Երկրորդ ուսումնական շրջանի նախագծային ձևաչափը մեծապես նպաստում է փառատոնային գործունեության իրականացմանը։ Այսպես, Ձմեռային ճամբարով հունվարի 8-ից մեկնարկեց Ձմեռային ազգագրության փառատոնը, որի ծրագիրը և ուղղությունները քննարկվել և հրապարակվել էին նախապես։ Ուղղությունների բազմազանությունը հնարավորություն էր տալիս բոլոր հետաքրքրությունների տեր սովորողներին և ուսուցիչներին իրականացնել փառատոնային նախագծեր։
Միջին դպրոցում նախաձեռնությունների ուղղություններն էին՝
- թանգարանային և մշակութային ճամփորդություններ,
- խոհանոցային գործունեություն,
- վարպետության դասեր, հանդիպումներ,
- ազգային երգ, պար
- ուսումնասիրություններ
- այլ։


