1. Համակարգչային սարքեր և համակարգեր
вторник, 12 октября 2021 г.
понедельник, 11 октября 2021 г.
Վերապատրաստման հաշվետվություն
Տաթևիկ Աբրահամյան
Էլ. փոստ՝ tatev.abrahamyan@mskh.am
Դպրոցի անվանում՝ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր, Միջին դպրոց
Դասընթացներ՝
- Տեղեկատվական և հաղորդակացական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում
- Հանրակրթական բնագավառի օրենսդրություն
- Մասնագիտական զարգացում. ընդհանուր բաղադրիչ
- Մասնագիտական զարգացում. առարկայական բաղադրիչ
Ամփոփում
Ամիսուկես տևած վերապատրաստման բաղադրիչներում կարևորում եմ հետևյալը.
- ՏՀՏ վերապատրաստման շնորհիվ նորից անդրադարձա կիբերանվտանգությանը, որը կարծում եմ մեր օրերում առաջնային նշանակություն ունի:
- ՏՀՏ վերապատրաստման դասընթացների շնորհիվ սովորեցի մի շարք մոնտաժային ծրագրեր, որոնք օնլայն խմբագրման համար են. միշտ կա համակարգչի ծանրաբեռնվածության խնդիր, իսկ այս պարագայում խնդիր չի լինում:
- Հանրակրթական բանագավառի օրենսդրության գործնական աշխատանքների շնորհիվ ծանոթացա մի շարք փաստաթղթերի հետ, որոնց մանակավարժությամբ զբաղվող մարդը պետք է ծանոթ լինի: Միշտ խուսափել եմ օրենսդարական փաստաթղթերից, այնինչ կարծես ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ:
- Մասնագիտական զարգացման դասընթացը հնարավորություն տվեց վերանայել, այլ հայացքով նայել հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչներին, առանձնահատկություններին, նաև անդրադառնալ այդ ուղղությամբ սեփական գործունեությանը:
- Մասնագիտական զարգացման դասընթացների շնորհիվ կարդացի բազում հոդվածներ՝ գրված գործընկերներիս կողմից, ինչքան էլ ,,Դպիր,,- ին ուշադիր հետևում եմ, մի քանիսը վրիպել էի. նաև գրախոսելը այդ հոդվածներին այլ տեսանկյունից նայելու տարբերակ էր:
- Բոլոր առաջադրանքները ստեղծգործական-վերլուծական էին և շատ հետաքրքիր:
- Շնորհակալ եմ արդյունավետ աշխատանքի համար:
воскресенье, 10 октября 2021 г.
Ստուգատես. թեմա 8
1. Կարդալ հոդվածը, քննարկել :
Հոդվածը վերաբերում էր Բնագիտատեխնիկական ամենամյա ստուգատեսի բովանդակությանը, ըստ տարիքային խմբերի ներկայացված են բովանդակային ուղղություններ: Ինձ հատակպես դուր եկավ աշխատանքի կոնկրետությունը՝ ով պետք է անի, ինչ պետք է անի, ինչպես պետք է ներկայացնի, ուսուցչի դերը որն է:
Թվում է, թե բնագիտատեխնիական ստուգատեսը կարող է վերաբերել միայն հատուկ խմբերի, ուղղվածություն ունեցող դասարանների, բայց չէ, անգամ 2-4 տարեկան սանը կարող է մասնակցել, և բովանդակային ուղղությունները շատ էլ հետաքրքիր են, տեխնոլոգիական են :
суббота, 9 октября 2021 г.
