Ալանները կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման
դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։
Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։
понедельник, 27 ноября 2017 г.
воскресенье, 26 ноября 2017 г.
Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 12-րդ հավաք
Նախապես ենթակայքում հրապարակվել են դասվանդողների ներկայացրած նախագծերը:
Հրապարակվել է նաև ծրագիրն ՝ ըստ օրերի:
Ներկայացված նախագծերին զուգահեռ իրականացվել են տարաբնույթ գործունեություններ
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հնգօրյա վերապատրաստման հաշվետվություն
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը հնգօրյա էր ՝ 30-03.11.2017: Նախապես կազմել և մանկավարժության կենտրոնին եմ ներկայացրել հնգօրյա վերապատրաստման մոդուլը, որը հրապարակվել է նաև ,,Բարեկամության,, ճամբարի բլոգում: Ճամբարի բլոգում հրապարակվել է նաև յուրաքանչյուր օրվա ավելի մանրամասն ծրագիրը:
четверг, 23 ноября 2017 г.
Արտաշես և Արտավազդ
Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից
հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.
- Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:
среда, 22 ноября 2017 г.
Հայ-բելգիական ճամբար
Հայ-բելգիական ճամբարը գործել է հուլիսի 1-ից 14-ը: Մասնակիցներից 11 հոգին բելգիացիներ էին, 5 հոգին՝ հայ ուսանողներ, ընդգրկված էին և սեբաստացի սովորողներ:
Իրականացրել են հետևյալ գործունեությունները՝
- Աշխատանք բակում, Ագարակում: Յուրաքանչյուր օր՝ 09:00-13:00-ն ամբողջ խումբը, բացի հերթապահ խմբից, ովքեր ճաշ էին պատրաստում (4 հոգի) աշխատել են: Հատկապես ջանասիրաբար աշխատում էին խմբի ղեկավարները, հիմնական աշխատուժը եղել է Ագարակում, Արևմտյան դպրոցում ջրել են լանջերը, մաքրել տարածքը : Ովքեր դժվարանում էին արևի տակ երկար մնալ, մեկ-երկու հոգի զբաղվել են նաև ներսի ծաղիկների խնամքով: Ագարակում արված աշխատանքը տեսանելի էր, Խորեն Հազարումյանը գոհ էր: Ընթացքում միացել են նաև սեբաստացի սովորողները, օգնել (Վանուհի Բաղմանյանը և սովորողները բելգիացիների հետ մի հատված մաքրեցին խոտերից):
Ձին՝ հիացումի աղբյուր
Բոլորն էլ գիտեն, որ ձին խելացի կենդանի է, ձիու և մարդու բարեկամության մասին բազմաթիվ պատմություններ կան: Դե իսկ աշխարհակալների ձիերի անունով կոչված քաղաքների մասին անգամ ավելորդ է խոսելը:
Ձին ինձ համար միշտ յուրահատուկ կենդանի է եղել, այնքան մոտ և միևնույն ժամանակ այնքան հեռու: Երբ ձիու վրա ես, դու և ձին ամբողջություն եք կազմում, այդ զգացողությունն այլ է, աննկարագրելի, միայն հրճվանք չէ, որ զգում ես, մի ուրիշ զգացում էլ կա. չգիտեմ դժվարությունը հաղթահարելու, նորը զգալու զգացողություն ասեմ, թե ձիու մի մասը կազմելու, բնության լիարժեք օղակը լինելու զգացողություն: Տարբեր մարդիկ տարբեր ձև կմեկնաբանեն: Ձին յուրահատուկ է, բարի, անսահման հեզ, երբ շոյում ես, դիպչում ու սիրում ես ձիուն: Անհնար է, որ նույն զգացումները չունենա նաև ձին:
понедельник, 13 ноября 2017 г.
