատ հաճելի էր:
Իսկ ի՞նչ է կատարվել:
Ռաուլ Ռազորբակը կասկածամիտ դեմք է ընդունում: Ինչ
վերաբերում է ինձ, ապա ինձ թվում է, որ այդ Նատալի Կիմի մեջ իսկապես ինչ-որ բան կա: Ես մանրամասն
ուսումնասիրում եմ նրա անցյալի հետագիծը:
Մինչ այս կյանքը կորեուհին եղել է Բալիի պարուհի: Նա խեղդվել է:
Մինչ այդ նա ապրել է շատ այլ գեղարվեստական կյանքեր.
Փղոսկրի ափի երկրում թմբկահար է եղել, Մալթայում քանդակագործ-նկարչուհի է եղել,
Զատկի կղզում՝ ճարտարապետ: Երբ ես մարդ էի, առանձնապես չէի հավատում
վերամարմնավորմանը: Ինձ զարմացնում էր, որ բոլոր մարդիկ իրենց անցյալում հրամանատար
, հետազոտող, նկարիչ, աստղ, կուրտիզանկա կամ հոգևորական էին տեսնում: Կարճ ասած,
պատմական գրքերի հերոսներ: Եթե հաշվի առնենք, որ մինչ 1900 թվականը բնակչության հինգ տոկոսը զբաղված էր
գյուղատնտեսությամբ, դա կարող է զարմանալի թվալ:
Ես նշում եմ, որ երկու կյանքերի արանքում, նատալի Կիմը,
որպես կանոն, երկար ժամանակ է անցկացրել Մաքրարանում:
-Ինչո՞ւ է նրան այդքան ժամանակ պետք եղել
վերամարմնավորման համար:
Ռաուլն առաջարկում է իր բացատրությունը:
-Որոշ մարդիկ անհամբեր են, և ամբոխը եղունգներով հրում
են, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ կանգնեն դատարանի առաջ: Մյուսները չեն
շտապում, դու ինքդ դա տեսար:
Ես հիշում եմ, որ իսկապես նարնջագույն աշխարհում
հանդիպել եմ հոգիների, որոնք իրենց դատին էին գնում առանց շտապելու:
Որոշների համար այդ ուղին դարեր է տևում:
-Մյունսերի համար կարծես մի կյանքի ավարտ լինի՝ հոպ:
Եվ նրանք նորից շտապում են կենտրոն, որպեսզի փորձեն
ստանալ գլխավոր մրցանակը և դուրս գան վերամարմնավորման փուլից: Անցյալ կյանքերում
Նատալին դա երևի թե փորձել է: Այնպես որ նա հիմա չի շտպում մարմնից կազմված նոր
ամպ ստանալ:
Ռաուլը տեղեկացնում է, որ Նատալին արդեն հարյուր
տասներեք անգամ վերամարմնավորվել է և որ վերջնական արդյունքում նա ունեցել է միայն
ութ հետաքրքիր կյանք:
-Եվ ի՞նչ է դա նշանակում ,,հետաքրքիր կյանքեր,,: Իսկ ինչ
է տեղի ունենում ,,ոչ հետաքրքիր կյանքերում,,:
-Առանձնահատուկ ոչ մի բան: Մարդիկ ծնվում են, ամուսնանում
են, երեխաներ են ունենում, իրենց համար անփոշի աշխատանք են գտնում և մեռնում են
սեփական մահճակալում, ութսուն տարեկանում:
Այդ կյանքը ոչ մի բանի համար է, առանց նպատակի, առանց հատուկ խնդիրներ,
առանց մեծ դժավարությունների հաղթահարման:
-Նշանակում է այդ կյանքերը, բացարձակ անօգուտ են:
Ռաուլն այդպես չի կարծում: Նա մտածում է, որ այդպիսի
միամիտ գոյություններ կարևոր կյանքերի
արանքում հանգստանալու համար են: Որոշ նահատակներ, անհասկանալի նկարիչներ,
խաղարկված գործի զինվորներ Դրախտ ընկնելիս
այնքան հոգնած են եղել, որ աղաչել են իրենց հանգստի վերամարմնավորում տալու
համար:
-Իմ Նատալին ունեցել է հարյուր հինգ կյանք հանգստի համար
և ութ հետաքրքիր , բայց շատ դժվար կյանք:
Ես նկատում եմ, որ եթե մի թանգարանում հավաքեին
բոլոր ստեղծագործությունները, որոնց
հեղինակը նա է եղել, կստացվեր բազմաթիվ մեծ և տարաբնույթ սրահներ:
-Այդ դեպքում ինչո՞ւ նրան չեն ազատել վերամարմնավորման
փուլից:
-Նա գրեթե հասել էր նպատակին,- ասում է Ռաուլը,- բայց
նրա ստեղծագործությունը բավական հոգևոր չէր, որպեսզի թույլ տային անցնել վերջին
գիծը:
-Ի՞նչն էր նրանում պակասում:
-Քիչ էր սերը, Նատալիի հոգին չափաանց զգայուն է կրքերի համարձակության հանդեպ: Տղամարդ լիներ, թե կին, նա միշտ վախենում էր իր ընկերոջից:
Նա երբեք ամբողջությամբ չէր տրվում, և ճիշտ էր: Բայց այդ
,,սխալների,, մեջ ընկնելուց խուսափելով, նա զրկվեց այն տեղեկությունից, անհանգստությունից,
այն ամենից, ինչ տալիս է սերը, երբ տրվում ես ամբողջությամբ:
Ես հասկանում եմ ընկերոջս հոռետեսությունը: Նրա
հաճախորդին խանգարում է ոչ թե հիմարությունը, այլ առողջամտությունը:
Մենք վերադառնում ենք Լիմայի կորեական դեսպանատուն՝ աղջկան
հետևելու: Այնտեղ ճաշի ժամն է: Ավագ եղբայրը պաշտում է լիմոնի համով տորթերը,
կրտսերը՝ շոկոլադե մուսովը, իսկ Նատալին՝ ,,լողացող կղզիները,,:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Комментариев нет:
Отправить комментарий