четверг, 26 декабря 2024 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն


Առաջին ուսումնական շրջանում շարունակել եմ աշխատանքս Միջին դպրոցում՝ դասավանդելով 7-րդ և 8-րդ դասարաններին։ Քանի որ իրար ճանաչում ենք և հաջողված նախագծեր ենք ունեցել նախորդ տարիներին, բնականոն աշխատանքը շարունակելը հեշտ ստացվեց, իսկ գործունեությունը հագեցած էր հետաքիքր նախագծերով։ 
Ուսումնական տարին սկսեցինք Ծաղկեվանք տանող ճանապարհով՝ համատեղ քայլքով և զրույցով, որի ժամանակ ուրվագծվեցին մեր առաջիկա աշխատանքները և նախագծերը։ 
Ընդհանուր առմամբ ուսումնական շրջանը համարում եմ հաջողված։ Մեկնաբանեմ, թե ինչու՝

вторник, 24 декабря 2024 г.

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը


Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը Միջին դպրոցում սկսվեց նախապես հրապարակված աշխատակարգով՝ մանկավարժական խորհրդի հավաքով, որի ժամանակ քննարկեցինք մի շարք ուսումնական և կազմակերպչական հարցեր՝
  • Գնահատման և ուսումնական շրջանի ամփոփման վերաբերյալ, 
  • Անհատական աշխատաժամանակների կառուցվածքի և հրապարակման վերաբերյալ, 
  • Հունվարյան ստուգատեսների վերաբերյալ, 
  • Ճամբարային նախագծերի վերաբերյալ, 
  • Օրվա աշխատանքների վերաբերյալ։ 

воскресенье, 22 декабря 2024 г.

Անհատական աշխատաժամանակ ․ 23-30.12.2024

23.12.2024
10:00-11:00` հավաք մանկավարժական խորհուրդով,
11:00-11:30` նախապատրաստություն ուրբաթ-համերգին, 
11:30-12:00` անհատական աշխատանք՝ անհատական աշխատաժամանակի կազմում, գնահատում, 
12:00-12:45` ընդմիջում, 
12:45-13:45`  հավաք մասնախմոբ, 
13:45-16:00`  մարզական պարապմունք 

24.12.2024
10:00-11:00` հավաք մանկավարժական խորհուրդով,
11:00-11:30` նախապատրաստություն ուրբաթ-համերգին, 
11:30-12:00` անհատական աշխատանք՝ գնահատում, առաջին ուսումնական շրջանի հաշվետվության կազմում, 
12:00-12:45` ընդմիջում, 
12:45-13:45`  հավաք մասնախմոբ, 
13:45-14:30` տեխնոլոգիական սեմինար․ Հասմիկ Գրիգորյանի խումբ

25.12.2024
10:00-11:00`նախապատրաստություն ուրբաթ-համերգին, 
11:00-11:30`  հավաք մանկավարժական խորհուրդով,
11:30-12:00` անհատական աշխատանք՝ առաջին ուսումնական շրջանի հաշվետվության պատրաստում
12:00-12:45` ընդմիջում, 
12:45-14:00` աշխատողների ընդհանուր ժողով
14:00-16:00`  մարզական պարապմունք





воскресенье, 15 декабря 2024 г.

Հայկական կոմիքսներ․ գրախոսություն

Տարոն Անտոնյան ,,Հայկական կոմիքսներ,, 
                 Գրախոսություն 

Հետազոտական աշխատանքի կառուցվածքային ձևը պահպանված է։ 

,,Ներածության,, մեջ հեղինակը խոսում է ուսումնասիրության խնդրի և աշխատանքի բովանդակային հարցերի մասին։ Կոմիքսները մեծ պահանջարկ ունեն հատկապես դեռահասների մոտ, ովքեր իրենց պահանջարկը լրացնում են օտարալեզու կոմիքսների ընթերցմամբ։ Այս տեսանկյունից հայական միջվայրում չկա որակ և լայն առաջարկ։ Կարծում եմ՝ հեղինակի ընտրած թեման շատ արդիական և հետաքրքիր ուսումնասիրություն է։

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝
  • Կարդում ենք Զահրատ, 
  • Ամանորյա ընթերցումներ ։ 
Այլ նախագծեր՝
  • ,,Պատուհան,, ամսագիր ․ 30 հրապարակում, 
  • Կյանքը կադրից դուրս TV. 3 թողարկում ։ 
Այլ աշխատանք՝
  • ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների խմբագրում, 
  • Ճամբարային նախագծերի կազմում, 
  • Մեկօրյա ուսումնական ճամփորդությունները Միջին դպրոցում,
  • ,,Հայկական կոմիքսներ,, թեմայով հետազոտական աշխատանքի գրախոսության պատրաստում, 
  • Ուսումնական ժամերգության նախագծի մասնակցություն սովորողների հետ։ 

воскресенье, 8 декабря 2024 г.