Տնային ուսումնական աշխատանքը ուսումնական պլաններում, ուսուցման կազմակերպման կարգերում. 2017-2018
Արևմտյան դպրոց-պարտեզ
Ուսուցումն իրականացվում է նախագծերով: Եվ որպես տնային աշխատանք հանձնարարվում են ընտանեկան նախագծեր: Այդպիսի աշխատանքներ են Արմինե Գյոնջյանի և երրորդ դասարանի ընտանեկան թատերական ներկայացումների շարքը, Աշխեն Թադևոսյնաի բնագիտական փորձերի շարքը, Լուսինե Փաշայանի՝ օրվա խնդիրը և այլն, նախագծերը շատ են : Այս դեպքում տնային աշխատանքն հաճելի և բովանդակալից նախագիծ է, որին մասնակից է դառնում ամբողջ ընտանիքը, նկարում են, խաղում, մոնտաժում, միասին նյութ պատրաստում կամ խնդիր լուծում:
Տնային աշխատանքի ընտրության մասին նախապես ասվում է ծնողներին, էլեկտրոնային փոստով ուղարկվում է ուսումնական պլանը, պարզաբանումները: Բայց փաստն այն է, որ սովորողի փոխարեն ընտրում է ծնողը՝ զրկելով սովորողին ընտրությունից: Արդյունքում չունենք սովորող, ով չի ընտրել տնային աշխատանք:
Տնային աշխատանքի փաթեթը տեղադրվում է դասավանդողի բլոգում, ուղարկվում է նաև էլ. փոստով: Դասավանդողների նախագծերը , արձակուրդային նախագծերը հրապարակվում են նաև ենթակայքում:
4-5-րդ դասարաններում հիմնական խնդիրն այն է, որ որոշ ծնողներ դժգոհում են, թե տնային հանձնարարված աշխատանքը շատ է, որոշները՝ քիչ է: Նման պարագայում առաջարկում ենք օգտվել լրացուցիչ նախագծերի կամ առաջադրանքների փաթեթից: Բայց այս դեպքում էլ խնդիր է առաջանում, որովհետև դա սովորողի ցանկությունը չէ, ծնողի պահանջն է:
4-5-րդ դասարաններում հաջողված էր տնային աշխատանքի այն ձևը, երբ դասավանդողն ուղղակի տալիս է ուղղություն, առաջարկում աշխատել անհատական նախագծերով, իսկ թեմայի ընտրությունը և նախագծի իրականացումն անում է սովորողը: Այդպիսին էր ռադիոնյութեր պատրաստելու աշխատանքը, որը սովորողների անհատական նախագիծը դարձավ նաև երկարօրյայի ճամբարային գործունեության ժամանակ:
Ցանկացած դեպքում մոտեցումն անհատական պետք է լինի, որովհետև մի սովորողը հաճույքով տանն իրականացնում է ընտանեկան նախագծեր, մյուս սովորողը՝ անհատական նախագծեր երկարօրյայի ընթացքում, մեկ այլ սովորող չի ցանկանում ընդհանրապես տնային աշխատանք չի ընտրում:
4-5-րդ դասարաններում հաջողված էր տնային աշխատանքի այն ձևը, երբ դասավանդողն ուղղակի տալիս է ուղղություն, առաջարկում աշխատել անհատական նախագծերով, իսկ թեմայի ընտրությունը և նախագծի իրականացումն անում է սովորողը: Այդպիսին էր ռադիոնյութեր պատրաստելու աշխատանքը, որը սովորողների անհատական նախագիծը դարձավ նաև երկարօրյայի ճամբարային գործունեության ժամանակ:
Ցանկացած դեպքում մոտեցումն անհատական պետք է լինի, որովհետև մի սովորողը հաճույքով տանն իրականացնում է ընտանեկան նախագծեր, մյուս սովորողը՝ անհատական նախագծեր երկարօրյայի ընթացքում, մեկ այլ սովորող չի ցանկանում ընդհանրապես տնային աշխատանք չի ընտրում:
воскресенье, 12 ноября 2017 г.
воскресенье, 29 октября 2017 г.