Ուսումնական ճամփորդություն. թեմա 6
1. Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը:
Ուսումնական ճամփորդությունը սովորելու լավագույն տարբերակն է: Կարգում մանրակրկիտ ներկայացված էր կազմակերպամ ամբողջ ընթացքը, մասնակիցների, ղեկավարի պարտականությունները, գործառույթները:
Քանի որ ինքս էլ հաճախ եմ կազմակերպում ուսումնական ճամփորդություններ, ներկայացնեմ, թե որ կետերն եմ առավել կարևորում, ինչու:
Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ. թեմա 5
1. Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել
Կաևոր է հասկանալ, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողը հասարակության մասն է, այնպիսի սովորող է, ինչպիսին նույն դասարանի մյուս սովորողներն են, և Սահմանադրությամբ իրավունք ունի կրթություն ստանալու, կրթական հաստատությունն էլ պետք է հնարավորինս ամեն ինչ անի լիարժեք պայմաններ և միջավայր ստեղծելու համար:
Կարծում եմ, որ կարգը ամբողջական է, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը վերաբերող բոլոր կարևոր կետերը այստեղ նշված են: Առանձնացնեմ մի քանիսը՝ մեկնաբանելով:
пятница, 8 октября 2021 г.
Ճամբարի կազմակերպում. թեմա 7
1. Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ:
Ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարները ամենագրավիչն են սովորողների համար: Կարգում ներկայացվում էր ճամբարների կազմակերպման ձևը, բովանդակությունը:
Կառաջարկեի ավելացնել, որ ջոկատների ղեկավարները առնվազն մեկ շաբաթ շուտ հրապարակում են ճամբարային նախագծերը: Ճամբարի պետը կամ ղեկավարը և ծրագրի ղեկավարը ջոկատավարների ներկայացրած նախագծերն ուղարկում են սովորողներին, ովքեր ընտրում են, թե որ ջոկատում են ցանկանում լինել:
Առաջարկում եմ նաև ճամբարի ընդհանուր հավաքների թվարկումը ավելացնել նաև այլ գործունեություններով:
Նախագծերով ուսուցում
Նախագծեր
1. Թարգմանություններ
Ընտրել որևէ հետաքրքիր նյութ ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզվից, թարգմանել, ներկայացնել բլոգում: Նյութին կցել բնագրի աղբյուրը:
Կայքեր, որոնցից կարելի է օգտվել.
- Լեգենդներ
- Առակներ
- Տարբեր առականեր
- Առակներ- կայքէջ
- Առակներ
- Կարճ պատմություններ
- Այլ, կարող եք առաջարկել կայքեր:
вторник, 5 октября 2021 г.
понедельник, 4 октября 2021 г.
Աշնանային հավաքի երկրորդ օրը
Ամենամյա աշնանային հավաքի երկրորդ օրը Միջին դպրոցում սկսվեց տոնական ընդհանուր պարապմունքով: Սովորողների մի փոքր խումբ էլ բակն էր մաքրում , հավաքում. չէ՞ որ հատկապես տոնական օրերին միջավայրի բարեկարգմանը, գեղեցկացմանը պետք է ավելի ուշադիր լինել:
Հոկտեմբերի 5-ը ոչ միայն աշնանային հավաքի երկրորդ օրն է, այլ նաև ուսուցիչների միջազգային օրը, որը նշվում է 1994 թվականից: Եվ՛ միջանցքներում, և՛ դասասենյակներում անկեղծ շնորհավորանքներ էին հնչում, բոլորը ժպտում էին:
Գնահատում. չորրորդ թեմա
1. Ծանոթանալ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին, անդրադառնալ նաև կրթահամալիրի գնահատման փորձին և կատարել դիտարկում -առաջակներ:
Ըստ վերը նշված փաստաթղթի՝ գնահատման հիմնական ձևը 10 միավորային սանդղակն է:
10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: (Մեջբերված է փաստաթղթից): Կարծում եմ՝ կարևոր է անբավարար գնհատական չլինելու գոնե նշումը, չնայած քննությունների, ստուգարքների ժամանակ միշտ էլ ինչ-որ անցողիկ շեմ նշվում է:
Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին: (Մեջբերված է փաստաթղթից): Չնայած նրան, որ 10 միավորային սանդղակը հստակ նշված է, ամեն դեպքում հանրակրթական հաստատությունները որոշ ազատություն ունեն: Սա կետ է, որի հիման վրա կարելի ստեղծել գնահատման մի փոքր այլ ձև:
Բացի 10 միավորային համակարգը կա փաստաթղթով հաստատված գնահատման մեկ այլ ձև էլ՝ ձևավորող (ուսուցանող) տարբերակը, որի իրագործման ձևը, ձևաչափն ընտրում է հանրակրթական հաստատությունը:
воскресенье, 3 октября 2021 г.
