пятница, 16 марта 2018 г.

Կոշ

Կոշը հետաքրքիր և տեսարժան վայրերով հարուստ գյուղ է Արագածոտնի մարզում: 
Բնակչությունը զբաղվում է հիմնականում անսնապահությամբ, մեղվպահությամբ և պտղաբուծությամբ: 
Կոշի խառը, իրար զուգահեռ փողոցներում հեշտ է մոլորվելը, բայց մարդիկ բարեհաճ են, սիրով օգնում են ուղեկցում: 
Տեսարժան վայրերը
  • Սուրբ Ստեփանոս եկեղեցի. 7-րդ դար
  • Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. 13-15-րդ դար
  • Սուրբ Գևորգ . 19-րդ դար
  • Կոշի ամրոց
Սուրբ Ստեփանոս եկեղեցին հետաքրքիր և հին կառույց է: Պատրաստված է տուֆից, գմբեթաձև է: Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։
Արևելյան հատվաում մատուռի հիմք կա: Մյուս կողմում խաչքարերով հարուստ գերեզմանատուն: 

понедельник, 12 марта 2018 г.

Ուսումնական Արագածոտն. Կոշ /հայրենագիտական արշավ/

Ճամփորդության մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության նպատակը՝

  • ,,Ուսումնական Արագածոտն,, նախագիծ
  • Գյուղի ուսումնասիրություն, բարբառը, մարդիկ, ապրելակերպը
  • Բանահավաքչական աշխատանքի իրականացում 
  • Քայլարշավի կազմակերպում 
Նախապատրաստական աշխատանք 
  • Google map քարտեզով երթուղու գծում : 
  • Ծանոթացում Կոշ գյուղին: 
  • Գյուղի տեսարժան վայրերը : 
  • Գյուղի դպրոցը: 
  • Հարցազրույցների, նյութերի պատրաստում : 

воскресенье, 11 марта 2018 г.

Ծառզարդար

Եղել է տոնորը ժողովուրդն անվանել է Ծառզարդարորը խորհրդանշել է գարնան 
գալուստըԾիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք 
հողամասումայգում՝ էտում են ծառերըփորում հողըմաքրում աղբըկատարում
 ծառատունկև այլնԾաղկազարդին ընդունված է եղելև այժմ էլ Աշտարակում կացնի
 բութ մասով երեք անգամ հարվածում են վատ բերք տվող կամ բերք չտվող ծառի բնին և, «վախեցնելով», ասում. «Բար ես տալուտուրթե չէ՝ կկտրեմ»:
Ծաղկազարդըըստ էությանբխում է  բնությանհատկապես ծառերի և կենաց ծառի 
պաշտամունքիցԾաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը 
զարդարում էին զանազան գունավոր լաթերով

Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն բերելու ավանդույթը 
ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Օրհնված ոստերը տուն էին բերումխնամքով պահում և գործածում որպես հուռութքհատկապես մրրիկի և փոթորկի ժամանակ
Այրում էին և մոխիրը քամուն տալիսփորձանքից զերծ մնալու համարԻսկ տան մեջ 
պահված ոստը համարվում էր բարիք և պաշտպանություն ապահովող մի նշան:
Չնայած Ծաղկազարդը պահքի ժամանակաշրջան էայդ օրը թույլ էր տրվում 
նշանադրության արարողություն կատարելսակայն պարել կարող էին միայն 
տղամարդիկպարում էին Ծաղկազարդի վերվերի պարը:
Ծաղկազարդի խոհանոց
Ծաղկազարդի ընթրիքի հիմնական բաղկացուցիչներն էինկարմիր ձունձկնեղենը
փլավըձվով տապակված բանջարեղենըվերջումթանձր եփած թանով սպասը կամ 
կաթով ճաշը:
Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնումկանաչի հավաքելու
Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:
Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էրշատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ:
Այդ օրը հատկապես բանջար (եղինջեն եփելորպեսզի նրա ծակող զորությունը վերանաքանզի հավատացած էինթե Հիսուսին բանջարով են ծեծել:

пятница, 16 февраля 2018 г.