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հնգօրյա վերապատրաստում
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հնգօրյա վերապատրաստում
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3
Ծրագիր
Բովանդակություն
· Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր
· Բլոգը որպես ուսումնական գործիք
· Մարզական պարապմունքներ՝ լող, հեծանիվ, մարմնամարզություն
· Պարերգերի ուսուցում, թատրոն, երաժշտական գործունեություն
· Տեխնոլոգիա, կավագործություն
· Կրտսեր դպրոցներում գործող նախակրթարանների խմբերում համատեղ նախագծերի իրականացում
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3
Ծրագիր
Բովանդակություն
· Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր
· Բլոգը որպես ուսումնական գործիք
· Մարզական պարապմունքներ՝ լող, հեծանիվ, մարմնամարզություն
· Պարերգերի ուսուցում, թատրոն, երաժշտական գործունեություն
· Տեխնոլոգիա, կավագործություն
· Կրտսեր դպրոցներում գործող նախակրթարանների խմբերում համատեղ նախագծերի իրականացում
понедельник, 23 октября 2017 г.
воскресенье, 22 октября 2017 г.
Հայրենագիտական մեկօրյա արշավ. Թալին, Արուճ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ 10-28.11.2017
Ճամփորդության մասնակիցներ՝ 5-րդ դասարանների սովորողներ
Ճամփորդության օրը՝ նոյեմբերի 2փ
Երթուղին՝ Երևան-Դաշտադեմի ամրոց-Սուրբ Կաթողիկե եկեղեցի-Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի-Ագրակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Երևան:
Նախագծի նպատակը
- տարածքի հետազոտման միջոցով նոր տեղեկություններ ձեռք բերել
- իրականացնել հետազոտական աշխատանք
- էկոլոգիական աշխատանքի իրականացում
- ծանոթանալ բերդին, բերդի կառուցվածքին, ամփոփել ,,Մեր բերդերը,, նախագիծը
Նախագծի ընթացքը
- ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին հանդես գալիս առաջարկություններով
- հետազոտական աշխատանքի բաժանում, իրականացում
- նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում և կայքում
- արշավի նախապատրաստում
- արշավի իրականացում
- արդյունքների ամբողջացում, հրապարակում
Արշավի իրականացման փուլ
- Կանգառ Դաշտադեմի ամրոցում. ուսումնասիրություն
- Կաթողիկե եկեղեցի
- Արուճի քարավանատուն
- Արուճի եկեղեցի
- Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի
Ճամփորդությունից առաջ իրականացվող աշխատանք
- Google map քարտեզի օգնությամբ գծել ճամփորդության երթուղին
- Համացանցից գտնել տեղեկություններ երթուղում նշված վայրենրի մասին. պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ
- պատրաստել հարցեր, ընտրել թեմաներ՝ բնակիչներից հարցազրույցներ վերցնելու համար
- Ծանոթանալ Թալինի բնակիչների ավանդույթներին, կենցաղին:
Ակնկալվող արդյունքը
- Սովորողների ֆոտոշարերի և տպավորությունների հրապարակում բլոգներում և ենթակայքում:
- Նոր տեղեկությունների հավաքում, հրապարակում
вторник, 17 октября 2017 г.
Մշակութային Գյումրին . ճամփորդական նախագիծ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի դասավանդողներ, այլ ցանկացողներ
Ճամփորդության օրը՝ 21.10.2017
Կրթամշակութային շրջայցի նպատակը՝
- Ծանոթություն քաղաքի առօրյային, մշակութային կյանքին, ճարտարապետությանը
- Քայլ-զբոսանք Գյումրիում. աշնանային Գյումրին
- Նոր ուսումնական նախագծերի ձևավորում, կապերի հաստատում
- Գյումրվա խոսքը, քաղաքի բնակիչները. ծանոթացում, տեսանյութերի պատրաստում
вторник, 10 октября 2017 г.
Մեր բերդերը.նախագիծ
Նախագծի տևողությունը՝ հոկտեմբերի 5-27
Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ, այլ հետաքրքրվողներ
- Ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել հայրենիքի մի մասը՝ Հայաստանի բերդերը:
- Որոնելու, գտնելու համադրելու կարողությունների զարգացում
- Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
- Բերդը որպես կառույց, նոր երևույթի ուսումնասիրություն
Առաջին փուլ
Բերդ, բերդի կառուցվածքը, դիրքը, նշանակությունը: Ուսումնասիրություն, քննարկում:
воскресенье, 8 октября 2017 г.
Թերևս ոչ վերջին անգամ
Մայրավանքը՝ միջնադարյան յուրօրինակ եկեղեցին, գտնվում է Ծաղկունյաց լեռների գրկում: Ինչպես եկեղեցին է յուրօրինակ, այնպես էլ այնտեղ հասնելու ճանապարհը՝ յուրօրինակ և տարբերվող: Սկզբում պետք է հաղթահարես ,,քարե սանդուղքը,, հետո լեռնալանջը, քայլես այնքան, մինչև հասնես անտառի սահմանին: Արդեն անտառում նեղ արահետը ձգվում է դեպի զարմանահրաշ եկեղեցին:
Մենք ճամփա ընկանք առավոտյան: Եղանակը մռայլ էր, իսկ անձրևը չէր դադարում: Ինչ-որ ձայն ներսից ասում էր՝ պետք է գնալ, անպայման: Եվ մենք գնացինք... Քայլեցինք զվարթ, առույգ և անհամբեր: Քայլեցինք զմայլվելով բնությամբ, փնտրելով և բացահայտելով:
понедельник, 18 сентября 2017 г.
Բարձունքի նվաճում. Մայրավանք
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 10-30
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Հաղթահարվող բարձունքը՝ Սոլակի բարձունքը, որի վրա գտնվում է Մայրավանքը
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բջնի-Հրազդանի կիրճ-Սոլակ-Մայրավանք-Երևան
Բարձունքի հաղթահարման օրը՝ 30.09.2017
Ճամփորդության մեկնարկ՝ 09:00-ին, Արևմտյան դպրոցի հայրենագիտական ակումբից, վերադարձ՝ 16:00-ին, Արևմտյան դպրոց:
Ճամփորդության մեկնարկ՝ 09:00-ին, Արևմտյան դպրոցի հայրենագիտական ակումբից, վերադարձ՝ 16:00-ին, Արևմտյան դպրոց:
воскресенье, 30 июля 2017 г.
Բացահայտման ճանապարհին. Փարվանան և Աբուլ լեռը
Ջավախքում առաջին անգամ էի: Ջավախքն ինձ համար միշտ եղել է թումանյանական լեգենդներից ծնված հեքիաթային մի աշխարհ՝ համեմված ջավախցի կուրսեցիների հետաքրքիր, յուրօրինակ պատումներով՝ իրական կամ անիրական: Ուրիշ աշխարհ էր, ոչնչի չնմանվող, հեքիաթային, անաղարտ պարզությամբ, անսահման բարությամբ լի...
Ճամփորդությունը սկսվեց և ավարտվեց մի զգացումով՝ հիացմունք. ահա թե ինչ էի զգում ամեն վայրկյան, ամեն քայլափոխի: Ինձ համար բացահայտեցի մի այլ աշխարհ, բացահայտեցի մարդկանց, չկրկնվող միջավայրը, էլ ավելի չկրկնվող չքնաղ բնությունը:
вторник, 9 мая 2017 г.
Մայիսյան հավաք 2017
Մայիսյան հավաքի նախագիծ
Մասնակիցներ՝ 5.2 դասարան
Ժամանակահատվածը ՝ մայիսի 10-13
Մայիսի 13, 09:20-10:05
Նպատակը՝
- Լեզվամտածողության զարգացում
- Երևակայության զարգացում
- Տեքստային աշխատանքի հմտությունների փոխանցում
- Վերլուծելու, բանավիճելու, սեփական կարծիքը հայտնելու կարողությունների ձևավորում
- Խմբային աշխատանքի հմտությունների փոխանցում
Ռոդարի . Սև քթերի կղզին
Կանաչ ֆլեշմոբ
Մայիսի 10, ժամը՝ 11:00-11:30
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ , ներքին և արտաքին բակեր, Յուրի Բախշյանի այգի
Նպատակը՝
- մաքրել, խնամել ծաղիկները
- ավելացնել թփերը
- խնամված այգի ունենալ
- ներգրավել այլ մարդկանց, անցորդների, բակի բնակիչների
- սովորողների մոտ խթանել սեր բնության նկատմաբ
Подписаться на:
Сообщения (Atom)










