вторник, 30 января 2018 г.

Երևան 2800. նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվար ամիս

Նախագծի նպատակը՝

  • Երևանը որպես բաց արվեստանոց
  • Երևանն իմ տեսանկյունից


Նախագծային հարցեր
  • Երևանյան հիմանախնդիրներ. ներկայացնել որևէ էկոլոգիական խնդիր, այլ
  • Երևանի պատմությունը. ծանոթանալ
  • Երևանն իմ տեսանկյունից , ներկայացնել պատում, ինչպիսին է իմ Երևանը: 

Նախագծի արդյունքը՝ 
Պատումներ

Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, 15:15
Ներկայացվող նյութը՝ այստեղ : 

понедельник, 29 января 2018 г.

Հունվարյան ճամբար

Ճամբարի էջը ենթակայքում
Հունվարյան ճամբարի նախագծերը 
Դասավանդողների հաշվետվությունները

Ճամբարի կազմակերպում ըստ նախագծային խմբերի, սովորողի ընտրությամբ, տարատարիք ջոկատներով:

Ջոկատներ և նախագծեր

  • Բնագետների ջոկատ՝ Շուշան Ալեքսանյան
  • Հայրենագետ հետախույզների ջոկատ՝ Սոնա Փափազյան
  • Ստեղծագործողների ջոկատ՝ Արմինե Աբրահամյան
  • Թարգմանիչների ջոկատ՝ Էլինա Սիմոնյան, Լիլիթ Հայկազունի
  • Տեխնոլոգների ջոկատ՝ Զառա Ոսկանյան 
  • Աշխեն Թադևոսյանի ջոկատ
  • Լուսինե Փաշայանի ջոկատ
  • Արմինե Գյոնջյանի ջոկատ
  • Լուսինե Պետրոսյանի ջոկատ
  • Տաթև Ավետիսյանի ջոկատ
  • Սրբուհի Ներսիսյանի ջոկատ

воскресенье, 28 января 2018 г.

Հայկական ծիսական հարսանիք

Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից:
Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները  աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում էԽոսքկապը”-ը`նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է:

вторник, 23 января 2018 г.

Թատրոն-լաբորատորիայի ստեղծում. նախագիծ

2017 թվականի լավագույն նախագծերից է երաժշտության-թատրոնի սրահ-լաբորատորիայի ստեղծումը: Մեծ նախագիծ է, որի վրա աշխատել են մի խումբ սովորողներ և ուսուցիչներ: 
Ուսուցիչների աշխատանքային կազմը՝
  • Զառա Ոսկանյան՝ տեխնոլոգ, դիզայներ
  • Արմինե Աբրահամյան՝ բանասեր, մայրենիի դասավանդող
  • Սոֆյա Գրիգորյան՝ երաժիշտ
  • Տաթև Մանվելյան՝ երաժշիտ, ֆլեյտահար
  • Տաթև Աբրահամյան՝ կազմակերպիչ
Համապատասխան տարածք ընտրվեց երաժշտության դասասենյակը, որը շատ հարմար է լայն գործունեություն իրականացնելու համար, ընդարձակ և լուսավոր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք տարածքն օգտագործել բազմաֆունկցիոնալ: Սրահը կազմված է մի քանի առանձին հատվածներից, որոնցից յուրաքանչյուրը լաբորատորիայի մաս է կազմում: 

среда, 10 января 2018 г.

Թղթե թատրոն. ուսումնական շուրջտարյա նախագիծ

Մասնակիցներ ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Նախագծի նպատակը՝
  • սովորողների ստեղծագործական մտքի զարգացում, 
  • ինքնուրույն աշխատելու, առաջարկելու կարողությունների զարգացում,
  • ստեղծագործությունը սցենար դարձնելու, մշակելու հմտությունների ձևավորում,
  • բեմադրական աշխատանք կատարելու կարողությունների ներդնում,
  • գրական ճաշակի ձևավորում:
Նախագծի ընթացքը
Հեքիաթների, փոքրիկ ստեղծագործությունների ընտրություն
Մշակում, սցենարի կազմում
Բանավոր խոսքի մշակում 
Թղթե կերպարների պատրաստում

Պարապմունք մանկավարժական խորհրդով

10.01.2017, ժամը՝ 15:15
Վայրը՝ Մայր դպրոց
Օրակարգում՝

  • Ճամբարի կազմակերպման խնդիրներ. դպրոցի (ճամբարի) ղեկավարի վերլուծությունը
  • Առաջարկություններ, հարցեր, զարգացում 
Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցների դասավանդողներ :

Խնդիրներ


среда, 3 января 2018 г.

Մանկավարժական ճամբար ձմեռային Բակուրիանիում


Վրաստանի Բակուրիանի քաղաքում դեկտեմբերի 22-24-ը գործել է մանկավարժական ճամբար, որին մասնակցեց կրթահամալիրի վեց հոգիանոց խումբը:
Տաթև Աբրահամյան
Միքայել Ղազարյան-մարզիկ
Տաթև Համբարյան -մարզիկ
Վարդուհի Օսիպովնա- դաստիարակ
Անահիտ Ամիրխանյան-դաստիարակ
Արևիկ Բալջյան-տեխնոլոգ

среда, 27 декабря 2017 г.

Հունվարյան նախագծեր

Հունվարի 8-26
Դպրոցը բնագիտական-տեխնիկական բաց արհեստանոց
  • Ջերմոցի ստեղծում-զարգացում. Շուշան Ալեքսանյան և սովորողներ
  • Պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծում. Էդմոն Փաշինյան և սովորողներ
Տեսադասերի ստեղծում
  • Դասարան Tv
  • Պարտիզապուրակային գործի կազմակերպումը
  • Երաժշտական գործունեություն
  • Ճամփորդությամբ ուսուցում 

понедельник, 25 декабря 2017 г.

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Ենթակայքում նախապես հրապարակվել է տոնի ծրագիրը, դասավանդողների նախագծերը :   Ծրագիրը հրապարակվել է նաև ըստ օրերի
Հետաքրքիր, միասնական և տարատարիք էին երկարացված օրվա նախագծերը
Արևմտյան դպրոցում կազմակերպվեց սեղանի զարգացնող խաղերի ֆլեշմոբ :
Հյուսիսային դպրոցում մասնակցել ենք միասնական ընթերցանության նախագծին

Սեբաստացու օրերի ընթացքում ստեղծվեց և նկարահանվեց Դասարան Tv-ի առաջին թողարկումը:

Ուսումնական խաղեր. 1,  2
Սեբաստացու օրերի ընթացքում սկսվեցին և շարունակվեցին ձիավարության դասընթացները: 

Արևմտյան ռադիոն յուրաքանչյուր օր լուսաբանել է օրվա գործունեությունը՝ 1, 2 , 3, 4
Նոյեմբերի 16-ին ընդունել ենք Լոռու մարզի դպրոցների մանկավարժական աշխատողներին, կազմակերպել շրջայց և քննարկում ,,Ներառական հանրակրթություն,, թեմայով: 
Պարտիզապուրակային աշխատանքները և այցելություն-աշխատանքներն Ագարակում եղել են անընդհատ , 1,  2, 3

Շաբաթվա ընթացքում իրականացված հետաքրքիր նախագծեր, ցուցադրություններ
Լուսինե Փաշայան. Ես իմ ծառն ունեմ 
Սուսան Ամուջանյան . Տեխնիկական աշուն՝ լուսանկարչական ցուցահանդես
Կազմակերպվել է ճամփորդություն Բուսաբանական այգի. Աշխեն Թադևոսյան և ընկերներ 
Հեծնվային արշավ և միասնական պերֆորմանս . Քրիստինե Հարությունյան և Զառա Ոսկանյան 



пятница, 22 декабря 2017 г.

Դեպի ձյունառատ Բակուրիանի...

