Մեռյալների գիրքը գիր չէ մահվան մասին, գիրք է մահին հաղթած կյանքի մասին: Պարդոսք է, որ այս ազդեցիկ անունը, որը բուրգերի, մումիաների և պապիրուսների պես դառել է Հին Եգիպտոսի տարածված խորհրդանիշներից մեկը, բոլորովին չի համապատասխանում ստեղծագործության ասելիքին: Ավելին, իմաստով այն հակադիր է գրքի վերնագրին: Մահացած մարդու գիրքը տերմինով ներկայիս եգիպտացիները անվանում էին խորհրդավոր գրություններով և նկարներով պապիրուսները, որոնք գտնում էին իրենց նախնիների մումիաների հետ:
Հին Եգիպտոսը եվրոպացիներին ներկայացավ բոլորովին սխալ, տարօրինակ մահերով, երկիր, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր խոնարհվում են մահվանը և ամբողջ կյանքում պատրաստվում են մահանալ: Երևի, դրա համար է, որ մահացածների գիրք անվանումը այդպես ամուր կապված է թաղման տեսքտերի հետ, չնայած եգիպտագետները լավ գիտեն, որ այդ անվանումը պայմանական է: Ստեղծագործության ամբողջական անվանումն է <<Էր նու պերետ եմ հերու>> / Ասույթներ օրվա ելքի համար/:
Այս վերնագրում ներկայացվում է հիանալի տեսքտի հիմնական ասելիքը. այն է օգնել մահացածին անցնել անդշիրիմյան աշխարհի բոլոր վտանգների միջով, անցնել ետմահու դատը և արևի աստված Ռայի հետ նորից վերադառնալ Երկիր, այսինքն՝ վերակենդանանալ, հարություն առնել, <<նորանալ>>, ինչպես ասում էին եգիպտացիները: Հաղթել մահին, որպեսզի հետո հոգևոր-զգացմունքային գոյություն վարի գեղեցիկ, չծերացող մարմնում, լինի մշտական գեղեցիկ, պտղատու հողի վրա շրջապատվի իր բարեկամներով և ազգակիցներով: Սա գիրք է մահվան հաղթահարման մասին և միաժամանակ պատմում է, թե ինչպես դա անել:
Դարասկզբին գիրքը թարգմանվեց ռուսերեն անգլերենից, հիմա դա անհասանելի է, իսկ ավելի ուշ մի քանի եգիպտական աշխատանքների ընթացքում թարգմանվեց 125 գլուխ, որոնցում նկարագրվում էր ետմահու դատը: Ցավոք, սա ամբողջն է, ինչը կարելի է կարդալ այս գրքից:
Գիրքը թարգմանվել է համարյա բոլոր եվրոպական լեզուներով:
Ըստ
երևույթին, մինչև Եգիպտոսի մեկ թագավորության
մեջ միավորվելը, սկսեց ձևավորվել հուղարկավորման բանաձևերի շտեմարանը, ավելի ուշ՝
5-6-րդ դինաստիաների փարավոնների ժամանակ հայտնվեցին թաղման սենյակների պատերի գրությունները, որոնք մի փոքր համեստ են, բայց չափսերով համապտասխան
են թագավորական բուգերի վրա գրվածներին /Գիզեի հայտնի բուրգերի/ : Առաջին անգամ դա
տեղի է ունեցել Ունիսե փարավոնի ժամանակ՝ արդեն
Հին թագավորության ավարտին:
Այդ
արձանագրությունները անցյալ դարի վերջին հայտնաբերել է ֆրանսիացի նշանավոր եգիպտագետ
Գ. Մասպերոն և նրանք անվանել
<<բուրգերի տեքստեր>>: Այդ ստեղծագործությունը , դատելով ամեն ինչից, թաղման արարողության գրություններից էր և վերաբերում էր միայն թագավորներին, ինչը, բնականաբար,
չէր նշանակում, որ Եգիպտոսի մյուս բնակիչներն ընդհանրապես ոչ մի գիտելիք չունեին անդրշիրիմյան
գոյության մասին: Բայց Հին թագավորության դամբարանների տեքստերում սովորական մահկանացուների
անդշիրիմյան գոյության մասին տեղեկություններ չկան: Այնպես որ, Հին թագավորության ժամանակաշրջանի
մասին խոսելիս, մենք կարող եք դատել միայն փարավոնի անդշիրիմյան կյանքի մասին, ով պետք է կանգներ աստվածների առջև և լրացներ նրանց շարքը: Մահվանից հետո նա թռչում էր երկինք և այնտեղ՝
աստղային անվերջանալի տարածության մեջ, միլիոնավոր
տարիներ լողում
էր արևի աստծո՝
Ռայի հետ: <<Քո թևերը աճում են արծվի պես, դու լայնակուրծք ես բազեի պես, որին
նայում են երեկոյան, երբ անցնում է երկնքով>>: <<Թռչում է թռչողը, նա հեռացավ
ձեզնից, մարդի'կ, նա չի պատականում Երկրին, նա պատկանում է երկնքին>>:
Բուգերի
տեքստերում , ինչպես գրում է ռուս գիտնական Բ. Ա. Տուրաևը. << գտնվել է այդ թաղված կախարդական հուշարձանների չըդհատվող շղթայի
առաջին օղակը, որը ձգվում է եգիպտական հեթանոսական քաղաքակրթության ամբողջ ընթացքում,
որը մինչ այս հայտնի էր Մեռյալների
գիրք անվանումով: Նրան, ում հայտնի են նմանատիպ ստեղծագործություններ այլ ժողովուրդների
մոտ, այստեղ ընդհանուր գծեր կտեսնի:
Այս հարուստ գանձարանը իր մեջ պարունակում է երազներ և բանաձևեր, որոնք ուղեկցում էին թաղման արարողությունները, դևերի
և թագավորի այլ թշնամիների դեմ ասվող անեծքներ, աղոթքներ և առասպելների հատվածներ, որոնք ծառայում էին նույն
կախարդական նպատակներին: Այս ամենը գրված է
արխաիկ լեզվով և գրով , արխաիկ ուղղագրությամբ՝ հարմարված կախարդական նպատակների համար
և հերոգլիֆների օգտագործումից խուսափելի համար,
պատկերում էր կենդանի էակների, որոնք ընդունակ էին վնասել մահացածին նույնիսկ
պատերի գրություններից: Հերոգլիֆների
կանաչ գույնը հարության գույնն էր, արդեն արտաքին տեսքով վկայում է, որ մարդկության
այս հին գրական հուշարձանը հանդիսանում է նաև ամենահին բառային բողոքը մահվան
դեմ և նրա դեմ պայքարի միջոց է>>:
Հին
թագավորության ավարտից հետո, մ. թ. ա. երրորդ հազարամյակի վերջում, հուղարկավորման
գրականությունը որոշակի փոփոխություն է կրում: Հիմա արդեն թաղման տեքստերը միայն փարավոնի
տրամադրության տակ չէին, նման ճակատագիր սպասվում էր յուրաքանչյուրին: Արդեն իսկ Հին
թագավորության վերջին դինաստիաներում <<Բուգերի տեքստերը>> սկսում են լքել
բուրգերի հզոր տերերի թաղման սենյակների պատերը
և հայտնվում են նրանց հպատակների ուղիղ անկյուններով
փայտյա սարկոֆագների
ներքին և արտաքին պատերին: Հիմնականում դրանք <<Բուգերի տեքստերն>> են,
բայց ամեն դեպքում այնքան են նրանից տարբերվում, որ պարզորոշ ներկայացնում են հուղարկավորման
գրականության նոր փուլը: <<Սարկոֆագների տեքստերում>> /այդպես են նրանց
անվանում գիտական գրականության մեջ/ աստվածացող
փարավոնի արևային երկրպագությունը փոխակերպվում է խտոնականի /երկրայինի/ հետ: Անդշիրիմյան
աշխարհը տեղակայված է տիեզերքի տարածության
առանձնահատուկ մասում, ուր ամեն գիշեր ուղևորվում է Ռան իր շքախմբով, որպեսզի մենամարտի
խավարի ուժերի հետ: Այստեղ, ինչպես և <<բուրգերի տեքստերում>> շատ կախարդական
բանաձևեր և անեծքներ, հին առասպելների հիշատակումներ
կան: Այս ամենը բաժանված է առանձին գլուխների, որոնք ունեն իրենց անվանումները: Սրանց
մեծ մասը հետագայում մտել է <<Մեռյալների գրքի>> մեջ:
12-րդ դինաստիայի սարկոֆագների վրա հայտնվում է անդշիրիմյան թափառումներին նվիված ևս մի տեքստ,
որը լեզվով վերաբերվում է Հին թագավորության ժամանակաշրջանին: Դա <<Երկու ճանապարհների>>
հայտնի գիրքն է, որը հատուկ
ստեղծվել է, որ հեշտացնի Խոտեպի /աշխարհի/ դաշտերին / մշտական երանության դաշտերը, որտեղ ցորենը
մարդու հասակին է, որտեղ աղքատ բերք և սով չի լինում, որտեղ մահացածները անվերջանալի
երանության մեջ են անդրշիրիմյան խորհրդավոր
Նաունետ երկնքի տակ/ հասնելու ճանապարհը:
Հենց
<<Երկու ուղիների գրքի>> մեջ էլ առաջին անգամ հայտնվում է նկարների տեքստը,
ինչ կարևոր նշանակություն ունի <<Մեռյալների գրքում>>: Բ. Ա. Տուրաևը
<<Երկու ուղիների գրքի>> մասին ասում է. <<Դա մահացածին ցույց
տվող vade mecum –ն է, որը
անդրշիրիմյան աշխարհի ջրում և ցամաքում հեշտացնում է նրա ուղին ու կազմված է վերջինիս քարտեզից և տեքստից, որոնք բաժանվում են 16 գլուխների երեք
խմբերի մեջ: Առաջին խումբը սկսվում է աստվածային
ինչ-որ մեկին դիմելով, որը անցաթուղթ է տալիս Սոկարա Ռա պատի մոտ ճամփորդելու համար,
որտեղ մեռյալը նվազեցնում է Օսիրիսի տառապանքները,
ով այնուհետև փառավորվում է: Շրջագայողն այնուհետև խոսում է թշնամու դեմ իր հաղթանակի
մասին, որին բռնել է իր ճանկերի մեջ առյուծի
պես: Այս ամենը վերջանում է հետևյալ բառերով . <<Եվ այս գիրքը Տոտի ոտքերի տակ է եղել: Այն վերջացավ…>> : Երկրորդ խումբն ասում է մահացածի ուխտագնացության մասին, երևի թե այլ աշխարհ տեղափոխված եգիպտական տարաբնույթ սրբերի մոտ: Նա մտնում է և՛ Գելիոպոլ, և՛ Բուտո, և <<Աբիդոսի կյանքի տունը>> և <<Նիլի մաքուր հողի վրա>>, ամեն տեղ տեսնում է բնակավայրի սրբերին: Երրորդ խումբը ինքնին հենց ներկայացնում է <<Երկու ուղիների գիրքը>>:
Այդ ուղիների դռների նկարից հետո տրվում է կարմիր գծով ամբողջ երկարությամբ բաժանված քարտեզը, որը պատկերում է <<կրակված ծովը>>: Նրնանից վերև ջրային ուղիներն են, ներքևում՝ ցամաքային: Սկզբում անցնում
են կրակված լճի կողքով, տեքստը զգուշացնում է կրակված ծովի ափին. <<Մի՛ գնա նրա մոտ>>: Ցամաքում հոգին անցնում է պահակներով պաշտպանված ամբարտակների մոտով, որի առջև ստիպված է լինում կարդալ <<անցման ասույթը>> կամ էլ իրեն աստվածների տեղ է դնում ազատ անցնելու համար: Կարծես թե երկու ճանապարհները հատվում են Աբիդոսի մոտ: Ինչպես երևում է նկարագրությունից, մշտական երանության վայրին հասնելը հեշտ չէ, իսկ երբեմն մահացու վտանգավոր և համարյա թե անհնար է դառնում առանց անդրշիրիմյան աշխարհի ճիշտ տեղագրության իմցության և նրա բնակիչների պատկերացման: Առանց ճիշտ քարտեզի և մանրամասն նկարագրության հնարավոր չէր ճանապարհ ընկնել մահացածների թագավորության երկու ճանապարհներով: Այսուհետև հուղարկավորման գրականությունը ուղեկցվում էր նկարներով, որը հեշտացնում էր այդ վտանգավոր ճամփորդությունը>>:
Միջին թագավորության ավարտին սկսվում է հոգևոր գրականության զարգացման նոր փուլ: Այդ փուլում պապիրուսների վրա գրված հուղարկավորման տեքստերը դառնում են ամբողջ ժողովրդի սեփականությունը: Ինչպես և անցյալ էպոխայում , ձևավորվում է հուղարկավորման տեքստերի հիմնական ժողովածու, որոնք փոխարինում են <<Սարկոֆագների տեքստերին>>:
Արդեն Միջին թագավորության վերջում հայտնվում են առաջին պապիրուսե ձեռագրերը, իսկ 18-րդ դինաստիայի հետ դրանք տարածվում են ամենուր: <<Այդ ժամանակաշրջանից սկսվում են … անդրշիրիմյան աշխարհին վերաբերող հոգևոր տեքստերը հավաքվում են մի տեղ և գրվում են այն ձևով, ինչպես որ մենք գիտենք <<Մեռյալների գիրք>> անունով, և յուրաքանչյուր եգիպտացի, ով բավականին կարողություն ուներ և կարող էր գրիչին վճարել սուրբ տեքստերի գոնե ոչ ամբողջական ցանկի համար, իր հետ գերեզման էր տանում պապիրուսե ձեռագիրը, որը կարող էր լինել համառոտ հատված՝ իր մեջ ներառած ամենակարևոր գլուխները, կամ էլ կարող էր լինել տպավորիչ ստեղծագործություն և ունենար հարյուրավոր ֆուտ երկարություն ու իր մեջ պարունակեր զգուշավորության բոլոր միջոցները, որոնք գիտեր եգիպտական գրիչի իմաստությունն վտանգավոր մռայլ Դուատա աշխարհի դեմ: Ահա թե ինչու տասից իննը եգիպտական պապիրուսները հուղարկավորման պապիրուսներ են և դրանք <<Մեռյալների գրքի>> պատճենն են: Մյուսները հանդիսանում են ավելի ուշ եղած <<Ելքի գրքի>>, <<Շնչառության գրքի>>, <<Գիրք այն մասին, թե ինչ կա անդրշիրիմյան կյանքում>>
գրքերի պատճեններ և կրճատումներ:
Անկասկած, պապիրուսե ձեռագրերի պատրաստումը ժմանակի և միջոցների ավելի քիչ ծախսեր էր պահանջում, քան փայտյա արկղերի գեղանկարչությունը: Նաև պետք է հիշել, որ Նոր թագավորության ժամանակաշրջանում տարածում են գտնում մարդանման սարկոֆագները, որոնք կրկնում էին մարդկային մարմնի ձևը և հարմար չէին երկար գրությունների համար: Նոր պապիրուսային ձեռագիրը պատրաստվում էր մեծ թվով, որի վրա տեղ էր թողնվում գնորդի անվան համար: Այդպես էր պատրաստվում ձեռագրերի մեծամասնությունը:
<<Մեռյալների գիրքը>>
<<Սարկոֆագների տեքստերի>>
ուղղակի պատճենը չէր: Ինչպես վերջինները իր մեջ ներառում էր <<Բուրգերի տեքստերի>> դրվագներ, բայց մնում էր ինքնուրույն ստեղծագործություն, այնպես ինչպես այս ժողովածուն : <<Մեռյալների գիրքը>> կարծես հանդիասնում է եգիպտական հոգևոր գրականության երկար զարգացումը: Դա նրա գոյության երրորդ փուլն է, որը համապատասխանում է Նոր թագավորության ժամանակաշրջանին, ցույց է տալիս , թե ինչպսի դժվար ճանապարհ է անցել աստվածային միտքը հարյուրամյակների ընթացքում: Թաղման պաշտպանմունքի գլխավոր առարկան դառնում է Օսիրիսը՝ խտոնական աստվածությունը, Բարի աստվածը, մեռյալների թագավորության իմաստուն տիրակալը, անդրշիրիմյան արևը, ով իրականացնում է ետմահու դատը և վերականգնում արդարությունը, ում տունը գտնվում է հենց Իալուի դաշտերում:
<<Մեռյալների գրքում>> այլևս հնարավոր չէ գտնել <<Բուրգերի երգի>> հանիբալյան հիմնը, որտեղ մահացած թագավորը խժռում է աստվածներին, կամ այն գլուխը, որտեղ ասվում է, թե ինչպիսի սարսափ էր նա տարածում .<<Երկիրը դողում էր, երկինքը հուզվում է, աստվածները դողում են, երբ բարձրանում է Պեպի հռչակվածը>>: Այստեղ աստվածների հետ հարաբերությունները բոլորովին այլ են: <<Մեռյալների գրքում>>
աստվածները
անաչառ դատավորներ են, որոնց առաջ մահացածը պատասխան պետք է տա իր երկնային գործերի համար: Իհարկե, կարելի է փորձել թեթևացնել սեփական ճակատագիրը կախարդկան անեծքների միջով: Կարելի է անգիր սովորել /կամ էլ ձեռագրից կարդալ/ երկու աստվածների կաչաղակների բոլոր անունները, որոնց հետ պետք է գործ ունենալ, և դրանով իսկ նրանց հանդեպ իշխանություն ձեռք բերել, ի վերջո կարելի է , սրտի վրա սրբազան բզեզ դնել, որպեսզի նա լռի տիրոջ այլ գործերի մասին, երբ կգա ամեն ինչի համար պատասխան տալու ժամանակը: Չնայած <<Մեռյալների գիրքը>>
կարծես թե երաշխավորում է դատի երջանիկ ավարտը, երևում է եգիպտացիները ամբողջապես դրան չէին հավատում: Էլ ի՞նչ ցույց կտար աստվածային կշեռքը, որի վրա կշռում են մահացածի սիրտը Տոտի առջև, ով հենց գրել է «Մեռյալների գիրքը» և մտածել բոլոր անեծքները: Արդարը հավերժական երանության հասնելու ավելի մեծ շանսեր ունի: Պատահական չէ, որ ժողովածուում հայտնվում է «Արդրանալու պսակը» գլուխը, որտեղ մահացածը երդվում է, որ այսպիսի և այնպիսի վատ արարքներ չի արել . Նոր թագավորության հին եգիպտացիների յուրօրինակ էթիկայի կանոնագիրքը:
Հաճախ կարելի է լսել, որ հին եգիպտացիները փիլիսոփայական ոչինչ չեն ստեղծել: Եվ իսկապես, անտիկ փիլիսոփայությանը նման ինչ-որ բան մենք Եգիպտոսում չենք գտնում: Բայց դա ընդհանրապես չի նշանակում, որ եգիպտացիների մոտ, որոնց համար տիեզերածնությունը փաստացիորեն հենց հանդիասնում էր փիլիսոփայություն, ընդհանրապես բացակայում էր իրենց շրջապատող իրերի և երևույթների հասկացությունը: Հին եգիպտացին ապրում էր աշխարհում, որտեղ գոյություն ունեցող իրերի դասավորությունը արարման անհիշելի ժամանակներից մինչև հիմա, չի փոխվել՝ ենթարկվելով ճիշտ և անփոփոխ օրենքին: Նրա լեզուն արտահայտում էր մտածողության այնպսին ձև , որի ընթացքում մարդկանց և իրերի փոխհարաբերություններն այնքան պարզ չէր արտահայտվում, ինչպես մեզ մոտ: Այդ լեզվում չկար մեր հասկացության բայը, այսինքն հետևաբար չի եղել և քերականության ժամանակաշրջան: Եգիպտացիները ժամանակը երևում է, ընդունել են այնպես, ինչպես այն ընդունում են երեխաները, որպես ամբողջական հոսք, հավերժության անփոփոխ շղթա:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եգիպտական աշխարհը լի էր տարբեր երևույթների և գործողությունների անհաշվելի քանակությամբ, և մարդն այնքան չէր կատարում այդ գործողությունները, ինչքան որ յուրաքանչյուր հստակ պահի հանդիսանում էր այդ գործողության բնութագիրը: Դա հասկանալի կլինի, եթե մենք վերհիշենք, որ եգիպտացիների անձի հասկացությունը նույնպես տարբերվում էր մեր հասկացությունից , չէ՞ որ եգիպտացիներն իրենց թագավորի ,,խեմունն,, էին, ինչը նրա արտահայտումն է, նրա դրսևորումը, նրա մի մասնիկը, ճիշտ այնպես, ինչպես մեծաթիվ աստվածներ եղել են իրենց ծնած միակ աստվածության մարմնի մասերը:
Այսպիսով ստացվում է, որ բոլոր եգիպտացիները միասին կազմում էին իրենց թագավորության մարմինը: Եգիպտական լեզվում Եգիպտոս նշանակող բառը հենց Նեղոսի հովիտն է, և որը մենք բավականին ճիշտ թարգմանում ենք որպես Հայրենիք, բառացիորեն նշանակում է Նուտրո: Եգիպտական թագավորությունը այն իդեալական վայրն է, որտեղ բոլորը բնության մեջ գտնվում են նեղ փոխհարաբերությունների մեջ: Աստվածների աշխարհի և մարդկանց աշխարհի կապը իրականանում է փարավոնի միջոցով, երկակի բնության գոյություն, միանգամից մարդու և աստծո: Այսպիսով, թագավորից էր կախված երկրի և նրանում ապրող բոլորի բարգավաճումը: Կարելի է ասել, որ փարավոնը թագավորության հզորության և կենսական ուժի կենտրոնացումն էր: Փարավոնը բացարձակ իշխանության կրողն էր, բայց նաև հսկայական պատասխանատվության: Առանց նրա արարողական գործողությունների Նեղոսի հեղեղում տեղի չէր ունենա, իսկ դա արդեն ազգային աղետ էր: Եթե փարավոնը առաջին ակոսը չպատրաստեր դաշտային աշխատանքների ժամանակ, հողը պտղատու չէր լինի և երկիրը կմնար առանց սննդի: Դրա համար, երբ եգիպտացիներն ամբողջ երկրով քարը քարին էին դնում՝ ստեղծելով հսկայական բուրգերը, չի կարելի ասել, որ դա եղել է ընդամենը արևելյան բռնապետության անողոքության դրսևորում: Նոր ծածկույթ, իրենց թագավորի համար նոր պաշտպանություն ստեղծելով իրենք ապահովում էին իրենց երկրի հավերժական գոյությունը և բարգավաճումը:
Հին եգիպտացիների տիեզերքը կազմված էր հինգ մասերից՝ երկինք, հող, ջուր, Դուատ /անդշիրիմ/ , սարեր: Այս բոլորը գտնվում էին միասնության մեջ, բայց նաև որոշակիորեն հակադրված էին: Առասպելական մտածողության համաձայն յուրաքանչյուրն ուներ իրեն հակադրված մեկին. աջ- ձախ, վերև-ներքև, տղամարդ-կին նկատվում են հին եգիպտական աշխարհի նկարում: Բայց երբեմն այսպես վառ չէր երևում այդ աշխարհի դուալիզմը:
Մարդը շատ լավ պատկերացնում է, թե ինչպես է առաջացել աշխարհը, չնայած Եգիպտոսում աշխարհի, աստվածների և մարդկանց առաջացման մեկ տեսություն գոյություն չուներ: Յուրաքանչյուր մեծ աստվածային դպրոց ուներ իր տիեզերածնությունը և տեսությունը, որտեղ տիեզերքի ստեղծման պատիվը վերագրվում էր տարբեր աստվածությունների: Յուրաքանչյուր դպրոց արարիչ էր համարում այն աստծուն, որին երկրպագում էին տվյալ կորնական կենտրոնում: Արարման մեթոդները նույնպես տարբեր էին, երևի թե միակ բանը, որ միացնում էր բոլոր տարաբնույթ կոնցեպցիաները, այն զետեղումն էր, որ ամենասկզբում քաոս է եղել:
Այսպիսով, մարդը աստծու արարածն է, նրա արտահայտումը և կեպարը ապրում է խենույում՝ երկրի մարմնում, որտեղ ամեն ինչ գոյություն ունի իրերի դասավորության մեջ, որին աջակցում է աստծո որդին՝ նրա մարմինը: Ինքն իրեն եգիպտացին , ըստ երևույթին, ըդնունում էր որպես մի քանի գոյությունների հանրագումար. մարմնի, բայի /հոգու/, անվան, ստվերի և Կայի /նմանակի/: Այս գոյությունների ճիշտ և ներդաշնակ փոխազդեցությունից էր կախված մարդու կյանքը և առողջությունը: Երբ գալիս էր մահը, այս բոլոր նյութերը մեկը մյուսից առանձնանում էին և փաստացիորեն սկսում էին առանձին գոյություն ունենալ, իսկ միասնական գոյությանը փոխարինում էր Ախը, որը հնարավոր է ինչ-որ տեղ համընկնում էր մեր ,,հոգի,, հասկացությանը: Մահվանից հետո, ինչպես մենք արդեն գիտենք, մահացածին սպասվում էր դժվարին փարձություն այն աշխարհում:
Անդրշիրիմյան աշխարհը՝ Դուատը, տիեզերքի մի մասն էր և տեղակայված էր այդ մասերի փաթեթում, ո՛չ երկնքում, ո՛չ Երկրի վրա, ո՛չ ջրի վրա, ո՛չ էլ լեռների: Դա հենց այլ աշխարհ է, որ գոյություն ունի երկնային կյանքին հակադիր: Բայց այս երկու աշխարհները անբաժանելիորեն կապված են: Արևի աստվածը Դուատ է գնում գիշերելու, այնտեղ են ուղևորվում և մահացածները: Որոշ երևույթներից դատելով, մեր աշխարհը և Դուատը հատվում են որոշ սուրբ կետերում: Եթե նայենք Դուատի տեղակայվածությանը, նրան են պատկանում այնպիսի սուրբ վայրեր, ինչպիսին են Աբիդոսը, Գելիպոլը, Պեն և Դեպուն: Բայց նրանք նաև մեր աշխարհում իսկապես գոյություն ունեցող քաղաքներ են: Նման քարտեզ հաճախ է հանդիպում տարբեր առասպելներում: Այդ սուրբ վայրերում կառուցվում էին տաճարներ, այնտեղ էին ուղևովում հավատացյալներ, այդ վայրերում էին կազմակերպվում ճոխ տոնակատարություններ և արարողություններ, այդտեղ էին գտնվում պատգամախոսները:
Ինչպես այլ ժողովորդներ, եգիպտացիներ ևս կարծում էին, որ այլ կյանքում որոշ իրադարձությունների վրա կարելի է ազդել և այստեղից: Օրինակ՝ կարելի է ինչ-որ կերպ մահացածի ճակատագրի կամ բարձր ուժերի վրա ազդել: Այդ նպատակով օգտագործում էին կախարդանք:
Հին եգիպտացիների կախարդանքը միստիկայի սիրահար ժամանակակիցների համար ամենագրավիչ երևույթն էր, բայց իրականում այն շատ մոտ է շամանների կատարած գործողություններին, որոնց գործունեությունը հիմնականում ուղղված է անդրշիրիմյան ուժերի վրա ներգերծելուն: Այստեղ իրականացվող ծեսերը արդունք են ունենում այնտեղ: Միայն թե շատ քիչ կախարդներ կախարդել կարող են այն աշխարհում: Ահա թե ինչու <<Մեռյալների գրքի>> անեծքները արդյունք են տալիս Դուատում և չեն գործում այստեղ: Բայց նաև մահացածները կարող են այն աշխարհից ազդել մեր կյանքի վրա: Մեզ են հասել մահացածներին ուղղված ոչ քիչ գրություններ , որոնք խնդրում են օգնել ինչ-որ բանում կամ վնասել կենդանի ինչ-որ մեկին:
Եգիպտացիների այլ աշխարհը համապատասխանում է նման վայրերի վերաբերյալ համաշխարհային պատկերացումներին: Լեգենդի լեզուն և միֆոլոգիական մտածողության ամբողջ համակարգը ցուցադրում են մեր պատկերացումների բազմաթիվ տարբերություններ արխաիկից: Դուատը օղակի մեջ առնված տարածություն է, որը իր տարածքով մի քանի անգամ գերազանցում է Եգիպտոսին: Կարելի է եզրակացնել, որ այն ունի երկու հարթություն: Խոտեպի դաշտերը, որոնք համապատասխանում են Ֆիվից Գելիպոլյայի միջև ընկած տարածությանը, որտեղ ընկնում է մահացածը կշեռքի վրա սրտի կշռումից հետո, որը հենց եգիպտական դրախտն է և տարածություն, որը լցված է սարսափելի դևերով և անողոք հրեշներով, որի միջով մահացածը պետք է անցնի , որպեսզի հասնի Երկու ճշմարտությունների սրահին: Ըստ մեր տեսակետի, տարածության ըմբռնումը, այդ բոլոր սարսափները պետք է գտնվեն Ամենտիում /բառացիորեն Արևմուտք՝ Դուատի առաջին շրջանը, որտեղ տեղի է ունենում ետմահու դատը/: Քրիստոնյանները, որոնք շատ էին սիրում նկարագրել դժոխքի սարսափները, Ամենտին բառով ի նկատի ունեին հենց դժոխքը: Դուատում ապրող հրեշները ենթարկվում էին Օսիրիսին:
Բայց վերադառնանք
<<Մեռյալների գրքում>>
արտացոլված
եգիպտացիների
ետմահու գոյության պատկերացումներին: Որպեսզի այն կարողանար հավերժ շարունակվել, անհրաժեշտ էր կյանք և բարգավաճում ապահովել բոլոր ինքնուրույն գոյություններին: Վերջնական արդյունքում ամբողջ ետմահու էվոլյուցիայի արդյունքը պետք է լիներ մահացածի հարությունը: Սա չափազանց բարդ պատկերացում է , որի մեջ շատ բան համընկնում է քրիստոնեության հետ: Ինչպես քրիտոնյաների մոտ, այն հաղթահարելի է: <<Քրիստոսը հարություն առավ մեռյալներից, մահվան միջոցով մահն ուղղեց և գոյությամբ դագաղներում կյանք պարգևեց>>: Եգիպտացիներից առաջինը մահվանը հաղթեց Օսիրիսը: Անցնելով տանջալից մահի միջով, նա հարություն առավ և Երկու ճշմարտությունների սրահի գահին նստեց: Այսուհետև եգիպտացիները մահվանը հաղթելու հնարավորություն ունեցան:
Սարսափելի դատից հետո քրիստոնյաններին սպասվում է հավերժական կյանք հարություն առած մարմնում: Եգիպտացու մարմինը նույնպես հարություն էր առնում և փոխակերպվում, այդ ժամանակ մարդկային բոլոր գոյությունները նորից հավաքվում են: Բայց եգիպտացիները գտնում էին, որ մինչև այդ ժամը մարմինը պետք պահել հեռու կաշառակերությունից կամ ծայրահեղ դեպքում փոխել այլ ծածկույթի՝ արձանի կամ պատկերի: Հարությունից հետո, մահվանը հաղթելուց հետո, չեն լինի տանջանքներ և դժավարություններ, և ժամանակը չի իշխի մարդկանց վրա: Կարծում էին, որ կախարդկան անեծքները և գործողությունները երաշխավորում են մարդուն հավերժական կյանք: Իհարկե, ոչ: Դրանք միայն թշնամական ուժերի կողմից չար պատիժներից խուսափելու համար էին /չէ՞ որ քրիստոնեության մեջ էլ են արվում նման գործողություններ նույն նպատակով/, բայց վերջնական արդյունքը ամեն դեպքում կախված է , թե ինչպես է մարդն ապրել իր երկրային կյանքը:
Բարդո Տոդալը / տիբթական Մեռյալների գիրքը/ երևի թե ավելի պատկերավոր է նկարագրում արխետիպների օվկիանոսի մեջ սուզվելը կյանքի և մահվան ծայրին գտնվելու վիճակում: Նկարագրում է ավելի ու ավելի հրեշավոր դժոխային տանջանքների պատկերներ և վերջնական արդյունքում ակնարկում է, որ դա է քո վերածնունդը: Այսինքն նորից հանդիպում ենք այն մտքին, որ այն աշխարհում մենք հավաքելու ենք Երկրի վրա մեր ցանածի պտուղները: Հետմահու դատի ժամանակ մահացած եգիպտացին նզովք է օգտագործում երկու մեղքերի կաչաղակների դեմ չասելու համար: Բայց, ոչ մի կախարդնաք, դատավճիռը արդարացնող կլինի, եթե մահացածը ճշմարտությունն է ասում: Հակառակ դեպքում նա ստիպված կլինի զգալ այն զգացողությունները, ինչը տիբեթական պատկերացումներում է: Բայց վերջինիս մոտ ցածր վերամարմնավորում կլինի, իսկ եգիպտացուն սպասվում է կամ հավերժական երանություն, կամ ամբողջական ոչնչացում, վերամարմանվորում՝ «պերետ եմ խերու» չգիտի: Այն, ինչ շատ հաճախ ընդունվում է մեր կողմից որպես հոգու փոխակերպում, իրականում ցանկացած տեսք ընդունելու կախարդկան հնարավորություն է:
«Բարդո Տոդոպը» չափազանց մռայլ գիրք է: Խիստ ասած նրա գլխավոր նպատակը մահացածին օգնելն է, որ չվերամարմնավորվի և հասնի նիրվանային / հավերժական երանության/: Տարբեր բարդոների առաջացման քանակի համապատասխան, նրան անընդհատ հնարավորություն է տրվում իր ճակատագրի լուծման մի քանի տարբերակներ և հուշվում է նրանցից լավագույնը: Բայց ամեն անգամ եզրակացվում է, որ մահացածը չկարողացավ դրանցից օգտվել և նրա առաջև միանգամից բացվում է նոր ընտրություն, բայց ավելի վատ պայմաններով: Կարելի է ասել, որ Բարդո Տոդորում հետևյալ սկզբունքն է դրված . <<ավելի լավի հույս ունեցիր, հաշվի առ վատագույնը>>:
Հարցն այն է, թե այստեղ ինչը հասկանալ լավ:
Ի տարբերություն տիբեթական <<Մեռյալների գրքի>> <<պերետ եմ խերուն>>
հետապնդում
է ամբողջովին հակառակ նպատակ, մնալ ինքնին, հասնել հավերժական կյանքի, համտեսել դիտման երկրային երջանկությունը մեծ աստծո ներկայությամբ և տեսնել մտերիմերին այլ աշխարհում, որտեղ բոլոր ձախորդություններն արդեն անցյալում են: <<Մեռյալների գիրքը>>
թողնում է մարդուն իր մտերիմների գրկում Խոտեպի դաշտերում, դրա պատճառով հաճախ աղոտ արտահայտություններ և կախարդական բանաձևեր են համարվում այն ձգտումները, ինչ որ նրանց մոտ է, ովքեր զգում են մեղքերի ներումը, մարմնի հարությունը, հավերժական կյանքը:
1920
թվականին Բ. Ա. Տուրաևը գրել է. <<… խոսել <<Մեռյալների գրքի>> նոր լեզուներով թարգմանության մասին ստիպված չենք, արդեն ավելի հին ձեռագրերում նրա տեքստերը աղավաղված են և լցված են անհասկանալի վայրերով: Չնայած դժվար համաշխարհային գրականության ուրիշ այլ հուշարձան հասներ մեզ տարբեր ժամանակաշրջանների նման ճնշող քանակով , եգիպտագետի համար ոչ մի գիրք ավելի քան տհաճ չէ և անհուսալիության չափ դժվար չէ, ինչքան այս ժողովածուն: Ի նակտի ունի միստիկական լեզվի և հատկապես խեղաթյուրված տեքստ խորհրդանշող ակնարկների անվերջանալի քանակը: Մեզ համար դա երևի թե իսկապես տարօրինակ ստեղծագործություն է , տարաժամանակյա իր առաջացմամբ, համարյա խեղաթյուրված, աղոտ երկխոսություններով, կախարդկան անեծքներով և տեքստերով, զարմանալի իր պատկերավորման և գեղարվեստական ոճով, հիանալի իր հոգևոր, փիլիսոփայական ստեղծոգործությամբ: Ստվերի թագավորություն ուղևորվող եգիպտացիների համար փխրուն պապիրուսե ձեռագիրը սարսափելի, հրեշներով լեցուն օձերի, կարիճների, ուրվականների, անհաղթահարելի պատնեշների աշխարհն անվնաս անցնելու գրեթ միակ իրական հույսն էր: Եգիպտացիների համար իրենց կախարդական ձեռագիրը սուրբ գիրք էր՝ աստվածային հայտնություններով, մարդկանց պարգևված>> :
Առանց պատկերացնելու, թե ինչ էր հին եգիպտացիների համար <<Մեռյալների գիրքը>>, հնարավոր չէ հասկանալ նրանց զարմանալի մշակույթի իմաստը և հոգին:
<<Մեռյալների գիրքը>> իրենից ներկայացնում է տարբեր նշանակություն ունեցող ասույթների ժողովածու , որոնք երբեմն գրականության մեջ գլուխներ են կոչվում: Դրանք կարելի է բաժանել երեք աստիճանների՝ տարբեր աստվածների ուղղված հիմներ, աղոթքներ, կախարդական անեծքներ և հուղարկավորման արարողության գրառումներ /բացատրվում է ինչպես տեղադրել հուղարկավորման մահճակալը, ինչպես կահավորել հուղարկավորման սենյակը և այլն/: Ասույթների հերթականությունը տարբեր ձեռագրերում տարբեր է եղել: Ընդ որում , կարևոր դերն էր այստեղ խաղում պատվիրատուի վճարունակությունը: <<Մեռյալների գրքի>> տարբեր օրինակներում հայտնաբերված ասույթների ամբողջ թիվը 193 է, բայց փաստացիորեն գլուխների ամբողջական հավաքածու, երևի թե, գոյություն չի ունեցել /համենայն դեպս այդպիսին մինչև այս չի հայտնաբերվել/ : Յուրաքանչյուրն ազատ էր վերցնելու այն, ինչ նա գտնում էր անհրաժեշտ՝ իր հնարավորությունների և համոզմունքների համաձայն: Դրա համար մի օրինակում մենք գտնում ենք տասնյակ գլուխներ, իսկ մյուսներում՝ մի քանիսը: Գոյություն է ունեցել նաև տեքստ, որը <<Պերետ եմ խերուն պարունակում էր մի գլխում>>, որը անհրաժեշտության դեպքում կարող էր փոխարինել մնացածին: Գլուխների այժմյան դասավորությունն առաջարկել են անցյալ դարի գերմանացի եգիպտագետները: Խոսել յուրաքանչյուր ձեռագրի տրամաբանական կառույցի մասին դժվար է, բայց եթե նայես ամբողջ ժողովածուն, ապա դա ավելի ակնառու է դառնում:
<<Մեռյալների գրքի>> բովանդակությունը կարելի է բաժանել չորս մասերի /ինչպես դա արել է ֆրանսիցի եգիպտագետ Ա. Մորեն/ 1. 1-16 գլուխներ, հուղարկավորման գործընթացի, դամբարանադաշտ գնացող թափորի վերամշակում, օրվա ելքի աղոթքներ, արևին և Օսիրիսին նվիրված հիմներ, 2. 17-63 գլուխներ <<օրվա ելքը>> և մահացածի վերածնունդը,
նրա հաղթանակը խավարի ուժերի դեմ, թշնամիների ուժերի անկումը, մահացածի իշխանությունը
տարերքի հանդեպ: 3. 64-129 գլուխներ, <<օրվա ելքը>> մահացածի վերածումը
աստվածության, նրա հարմարվելն արեգակնային նավակին, տարբեր գաղատնիքների ճանաչումը,
հակակրանք դամբարանի հանդեպ, անդրշիրիմյան դատ: 4. 130-162 գլուխներ. մահացածի փառավորումը,
տեքստեր ամբողջ տարվա ընթացքում կարդալու համար /հատուկ տոների, մահացածներին նվերներ
տալու օրերին/ և նպատակ ունի պաշտպանել մումիային: Սա է <<Պերետ եմ խերուի>>
բովանդակությունը: 63 –րդ գլխից առաջ ենթատեքստ կա . <<բերված է ուրիշ գրքից
և ավելացված է Պերետ եմ խերուի մեջ>> և այնուհետև շարունակվում են երեսուն գլուխներ:
Վիթխարի
դեր էին խաղում տեքստին խառնված նկարները /հաճախ վարպետության բարձարգույն աստիճան
էին/. պատմության մեջ գրքի նկարազարդման առաջին օրինակը: Այդպես բովանդակությունը միայն
բառային չէ, այլ արտահայտություն ունի: Եգիպտացիները, որոնց համար ցանկացած նկար մեծ
նշանակություն ուներ, այս նկարներն այնքան կարևոր էին, որ հաճախ թղթի վրա տեղ գտնելու
ժամանակ նախընտրում էին նկար նկարել, քան տեքստ գրել, իսկ 21-րդ դինաստիայի ժամանակ
նույնիսկ հայտնվեցին <<Մեռյալների գրքի>> օրինակներ, որոնք կազմված էին
միայն նկարներից:
Եգիպտական
նկարազարդ գրի բնույթն այնպիսին է, որ
<<Մեռյալների գրքի>> էջերի նկարները եգիպտացիները ոչ միայն նայում
էին, այլ կարդում էին գրթե այնպես, ինչպես տեքստը: Տվյալ պարագայում ժամանակակիցների
համար նկարազարդումն ավելի ինֆորմացիա էր պարունակում, քան մեզ համար: Մահացածի վտանգավոր
թափառումները, անդրշիրիմյան աշխարհի վտանգավոր բնակիչները, կերպարների կախարդկան գործողությունները
և խորհրդավոր իրերը, որոնց վրա նրանք հույս էին դնում, այս ամենը պապիրուսի էջերից
կենդանանում էր, և մեր առջև բացվում է հոգևոր որոնումների ստեղծած զարմանալի աշխարհ,
մեզ համար այնքան ֆանտաստիկ և այնքան սարսափելի ու հասկանալի Եգիպտոսի հին բնակիչների
համար:
Հեղինակ՝ Մ. Ա. Չեգոդաև
Комментариев нет:
Отправить комментарий