Նախադպրոցական կթություն. դիպլոմային նախագծեր

Թեման՝ համայնքային ծես
Դիպլոմային նախագծի կառուցվածքը

Բովանդակությունը
  • Ծաղկազարդ
  • Զատիկ
  • Համբարձում
  • Վարդավառ
  • Հարսանյաց ծես

Բաղկացուցիչներ
  • Երաժշտություն (երգ, պար, պարերգ, խաղերգ)
  • Տեխնոլոգիա-կերպարվեստ
  • Մարզական-ծիսական խաղեր

Նախագծային խումբ
  • Գևորգ Հազարումյան
  • Դանիելյան Գոհար
  • Ծատրյան Սաիդա
  • Վարոսյան Ամալյա
  • Ստեփանյան Վարդուշ
Նախագծային խմբի ղեկավարներ՝ 
  • Բուրաստան Օսիպովա
  • Տաթև Աբրահամյան
  • Զառա Ոսկանյան
  • Սոֆյա Գրիգորյան 
Աշխատակարգ

Ծառզարդարի ծես

 Նախագիծն իրականացնելու ժամանակահատված՝ մարտի 1- 20 
Աշխատանքային փաթեթ
Ծառզարդարի երգերի ուսուցում  

Երկրագործական աշխատանք 
Վարդատունկ -թփատունկ. պուրակի ստեղծում . Բուրաստան Օսիպովա
Զատկից առաջ ճյուղի զարդարում , տեխնոլոգիա
Տեխնոլոգիական փաթեթ . Զառա Ոսկանյան 

Ծառզարդարի ծեսի աշխատանքային փաթեթի ամբողջական ներկայացում, ավարտելը նախատեսված է  մարտի 25-ին:

Գևորգ Հազարումյանը, Դանիելյան Գոհարը, Ծատրյան Սաիդան ծիսական նախագծերը իրականացնում են Արևմտյան դպրոցի նախակրթարանում:

Վարոսյան Ամալյան՝ թիվ 72 մանկապարտեզում:

Առցանց աշխատանք ուսանողների հետ՝ անընդհատ: Հանդիպում շաբաթական մեկ անգամ՝ հարմարեցնելով իրենց աշխատանքի հետ:

Շաբթվա ընթացքում ուսանողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը, դիտարկումները, վերլուծությունները բլոգում: Նախագծային խումբը նայում է:


Այցելություն թիվ 72 մանկապարտեզ մարտի 29-ին:


Մարտ ամսվա ընթացքում դիպլոմային նախագծերի շրջանակում իրականացված աշխատանքներ՚:

Ծես՝ Ծառզարդար, Զատիկ

Գևորգ Հազարումյան. Ծաղկազարդ ԱրևմուտքումԵրկրագործական աշխատանք. վարդատունկ 

Սաիդա Ծատրյան. Գույների զանազանում, Սովորում ենք հաշվել շիլաները, Տարբերում ենք միրգը բանջարեղենից,   Համով-հոտով Ղափամա , Ծառիելզարդարը  Արևմտյան դպրոց-պարտեզում,  Ճամփորդները՝ բարբառով: 

Գոհար Դանիելյան . Ծառզարդար , Զատկի ծառ. տեսաֆիլմ 

Ամալյա Վարոսյան . Զատկական խաղեր 



Ապրիլ ամսվա ընթցքում դիպլոմային նախագծերի շրջանակներում իրականացված աշխատանքներ









четверг, 8 февраля 2018 г.

Դաստիարակների լաբորատորիա

08.02.2018
Քոլեջ, Աիդա Պետրոսյան սրահ, 14:00

  • Տեխնոլոգիական պարապմունք
  • Բարեկենդանի ծես. նախագծերի քննարկում 

Մասնակիցներ՝
Քննարկում 
  • Աշխատանքային նախագծեր
  • դդմախաղեր
  • ծիսական երգեր
  • տեխնոլոգիա 

вторник, 30 января 2018 г.

Երևան 2800. նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվար ամիս

Նախագծի նպատակը՝

  • Երևանը որպես բաց արվեստանոց
  • Երևանն իմ տեսանկյունից


Նախագծային հարցեր
  • Երևանյան հիմանախնդիրներ. ներկայացնել որևէ էկոլոգիական խնդիր, այլ
  • Երևանի պատմությունը. ծանոթանալ
  • Երևանն իմ տեսանկյունից , ներկայացնել պատում, ինչպիսին է իմ Երևանը: 

Նախագծի արդյունքը՝ 
Պատումներ

Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, 15:15
Ներկայացվող նյութը՝ այստեղ : 

понедельник, 29 января 2018 г.

Հունվարյան ճամբար

Ճամբարի էջը ենթակայքում
Հունվարյան ճամբարի նախագծերը 
Դասավանդողների հաշվետվությունները

Ճամբարի կազմակերպում ըստ նախագծային խմբերի, սովորողի ընտրությամբ, տարատարիք ջոկատներով:

Ջոկատներ և նախագծեր

  • Բնագետների ջոկատ՝ Շուշան Ալեքսանյան
  • Հայրենագետ հետախույզների ջոկատ՝ Սոնա Փափազյան
  • Ստեղծագործողների ջոկատ՝ Արմինե Աբրահամյան
  • Թարգմանիչների ջոկատ՝ Էլինա Սիմոնյան, Լիլիթ Հայկազունի
  • Տեխնոլոգների ջոկատ՝ Զառա Ոսկանյան 
  • Աշխեն Թադևոսյանի ջոկատ
  • Լուսինե Փաշայանի ջոկատ
  • Արմինե Գյոնջյանի ջոկատ
  • Լուսինե Պետրոսյանի ջոկատ
  • Տաթև Ավետիսյանի ջոկատ
  • Սրբուհի Ներսիսյանի ջոկատ

воскресенье, 28 января 2018 г.

Հայկական ծիսական հարսանիք

Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից:
Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները  աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում էԽոսքկապը”-ը`նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է:

вторник, 23 января 2018 г.

Թատրոն-լաբորատորիայի ստեղծում. նախագիծ

2017 թվականի լավագույն նախագծերից է երաժշտության-թատրոնի սրահ-լաբորատորիայի ստեղծումը: Մեծ նախագիծ է, որի վրա աշխատել են մի խումբ սովորողներ և ուսուցիչներ: 
Ուսուցիչների աշխատանքային կազմը՝
  • Զառա Ոսկանյան՝ տեխնոլոգ, դիզայներ
  • Արմինե Աբրահամյան՝ բանասեր, մայրենիի դասավանդող
  • Սոֆյա Գրիգորյան՝ երաժիշտ
  • Տաթև Մանվելյան՝ երաժշիտ, ֆլեյտահար
  • Տաթև Աբրահամյան՝ կազմակերպիչ
Համապատասխան տարածք ընտրվեց երաժշտության դասասենյակը, որը շատ հարմար է լայն գործունեություն իրականացնելու համար, ընդարձակ և լուսավոր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք տարածքն օգտագործել բազմաֆունկցիոնալ: Սրահը կազմված է մի քանի առանձին հատվածներից, որոնցից յուրաքանչյուրը լաբորատորիայի մաս է կազմում: 

среда, 10 января 2018 г.

Թղթե թատրոն. ուսումնական շուրջտարյա նախագիծ

Մասնակիցներ ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Նախագծի նպատակը՝
  • սովորողների ստեղծագործական մտքի զարգացում, 
  • ինքնուրույն աշխատելու, առաջարկելու կարողությունների զարգացում,
  • ստեղծագործությունը սցենար դարձնելու, մշակելու հմտությունների ձևավորում,
  • բեմադրական աշխատանք կատարելու կարողությունների ներդնում,
  • գրական ճաշակի ձևավորում:
Նախագծի ընթացքը
Հեքիաթների, փոքրիկ ստեղծագործությունների ընտրություն
Մշակում, սցենարի կազմում
Բանավոր խոսքի մշակում 
Թղթե կերպարների պատրաստում

Պարապմունք մանկավարժական խորհրդով

10.01.2017, ժամը՝ 15:15
Վայրը՝ Մայր դպրոց
Օրակարգում՝

  • Ճամբարի կազմակերպման խնդիրներ. դպրոցի (ճամբարի) ղեկավարի վերլուծությունը
  • Առաջարկություններ, հարցեր, զարգացում 
Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցների դասավանդողներ :

Խնդիրներ


среда, 3 января 2018 г.

Մանկավարժական ճամբար ձմեռային Բակուրիանիում


Վրաստանի Բակուրիանի քաղաքում դեկտեմբերի 22-24-ը գործել է մանկավարժական ճամբար, որին մասնակցեց կրթահամալիրի վեց հոգիանոց խումբը:
Տաթև Աբրահամյան
Միքայել Ղազարյան-մարզիկ
Տաթև Համբարյան -մարզիկ
Վարդուհի Օսիպովնա- դաստիարակ
Անահիտ Ամիրխանյան-դաստիարակ
Արևիկ Բալջյան-տեխնոլոգ

среда, 27 декабря 2017 г.

Հունվարյան նախագծեր

Հունվարի 8-26
Դպրոցը բնագիտական-տեխնիկական բաց արհեստանոց
  • Ջերմոցի ստեղծում-զարգացում. Շուշան Ալեքսանյան և սովորողներ
  • Պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծում. Էդմոն Փաշինյան և սովորողներ
Տեսադասերի ստեղծում
  • Դասարան Tv
  • Պարտիզապուրակային գործի կազմակերպումը
  • Երաժշտական գործունեություն
  • Ճամփորդությամբ ուսուցում 

понедельник, 25 декабря 2017 г.

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Ենթակայքում նախապես հրապարակվել է տոնի ծրագիրը, դասավանդողների նախագծերը :   Ծրագիրը հրապարակվել է նաև ըստ օրերի
Հետաքրքիր, միասնական և տարատարիք էին երկարացված օրվա նախագծերը
Արևմտյան դպրոցում կազմակերպվեց սեղանի զարգացնող խաղերի ֆլեշմոբ :
Հյուսիսային դպրոցում մասնակցել ենք միասնական ընթերցանության նախագծին

Սեբաստացու օրերի ընթացքում ստեղծվեց և նկարահանվեց Դասարան Tv-ի առաջին թողարկումը:

Ուսումնական խաղեր. 1,  2
Սեբաստացու օրերի ընթացքում սկսվեցին և շարունակվեցին ձիավարության դասընթացները: 

Արևմտյան ռադիոն յուրաքանչյուր օր լուսաբանել է օրվա գործունեությունը՝ 1, 2 , 3, 4
Նոյեմբերի 16-ին ընդունել ենք Լոռու մարզի դպրոցների մանկավարժական աշխատողներին, կազմակերպել շրջայց և քննարկում ,,Ներառական հանրակրթություն,, թեմայով: 
Պարտիզապուրակային աշխատանքները և այցելություն-աշխատանքներն Ագարակում եղել են անընդհատ , 1,  2, 3

Շաբաթվա ընթացքում իրականացված հետաքրքիր նախագծեր, ցուցադրություններ
Լուսինե Փաշայան. Ես իմ ծառն ունեմ 
Սուսան Ամուջանյան . Տեխնիկական աշուն՝ լուսանկարչական ցուցահանդես
Կազմակերպվել է ճամփորդություն Բուսաբանական այգի. Աշխեն Թադևոսյան և ընկերներ 
Հեծնվային արշավ և միասնական պերֆորմանս . Քրիստինե Հարությունյան և Զառա Ոսկանյան 



пятница, 22 декабря 2017 г.

Դեպի ձյունառատ Բակուրիանի...