Մեկօրյա ուսումնական ճամփորդություններ․ Միջին դպրոց

1. Կոտայքի մարզ, Մայրավանք
Ճամփորդության ուղղությունը՝  Կոտայքի մարզ, Ծաղկունյաց լեռներ, Մայրավանք
Այս ուղղությամբ ճամփորդել հարմար է օրացույցով նախատեսված  ,,Բարձունքի հաղթահարում,, նախագծային օրերին։ 

Երթուղի՝ Մեկնում՝ Երևան-Բջնի -Սոլակ- Մայրավանք երթուղով ,
Վերադարձ՝  Մայր դպրոց, Մայրավանք- Բջնի- Երևան երթուղով։ 
Երթուղու երկարությունը՝ 62 կմ

Նպատակը՝
  • քայլարշավային հմտությունների զարգացում, 
  • բարձունքի հաղթահարում,
  • գետը համայնքում,
  • հայրենաճանաչություն։

суббота, 30 ноября 2024 г.

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝

  • Սիրադեղյանական օրեր
  • Սեբաստացու օրեր
Այլ նախագծեր՝
  • ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների խմբագրում։ 
  • Սեբաստացիական ֆլեշմոբի համար առաջադրանքների կազմում։ 

понедельник, 25 ноября 2024 г.

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Ուսումնական նախագծեր՝
  • Կարդում ենք Զահրատ,
  • Ամանորյա ընթերցանություն 
Այլ՝
  • Զրույց TV
  • Պատուհան -ամսագիր
  • Աշխատանք անհատական նախագծերով

пятница, 8 ноября 2024 г.

Ընթերցում ենք

Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը։ Չինական առակ
Չինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ, որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց վիշապը»:
Օրերից մի օր հայտնվում է մի խիզախ երիտասարդ, որը գալիս է վիշապի պալատ՝ իր սիրելի աղջկա հետևից: Սպանելով վիշապին՝ նա գնում է փնտրելու իր հարսնացուին: Պալատի պատերի ողջ երկայնքով շարված են մեծաքանակ սնդուկներ՝ լցված ոսկով և թանկարժեք քարերով: Որքան ավելի է նա հիանում այդ ահռելի հարստությամբ, որն արդեն իրեն է պատկանում, այնքան աճում են նրա պոչը, ճանկերը ժանիքները, թեփուկները… Երիտասարդը ձեռքերը մտցնում է ոսկու սարերի մեջ և չի կարողանում զսպել իրեն: Այդ ժամանակ պատշգամբի դուռը բացվում է, իսկ ներքևում հավաքված է ժողովրդի բազմությունը:
Մունետիկը (ինչպես սովորաբար) հայտարարում է. «Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը»: Երիտասարդը փորձում է համոզել, որ վիշապը սրից ընկած, հաղթված է: Մունետիկը նրան է տալիս հայելին և երիտասարդը նրա մեջ տեսնում է սոված ու կատաղի վիշապին:

среда, 6 ноября 2024 г.

Շատ չհամարվի

Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։ 

Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ կլիներ մսացուն մշակելը, եղբորը սպասեցին։

Ուրեմն, խոզը մորթեցին, կրակին խանձեցին, տաք ու պաղ ջրով շփեցին-քերեցին, կարպետով ծածկեցին հինգ րոպե (մեկն առաջարկեց՝ տասը րոպե) և արին մնացած բաները։

понедельник, 21 октября 2024 г.