пятница, 1 октября 2021 г.
Բլոգ. չորրորդ թեմա
1. Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում:
21-րդ դարում, երբ գիտությունը անընդհատ զարգացում է ապրում, կրթությունը չի կարող հին ձևով շարունակվել: Կրթահամալիրի առանձնահատկություններից մեկը բլոգային ուսուցումն է, որը , կարծում եմ, հաջողված է և նորարություն է կրթության ոլորտում: Միաժամանակ բլոգային ուսուցումը նաև մեծ հնարավորություններ է տալիս և մեծ պատասխանատվություն է: Սովորողի և ուսուցչի ամբողջ գործունեությունը բաց է և թափանցիկ, իսկ հեղինակային կրթական ծրագրի տարածման համար դա շատ հարմար է: Բլոգը պահոց է, որը թույլ է տալիս ըստ տարիների հավաքել արված աշխատանքները, դարակներով դասավորել, հեշտությամբ գտնել անհրաժեշտ նյութերը, ստեղծած նյութերի վրա աշխատել, լրացնել : Բլոգի հնարավորությունները բազմազան են: Որպես կրթահամալիրի ուսուցիչ, ով արդեն ինը տարի բլոգային ուսուցմամբ է աշխատում, պետք է ասեմ, որ բլոգներով աշխատելը նաև շատ հեշտ է:
Հոդվածում մանրամասն շարադրված էր բլոգներով աշխատանքի առավելությունները և թերությունները: Համաձայն եմ բոլոր կետերի հետ. բլոգի հրապարակային լինելը ենթադրում է նաև պատասխանատու աշխատանք, քանի որ հանրությանը տեսանելի են լինում նաև վրիպակները, սխալները, ոչ գրագետ աշխատանքները: Ուշագրավ էր հոդվածում նկարագրված ուսումասիրությունը, որը հոդվածագիրը կատարել էր սովորողների հետ: Նման ուսումնասիրությունները միշտ էլ օգնում են ավելի կոկիկ աշխատանք անելուն, հնարավորություն են նորից վերանայելու արածը, լրացումներ անելու:
четверг, 30 сентября 2021 г.
Ամենամյա աշնանային հավաք. նախագծեր
Ուսումնական նախագծեր
Այլ նախաձեռնություններ
Հոկտեմբերի 4
- Նախագծերով ուսուցում. սովորողների անհատական նախագծերի քննարկում, նոր նախագծերի մեկնարկ
Հոկտեմբերի 5
вторник, 28 сентября 2021 г.
Նախագիծ. թեմա երրորդ
1. Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն:
Նախագիծ ՝ Ժամանակակից մանկական գրականություն :
2. Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները. անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողված կողմները, թերությունները, բացթողումները:
Նախագծի արդյունքները հավաքված են այստեղ:
Նախագծի նպատակն էր ծանոթանալ անընդհատ զարգացող ժամանակակից գրականությանը, այն գրականությանը, որը կհետաքրքրեր 6-7-րդ դասարանի սովորողներին:
Նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտեցինք մեզ համար անծանոթ բազմաթիվ հեղինակների, բազմաթիվ ստեղծագործություններ: Ժամանակակից գրականությունը կանգնած չի մնում, ամեն օր ամբողջ աշխարհում ստեղվծում են , հրապարակվում են նոր գրքեր, դառնում բեսթսելլերներ: Դրանցից շատերը չկան հայերեն լեզվով, սա հնարավորություն էր նաև համացանցում հայալեզու նյութեր ավելացնելու:
Սովորողները նույնպես հաճույքով են աշխատել, ամեն օր քննարկել ենք, ուսումնասիրել, հետազոտել, աշխատանքները արվել են և՛ տանը, և դպրոցում:
Ընդհանուր մանկավարժություն. երկրորդ առաջադրանք
1. Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը:
Առանձնացրել եմ 8-12-րդ դասարանների համար նախատեսված ընթերցանության նյութերի փաթեթ գրականությունից (Հեղինակ՝ Մարիետ Սիմոնյան):
Կարդացի և ուսումնասիրեցի գրադարանում առկա բոլոր ուսումնական փաթեթները: Հետաքրքիր փաթեթներ շատ կային, բայց առանձնացրի հենց այս փաթեթը, քանի որ կապված էր իմ մասնագիտության հետ: Այստեղ առանձնացված են ոչ ստանդարտ ստեղծագործություններ, տարբերվող հեղինակներ, ստեղծագործությունները ծավալով մեծ չեն, յուրաքանչյուրի հետ կա նաև առաջադրանքների փաթեթ, որը օգնում է ավելի լավ հասկանալ ստեղծագործության գաղափարը, ասելիքը: Կարծում եմ՝ առանձնացված ստեղծագործությունները ժամանակակից սովորողի համար իսկապես գրավիչ են:
Փաթեթը շատ հարմար է և՛ անհատական ընթերցման համար, և՛՝ դասարանում անցնելու:
воскресенье, 26 сентября 2021 г.
Ուսումնական նյութ. երրորդ թեմա
1. Կարդալ նյութերը, ընտրել մեկը, գրախոսել:
Միստր Յուրայի հոդվածները միշտ էլ առանձնանում են թարմ հայացքով, իսկ այլոց փորձի ուսումնասիրության ներկայացումը օգնում է ծանոթանալ համաշխարհային մանկավարժությանը, մեթոդներին, նորարությանը, այլ մոտեցումների: Այս շարքի բոլոր հոդվածները սիրով եմ կարդում:
Այո, համացանցում հայերեն լեզվով ուսումնական հետարքիր նյութեր գրեթե չկան, մնում է ինքնուրույն ստեղծել, և տարիների ընթացքում կրթահամալիրում ստեղծվել են բազմաթիվ ուսումնական նյութեր, առաջադրանքների փաթեթներ, ընթերցարաններ: Հեղինակային կրթական ծրագրի բաց լինելը ստեղծված բոլոր ուսումնական նյութերը հասանելի է դարձնում հանրությանը. կարո՞ղ է սրանից լավ բան լինել: Հայալեզու համացանցը ինքնաբերաբար հարստանում է:
Գրավիչ էր ,,Թեմայի ուրվագիծը,, հատվածը. երեք կետից բաղցած մեթոդ՝ արդյունավետ դաս անցկացնելու համար: Երեք կետի հետ էլ համաձայն էի, սովորողը պետք է իմանա , թե ինչ հմտություն է ձեռք բերում տվյալ դասը սովորելիս, ինչ ժամանակահատվածում է անելու, ինչպես է գնահատվելու ( պարտադիր չէ նիշային գնահատում լինի, կարող է ուղղակի արդյունքների ներկայացման ձև լինել): Շատ նման է կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման կարճ տարբերակին:
Հոդվածում բերված ուսումնական կայքերն ուսումնասիրեցի, հետաքրքիր շտեմարաններ են:
Անդրադառնամ վեբ-ֆորումներին: Բազմիցս օտալեզու նյութեր կամ որևէ տեղեկատվություն փնտրելիս գուգլի համակարգը բերում է ֆորումային քննարկումներ, հաճախ մասնակցել եմ, կարծիքներ եմ գրել ընթերցանությանը, գրքերին վերաբերող ռուսալեզու ֆորումներում, սակայն հայկական իրականության մեջ գրեթե չկան: Սա և՛ նշանակում է, որ կարելի է նախաձեռնել, և՛ ցավալի բացթողում է:
,,Մայրենի լեզվի դասեր,, ֆորումը ֆեյսբուքում շատ հայտնի է, քանի որ նաև իմ մասնագիտությանն է վերաբում, հետևում եմ, երբեմն՝ մասնակցում:
Տեխնոլոգիական զարգացումները, համացանցը թույլ են տալիս հասանելի և հայտնի դարձնել կամ դառնալ, ինչը նշանակում է, որ ժամանակից չի կարող ետ մնալ մանկավարժությունը : Եթե արվածը նախկինում հանրային դարձնել հնարավոր չէր կամ դժվար էր, այժմ ցանկացած ուսուցիչ կարող է իր մեթոդները, փորձը փոխանցել տարբեր հավելվածների, սոցիալական կայքերի միջոցով: Կարծում եմ՝ սա շատ կարևոր միտք է:
Իսկ հոդվածի ավարտին ներկայացված էին նաև կրթահամալիրում ստեղծված ուսումնական նյութեր. սա հերթական անգամ ցույց է տալիս, որ կրթահամալիրը քայլում է ժամանակին համընթաց և ստեղծում անբեկանելի հանրային արդյունք, որը կարող է և՛ մրցունակ լինել, և՛ օգտակար լինել մեզ հայտնի օտար երկրների մանկավարժներին :
2. Բլոգում ներկայացրե՛ք Ձեր կազմած ուսումնական նյութերից որևէ մեկի փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունը, բացթողումը, զարգացումը):
Առավելությունը . տարբեր պատմվածքներ, ստեղծագործություններ են հավաքված, յուրաքանչյուրին համապատասխան առաջադրանքներ են, կենդանի ընթերցարան, որը ինքս օգտագործում եմ դասերի ընթացքում, հաճախ խորհուրդ եմ տալիս նաև գործընկերներիս:
Թերությունը, բացթողումը. ստեղծագործությունները ըստ հեղինակների և ըստ թեմաների համակարգված չեն: Միշտ էլ կարելի է վերանայել առաջադրանքների փաթեթը, զգում եմ ՝ տարեցտարի որքան է փոխվում իմ աշխարհայացքն այդ ուղղությամբ:
Զարգացումը. ավելացնել ստեղծագործությունները, բաժանել ըստ տարիքային խմբերի, ըստ հեղինակների, աշխատել առաջադրանքների փաթեթների վրա, հանրային դարձնել:
вторник, 21 сентября 2021 г.
Անկախության տոնը Թեժառույքի բարձունքին
Տարիների սովորության համաձայն Անկախության տոնը նշում ենք Հայստանի որևէ բարձունքում: Տարիների ընթացքում քանի՜ բարձունք ենք հաղթահարել՝ ամեն անգամ փորձելով նոր տեղեր բացահայտել: Եվ այս նախագիծը հայրենիքը ճանաչելու հերթական հնարավորություններից մեկն է:
Այս տարի ընտրեցինք Մեղրաձոր գյուղը, Թեժառույքի վանական համալիրի բարձունքը: Չնայած նրան, որ տարիներ առաջ կրթահամալիրը Մեղրաձորում ամառային վրանային ճամբար էր կազմակերպել, վերջին տարիներին այս ուղղությամբ չէինք արշավել:
Սեպտեմբերի 21-ին Սուրբ Երրորդության բակը մարդաշատ էր, տարբեր ուղղություններով բարձունքներ հաղթահարելու շտապող տարատարիք սեբաստացիներ:
понедельник, 20 сентября 2021 г.
Դեպի Թեժայռուքի . բարձունքի հաղթահարում
Նախագծի իրականացման օրը՝ սեպտեմբերի 21
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Ստելլա Մնացականյան, Տաթև Աբրահամյան
Ճամփորդության ուղղությունը՝ Երևան-Հրազդան- Թեժայռուքի վանք-Երևան
Մեկնում՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, վերադարձ՝ մինչև 17:00 Սուրբ Երրորդություն եկեղեցի:
Ճամփորդության գումարը՝ 2000 դրամ մեկ անձը:
Տրանսպորտ՝ 88 AA 181 , 18 տեղ, վարորդ՝ Ալիկ Սարգսյան:
Подписаться на:
Сообщения (Atom)

















