воскресенье, 16 января 2022 г.

Միասնական ընթերցումներ. Ուսումնական ժամերգություն


Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 
որ յերկինս ես, 
սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
 
Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք
 
մերոց պարտապանաց:
  
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարյան ճամբարը սկսեցինք մեր փոքրիկ, բայց շատ հետաքրքիր խմբով: Սկզբում քննարկեցինք և ամբողջացրինք մեր անելիքները, հնարավորություն ունեցա լսելու յուրաքանչյուր սովորողի՝ իր առաջարկներով, և յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունեցավ արտահայտվել, առաջարկներ անել: 
Հիմնական նախագիծը, որ իրականացնում ենք , թատրոնն է: Ովքեր երբևէ թատերական բեմադրություն են կազմակերպել կամ իրականացրել, գիտեն, որ դա հեշտ աշխատանք չէ, անհրաժեշտ է համառություն, նպատակասլացություն և շատ աշխատանք, որպեսզի կեսից չհիասթափվես, կիսատ չթողնես: Այսպես մեր աշխատանքն ավելի բարդացավ, երբ որոշեցինք ոչ թե որևէ ստեղծագործություն բեմադրել, այլ ինքնուրույն սցենար հորինել: Սցենարի հորինման բարդ աշխատանքներն իր վրա վերցրեց Հայկ Աղլամազյանը: Շաբաթվա գլխավոր ձեռքբերումն արդեն ամբողջական սցենարն է: Երբ սցենարային հիմնական ուղղությունը պարզ էր, յուրաքանչյուր սովորող իր ներդրումն ունեցավ՝ իր կերպարը լրացնելու-ամբողջացնելու աշխատանքում: Ինչևէ, արդեն պատրաստ ենք ավելի լուրջ փորձերի: 

Ազգագրության ստուգատես . թանապուրի պատրաստություն

Խոհանոցային գործունեությունը սովորողների սիրելի աշխատանքային ձևն է: Եվ պետք է ասեմ, որ ինքս էլ ոսկե ձեռքեր ունեցող խոհարար չլինելով հանդերձ հետաքրքիր բացահայտումներ եմ անում:  Քանի որ այս ամիս նաև ազգագրության ստուգատեսն է, որոշեցինք պատրաստել սպաս կամ թանապուր: Նախ հետաքրքիր ուտեստ է, հետո՝ հեշտ բաղադրիչներ ունի, մատչելի է : Իհարկե, կա նաև դժվարություն, եթե անգամ մի փոքր սխալվես հաշվարկներում, ժամանակին բաղադրիչները չխառնես , ամբողջությամբ կփչանա, չի ստացվի : 
Նախ սովորողների հետ համացանից գտանք բաղադրատոմսեր, ուսումնասիրեցինք: Հետո սովորողները տատիկներից, մայրիկներից հարցումներ արեցին, լրացրեցին համացանցից գտածը: 
Այնուհետև միասին կազմեցինք գնումների ցուցակը, մի խումբը գնաց խանութ գնումներն անելու, մյուսները մնացին, որպեսզի անհրաժեշտ կաթսաներն ու թասերը  պատրաստեն: 
Ի վերջո սկսեցինք պատրաստումը՝ ըստ նշված բաղադրատոմսերի: 
Բաղադրատոմսեր. 
Ընթացքը հավես էր, հետաքրքիր, որևէ մեկին չնեղացնելու համար՝ ընտրեցինք ամբողջական բաղադրատոմս, հարգեցինք բոլորի ցանկությունները: 
Կատակելով, զրուցելով աշխատեցինք, հերթով խառնեցին բոլորը: 
Համտեսեցինք, նաև հյուրասիրեցինք: Արձագանքները դրական էին, բոլորը գոհ էին և փաստեցին, որ համեղ է ստացվել: 

Ընթացքը դիտեք տեսանյութում. 

Տեսանյութը՝ Հայկ Աղլամազյանի 

Լուսանկարներ . 

Ձմռան թագավորությունում. այցելություն սահադաշտ

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի ամենագրավիչ բաղադրիչը չմուշկներով սահքն է: Հաճախ բազմաթիվ սովորողներ հենց ճամբարի ընթացքում առաջին անգամ են սահում, առաջին անգամ զգում սառույցի վրա կանգնելու, զգուշությամբ հավասարակշռությունը պահելու, առաջ ընթանալու, մի կարևոր բան հաղաթահարելու հմայքը, վայելքը: 
Այսպես, այս տարի նույնպես որոշեցինք այցելել չմշկասահքի:  Մինչ այցելությունը սովորողների հետ նախապատրաստական աշխատանք կատարեցինք ՝ փորձելով ուսումնասիրել, հասկանալ, թե ինչպես պետք է այցելուն իրեն պահի սառույցի վրա ՝ տրավմաներից խուսափելու համար: Բնականաբար հայերենով նյութեր չկային, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ձմեռային մարզաձևերի այս ուղղությունը Հայստանում այդքան էլ զարգացած չէ: Դրա փոխարեն բազմաթիվ նյութեր գտանք ռուսերեն լեզվով, կարդացինք, քննարկեցինք և որոշեցինք թարգմանել: 

Նախապատրաստական աշխատանք, թարգմանություններ. 
Նման ճամփորդություններում ամենակարևորը փոխօգնությունն է: Ոմանք շատ լավ են վարում, ոմանք առաջին անգամ են կանգնում չմուշկների վրա: Սահել իմացողների խումբը հաճույքով իր վրա է վերցնում մյուսներին սովորեցնելու պարտավորությունը, հաճելի է նաև հետևելը՝ ինչպես է ընթանում այդ գործընթացը: Եվ վերջում, ինչպես կարդում եմ սովորողների պատումներում, ստացվում է, ինչ-որ բան լավ է ընթացել. 
,,Քանի որ ես գիտեի քշել և լավ քշում էի, ես սովորեցնում էին քշել իմ ընկերուհիների և մնացածին,որոնք չգիտեին քշել չմուշկ:Երկար տանջանքներից հետո վերջապես ինչ- որ մեկը սովորեց քշել:Դա Վիկան էր:Ես շատ էի ուրախացել,որոհետև իմ տանջանքները իզուր չէին,,- պատմում է Ինեսա Պողոսյանը: 

Տեսանյութ ընթացքից. 


Լուսանկարներ. 

суббота, 15 января 2022 г.

Ձմեռային մարզական Լեռնանիստը

Ճամփորդության օրը՝ հունվարի 18
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Սկիզբ՝ 09:30, ավարտ՝ 14:30
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Երթուղին՝ Երևան-Առինջ-Աբովյան-Չարենցավան-Լեռնանիստ:
Նպատակը
  • ձմեռային մարզական խաղերի կազմակերպում
  • մարզական հմտությունների զարգացում 

среда, 12 января 2022 г.

Լրացուցիչ աշխատանքների փաթեթ


Իրականացման ժամանակահատվածը՝ հունվար ամիս :

Նախագծեր, առաջադրանքներ 



3. Ընթերցանություն - կարդալ, վերլուծել բլոգում: 

1. Օ Հենրի ,,Կարմրամորթենրի առաջնորդը,, 
2. Հենրի Ռայդեր ,,Մոնթեսումայի դուստրը,, 


4. Քերականական աշխատանքների փաթեթ : 

воскресенье, 9 января 2022 г.

Ձմեռային մարզական ստուգատես. այցելություն սահադաշտ


Ճամփորդության վայրը՝ Գեղասահքի մարզադպրոց
Ճամփորդության օրը՝ հունվարի 12
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան :

Նպատակը՝ 
  • Մասնակցություն մարզական ստուգատեսին, 
  • Նոր հմտությունների ձեռքբերում: 
Նախապատրաստական աշխատանք

Ճամբարային օրակարգ


Ճամբարային նախագծեր

Հունվարի 10
09:00-09:20՝ ընդհանուր ճամբարային պարապմունք,
09:20-10:05` նախագծերի քննարկում ճամբարականների հետ, անելիքների ճշգրտում,
10:10-11:00` թատերական նախագծի սցենարի պատրաստում, ընթացիկ աշխատանքներ,
11:05-11:50` ինտելեկտուալ վիկտորինա 
11:50- 12:35` Նախագիծ. պատասխանատու՝ Մ՚ Գայանե
12:35-13:00` ընդմիջում 
13:00-14:00` մարզական պարապմունք 

понедельник, 3 января 2022 г.

Դեկտեմբերի 27-30-ի առցանց աշխատանքի հաշվետվություն


Դեկտեմբերի 27-30- ի ընթացքում կատարել եմ. 

Առցանց աշխատանք

Հունվարի 3-5. անհատական աշխատաժամանակ


Հունվարի 3- 
առցանց աշխատանք
09:00-12:30` 
  • աշխատանքի բլոգի վրա, լրացումներ
  • ուսումնական ձմեռ- արձակուրդային նախագծերով աշխատանք, լրամշակում, նամակագրություն սովորողների հետ
  • Ազգագրական ստուգատեսի նախագծերի լրամշակում: 
12:30` առցանց հավաք . Ձմեռային ազգագրական փառատոնի դասավանդողների սեմինար-պարապմունքների ուղղությունների ներկայացում: 
13:45`  առցանց հավաք Միջին դպրոցի մանկավարժական խորհրդով: 

Ազգային խոհանոց


Նախագծի իրականցման ընթացքը՝ հունվարի 10-30
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ ծանոթանալ ազգային խոհանոցին , փոխանցել ընտանեկան սովորույթները:
Պատրաստվող ուտեստ՝ սպաս: 
Ճամբարում սպասի օր ենք հայտարարում: 

Ազգային խաղեր. ուսումնական նախագծեր


Իրականացման ժամանակահատվածը՝  հունվարի 10-30 , կարող է լինել նաև շուրջտարյա 
Մասնակիցներ՝ տարատարիք ճաբարականներ 

Նպատակը՝ ծանոթանալ ազգային խաղերին, տարածել:

Համագործակցային աշխատանք՝ հնարավոր հանդիպումներ ազգագրագետների հետ, կրթահամալիրի պարի դասավանդողների հետ: 

воскресенье, 26 декабря 2021 г.

Անհատական աշխատաժամանակ. դեկտեմբերի 27-30


Դեկտեմբերի 27
09:00-12:00-
  • Ուսումնական առաջին շրջանի հաշվետվության պատրաստում,
  • Ձմեռ պապի գրասենյակի աշխատանք, հայտերի դիտարկում,
  • Հունվարյան ճամբարի նախագծերի ամբողջացում: 
12:00-12:30` ընդմիջում,
13:00-14:00` Ձմեռային ազգարգական փառատոնի առցանց հավաք,
14:00-15:00`  առցանց հավաք Միջին դպրոցի խմբով: 

Դեկտեմբերի 28 
10:00-12:00` դասասենյակի մաքրման աշխատանքներ ,
12:00-12:30- ընդմիջում,
12:30-14:00- նախագծային մշակումներ, ամփոփումներ,
14:00՝ Մանկավարժական հավաք Քոլեջում, դասավանդողների ճամբարային Ամանոր : 

Դեկտեմբերի 29 , 30
Առցանց աշխատանք
  • Ձմեռ պապի գրասենյակի աշխատանք, հայտերի դիտարկում
  • Տարվա կտրվածքով հետաքրքիր նախագծերի առանձնացում, հաշվետվությունների հավաքում,
  • Նամակագրություն սովորողների հետ,
  • Ուսումնական ձմեռ նախագծերի պատրաստում, ուղարկում սովորողներին

вторник, 21 декабря 2021 г.

Ուսումնական երկրորդ շրջանի անհատական աշխատաժամանակ


Երկուշաբթի
09:00-09: 15` առավոտյան ընդհանուր պարապմունք
09: 15: 14:00` ճամբարային նախագծեր ջոկատում
14:00-16:00` ճամբարային նախագծերի լուսաբանում, արդյունքների հրապարակում բլոգում

Երեքշաբթի 
09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք
09: 15: 14:00` ճամբարային նախագծեր ջոկատում
14:00-16:00` գրական ակումբ, ամսագրի թարգմանությունների հավաքում, հրապարակում, խմբագրում

Հունվարյան ճամբար


Ճամբարային նախագծեր
Ճամփորդական նախագծեր

понедельник, 20 декабря 2021 г.

Ամսագրային գործունեություն. ընդհանուր դրույթներ / նախագիծ


Ամսագրի արտաքին տեսքը

·         Լինի ընթեռնելի, հստակ ներկայացված բաժիններով, ունենա պահոց,

·         Արտաքին դիզայնը չխանգարի նյութերի ընթերցմանը,

·         Ունենա լոգո, անվանում,

·         Գլխագրում նշված լինի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

·         Գլխավոր էջում «Ամսագրի մասին» հատված լինի, որտեղ նշված լինեն տեղեկություններ ամսագրի գործունեության, առանձնահատկությունների մասին,

·         Հետադարձ կապի համար տվյալներ լինեն,

·         Ամսագրում տեսանելի լինի դիտումներ քանակը: