воскресенье, 20 июля 2014 г.

Անուբիս

Անուբիսը  /հին եգիպտերեն Ինպուն/  մահացածներին անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողն էր: Հին թագավորությունում հանդիսանում էր գերեզմանոցների և գերեզմանատների հովանավորը, մահացածների թագավորության դատավորներից մեկն էր, թույների և դեղերի պահապանը: Հին եգիպտական միֆոլոգիայում համարվում էր Օսիրիսի որդին: Անուբիսը երբեմն պատկերվում էր վայրի շան գլխով: Դա խորհրդանշում էր պաշտպանություն, որս, կապ մահացածների հետ, հավատարմություն և նվիրվածություն:
 Հին Եգիպտոսի  կրոնի զարգացման ժամանակաշրջանում  Անուբիսը սկսեց պատկերվել մարդու տեսքով և շան գլխով և դրա հետ կապված աստվածության գործառույթները փոխվեցին: Կինոպոլը  Հին Եգիպտոսի  ամբողջ պատմության ընթացքում  եղել է Անուբիսի երկրպագության կենտրոնը:  Եգիպտագետները նշում են այս աստվածության արագ և լայն տարածումը նախնական շրջանում:  Հին թագավորության շրջանում Անուբիսը անդրշիրիմյան աշխարհի տիրակալն էր և կրում էր Խենտիամենտի մակդիրը: Բացի այդ, մինչև Օսիրիսի հայտնվելը այն համարվում էր Աևմուտքի  գլխավոր աստվածը: Որոշ աղբյուրների համաձայն, Խենտիամենտին  հանդիսանում էր տաճարի տեղադրման վայրը, որտեղ երկրպագում էին այս աստվածությանը:

Այս մակդիրի թարգմանության տարբերակներց մեկի համաձայն  նաշանակում է ,,Արևմուտքի բնակիչներից առաջինը,,:  Օսիրիսի աստվածության ծաղկման և տարածման հետ մեկտեղ  Դուատի տիրակալի մակդիրը և Անուբիսի որոշ գործառույթները անցնում են Օսիրիս աստծուն /Հին թագավորությունում Օսիրսը անձնավորում էր մահացած փարավոնին/:  Իսկ Անուբիսը դառնում է մահացածներին Ամենտիից /Արևմուտքից/  Դուատի ոլորտ տեղափոխող, որի միջոցով հոգին հայտնվում է Օսիրիսի դատին:
Մահացածների գրքի տեքստերից մեկում տրվում է անդրշիրիմյան աշխարհի մասին եգիպտացիների պատկերացման մանրամասն նկարագիրը:  Գրքի գլուխներից մեկում  ներկայացվում է Օսիրիսի դատի նկարագիրը, որտեղ Անուբիսը կշռում է սիրտը ճշմարտության կշեռքով: Կշեռքի աջ գնդի վրա դրվում էր մահացածի սիրտը, իսկ աջում՝ Մաատ աստվածուհու փետուրը, որը խորհրդանշում է ճշմարտությունը:
Օսիրիս շրջանում Անուբիսը հանդիսանում էր Օսիրիսի և Նեֆտիդի որդին: Սեթի կինը՝ Նեֆտիդը սիրահարվում է Օսիրիսին և ընդունելով Իսիդայի կերպարը, ստեղծում  նրան: Զույգավորման արդյունքում ծնվում է Անուբիս աստվածը: Վախենալով Սեթի վրեժից ՝ Նեֆտիդան մանկիկին շպրտում է եղեգների կույտի մեջ, որտեղ էլ նրան գտնում է Իսիդա աստվածուհին: Հետագայում Անուբիսը սկսում է օգնել Իսիդային Օսիրիսի մարմնի հատվածները գտնելու գործում և մասնակցություն է ունենում Օսիրիսի մարմնի զմռսմանը: Անուբիսը փաստորեն առաջին մումիան է պատրաստում և դրանով համարվում թղման արարողությունների ստեղծողը:
Պլուտարքոսի  ,,Իսիյդա և Օսիրիս ,, ստեղծագործության մեջ ասվում է, որ Անուբիսը Սեթի և Նեֆտիդի որդին էր, որին գտել էր և դաստիարակել Իսիդան: Վեգիլիոիս ասածի համաձայն , Անուբիսը պատկերված էր Էնեյի նիզակի վրա: Յուվենալը նշում է, որ այս աստծուն պաշտում էին Հռոմում, իսկ հույները անուբիսի նույնացնում էին Հերմեսի հետ:
Ինպուտը համարվում էր Դուատի /այստեղ էին գալիս մահացածների հոգիները/ աստվածուհին:  Նա  պատկերվում էր կնոջ մարմնով և շան գլխով, կրում էր Անուբիսի անունը և համարվում էր նրա կինը: Անուբիսի աղջիկն էր համարվում Կեբխուտը, ով մահացածների պատվին ձոնում էր իրականացնում:
Անուբիսը կապված է սև գույնի հետ, որը մահվան, անդշիրիմյան աշխարհի և գիշերվա գույնն է:
Անուբիսը նաև իմաստության, հմայքի, պարգևատրման և պատժի հովանավորն էր, որոնց արժանանում էր մարդն իր երկրային կյանքում: Հենց Անուբիսն էր որոշում, թե ինչքան է ապրելու մարդը Երկրի վրա, նա էր սահմանում հեռանալու և գործերն ավարտին հասցնելու ժամանակը:  
Անուբիսի քրմերը ամենաառողջ մարդիկ էին ամբողջ երկրում, որովհետև Անուբիսը պատասխանատու էր նաև մահվան հակառակ կողմի՝ կյանքի համար:
Հին Եգիպտոսում բորենիներին չէին սիրում, որովհետև նրանք հաճախ էին քանդում մահացածների գերեզմանները: Մարդիկ հույս ունեին դրա վերջը տալ աստվածացնելով նրանց, ահա թե ինչու Անուբիսը պատկերվում էր բորենու գլխով: Այն , որ շները գիշերները թափառում էին գերեզմանոցներում, ենթադրում էր,որ նրանք պաշտպանում էին մահացածներին գիշերները: Այս աստծո սուրբ կենդանիներին՝ շներին և բորենիներին, որոնց պահում էին տաճարի հարևան շենքերում, մահից հետո նույնպես զմռսում էին:
Անուբիսին ուղղված աղոթքները հանդիպում են Հին թագավորությունում գտնվող մեծամեծերի դամբարանների պատերին, բուրգերի տեսքտերում, որտեղ նա նշվում է որպես մահացածների պաշտպան:
Եգիպտացիների մտածելակերպում Անուբիսը կապված էր կախարդության տարբեր ոլորտների հետ: Տեքստերում նա երբեմն անվանվում է  Բաուի տիրակալ, և ասվում է, որ նրա ղեկավարության տակ են գտնվում գոյության հսկայական լեգեոններ, որոնք կարող են բարեգութ լինել, կարող են և ագրեսիվ լինել: Հաճախ Անուբիսի անունը օգտագործվում էր գուշակությունների և կախարդությունների արարողություններում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի

Комментариев нет:

Отправить комментарий