Ուսումնական աշուն․ արձակուրդային նախագիծ


Ժամանակահատված՝ հոկտեմբերի 21- 27

7 և 8 -րդ դասարաններ 

Ընթերցանություն

1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։ 
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի կամ տեսանյութի տեսքով։ 
3. Վերլուծությունը պետք է ներառի՝ 
  •  ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն, 
  • ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը, 
  • ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
  • առանձնացրո'ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ, 
  • ի՞նչ  կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը

Անհատական աշխատաժամանակ․ 21-22.10.2024

21.10.2024, երկուշաբթի
09:00-10:00`  մանկավարժական հավաք․ Արևիկ Ներսիսյանի կաբինետ, 
10:00-10:30` բակային աշխատանք,
10:30-12:00` անհատական աշխատանք՝ աշխատաժամանակի կազմում, ,,Ուսումնական աշուն,, նախագծի պատրաստում, ուղարկում սովորողներին, էլ․ փոստի նամակների ստուգում, 
12:00-12:30` ընդմիջում, 
12:30-13:00` կաբինետի մաքրություն, 
13:00-14:00` մասնախմբի ծրագրով նախատեսված աշխատանքային կետերի ուսումնասիրություն, պատրաստում, լրացում, 
14:00-16:00` մարզական ժամ 

22.10.2024, երեքշաբթի
09:00-10:00`  մանկավարժական հավաք․ Արևիկ Ներսիսյանի կաբինետ, 
10:00-10:30` բակային աշխատանք,
10:30-12:00` անհատական աշխատանք՝ հոկտեմբեր ամսվա նախագծերի ամփոփումների պատրաստում, 
12:00-12:30` ընդմիջում, 
13:00-14:00` մասնախմբով հավաք ըստ հրապարակված ծրագրի, 
14:00-16:00` մարզական ժամ 



понедельник, 14 октября 2024 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Հոկտեմբերի 11-13-ին եռօրյա ճամփորդությամբ եղանք Տավուշի մարզում։ Մեր առջև նպատակ էինք դրել ուսումնասիրել Տավուշի գեղատեսիլ վայրերը, ճանաչել Հայաստանի Տավուշ աշխարհն իր առանձնահատկություններով, տարբերվող բնությամ, վայելել տավուշյան պարզ և արևոտ աշունը։ 
Ճիշտ ժամանակին հավաքվելուց և Սուրբ Երրորդություն եկեղեցում առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո մեկնարկեցինք մեր ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունը։ 
Առաջին հայրենագիտական կանգառը Գեղարքունիքի մարզում էր․ կանգնեցինք այն հատվածում, որտեղ երևում է, թե ինչպես է Սևանա Լճից սկիզբ առնում միակ գետը՝ Հրազդանը։ Խոսեցինք ժամանակին կրթահամալիրում իրականացվող ,,Գետը համայնքում,, նախագծի շուրջ, սովորողներից Էդվինը ներկայացրեց Հրազդան գետի ուղղությունը, երկարությունը և այլ հետաքրքիր մանրամասներ։ 
Ճամփորդությունները նաև կրթական այլ ծրագրերին ծանոթանալու և հեղինակային կրթական ծրագիրըտարածելու միջոց են։Այս անգամ հյուրընկալվեցինք Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան զինվորական վարժարանում։ Հանդիպումը շատ ջերմ էր․ մեզ արդեն ճանաչում էին։ Շրջեցինք վարժարանի տարածքում և ծանոթացանք ուսուցման առանձնահատկություններին։ Այնուհետև, սովորողների երկուստեք ցանկությամբ և խնդրանքով, մարզական ընկերական հանդիպում ունեցանք , որն անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում։ 

Տավուշ աշխարհի ամենահայտնի կրթական-վանական կենտրոնը՝ Գոշավանքը, այցելեցինք հաջորդիվ։ Թեև եղանակը անձրևոտ էր, բայց քայլեցինք տարածքում՝ այցելելով նաև Գոշի դամբարան, որտեղ հասնելու համար բարձրացանք մոտակա բլուրը։ Գոշավանքում դիտարկեցինք՝ ասեղնագործ խաչքարերը, գրատուն-զանգակաատան կառուցվածքը և ճարտարապետական առանձնահատկությունները, վանական համալիրի առանձնահատկությունները, խոսեցինք Մխիթար Գոշի մասին՝ դերը գրականության մեջ և իր ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական կյանքում։ 
Օրն ավարտեցինք Իջևան քաղաքում, որտեղ պետք է գիշերեինք։ Իջևանը Հայաստանի հետաքրքիր և խաղաղ քաղաքներից է։ Երերոկյան երկար ժամանակ խաղեր խաղացինք քաղաքային այգում, որը շատ բարեկարգ էր՝ հարմար մարզվելու, զբոսնելու և խաղալու համար։ Թեև մութն ընկել էր, բայց այգիներ բազմաթիվ մարդիկ կային, ովքեր մոտենում և հետաքրքրվում էին կրթահամալիրով, հանդիպեցինք նաև նախկին սովորողների։  

Երկրորդ օրը սկսեցինք Տավուշի մյուս երկու վանական համալիրներ այցելությամբ։ Առաջին կանգառը Լուսահովիտ գյուղն էր, որի ծայրամասում՝ ձորի պռնկին գտնվում է Ձորո-մորոն կամ Ծռվիզի վանքը։ Լուսահովիտ գյուղը նախկինում կոչվել է Ծռվիզ։ Դեպի վանք տանող ճանապարհն անցանք գյուղով քայլքով՝ ընթացիկ վայելելով գյուղական խաղաղ պատկերները, վերադարձին ևս քայլեցինք , սակայն այս անգամ գյուղի այլ հատվածով։ Ստացվեց , որ ուսումնասիրեցինք գյուղը երկու ուղղությամբ։ Քանի որ Տավուշում ոսկե աշուն էր, հյուրասիրվեցինք նաև բնության բարիքներով՝ խնձոր, տանձ, թուզ, արքայախնձոր․․․․։ 
Ծռվիզի վանքը գտնվում է առանձնացված, խաղաղ և բաց կանաչ հովտում և հարմար է նստելու, հանգստանալու և անշտապ վայելելու համար։ 

Այցելեցինք Մակարավանք, որը առաջին հերթին զարմացնում է իր չափսերով և հարթաքանդակներով։ 

Սովորողների հաշվետու պատումները՝ 

вторник, 1 октября 2024 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա հայրենագիտական ճամփորդություն


Ժամանակահատված՝
հոկտեմբերի 11-13
Մասնակիցներ՝  Միջին դպրոցի տարատարիք սովորողներ, 
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան,

Ճամփորդության երթուղին՝
Մեկնում՝ Երևան-Սևան- Դիլիջան-Իջևան,  Վերադարձ՝ Իջևան-Հաղարծին-Սևան-Երևան։ 

Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը։ 
Տրանսպորտ՝ Sprinter  : 

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր 




Ուսումնական ճամփորդություններ 


Այլ աշխատանք

понедельник, 30 сентября 2024 г.

Հոկտեմբերյան հավաքի նախագծեր


Ժամանակահատված՝ հոկտեմբերի 1-31

Ուսումնական նախագծեր՝
  • Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն, 
  • Կոմիտասյան օրեր,
  • Ուսումնական աշուն ։ 
Շուրջտարյա նախագծեր՝ 
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Պատուհան-ամսագրային աշխատանք,
  • Զրույց TV,
  • Թատերական նախագծի փորձեր,
  • Սովորողների առաջարկած անհատական նախագծերը, 
Ճամփորդական նախագծեր՝

воскресенье, 15 сентября 2024 г.

Հետազոտական աշխատանքներ ․ 2024-2025 ուստարի

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

  1. Թագավորի փոքր տղայի կերպարը հեքիաթներում։ Բոլոր հեքիաթներում թագավորի գահը ժառանգում է ոչ թե ավագ, այլ կրտսեր տղան, ով ամենախելացին է, ճարպիկը, ուժեղը, հաղթահարում է մի շարք փորձություններ և գրեթե միշտ անտեսված է։ Աշախատանքը նախատեսում է հայ և այլ ժողովուրդների հեքիաթներում այս ընդհանրության ուսումնասիրում։
  2. Դեռահասների համար հրատարակվող նորաձև , ժամանակակից գրքեր․ դրանց տարածման պատճառները։ Ժամանակակից կյանքում մեծ տարածում են ձեռք բերել հատուկ դեռահասների համար գրվող սիրավեպերը։ Աշխատանքը նախատեսում է այս ուղղության ուսումնասիրություն, այդ թվում՝ հայտնի հեղինակներից մի քանի գրքի ընթերցում, արդյոք նման գրքերը զարգացնում են գրական ճաշակ, ի՞նչն է նպաստում դրանց լայն տարածմանը և այլն։
  3. Բարին և չարը գրականության մեջ։ Գրականությունը կյանքի արտացոլումն է, երբեմն այլաբանորեն, երբեմն՝ շատ ուղիղ։ Աշխատանքը նախատեսում է գրական տարբեր ժանրերում, ստեղծագործություններում բարու և չարի արտացոլման/ ներկայացման առանձնահատկությունների ուսումնասիրություն և ներկայացում։