Առավոտյան աչք ծակող և մոլորեցնող մշուշը չփոխեց նախատեսված ծրագիրը: Մենք պատրաստ ենք: Բակուրիանի՛, մենք գալիս ենք: 
Ինչքան էլ ճանապարհը երկար լինի և հոգնեցուցիչ, հաճելի և սիրելի մարդկանց ընկերակցությունը, տարաբնույթ խոսակցությունները անհոգնել են: Իսկ նախկինում սպա վորորդը անչափ բարեհամբույր էր և ուշադիր: 
Երկար ու բարակ ճանապարհներով, ոլորաններով  և դիլիջանյան արևի ուղեկցությամբ մեքենան սլացավ առաջ. նույն ճանապարհը, որով էլի էինք անցել նորովի էր և բացահայտումներով լի: Հայրենագիտական մտորումները ստիպեցին կանգնել մառախուղյան քողով պատված գեղեցկատես ժայռերից մեկի մոտ: 
Բարեհաջող անցանք դեպի Վրաստան, որտեղից սկսվեց բացահայտումների երկրորդ փուլը: Սահմանամերձ հատվածում տեղկայաված գյուղերի հետաքրքիր սովորույթները երկար քննարկման առիթ դարձան: Խոսքս վերաբերում է, իհարկե, վարդագույն ժապավեններին, որոնց պատմությանը դեռ կանդրադառնանք: 

воскресенье, 17 декабря 2017 г.

Հանրապետության նախադպրոցական հաստատությունների մասնագետների վերապատրաստում

Վերապատրաստման 5-րդ փուլ. դեկտեմբերի 4-8

Վերապատրաստման ծրագիրը նախապես հրապարակվել է կայքում: 
5-րդ փուլի ընթացքում վերապատրաստմանը Արևմտյան դպրոցում մասնակցել են 13 դաստաիարակ, 6-րդ փուլին՝ 6: 
Վերապատրաստումն իրականացվել է հիմնականում նախակրթարանի խմբերում, ինչը հնարավորություն տվեց ծանոթանալ իրականացվող կրթական ծրագրին, մասնակից և իրականացնող դառնալ: 
Վերապատրաստումն իրականացրել են
  • Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան. 5 տարեկանների խումբ
  • Մարգարիտ Հեքիմյան, Նայիրի Պապահեքյան, 2-5 տարեկանների զարգացման խումբ
  • Շողիկ Սահակյան, Արև Ուզունյան, 2-5 տարեկանների զարգացման խումբ
  • Զառա Ոսկանյան՝ տեխնոլոգիա
  • Սոֆյա Գրիգորյան՝ երաժշտություն 
Դաստիարակների բլոգում լուսաբանվել է վերապատրաստման յուրաքանչյուր օրը:
Մարգարիտ Հեքիմյան 1, 2, 3, 4,
Շողիկ Սահակյան 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
Արև Ուզունյան 1,
Նայիրի Պապահեքեան 1,  2, 3, 4


  • Վերապատրատվողների համար նախընտրելի էր խմբում աշխատելը,նման կազմակերպումը դրական արձագանք ստացավ: 
  • Ամենօրյա կլոր սեղաններն ընդգրկեցին նաև  լրագրող սովորողներին, ռադիոլուսաբանումն ավելի լավ իրականացվեց: 
  • Հյուրատանը մնացող դաստիարակներին մի շարք ուսումնական նյութեր ենք փոխանցել էլեկտրոնային տարբերակով: 
  • Փոխայցելության հրավեր ենք ստացել Գյումրի դաստիարակներից, մեթոդիստներից: Նախատեսում ենք այցելել հունվարին: 


суббота, 9 декабря 2017 г.

Նախադպրոցական հաստատությունների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

Դեկտեմբերի 11-15
«Դպրոցը Ամանորի բաց
արվեստանոց» նախագիծ։ Լույսեր,
 գույներ, ղողանջներ, 
մեղեդիներ,ազդեցություններ 

Բովանդակություն
  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
  • նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր՝հիգիենա-ինքնուրույնություն,
  • սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ),
  • քուն օրորոցային,
  • տեխնոլոգիական գործունեություն՝խմբասենյակի՝սաների ամանորյա ձևավորում, Ամանորի երաժշտական խաղեր,դաստիարակի բլոգ, դաստիարակի
  • ընթերցարան,երաժշտություն, պար, թատրոն,
  • դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
  • դաստիարակի ընթերցարան:

суббота, 2 декабря 2017 г.

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

Վերապատրաստման ծրագրի տևողությունը` դեկտեմբերի 4-8
Ծրագիր
  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր
  • Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր
  • Երաժշտություն, պար, թատրոն
  • Տեխնոլոգիա
  • Բլոգը որպես ուսումնական գործիք

вторник, 28 ноября 2017 г.

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

1. Ծիսական Ամանոր


3. Արևմտյան քարափ-բարձունք. նախագիծ-աշխատանք

4. Պարտիզապուրակային նկուղ-լաբորատորիայի աշխատանքներ-բացում

5. Մարզական անկյունի ստեղծում

6. Պարտիզապուրակային աշխատանքներ, նախապատրաստում ձմռանը

7. Աշտարակ քաղաքն այլ տեսանկյունից. ուսումնական-հայրենագիտական ճամփորդություն

Ամանորի-Սուրբ Ծննդյան տոնական ձևավորում. ժամանակացույց

Դեկտեմբերի 1-10, Արևմտյան բակ-պարտեզի ձևավորում
Իրականացնողներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ, կազմակերպիչներ
Խորհրդատու՝ Զառա Ոսկանյան
Նախագծեր

Դեկտեմբերի 1-10, ամանորյա այլընտրանքային տոնածառի պատրաստում
պատասխանատու և իրականացնող՝ Զառա Ոսկանյան, 4-5-րդ դասարանների սովորողներ:

Դեկտեմբերի 1-10, միջանցքների, մուտքի, դասասենյակների ձևավորում.
իրականացնողներ՝ 1-5-րդ դասարանների դասավանդողներ

понедельник, 27 ноября 2017 г.

Տեխնոլոգիան, կերպարվեստը կրթահամալիրում

Տեխնոլոգիան, կերպարվեստը կրթահամալիրում, Արևմտյան դպրոց պարտեզ
Տեխնոլոգիա 4-5-րդ դասարաններում, 8 ժամ, դասավանդող՝ Զարուհի Ոսկանյան
Դպրոցի ղեկավարի տեղեկանքը
  1. Սեպտեմբեր-նոյեմբերի տեխնոլոգիական՝ պարտիզապուրակային, միջավայրի ձևավորման և բարեկարգման նախագծերը, արդյունքները
միջավայրի ձևավորում. 
Տեխնոլոգիա, դիազայնի ընտրությամբ խումբ՝ Զառա Ոսկանյան
Դիզայնի ընտրությամբ խումբ՝ Թերեզա Թումանյան, շաբաթական 4 ժամ

Զառա Ոսկանյանի բլոգը  լավ վիճակում է, անընդհատ թարմացվում է: Զառան հետաքրքիր մտքեր ունեցող, պարզ լուծումներ փնտրող դասավանդող է, իրականացրած աշխատանքների ընթացքը, նախագծերի արդյունքները տեսանելի են բլոգում: Նախագծեր բաժնում հրապարակված են իրականացրած և դեռ իրականացվելիք նախագծերը: Բլոգն ունի արխիվ, բաժիններ, որոնման տեղ, օրացույց: Նախագծերից և արդյունքներից բացի հրապարակված է տարբեր սեմինարների, դասընթացների մասնակցության մասին պատում: Բլոգի բաժինների դասավորությունն, ըստ իս, այնքան էլ հարմար չէ նյութ փնտրելու, նայելու համար:

Թերեզա Թումանյանի բլոգը լավ վիճակում է, տեսանելի են նախագծերը, սովորողների բլոգներից նախագծային աշխատանքների հղումները հավաքված են, կան լուսաբանումներ մասնակցած այլ գործունեությունների մասին(օրինակ՝ պարտիզապուրակային աշխատանք): Բաժինների դասավորությունը Զառա Ոսկանյանի բլոգի պես, որին այնքան էլ կողմ չեմ: Արևմտյան դպրոց բաժնում ներկայցված է Արևմտյան դպրոցի ընտրությամբ խմբի հետ իրականացրած նախագիծը, արդյունքները:

3. Կերպարվեստի- տեխնոլոգիայի դասավանդողների վարած ուսումնական ճամփորդությունները. նրանց մասնակցությունը այլոց ղեկավարած ճամփորդություններին:

Կերպարվեստ-տեխնոլոգիայի դասավանդողներ
  1. Արտադրությամբ ուսուցման արդյունքներ
Ուսումնական կենտրոնի ղեկավարի տեղեկանք
  1. Սեպտեմբեր-նոյեմբերի ուսումնական պլեներ, ցուցահանդես, այլ
2. Տեխնոլոգիայի, դիզայնի, կերպարվեստի լրացուցիչ կրթություն

Արտաշես և Սաթենիկ


Ալանները կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

воскресенье, 26 ноября 2017 г.