-Էյ, փոքրիկ, կռվել ուզո՞ւմ ես:
-Ո՛չ,-կտրուկ ասում ես:
-Վախենո՞մ ես մեզնից:
-Այո՛:
-Է՜, շատ ես վախենում:
-Շատ:
Իմ արձագանքը զարմացնում է ավազակներին: Սովորաբար
տղաները նրանց պատասխանում են, որ չեն վախենում: Ուղղակի էնպես, որ իրենց
խիզախությունը ցույց տան ու անխռով թվան: Ես թքած ունեմ հանգստության վրա, ինձ
պետք չէ խիզախությունս ցույց տալ:
Ավազակախմբի ղեկավարը սպասում է, որ ես կնայեմ նրա
աչքերին՝ կռվի կոչելով, բայց ես նայում եմ հորիզոնին, կարծես նրանք գոյություն էլ
չունեն:
Մարտինը սովորեցրել է ինձ չար շների, ավազակների և
հարբերցողների աչքերին չնայել, նրանք դա մարտակոչ են համարում: Ընդհակառակը,
շախմատ խաղալիս անհրաժեշտ է նայել հակառակորդի քթին՝ ուղիղ աչքերի մեջտեղը: Դա
նրան շփոթության մեջ է
գցում: <<Նրան թվում է, թե դու կարդում ես իր մտքերը>>,-ասում է Մարտինը:
Այս աղջիկն ինձ շատ բան է սովորեցրել: Նա նաև սովորեցրել
է հարգել հակառակորդին: Նրա խոսքերով՝ իսկական հաղթանակը միշտ դժվարությամբ է
տրվում: <<Եթե հակառակորդին շատ հեշտ հաղթես, դա հաշիվ չէ>>:
-Դու ի՞նչ է,
ծիծաղում ես մեզ վրա:
-Ո՛չ:
Եվս մի խորհուրդ Մարտինից: Գրգռված մարդկանց հետ բավական
է մտածված խոսել և նրանք իրենց անհարմար կզգան:
Ես հանգսիտ սկսում եմ գնալ: Ավազակները տատանվում են:
Երբ հարձակվողը տատանվում է , նա մի քայլով հետ է ընկնում: Ես դա գիտեմ շախմատից:
Օգտվում եմ դրանից, որպեսզի անխռով անցնեմ նրանց կողքով:
Իմ շնչառությունը սահուն է, սիրտս հանգիստ է բաբախում:
Ադրենալինի նույնիսկ փոքրիկ հոսք չկա: Ես պատվով եմ անցնում այս փորձության միջով, և միաժամանակ գիտեմ, որ մի
քանի րոպեից, երբ ես կգիտակցեմ վտանգը, որն անցավ, կզգամ վախ: Իմ սիրտը արագ
կբաբախի և կսկսեմ դողալ: Բայց այդ ժամանակ թշնամին հեռու կլինիև նա զրկված կլինի ինձ վախեցած տեսնելու հաճույքից:
Դա տարօրինակ է, բայց ես միշտ վախ ուշացումով եմ զգում :
Սկզբում, ինչ էլ որ պատահի, ես պահպանում եմ սառնասրտություն, հանգիստ եմ թվում,
իսկ քառորդ ժամ հետո իմ գլխում կարծես ամեն ինչ պայթում է:
Զվարճալի է:
Ես այդ մասին պատմեցի Մարտինին: Նա ասում է, որ դա
արձագանքի տեսակ է, որը զարգացրել եմ դեռ փոքրուց, երբ առաջին անգամ ագրեսիայի զոհ դարձա, ես երևի թե
այնպես վախեցա, որ իմ ուղեղը ինձ պաշտպանելու միջոց է ստեղծել: Նա մտածում է, որ
իմ պատմվածքներ գրելու հակումը նույնպես կապված է հին վախի հետ: Երբ ես գրում եմ,
ես վրեժ եմ լուծում, ես ազատվում եմ բարդույթներից: Ինչքան չարագործների, հրեշների,
վիշապների, մարդասպանների եմ մասերի բաժանել գրչի օգնությամբ:
Գրելն իմ պաշտպանությունն է, իմ փրկությունը: Քանի դեռ
ես գրում եմ, չարագործներն ինձ չեն վախեցնի: Եվ ես դրա վրա հույս եմ դնում:
Ես ևս մի պատմվածք եմ գրում Մարտինի համար: Դա պատմություն է փոքրոգի և վախկոտ տղայի մասին, ով հանդիպում է մի աղջկա, և այդ աղջիկը բացահայտում է նրան ու պաշտպանում:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий