пятница, 31 января 2025 г.

Փետրվար ամսվա նախագծեր

Ուսումնական նախագծեր՝
  • Տերյանական ընթերցումներ, 
  • Թումանյանական ընթերցումներ,
  • Բառարանային ֆլեշմոբ,
  • Գրքի տոն, 
  • Մայրենի լեզվի օրեր ։ 
Շուրջտարյա նախագծեր՝
  • Պատուհան․ ամսագիր
  • Զրույց TV
  • Սովորողների առաջարկով անհատական նախագծեր։ 

Ձմեռային մարզական խաղեր Լեռնանիստում․ ամփոփում


Այս տարի էլ ուսումնական ճամբարն ամփոփեցինք Լեռնանիստ գյուղում։ Ուսումնական երկրորդ շրջանի ծրագրում ներառված է ձմեռային մարզական ստուգատեսը, որի շրջանակներում ունեցանք բազմաթիվ հետաքիքր ճամփորդություններ։ Սահելու հմտությունները որոշեցինք զարգացնել Լեռնանիստում։ 
Եղանակային պայմանները շատ բարենպաստ էին․ և՛ լիքը ձյուն կար, և՛ պայծառ արև էր։ Քիչ-քիչ թեթևացան բաճկոնները և հանվեցին գլխարկները․ ,,Ավելի տաք է, քան Երևանում,, - լսում էի երեխաներից։ 

Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն


Երկրորդ ուսումնական շրջանը՝ հունվարյան ճամբարը, սկսեցինք մի շարք նախագծերի մեկնարկով։ Պարզվեց, որ մեր ջոկատով առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուն ենք, աշխատանք, որն իսկապես շատ պատասխանատու է և կարևոր։ Անհրաժեշտ էր այնպես կազմակերպել 15 րոպե տևողությամբ պարապմունք, որը հետաքրքիր լինի և՛ միջին , և՛ ավագ դպրոցի սովորողներին։  Ծրագիրը՝ այստեղ։ 

четверг, 30 января 2025 г.

,,Բառքամոցի,, մրցույթի ամփոփում


Այս ճամբարային շրջանում ևս որոշեցինք իրականացնել ,,Բառքամոցի,, մրցույթը, որի կազմակերպման փորձն արդեն ունեինք։ 
Նախ՝ պարզենք, թե ինչ է ,,բաքամոցին,, ։ Այն խաղ է, որը հավանաբար խաղացել են ձեզնից շատերը։ Սովորողները շատ են սիրում նման բառային խաղեր։ Խաղը հնարավորություն է տալիս զարգացնել բառապաշարը, զարգացնել մտածողությունը, տրամաբանությունը, արագ կողմնորոշվելու հատկությունը։ Կան բառեր, որոնցից հնարավոր է քամել երեսուն և նույնիսկ ավել բառեր։ 
Այս խաղում երբեմն տարիքային տարբերությունն էական դեր չի խաղում, հաճախ վեցերորդ դասարանցիներն ավելի շատ բառեր են գրում և ճկուն են մտածում, քան ավագները։ 
Ինչևէ, խաղը նաև հնարավորություն է լավ ժամանակ անցկացնելու, շփվելու, ընկերանալու, հնարավորությունները փորձելու։ 

вторник, 28 января 2025 г.

Լեռնանիստ


Ճամփորդության օրը՝ հունվար 31 10:30, վերադարձ մինչև 14:30
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Հասմիկ Գրիգորյան, մարզիկ՝ Ալինա Թումասյան
Երթուղին՝ Երևան-Առինջ-Աբովյան-Չարենցավան-Լեռնանիստ։ 

Նպատակը՝
  • ձմեռային մարզական խաղերի կազմակերպում
  • մարզական հմտությունների զարգացում
  • ձմեռային վայելք
Ընթացքը՝ 
10:30` մեկնում Մայր դպրոցից
11:30` ժամանում Լեռնանիստ 
11:30-13:00՝ սահք, մարզական խաղեր, ձնագնդի 
14:00` վերադարձ Մայր դպրոց։ 



Նախահաշիվ՝
Մեկ սովորողը վճարում է 3500 դրամ ։ 
  • 1000` սահքի գումար 
  • 2000` տրանսպորտ ։ 
Անհրաժեշտ իրեր
  • Տաք և հարմար հագուստ, ձմեռային կոշիկներ
  • շարֆ, ձեռնոց գլխարկ
  • փոխնորդ հագուստ, գուլպա
  • ջուր, բրդուճներ , թերմոսով թեյ։ 
Արդյունքը՝ տեսանյութեր, բլոգային պատմուներ։ 
Մասնակիցներ

  1. Աստղիկ Գալոյան 7-8
  2. Լիլիթ Անանյան 7-3
  3. Դանիելա Խուդոյան 7-3
  4. Էլիզա Տիգրանյան 7-3
  5. Մանե Սահակյա 7դ
  6. Աննա Այվազյան 8-1
  7. Հասմիկ Մկրտչյան 6-5
  8. Մանե Առաքելյան
  9. Մարիա Մելիքյան, 7-1
  10. Նատալի Գալստյան 7-3
  11. Հայկ Մանուկյան, 8-8
  12. Դավիթ Հովհաննիսյան, 8-8
  13. Մերի Իսկանդարյան, 7-1
  14. Էլինա Հովսեփյան, 7-1
  15. Եվա Միքայելյան, 8-9
  16. Աստղիկ Գաբոյան, 8-9
  17. Անի Համբարձումյան, 8-9
  18. Վիկտորիա Մելիքյան, 7-1
  19. Լանա Ներսիսյան, 7-1
  20. Գայանե Փաշիկյան, 7-1

суббота, 25 января 2025 г.

Մշակութային Գյումրի․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն


Հունվարի 23-25-ին եռօրյա այցով եղանք Գյումրի քաղաքում։ Գյումրին այն քաղաքն է, որտեղ ամեն քայլի մշակութային բացահայտումներ են, քաղաք, որն ապրում է, շնչում և զարգանում։ Տարիներ ի վեր ամեն հունվար՝ ճամբարի ընթացքում, սովորողների հետ այցելում ենք Գյումրի, և յուրաքանչյուր տարի Գյումրին բացահայտում ենք նորովի և այլ տեսանկյունից, ամեն անգամ նկատում ենք բաներ, որ նոր են ստեղծվել, բայց հետաքրքիր մարկետինգային մտքեր են։ Այս ամենի շնորհիվ Գյումրիում միշտ տեսնելու և գտնելու բան կա։ 
Խոսեմ երթուղու մասին, քանի որ մեկնել և վերադարձել ենք բոլորովին տարբեր ճանապարհներով։ Մեր առջև նպատակ էինք դրել նաև նոր հայրենագիտական կանգառների ներառումը։ 

четверг, 23 января 2025 г.

Մասնագիտական զարգացում

Մասնագիտական զարգացում կրթահամալիրում՝

Սեմինարներ, հանդիպումներ

  • Յուրաքանչյուր ամիս հանդիպում մասնագիտական խմբի լաբորատորիայով։ Մշտական առցանց  կապ  էլ․ փոստի միջոցով։ 
  • Գրական ակումբ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 14:30:

Մասնագիտական զարգացում կրթահամալիրից դուրս՝
  • 2024 թվականի ընթացքում մեկ տարի մասնակցել եմ Հելսինկյան հիմադրամի կողմից կազմակերպված ,,Յավաշ-կամաց,,  կրթական փոխանակումների ծրագրին, որի ընթացքում ուսումնասիրել ենք հայկական կրթական ծրագրերը թուրքական կրթական ծրագրերի հետ, կապ ենք պահել թուրք ուսուցիչների հետ։ Ծրագիրն ամփոփվել է 2024-ի հոկտեմբերին՝ Ստամբուլում համատեղ կոնֆերանսով։ 
  • Անընդհատ հետևում  եմ մասնագիտական ոլորտում զարգացումներին։ Ինստագրամով հետևում եմ մանկավարժ-բլոգերների, ովքեր ներկայացնում են իրենց մանկավարժական մոտեցումները։ 
  • 2024-ի ընթացքում կարդացել եմ 108 գիրք։ 
  • Կարդացածս գրքերը ներկայացնում եմ տելեգրամյան ալիքում և Threads սոցիալական ցանցում։ 

вторник, 21 января 2025 г.

Դպրոցը՝ հանդիսատես․ այցելություն թատրոն


Հունվարյան ճամբարի հետաքրքիր բաղկացուցիչը դարձավ ամբողջ դպրոցով Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն այցելելը։ Նման մեծ մասշտաբի դիտում և այցելություն դեռ չէինք ունեցել։ Ներկա էր ամբողջ Միջին դպրոցը՝ մոտ ութ հարյուր սովորող։ Թատրոն այցելելը ևս մշակույթ է, որը կարևոր է դպրոցից սկսած սերմանել։ 
Այս անգամ դիտեցինք ,,Մոխրոտը,, ներկայացումը, որը լավ հնարավորություն էր հայտնի հեքիաթի սյուժեին նորից ծանոթանաու կամ վերընթերցելու։ Հետաքրքիր սցենարային լուծումներ էին արված, ներկայացումը նաև երաժշտական էր, մի շարք հատվածներ երգվեցին։ Դերասանական կազմը բավական լավ և արտահայտիչ էր խաղում։ Ինչևէ , ներկայացման վերաբերյալ  էլի մի շարք դրական կողմեր կարելի է նշել։ Նման նախաձեռնությունները շատ կարևորում եմ, քանի որ հնարավորություն են տալիս առօրյա միապաղաղությունից դուրս գալ, զբաղվել այլ գործունեությամբ։ 

воскресенье, 19 января 2025 г.

Քվեստ

1. Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.
— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմձ համար մի կապա՛ կարիր:
Քույր Արևը սիրով համաձայնվեց. Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում. Շատ նեղ է:
— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:
Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.
— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:
Լավ գնահատիր քեզ, հասկացիր քո բնույթը և մի՛ նմանվիր ուրիշներին:
Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։
— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։
Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

2. Հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Շրջապատված էր երկշերտ պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝  ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ համարվել աշխարհի խոշոր քաղաքներից։ 

3. Նրան նվիրված գլխավոր տոնը կապված էր բերքի հասունացման հետ։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Նրան կոչել են Ոսկեմայր։ 

4. Երբ Նինոսը վախճանվում էգալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործոլու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտճոխ ընծաներով,բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելելՆինվեև այստեղ կա´մ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորելկա´մ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստանսակայն Արան իսկույն մերժում էնրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ուաղաչանքներովսակայն անարդյունք։
Ինչո՞ւ է մերժում։ 

Միասնական ընթերցանության ցանկ

Վայրը՝  Սունդուկյանի թատրոն
Օրը՝ հունվարի 22 
ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
 
ՀԱՄԵՐԳԸ
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։
 
ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ
― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի...
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

четверг, 16 января 2025 г.

Իրանական գրականություն

Ինչ տխուր հայացք ունի դուռը,
որ գալու փոխարեն
գնալու համար է բաց մնացել:

Ռեզա Քազեմի


Վաղը եկել,
կանգնել է դիմացս՝
հարցնելով —
Ի՞նչ էիր ուզում:
Ձեռնափայտովս նրան մի կողմ եմ հրում՝
հեռուներին մեխված,
հայացքս սպասող…

Շահաբ Մողառաբին

Այս տան հայելիները
առանց քեզ
ինձնից
մեն-մի մասնիկ են արտացոլում:

Ռուզբեհ Սոհանի

Դեգերում եմ,
ու քաղաքը
ոտքիս տակ ավարտվում է.
ոչ մի տեղ չկաս:


Ռեզա Քազեմի

Երբեմն
մարդն առավել մենակ է,
քան իր լռությունն է պատմում:
Անցյալ գիշեր
մենությունս ձգվել,
գրչածայրիդ էր հասել:
Եթե գրեիր ինձ…
Թե գրեիր…
Երբեմն
մենությունը առավել մենակ է,
երևալու համար…

Մոհամմադալի Բահմանի


 

Ծով

Պիտի ավելի շատ մտածեմ
երկինքների ու ջրի մասին:
Երազանքներումս
մի կապույտ ալիք մոտենում է
ու վերադառնում հեռուներ…
Այս ծովը պիտի լցվի,
ու ես խաղաղվեմ…
Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին:

Ռասուլ Յունան


Մշակութային Գյումրի․ եռօրյա ճամփորդություն



Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 23-25
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ հունվարի 23-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ հունվարի 25-ին,մինչև 17:00, Մայր դպրոց ։ 

Երթուղի՝ 
Մեկնում՝  Երևան- Արուճ-Թալին-Մաստարա-Ազատան-Գյումրի ։ 

Վերադարձ՝ Գյումրի-Ազատան-Ջրափի-Երերույք- Արմավիր -Վաղարշապատ-Երևան ։ Ջրափից մինչև Երազգաորս, շուրջ 30 կմ անընդմեջ դիտակետում Ախուրյանի ջրամբարն է։  


Գիշերակացը՝ Ֆանտան հյուրատուն

Ճամփորդության նպատակը՝ 
  • Ծանոթանալ, ուսումնասիրել Գյումրու մշակույթը, ազգագրությունը, 
  • Գյումրին հումորային պատմությունների քաղաք․ բանավոր բարբառային պատումների ձայնագրություն, տեսագրում,
  • Գյումրին այսօր, գյումրեցիները․ հանդիպումներ, այցելություններ արհեստանոցներ, արվեստանոցներ․ Գյումրու հոլերը, այցելություն Արսեն Վարդանյանի արհեստանոց
Ստուգատեսներ՝ 
  • Ազգագրական ստուգատես․ ազգագրությունը Գյումրիում․ ուսումնասիրություններ, 
  • Ձմեռային մարզական խաղեր
Այցելվող վայրեր, մշակութային կանգառներ 
  • Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի
  • Մաստարայի եկեղեցի
  • Արուճի եկեղեցի
  • Երերույքի տաճար
  • Ջրափիի եկեղեցի
  • Քայլք Գյումրիում՝ երթուղի՝ Վարդանանց հրապարակ-Սուրբ Ամենափրկիչ և Յոթ վերք եկեղեցիներ- Հոկտեմբեր կինոթատրոն-Լոդկա շենք-Ճրճռան գրատուն-Վարպետաց փողոց-Կարած պատ-Բարլուսի շենք-Սուրբ Նշան կամ Սև ժամ-Կլկլանի բաժակ- Գյումրու առաջին դեղատուն-Հին վարսավիրանոց-,,Վառեմ-մարեմ,, պատշգամբ-Օժիտի շենք։ 
  • Թանգարաններ՝ Ձիթողցոնց թանգարան, Մհեր Մկրտչյանի թանգարան
  • Արհեստանոցներ՝  Արսեն Վարդանյանի արհեստանց
Եղանակը՝  այստեղ 

Նախապատրաստական աշխատանք
  • Գյումրու հետ կապված լեգենդների, անվան բացատրության հետ կապված պատմությունների ուսումնասիրություն,
  • Գյումրու ֆայտոնները
  • Ճարտարապետական հետաքրքիր կառույցների ուսումնասիրություն
  • Մուշուրբա կամ կլկլանի բաժակ
  • Գյումրեցիների ավանդույթները
  • Տեղեկություններ այցելվող վայրերի մասին
  • Գյումրի՝ ֆիլմերի հետքերով։ Գյումրիում նկարահանված հետաքրքիր ֆիլմեր։ 
Կրթական փոխանակումներ՝
Այցելություն Արամ Գալստյանի անվան մարզադպրոց։ Մարզիչ՝ ընկեր Արտակ, 
  • շրջայց դպրոցում, ծանոթություն, 
  • բասկետբոլի ընկերական խաղ 

Ծրագիր ՝ ըստ օրերի

Հունվարի  23
09:00` մեկնում
11:30` կանգառ Արուճում, այնուհետև՝ Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցում, ընդմիջում, 
14:00` կանգառ Մաստարայում, 
15:00` Ժամանում Գյումրի,  կրթական փոխանակումներ, ընկերական բասկետբոլային խաղ 
16: 30` այցելություն Արսեն Վարդանյանի հոլի պատրաստման արհեստանոց, 
17: 30` ժամանում հյուրատուն, իրերի տեղավորում, ընթրիք
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր
22: 30` քուն 

Հունվարի 24
08:30` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ
10: 30` քայլք Գյումրիում՝ ըստ երթուղու,այցելություն Մհեր Մկրտչյանի թանգարան
15:00` ընդմիջում
16:00`  քայլք Գյումրու հրապարակում, Աբովյան, Վարպետաց փողոցներում, բանավոր պատմությունների, բարբառային զրույցների տեսագրում, ձայնագրում,
18:00` վերադարձ հյուրատուն, ընթրիքի պատրաստում, ընթրիք
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր, վիկտորինա
22: 30` քուն 

Հունվարի 25
08:30` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ, իրերի հավաքում
11:00` Այցելություն Ձիթողցոնց թանգարան
12:00` Ջրափի
13:00` Երերույքում ընդմիջում
մինչև 17:00 վերադարձ։ 

Նախահաշիվ
Մեկ սովորողը եռօրյա ճամփորդության ուղեգրի համար վճարում է 16.000 դրամ։ 
  • Գիշերակացը՝ 8000 
  • Տրանսպորտ՝   4500       120.000/ մի մասը կրթահամալիրի աջակցությամբ
  • Սնունդ՝ 3500
  • Թանգարանի տոմսեր, էքսկուրսավարի ծառայություն` 
Տրանսպորտ՝ 60 DA 077, 20 տեղ
Վարորդ՝  Սամվել Սերոբյան
Անհրաժեշտ իրեր՝
  • ճանապարհի համար օարապահիկ՝ բրդուճներ, ջուր,
  • հարմար ուսապարկ, տաք կոշիկներ,
  • անհատական ճամփորդական սպասք,
  • տաք հագուստ, փոխնորդ հագուստ,
  • հիգիենայի պարագաներ,
  • ձեռնոց, գլխարկ։ 
Ակնկալվող արդյունքը՝ պատումներ, Գյումրու, գյումրեցիների մասին տեսանյութեր, տեսագրած բարբառային պատումներ։ 

Մասնակիցներ՝
  1. Նարեկ Վարդանյան, 6-րդ դասարան
  2. Մանանա Ղազարյան, 7-րդ դասարան
  3. Մարի Բեգլարյան, 7-րդ դասարան
  4. Անգելինա Գևորգյան, 7-րդ դասարան
  5. Մարիամ Դալլաքյան, 8-րդ դասարան
  6. Աստղիկ Գաբոյան, 8-րդ դասարան
  7. Եվա Միքայելյան, 8-րդ դասարան
  8. Ալեքս Ստեփանյան, 8-րդ դասարան
  9. Հայկ Մանուկյան, 8-րդ դասարան
  10. Լիլի Ստեփանյան, 7-րդ դասարան
  11. Ռոբերտ Խաչատրյան, 8-րդ դասարան
  12. Մհեր Կարապետյան, 8-րդ դասարան
  13. Լինա Բաբայան, 8-րդ դասարան
  14. Էդվին Բալանյան, 7-րդ դասարան
  15. Էդգար Ալեքսանյան, 8-րդ դասարան
  16. Հասմիկ Մելքոնյան, 8-րդ դասարան
  17. Աբել Սայադյան, 6-րդ դասարան

Ձեզ վիճակվե՞լ է օձ կուլ տալ

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ներս է հրավիրում և ապուր առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար համենայն դեպս ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։ 
Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։
-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։ 
Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ առանց դեղը խմելու դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։ 
Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։ 
Ջոն Քեհո 

среда, 15 января 2025 г.

Ազգագրության ստուգատես

Սովորողներն ընտրել են իրենց հետաքրքրող երկրները և ուսումնասիրել են ազգագրության տեսանկյունից՝
  • ազգային ձմեռային տոներ, 
  • ազգային հագուստ,
  • ազգային պարեր, 
  • ազգային խոհանոց։ 
Ուսումնասիրությունները ներառում են հետաազոտական աշխատանքներ, թարգմանություններ։ 
Ստուգատեսային ուսումնասիրություններ՝

Չինաստան

вторник, 14 января 2025 г.

Բանգլադեշյան թափառումներ


Օրը՝ հունվարի 15
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ ճանաչենք և ուսումնասիրենք մեր թաղամասը, 

Ընթացքը՝ Քայլքով՝ Մայր դպրոց-Սարալանջ-Պերճի այգի- Րաֆֆու փողոց -Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։ 

Դիտարկվող հարցեր՝ անցանկապատ տարածք-ցանկապատված տարածք, Բանգալդեշյան մշակութային կոթողներ՝ քանդակներ, 

Օրը կավարտենք կինոդիտմամաբ։ 

Արդյունքը՝ Դիտարկումների գրառում, արված լուսանկարների հրապարակում 

понедельник, 13 января 2025 г.

Բառքամոցի . մրցութային լոգոներ

Ստորև սովորողների պատրաստած լոգոներն են՝

Լոգո 1 
Պատրաստեցին՝ Մարի Բեգլարյան, Լիլի Սիմոնյան,
Լոգո 2
Պատրաստեցին՝ Մանանա Ղազարյանը, Ժասմին Պետրոսյանը, 


Լոգո 3


четверг, 9 января 2025 г.

Այցելություն Գեղասահքի մարզադպրոց․ ամփոփում

Ճամբարային առաջին շաբաթը մեկնարկեցինք Գեղասահքի մարզադպրոց այցելությամբ։ Արդեն տասը տարուց ավել է, որ գեղասահքը ներառված է կրթահամալիրային ձմեռային մարզական ստուգատեսում։ Արդյունքը տեսանելի է։ Այցելած 23 սովորողներն էլ գիտեն սահել։ 
Մարզական ստուգատեսն ավելի ընդգրկուն դարձնելու համար սահադաշտ գնում ենք քայլքով։ Մոտ հիսուն րոպե տևող քայլքը հաղթահարվեց հեշտ, հաճելի զրույցներով և երթուղու ծանոթությամբ։
Նախատեսված ժամանակում հասնելուց հետո մի փոքր հանգստացանք և սկսեցինք չմուշկերը հագնելու ծանր գործընթացը։ 
Հաճելի ժամանակ անցկացրինք սահադաշտում՝ փորձարկելով արդեն իսկ սովորած հմտությունները և ձեռք բերելով նորերը։ Հաճելի էր նկատել, որ վարժ սահողները օգնում և հետևում էին քիչ հմուտներին։ Փաստենք, որ որևէ վնասվածք և անկանխատեսելի դեպք չունեցանք։ 
Սովորողների հաշվետու պատումները՝

понедельник, 6 января 2025 г.

Այցելություն գեղասահքի մարզադպրոց․ Ձմեռային մարզաձևերի ստուգատես

Օրը՝ հունվարի 9
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ
Վայրը՝ Գեղասահքի մարզադպրոց 

Մեկնում՝ հունվարի 9, ժամը 10: 00-ին, քայլքով Մայր դպրոց-Իսակով 27,  վերադարձ նույն երթուղով 13:30-ին։ 

Սահքի ժամը՝ 11:00-11:45 : 

Նպատակը՝ զարգացնել մարզական հմտությունները, մարզական քայլք,  մասնակցել ձմեռային մարզական ստուգատեսին։ 


Նխապատրաստական աշխատանք՝ անվտանգության կանոնները սառույցի վրա․ ճամբարականների հետ ծանոթանում ենք անվտանգության համար անհրաժեշտ կարևոր կետերին։ 
Ընթացք՝ 

10:00-ին՝ մեկնում, 
11:00-11: 45` սահք, 
12:00-13: 30` վերադարձ ։ 

Նախահաշիվ ՝ յուրաքանչյուր սովորող 2000 դրամ վճարում է սահքի համար։ 

Արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների, զգացումների ներկայացում տեսանյութի միջոցով։ 

Մասնակիցներ

Ճամբարային օրակարգ

Ճամբարային նախագծերը՝ այստեղ։ 


07.01.2025
09:00-09:20` առավոտյան ընդհանուր պարապմունք, 
09:20-10:05` ճամբարային նախագծերի քննարկում, առաջարկների գրանցում, սահադաշտի ցուցակի պատրաստում, պայմանավորվածություններ լուսաբանումների հետ կապված, 
10:05-10:55` ինտելեկտուալ վիկտորինա, 
11:05-11:50` նախագծային աշխատանք՝ Բելլա, 
11:55-12:35` ազգագրական ստուգատես, ստուգատեսի ծրագիր, անելիքներ, 
12:35-12:55` ընդմիջում, 
12:55-14:00` ճամբարային խաղեր․ փորձարկում ենք համացանցում տարածված խաղերը։ 
Օրվա լուսաբանման պատասխանատու՝ Մարի Բեգլարյան, Անգելինա Գևորգյան։ 

08.01.2025
09:00-09:20` առավոտյան ընդհանուր պարապմունք, 
09:20-10:05`  ճամբարային անելիքների քննարկում, խմբային նախագծերի կազմում, 
10:05-10:55`  բանավեճ
11:05-11:50`  պար․ դասավանդող ՝ Արմենուհի Սոկրատունի
11:55-12:35` ազգագրական ստուգատեսի անվանակարգերին համապատասխան նյութերի պատրաստում,
12:35-12:55` ընդմիջում, 
12:55-14:00` ճամբարային խաղեր․ փորձարկում ենք համացանցում տարածված խաղերը։
Օրվա լուսաբանման պատասխանատու՝  Էլինա Հովսեփյան, Նատալի Ղալեչյան

09.01.2025
09:00-09:20` առավոտյան ընդհանուր պարապմունք, 
09:20-09:45` անելիքների քննարկում, անվտանգության կանոնները սահադաշտում,
09:45-13:00` այցելություն սահադաշտ, 
13:00-14:00` Ինտելեկտուալ վիկտորինա 
Բոլոր մասնակիցները ներկայացնում են ճամփորդության հաշվետվություն։ 

10.01.2025
09:00-09:20` առավոտյան ընդհանուր պարապմունք, 
09:20-10:30` թեյխմություն, թեյի մշակույթ, 
10:30-11:00` ճամփորդական հաշվետու պատումների նյութերի պատրաստում, 
11: 05-12:30` սովրող սովորեցնող նախագիծ Ավագ դպրոցի սովորողների հետ, 
12:35-12:55` ընդմիջում, 
13:00-14:00` աշխատանք ուսումնական նախագծով, 
Օրվա լուսաբանման պատասխանատու՝ 


17.01.2025
09:00-09:20` առավոտյան ընդհանուր պարապմունք, 
09:20-10:05` ընթերցանության 
10:05-10:55` բանավեճ 
1:05-11:50` երգ
11:55-12:35` ճամբարային խաղեր
12:35-12:55` ընդմիջում, 
13:00-14:00` աշխատանք ուսումնական նախագծով, 
Օրվա լուսաբանման պատասխանատու՝ 









воскресенье, 5 января 2025 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր


07.01.2025, երեքշաբթի 

Վարում են՝ Մանանա Ղազարյանը, Ժասմին Պետրոսյանը 

  • Ամանորյա մուլտֆիլմ 
  • Տոնական ողջույն, 
  • Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ, 
  • Կարդում ենք Չարենց,  Ու նորից ելած խանդավառ,
  • Միասնական երգ ՝ Բասեն Բարի,
  • Ամանորյա ինտելեկտուալ խաղ
  • Միասնական երգ՝ Զար զընգը 
  • Միասնական պար՝ Խամ խամա 

09.01.2025, հինգշաբթի 
Ընդհանուր պարապմունքը վարում են՝ Գայանե Փաշիկյանը և Մարի Բեգլարյանը