суббота, 12 июля 2014 г.

Արագած. ամենալավ ճամփորդությունը

Պարոն Ալբերտը՝ տիար Գևորգի ընկերը, ձեռքիցս բռնած տանում է: Ես աչքերս ամուր փակել եմ: Մի քանի քայլ և հասնում ենք: Ես ոչինչ չեմ տեսնում: 
-Հասանք,-վերջապես ասում է պարոն Ալբերտը և բացում աչքերս ծածկող շարֆը: 
Ես բացում եմ աչքերս: Քանի որ շատ ամուր էի փակել, բացելուց հետո աչքերիս առաջ սպիտակ տեսարան է՝ մշուշի պես: Երկու վայրկյանում սպիտակությունը ցրվում է և ես տեսնում եմ հրաշք: Այն, ինչ տեսա, ինձ ապշեցնում է, դժվար է խոսքերով նկարագրելը: Ես կանգնած եմ Արագածի հարավային գագաթին: Միաժամանակ տեսնում եմ մյուս երեք գագաթները, իսկ նրանց մեջտեղում խառնարանն է: Աննկարագրելի խաղաղություն, քառագագաթ Արագածի վրայով անցնում է թեթև մշուշ, ես տեսնում եմ, թե ինչպես է մշուշը մոտենում և կամաց-կամաց լցվում խառնարանի մեջ: Ահա այսպես անցավ իմ արագածյան մկրտությունը: Անկասկած, սա ամենալավ ճամփորդությունն էր, որին մասնակցել եմ: 
Արագած բարձրանալն այնքան հեռու եղող երազանք էր: Հիշում եմ մի անգամ հեռուստացույցով տեսա, թե ինչպես տարբեր մարդիկ պատմում են Արագած բարձրանալու մասին , և ես մտածեցի. <<Ի~նչ լավ է, բայց ես երբեք չեմ կարող բարձրանալ>>:
 Ես դրանում համոզված է, բայց արի ու տես, որի կյանքն անակնկալներ ունի մեզ համար: 2013 թվականի ամառն էր, դեռ սեպտեմբերը չէր սկսել, և հանկարծ տիար Գևորգն առաջարկում է բարձրանալ Արագած: Առաջինը ինչ մտածեցի՝ չեմ կարող, բայց մյուս կողմից՝ ինչու ոչ: Ես համաձայն եմ: Գալիս եմ: Ծնողներիս դժգոհությանը չափ չկա. բա՞ որ մի բան լինի: Միևնույնն է նրանք ինձ հետ չեն պահի, ես կգնամ: Նման հնարավորություն այլևս չի լինի: 
Առավոտյան 7 անց կես Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց եմ : Ոչ ոք չկա: Մի պահ մտքովս անցնում է, թե չենք գնա, բայց հեռվում նշմարում եմ տիար Գևորգին և մի կերպ ճանաչում եմ ճամփորդության մյուս մասնակիցներին: Լավ սկիզբ:
Ճամփորդությունը բավականին արկածային էր: Նախ ճանապարհին մեքենան փչացավ, իսկ մենք ստիպված եղանք հրել այն: Հետո մի կերպ հասանք Քարե լճի մոտ /ինձ չեմ ներում, որ լճի մեջ չլողացա/ և սկսեցինք բարձրանալ: Ճանապարհը չափազանց երկար էր, ես, որ շատ եմ սիրում քայլել, օրվա վերջում արդեն դժվարությամբ էի շարժվում, ի՞նչ դժվարություն, ոտքերս իրենք իերնց էին գնում: 
Մյուս կողմից ամենազարմանալի բանը . մեզ հետ էր Կարինե Հակոբջանյանը, ով հիրավի ռեկորդ սահմանեց. նա բարձրացավ Արագածի հարավային գագաթը բարձրակրունկներով: Զարմանալի է, չէ՞: 
Տեսա այն, ինչ չէի սպասում: Կարծում է այդ ճանապարհն այնքան դժվար է, որ նույնիսկ ոտքով բարձրանալու համար խիզախություն է պետք: Բայց հանդիպեցի մարդկանց, ովքեր հեծանիվ էին քշում այդ քարերի վրա: 
Ի վերջո, ճանաչեցի մարդկանց և ձեռք բերեցի լավ ընկերներ:

13.07.2014
18.08.2013

Комментариев нет:

Отправить комментарий