Առավոտյան աչք ծակող և մոլորեցնող մշուշը չփոխեց նախատեսված ծրագիրը: Մենք պատրաստ ենք: Բակուրիանի՛, մենք գալիս ենք: 
Ինչքան էլ ճանապարհը երկար լինի և հոգնեցուցիչ, հաճելի և սիրելի մարդկանց ընկերակցությունը, տարաբնույթ խոսակցությունները անհոգնել են: Իսկ նախկինում սպա վորորդը անչափ բարեհամբույր էր և ուշադիր: 
Երկար ու բարակ ճանապարհներով, ոլորաններով  և դիլիջանյան արևի ուղեկցությամբ մեքենան սլացավ առաջ. նույն ճանապարհը, որով էլի էինք անցել նորովի էր և բացահայտումներով լի: Հայրենագիտական մտորումները ստիպեցին կանգնել մառախուղյան քողով պատված գեղեցկատես ժայռերից մեկի մոտ: 
Բարեհաջող անցանք դեպի Վրաստան, որտեղից սկսվեց բացահայտումների երկրորդ փուլը: Սահմանամերձ հատվածում տեղկայաված գյուղերի հետաքրքիր սովորույթները երկար քննարկման առիթ դարձան: Խոսքս վերաբերում է, իհարկե, վարդագույն ժապավեններին, որոնց պատմությանը դեռ կանդրադառնանք: 

воскресенье, 17 декабря 2017 г.

Հանրապետության նախադպրոցական հաստատությունների մասնագետների վերապատրաստում

Վերապատրաստման 5-րդ փուլ. դեկտեմբերի 4-8

Վերապատրաստման ծրագիրը նախապես հրապարակվել է կայքում: 
5-րդ փուլի ընթացքում վերապատրաստմանը Արևմտյան դպրոցում մասնակցել են 13 դաստաիարակ, 6-րդ փուլին՝ 6: 
Վերապատրաստումն իրականացվել է հիմնականում նախակրթարանի խմբերում, ինչը հնարավորություն տվեց ծանոթանալ իրականացվող կրթական ծրագրին, մասնակից և իրականացնող դառնալ: 
Վերապատրաստումն իրականացրել են
  • Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան. 5 տարեկանների խումբ
  • Մարգարիտ Հեքիմյան, Նայիրի Պապահեքյան, 2-5 տարեկանների զարգացման խումբ
  • Շողիկ Սահակյան, Արև Ուզունյան, 2-5 տարեկանների զարգացման խումբ
  • Զառա Ոսկանյան՝ տեխնոլոգիա
  • Սոֆյա Գրիգորյան՝ երաժշտություն 
Դաստիարակների բլոգում լուսաբանվել է վերապատրաստման յուրաքանչյուր օրը:
Մարգարիտ Հեքիմյան 1, 2, 3, 4,
Շողիկ Սահակյան 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
Արև Ուզունյան 1,
Նայիրի Պապահեքեան 1,  2, 3, 4


  • Վերապատրատվողների համար նախընտրելի էր խմբում աշխատելը,նման կազմակերպումը դրական արձագանք ստացավ: 
  • Ամենօրյա կլոր սեղաններն ընդգրկեցին նաև  լրագրող սովորողներին, ռադիոլուսաբանումն ավելի լավ իրականացվեց: 
  • Հյուրատանը մնացող դաստիարակներին մի շարք ուսումնական նյութեր ենք փոխանցել էլեկտրոնային տարբերակով: 
  • Փոխայցելության հրավեր ենք ստացել Գյումրի դաստիարակներից, մեթոդիստներից: Նախատեսում ենք այցելել հունվարին: 


суббота, 9 декабря 2017 г.

Նախադպրոցական հաստատությունների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

Դեկտեմբերի 11-15
«Դպրոցը Ամանորի բաց
արվեստանոց» նախագիծ։ Լույսեր,
 գույներ, ղողանջներ, 
մեղեդիներ,ազդեցություններ 

Բովանդակություն
  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
  • նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր՝հիգիենա-ինքնուրույնություն,
  • սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ),
  • քուն օրորոցային,
  • տեխնոլոգիական գործունեություն՝խմբասենյակի՝սաների ամանորյա ձևավորում, Ամանորի երաժշտական խաղեր,դաստիարակի բլոգ, դաստիարակի
  • ընթերցարան,երաժշտություն, պար, թատրոն,
  • դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
  • դաստիարակի ընթերցարան:

суббота, 2 декабря 2017 г.

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

Վերապատրաստման ծրագրի տևողությունը` դեկտեմբերի 4-8
Ծրագիր
  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր
  • Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր
  • Երաժշտություն, պար, թատրոն
  • Տեխնոլոգիա
  • Բլոգը որպես ուսումնական գործիք