Ես դժգոհ էի Սանկտ Պետերբուրգի մանկատնից, և ես սխալվում էի: Նովոսիբիրսկի անչափահաս հանցագործների
գաղութում ավելի վատ է: Մանկատանը մեզ կերակրում էին մսի ավելորդ կտորներով,
համենայն դեպս , դրանք թարմ էին: Այստեղ դրանք նեխած են: Այս ամբողջ ընթացքում երևի
ինձ մոտ ձևավորվել է իմունային հզոր պաշտպանություն:
Մանկատանը սպիտակեղենը խոնավ էր, այստեղ այն լցված է
մատի հաստություն ունեցող փայտոջիլներով: Նույնիսկ մկները վախենում են դրացից:
Մանկատանը անընդհատ մեզի հետ հոտ էր գալիս, այստեղ ամեն տեղից նեխածության հոտ է
փչում:
Ես երկար փոշմանեցի, որ վրեժ լուծեցի Վլադիմիրի համար,
գնդապետի հետ գնալու փոխարեն: Վերջերս իմացա, որ իմ նախկին ապագա հայրը բանտարկված
է: Նա իսկապես պեդոֆիլների ցանցի մեջ էր մտնում: Իմ ընկերները ճիշտ էին: Եթե
նույնի՞սկ շքանշաններով զինվորականին չի կարելի հավատալ….
Առաջին իսկ օրը, քանի դեռ քնած էի, իմ բոլոր իրերը
գողացան: Գիշերը անընդհատ ձայներ են լսվում: Երբեմն գռոցներ են լսվում, իմ երևակայությունը սկսում է սարսափնր նկարել ,
և ես չեմ կարողանում հանգստանալ:
Վանյան նույնպես այստեղ է: Քանի որ նա էր ինձ դաշույնը
տվել, տնօրենը որոշեց, որ նա իմ հանցակիցն է: Առաջին իսկ օրը նրան ծեծեցին: Նա
կարծես ձգում է հարվածները: Ես խառնվեցի, որպեսզի օգնեմ: Նա ասում է, որ ամբողջ
կյանքում ինձ պարտական է: Վանյան իմ փոքր եղբայրն է դարձել:
Այստեղ ևս աշխատում ենք արհեստանոցներում: Որբեր,
հանցագործներ, ձերբակալվածներ, սրանք բոլորը արդյունաբերողների համար էժան
աշխատողներ են: Ես խաղալիքներ եմ պատրստում արևմուտքի երեխաների համար:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Комментариев нет:
Отправить комментарий