суббота, 20 июля 2013 г.

Վեներա: Մեկ տարեկան

Ես ամբողջովին պատված եմ համբույրներով և ուշադրությամբ: Մայրիկը չի դադարում կրկնել, որ ես ամենագեղեցիկ աղջիկն եմ աշխարհում: Ես ինձ տեսել եմ հայելու մեջ և, իսկապես, ես հիանալի եմ: Ես ունեմ երկար սև մազեր, մաշկս մեղրի գույն է և մետաքսի պես նուրբ, իսկ աչքերս բաց կանաչ են:  Ի տարբերություն մյուս երեխաների,  ես ծնվել եմ առանց կնճռոտվելու: Ինչպես մայրիկը բացատրեց, դա նրա համար, որ ես ինքս դուրս եկա միանգամից հենց նրա փորից, և նա նույնիսկ ստիպված չեղավ ինձ հրել:
 Բացի դրանից ինձ ներկայացրին մի տարիքով պարոնի ՝ մայրիկի հայրիկին:  Նրանք նրան անվանում են <<հայրիկ>>: Հայրիկն  անհանգստացնում է ինձ թաց համբույրներով:  Ատում եմ թաց համբույրները: Նա ինձ ընդհանրապես չի սիրում, եթե նման զզվելի բաներ է անում:

Երեկոյան ես պահանջում եմ, որ մահճակալի կողքը միացնեն գիշերալամպ, որ մթության մեջ չլինեմ: Երբեմն ինձ թվում է, որ ներքնակի տակ թաքնվել  է չար ինչ-որ մեկը,  և նա կբռնի ոտքերիցս:
Ատում եմ, երբ ինձ փաթաթում են ծածկոցով: Ես ուզում եմ, որ ոտքերս միշտ լինեն օդում: Իսկ եթե ոչ , ապա դա ինձ նյարդայնացնում է, շատ է նյարդայնացնում: Բացի դրանից, եթե հանկարծ մահճակալի տակից հրեշ դուրս գա, ես չեմ հասցնի փախչել:
Ես գրեթե չեմ ուտում: Կարող եմ ուտել միայն փափուկ և քաղցր բաներ:  Ես սիրում եմ գեղեցիկ, հաճելի և քաղցր ամեն ինչ:
Վերբեր Հրեշտակների կայսրությունը
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Комментариев нет:

Отправить комментарий