пятница, 19 июля 2013 г.

Իգորի ծնունդը

Նշանակում է ես ծնվում եմ:
Ես հիշում եմ, որ աստղագնաց էի: Հիշում եմ եմ իմ  հուսահատությունը:
Մենք հիմա Իգորի կողքին ենք: Նա նույնպես նյարդայնանում է: Վերհիշում է անցյալ կյանքը և ստացած վնասվածքները: Ես օգնության եմ հասնում և միանգամից դնում եմ հրեշտակի նշանը: <<Սըը, մոռացիր անցյալը>>: Նա չի ցանկանում հանգսատանալ: Ես ավելի ուժեղ եմ սեղմում, և ավելի վատ, եթե նրա փոսիկը խորը լինի: Նա վերջապես մի փոքր հանգստանում է:
Մայրիկը ուշաթափվել է փողոցում: Այն պահից սկսած, ինչ նա ուշադրություն չի դարձնում ախտանշաններին, դա անսպասել չէր: Սրտխառնուք: Գլխապտույտ: Ամեն անգամ որպես պատիժ ինձ ծեծում էին: Կարծես թե ես էի մեղավոր:

Այս անգամ նրա ջրերը գնացին, և ես հայտնվեցի ամբողջովին չորության մեջ, գումարած դրան նա անգիտակից է:
Նրան վերցրեցին անցորդները: Նա սկսեց գոռալ, հետո ինչ-որ մեկն ասած, որ կինը երևի թե հղի է: Մյուսն ասաց, որ նրան պետք է շատապ հիվանդանոց տանել:
-Ես արդեն լավ եմ,- ասաց մայրիկը՝ ուշքի գալով,- ես ուղղակի խմել եմ և կորցրել գիտակցությունս:
Բարեբախտաբար, նրանք չհավատացին: Հաստատությունը հեռու է գտնվում:  Մեքենան արագ է գնում: Ես դա զգում եմ  հարվածներից:
-Հետո կամաց,-խորհուրդ է տալիս կանացի ձայնը:
-Սարսափելի ոչինչ չկա, ինձ տուն տարեք,- կրկնում է մայրիկը:
Ես սկսում եմ խեղդվել ներսում: Ես կմեռնեմ, և այդ ժամանակ նա կհաղթի: Ժամանակը եկավ: Մեքենավար ամուսիններ, իսկ ես հասկանում եմ, որ նրանք ամուսիններ են, քանի որ տղամարդու և կնոջ ձայնները հատվում են, կորցնում ինքնատիրապետումը: Մեքենան ավելի արագ է գնում:  Սկսվում է: Ես դիրք եմ ընդունում:
Սկսեք: Ես պատրաստ եմ:
-Ես չգիտեմ՝ ինչ պետք է անել,- ասում է տղամարդը իր ընկերուհուն,- ես երբեք ծնունդ չեմ ընդունել, ես հացթուխ եմ:
-Ուրեմն, պատկերացրու, թե հաց ես հանում վառարանից, հիմար:
-Նա կմեռնի, նա կմեռնի,- սրդողում է տղամարդը:
Բայց իմ կարծիքը հաշվի չեն առել: Չնայած իմ ատելի ծնողին և այս երկուսին, որոնք ոչինչ չեն կարողանում անել, ես ուզում եմ ապրել և ես կապրեմ:
Ահա և ելքը:
Ես դուրս եմ հանում գլուխս: Դա ամենից դժվարն է: Ես բացում եմ աչքերս և ոչինչ չեմ տեսնում: Կարծես ամեն ինչ մշուշի մեջ լինի:
-Փաթաթիր նրան քո պիջակով,- հրամայում է նրան կինը:
Դե ինչ, ամենակարևորը արված է: Ես ծնվեցի: Մնացածը պետք է ավելի հեշտ լինի:
-Ես կարծում էի՝ մենք երբեք չենք կարողանա դա անել:
-Չգիտեի, որ ծնունդը այդքան բարդ գործ է:
-Ամեն ինչ մոռացվում է,- հանգստացնում է Ռաուլը,- հիմա տեսնում ես , մենք ճիշտ արեցինք, որ միասին եկանք: Երկուսով հեշտ էր ազդել այլ մեքենավարների վրա և վթարից խուսափել:
-Նրանք բավականին հուզիչ են:
-Դու գժվել ես, ախր սրանք հրեշներ են, այո՛: Եվ մղձավանջը նոր է սկսվում: Հիմա դու կիմանաս ամենավատը:
-Ո՞րն է:
Ռաուլն ընկճված տեսք է ընդունում:
Ազատ ընտրություն: Մարդու ազատ ընտրություն, դա նրա իրավունքն է,  ընտրել՝ ինչ անել սեփական կյանքի հետ: Եվ նշանակում է, սխալվելու իրավունքը:  Դժբախտություն ունենալու իրավունքը: Բայց ոչ պատասխան տալ ինչ-որ մեկին և ինչ-որ  բանում: Չէ՛,  եղբա՛յր,  քեզ վրա է պատասխանատվությունը: Եվ նրանք չեն ամաչում: Ա՛խ, խնդրում եմ, զգուշացե՛ք այդ սարսափելի բառերից <<ազատ ընտրություն>>:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий