суббота, 30 сентября 2023 г.

Հեղինակային մանկավարժության ստեղծագործական 18-րդ հավաք


Հավաքի նախագծեր, ներկայացումներ՝

Գրաբարի օրեր, թարգմանչաց տոն
  • Գրաբարյան տեքստերի ընթերցումներ, լեզվական աշխատանք, ուսումնասիրություններ,
  • Գրաբարով առակների ձայնագրություն , փաթեթի ստեղծում, հրապարակում, 
  • Գրաբարյան ընթերցումներ ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծով,
  • Թարգմանչաց տոն- ծանոթանում ենք տոնին, 
  • Թարգմանությունների պատրաստում ,,Պատուհան,, ամսագրի համար։ 
Կոմիտասյան օրեր

четверг, 21 сентября 2023 г.

Պատերազմը

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։ Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվել էր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։ Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի: Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

четверг, 14 сентября 2023 г.

Նռնենիները


Առաջին մաս

Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։
Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Չոր էր։ Ոնց որ անապատ։ Հորեղբայրս, ձեռքը իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
Հա, հորեղբա՛յր, ասացի։

вторник, 12 сентября 2023 г.

Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 21-23
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան
Մեկնում՝ սեպտեմբերի 21-ին, 08:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ սեպտեմբերի 23-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցի, մինչև 18:00:

Երթուղին՝ Մեկնում՝ Երևան-Մասիս- Արտաշատ-Ուրցաձոր-Վերնաշեն- Շատին-Արատես
Վերադարձ՝  Արատես-Շատին-Ուրցաձոր-Երևան: 
Տնակներ՝ Տատիկ-պապիկ, Գեղարվեստ

среда, 6 сентября 2023 г.

Դեղձենին



Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

- Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, - չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: - Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

- Աչք մի՛ տնկիր ուրիշինի վրա, - մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: - Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

вторник, 5 сентября 2023 г.

Բարձունքի հաղթահարում․ Մայրավանք


Սեպտեմբերի 1-ին մենք սպիտակ վերնաշապիկ հագած և ծաղկեփունջ բռնած դպրոց չենք գնում, մենք ձևական ճառեր և արհեստական պաթոսախառն խոսքեր չենք ասում։ Մենք գնում ենք քայլելու, մեզ համար սեպտեմբերի մեկը վաղուց հայրենիքը ճանաչելու, մի բուռ հողը սիրելու, ինքդ քեզև հերթական բարձունքը հաղթահարելու մեծ տոն է։ 
Այս անգամ մեր ընտրած ուղղությունը Կոտայքի մարզն էր՝ իր Ծաղկունյաց լեռնաշղթայով և լեռների արանքում ծվարած գողտրիկ Մայրավանքով։ 

понедельник, 4 сентября 2023 г.

Ջակարտայի լուսինը

Ախ, մայրիկ, Ջակարտայի փողոցներում
Խամրել է լուսինը
Իսկ մարդիկ նրան չեն ափսոսում:
Օ՜, կիտրոնի կեղևի դառնություն,
Որ թուլացնում ես անուժ լուսնին:
Լուսինը թուլացել է, մայրիկ,
Դու տեսնում ես , նա հիվանդ է,
Նա չդիմացավ Ջակարտայի
Նեոնային մեղուների խայթոցին:
Տանն անարյուն երեխաները
Մորից երես թեքեցին:
Օ՜, այս լուսինը նման է
ցնցուղի տակ եղող սնկի գլխարկի:
Նման է խաղալիք չունեցող աղջկա:
Նման է զարդարանքներ չունեցող տոնի:

воскресенье, 3 сентября 2023 г.

воскресенье, 27 августа 2023 г.

Գիտելիքի օրը բարձունքին․ Մայրավանք


Ճամփորդության ուղղությունը՝  Կոտայքի մարզ, Ծաղկունյաց լեռներ, Մայրավանք
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 1
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Նարեկ Կարապետյան

среда, 23 августа 2023 г.

Դու եկար /ինդոնեզական պոեզիա/

Դու եկար, դու եկար, եկար դու: Հրճվում եմ,
Աղոթում եմ քեզ, եկար: Եկար դու վերջապես: 
Եկար դու: Օրհնում եմ քո քայլերը, եկար:
Օրհնում եմ քո ուղին: Դու եկար, քնքուշ,
Հասմիկի պես, վերջապես եկար դու, եկար:
Դու եկար, եկար: Հմայիչ, թեթև
Քայլքով եկար դու: Դու եկար, վերջապես,
Եկար դու, իմ տխրության սփոփիչ, եկար:
Ախ, իմ քաղցր, դու եկար: Եկար դու:
Եկար ցրես իմ թախիծը: Դու եկար: 
Վերջապես եկար դու: Ես համբուրում եմ 
Հետքերը հողի վրա: Եկար դու: Բարի լուրի պես:

Նախագծային շաբաթ․ սեպտեմբերի 1-8

Ժամանակահատված՝ սեպտեմբերի 1-8

6-7-րդ դասարաններ

  • Լեզվական գլուխկոտրուկների լուծում, 
  • ,,Ուսումնական ամառ,, նախագիծ ․ ամառային նախագծերի ամփոփում, 
  • Մայրենի լեզվի ֆլեշմոբ՝ հուլիս և օգոստոս ամիսներ
  • Ընթերցանություն, քննարկում․ 6-րդ դասարան, 7-րդ դասարան 
  • 7-րդ դասարաններում ՝ անհատական նախագծերի կազմում, նախապատրաստական աշխատանք։
Արդյունքը՝ 
  • Ընթերցողական պատումներ, 
  • Ձևակերպված անհատական նախագծեր։ 
Արդյունքները հրապարակվում են սովորողների և դասավանդողի բլոգում, ամփոփիչ փաթեթը՝ ենթակայքում։ 

 

вторник, 22 августа 2023 г.

Մայրենի․ 6-րդ դասարան․ 2023-24 ուստարի

2023-24 ուստարի
Միջին դպրոց 

Մայրենի, 6-րդ դասարան, շաբաթական հինգ ժամ

Մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • Գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը, 
  • Վերլուծելու, համադրելու, սեփական կարծիքն ազատ արտահյտելու կարողությունների զարգացմանը, 
  • Հաղորդակցական հմտությունների փոխանցմանը, 
  • Ինքնաարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը, 
  • Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
  • Սեփական ստեղծագործական ունակությունները, դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն,
  • Մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը։ 

понедельник, 21 августа 2023 г.

Սեպտեմբեր ամսվա նախագծեր


Ուսումնական նախագծեր 

  • Նախագծային շաբաթ 
  • Կարդում ենք Սարոյան
  • Կարդում ենք Կոմիտաս
  • ,,Ուսումնական ամառ,, նախագծի ամփոփում
  • Անհատական նախագծերի ստեղծում


Շուրջտարյա նախագծեր 
  • Ուսումնական-ընթերցողական TV նախագծերի ստեղծում 
  • ,,Պատուհան,, թարգմանչական-ստեղծագործական նախագիծ
  • Լեզվաբանական խնդիրների թարգմանություն

воскресенье, 20 августа 2023 г.

Անհատական աշխատաժամանակ․ օգոստոսի 22-30

Օգոստոսի 22
09:00-09:15` Մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում, 
09:15-10:15` հավաք մասնախմբով
10: 15-11:00` պարտիզապուրակային աշխատանք
11:00-12:00` հավաք մանկավարժական խորհրդով․ Կարինե Պետրոսյանի կաբինետ
12:00-12:30` ընդմիջում
12: 30-14:00` անհատական աշխատանք․ 2023-2024 ուստարվա առարկայական օրացույցի լրամշակում, քննարկում գործընկերների հետ, օրացույցում հղումների ավելացում։ 
14:00-15:00' Գրական ակումբ

четверг, 17 августа 2023 г.

Անհատական աշխատաժամանակ

18-21.08.2023
  • Ծրագրի ղեկավարի հետ անելիքների ճշգրտում, աշխատանքի կոնկրետացում,
  • Դասասենայկը աշխատելու համար առաջնային տեսքի բերում' օդափոխություն, ավլել, փոշիների հավաքում,
  • Ուսումնական ամառ նախագծի աշխատանքների ստուգում, հրապարակում-10աշխատանք
  • Ուսումնական ամառ նախագծի հետ կապված սովորեղների կողմից ուղարկված նամակների պատասխանում,
  • Հուլիսյան և օգոստոսյան ֆլեշմոբների առաջադրանքների տարածում' սովորողների էլ.փոստերին ուղարկելու միջոցով։ 
  • Օգոստոսյան ֆլեշմոբի պատասխանների դաշտի ստուգում,
  • Հետաձգված Արատեսյան նախագծի աշխատանքներ' նոր օրերի ընտրություն, տեղեկացում պատասխանատուին, առատին անհրաժեշտ աշխատանքներ, ծրագրի պատրաստում
  • Մանկավարժական մուտքի ճամբարի հետ կապված նամակագրություն Արմինե Թոփչյանի հետ։ 
  • Այլ աշխատանքներ

вторник, 1 августа 2023 г.

Գրաբարյան օրեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝   հոկտեմբերի 1-7
Նախագծի մասնակիցներ՝    5-6-7 -րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝
  • Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,,Գրաբարյան օրեր,, նախագծին
  • Հետաքրքիր տեքստերի միջոցով ծանոթացում գրաբարին
  • Տեքստային աշխատանքներ կատարելու հմտությունների ամրապնդում
  • Գրաբարով տեքստ ընթերցելու, հասկանալու կարողությունների զարգացում:

Կարդում ենք արևմտահայերեն․ Վահան Թեքեան


Փափագ
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

суббота, 1 июля 2023 г.

Ուսումնական ամառ


Ժամանակահատվածը՝ հունիս- օգոստոս ամիսներ

Սիրելի՛ սովորողներ, ամառն ավելի հետաքրքիր անցկացնելու համար առաջարկում եմ ընթերցանության ցանկ։

  • Ցանկից ընտրե՛ք մեկ կամ մի քանի ստեղծագործություն /կարող եք կարդալ ձեր նախընտրած գիրքը, որը չկա ցանկում/, 
  • Կարդացե՛ք, 
  • Տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրե՛ք ձեր տպավորությունները։ 
6-7-րդ դասարաններ