пятница, 12 июля 2013 г.

Թռիչք դեպի Երկիր

Մենք անցնում ենք կապույտ Շափյուղյա դռան միջով:
Զգույշ, որպեսզի հրեշտակապետները չնկատեն, հասնում ենք  Ստիքսին և շարժվում ենք նրա երկայնքով: Մենք կտրում անցնում ենք մեռածների մայրցամաքի յոթ տարածքները,  դուրս ենք գալիս կենտրոնական մասից, մտնում ենք մութ տիեզերքի մեջ և թռչում ենք դեպի Երկիր: Հրեշտակ լինելով ավելի արագ ենք գնում, քան մահացած: Ինձ թվում է, որ ես թռչում եմ լույսի արագությանը մոտ արագությամբ:  Շուտով մենք հեռվու սկսում ենք տարբերել հարազատ մոլորակը: Մենք դուրս ենք գալիս մթնոլորտ՝ փոքրիկ երկնաքարերի հետ միաժամանակ, որոնք այրվում են նրա մեջ և որոնց մարդիկ անվանում են ընկնող աստղեր:

Մենք թռչում ենք ինքնաթիռի մոտով, որից թռչում ենք անկարգելով մարդիկ՝ ազատ անկման սիրահարներ: Ռաուլը տեղավորվում է մահկանացուներից մեկի առջև, ով ,իհարկե, նրան չի տեսնում, և զվարճանում է նրանով, որ կրկնակի անցնում է նրանից անկման արագությամբ: Ես խնդրում եմ նրան վերջ տալ այդ երեխայությանը: Իմ ձվերից մեկը քիչ –քիչ լուսավառվում է:
Մենք վայրէջք ենք կատարում ինչ որ տեղ Տոսկանյան հովտում:
Կարոտ: Մենք մի զգացողություն ունենք, որ պիտի որ զգային առաջին աստղագնացները թռիչքից տուն վերադառնալիս:  Միայն հիմա մեր տունը այլևս այստեղ՝ ներքևում չէ, այլ այնտեղ՝վերևում:  Այնպիսի զգացողություն ունեմ կարծես թե ինքս ինձ մոտ օտար եմ :
Ռաուլը նշան է անում, որ այլևս ոչ մի վայրկյան չենք կարող կորցնել: Անհրաժեշտ է արագ գնալ Պեր պինյան հոսպիտալ, որտեղ ինձ սպասում է առաջին հաճախորդը՝ Ժակ Նեմրոն:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий