ԱՅՍ ՎԻՊԱԿԸ ԹԱԳՈԻՀԻ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ Է ԳՐՎԱԾ
Վաղուց էի պատրաստվում մի վիպակ գրել հատուկ քեզ համար։ Ես ուզում էի, որ այն լիներ լավագույնը, որ երբևէ կարողանալու եմ գրել։ Եվ այժմ, վերջապես, թեկուզև մի քիչ հապճեպ, անում եմ այդ փորձը։ Կարող էի ավելի երկար սպասել, բայց որովհետև դժվար է գուշակել, թե ինչ կլինի հետագայում կամ ինչ հմտություն ու ճաշակ կմնա եղածից, մի քիչ շտապեցի և փորձեցի գրել իմ այժմյան ճաշակով ու հմտությամբ։ Հուսով եմ, որ շուտով մի մարդ վիպակը կթարգմանի հայերեն, ու այն կտպագրվի քո լավ իմացած լեզվով։
Թարգմանված վիճակում վիպակը գուցե ավելի հաջող ստացվի, քան անգլերենով, և դու, ինչպես հաճախ պատահել է, գուցե ցանկանաս կարդալ ինձ համար որոշ կտորներ, թեև ես եմ գրել այն։ Եթե այդպես լինի, խոստանում եմ ունկնդրել քեզ և սքանչանալ մեր լեզվի գեղեցկությամբ, որն այնքան քիչ է ծանոթ ուրիշներին և որը քեզնից բացի ոչ ոք չգիտի գնահատել։ Ու քանի որ դու չես կարող կարդալ ու հիանալ անգլերենով այնպես ինչպես կարդում ու հիանում ես հայերենով, և քանի որ ես բոլորովին չեմ կարող ո՛չ կարդալ և ո՛չ էլ գրել հայերեն, ապա մենք մեր հույսը պետք է դնենք մի լավ թարգմանչի վրա։ Համենայն դեպս, այս վիպակը քեզ համար է գրված։ Հույս ունեմ, որ կհավանես։ Գրել եմ հնարավորին չափ պարզ, լրջության ու զվարթամտության այն շաղախով, որ հատուկ է մեր ընտանիքին և հատկապես քեզ։ Գիտեմ, վիպակում ամեն ինչ չի ասված, բայց ի՞նչ արած։ Միևնույն է, քեզ անպայման պիտի թվա, որ այնտեղ ամեն ինչ ասված է, քանի որ գրել է քո որդին և գրել ամենալավ ու բարի մտքով։