
Հենց որ իրավախախտիչներին հայտնաբերում են, նրանց անհապաղ
հանձնում են և արտաքսում: Բայց ինչքան զարգանում է հասարակությունը, այնքան ավելի
շատ է նա իրենից թույն թողնում, որը ստիպում է նրան արտադրել հակամարմին:
Այսպիսով, նրանք սովորում են թռչել ավելի
բարձր արգելքների վրայով:
Չնայած նրանք անհրաժեշտ են, իրավախախտիչներին միշտ
զոհաբերում են: Նրանց վրա հարձակվում են, նրանց վրա հիմնվում են, որ հետո
ուրիշները՝ <<նորմալների համեմատ անցնողները>>, որոնց կարելի է
անվանել կեղծ իրավախախտիչներ, կարողանան կատարեն նույն իրավախախտումները, բայց այս
անգամ նուրբ, անհանգիստ, կոդավորված, չեզոքացրած: Այդպես նրանց տրվում են գյուտարար
իրավախախտիչների դափնիները:
Բայց պետք չէ խաբվել: Եթե նույնիսկ հայտնի են դառնում
կեղծ իրավախախտիչները, նրանց միակ տաղանդը կայանում է նրանում, որ նրանք առաջինը
նկատեցին իրական իրավախախտիչներին: Իսկ
իրականները միշտ մոռացված կլինեն և կմեռնեն այն համոզմունքով , որ իրենց չհասկացան
և առաջ ընկան իրենց ժամանակից:
Էդմոն Ուելս
Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր
4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Комментариев нет:
Отправить комментарий