вторник, 10 сентября 2024 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ ծրագիր

Սեպտեմբերի 11, չորեքշաբթի 
Վարում են՝ Վիկտորիյա Զարգարյանը, Մարինա Զաքարյանը 

1. Օրվա մասին՝ հայտարարություններ ։ 
Սեպտեմբերի 11-ը հռչակվել է հայրենասիրության օր։ 

Իմ հայրենիքը`տիեզերքն է ,մարդկային ողջ ցեղը`իմ եղբայրները,բարիք գործելը `իմ հավատամքը:  Թոմաս Փեյն

2. Միասնայան երգ՝ Մարալո,

понедельник, 9 сентября 2024 г.

Դեպի Ծաղկեվանք

Ճամփորդության մասին պատմում են մասնակիցները՝

Դաշնամուրը

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։
― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։
― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։
― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։
― Իսկ դու ի՞նչ ես անում։
― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

понедельник, 2 сентября 2024 г.

Ճանաչենք մեր հայրենիքը․ Ծաղկեվանք


Ճամփորդության կազմակերպման օրը՝  սեպտեմբերի 6
Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, 
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան,
Վայրը՝ Ծաղկեվանք /Արագածոտնի մարզ

Երթուղի՝ Երևան-Քասաղ-Պռոշյան-Նոր Երզնկա գյուղ-Արա լեռ-Ծաղլեվանք ։ 

Մեկնում՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,  Վերադարձ՝  15:00

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, ճանաչենք մեր հայրենիքի մի մասը, քայլք, ծանոթություն մշակությային հոգևոր կենտրոնին։ 

Եղանակը՝ այստեղ։ 

Ճամփորդության ընթացքը՝ 

Մասնակցություն Ուսումնական ժամերգության

вторник, 27 августа 2024 г.

Նախագծային շաբաթ․ սեպտեմբերի 2-6


Ժամանակահատված՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ 

Նախագծային աշխատանքներ՝
Արդյունքը՝ 

воскресенье, 25 августа 2024 г.

Զրույց TV ․ շուրջտարյա նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  շուրջտարյա, մեկնարկը՝ ստուգատեսային շաբաթվա ընթացքում
Մասնակիցներ՝ ցանկացողներ, տարատարիք

Նպատակը՝ հարցազրույց վարելու , հարց կազմելու, սցենար ստեղծելու հմտությունների ձևավորում։

Խնդիր՝ գրագետ բանավոր խոսքի զարգացում, անկաշկանդ արտահայտվելու հմտությունների ստեղծում։ 

понедельник, 19 августа 2024 г.

Ժամանակակից գրողներ․ նախագիծ


Նկարագրություն։ Վերջին տարիներին գրական կյանքը Հայաստանում աշխուժացել է, անընդհատ նոր գրքեր են հրատարակվում, նախկին հրատարակությունները վերախմբագրվում են, հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվում, ժամանակակից գրողների գրքերը սոցցանցերում և մեդիահարթակներում ներկայացվում են և գովազդվում։ Հաճախակի հրատարակվող գրքերին ամբողջությամբ հետևել և ընթերցել հնարավոր էլ չէ, բայց առաջացած աշխուժությունը գալիս է դպրոց, քանի որ սովորողները մեդիահարթակներից տեղեկացված են լինում մի շարք լավ գովազդված գրքերի մասին։ Նշենք նաև, որ վերջին շրջանի թարգմանված գրքերը ևս ժամանակակից հեղինակների գրչին են պատկանում։ Գրակնությունը, ընթերցանությունը նոր բացահայտումներ անելու, մի շարք կարևոր հաղորդակցական հմտություններ ձեռք բերելու և կայուն տեսակետ ձևավորելու լավագույն միջոցն է։ Եվ այս ամբողջը հաշվի առնելով՝ կարևոր է ժամանակակից գրողին և գրականությանն անդրադառնալ նախագծային տարաբնույթ աշխատանքների միջոցով։ 

Անհատական աշխատաժամանակ․ 20-30.08.2024


20.08.2024, երեքշաբթի
09:00-09:30` հավաք մանկավարժական խորհրդով, 
09:30-10:00` բակային աշխատանքներ
10:00-12:00` անհատական աշխատանք՝ նոր ուսումնական տարվա դասարանների ճշգրտում, ուսումնական ծրագրերի վերանայում, լրացում, ուսումնական օրացույցի վերանայում, լրացում։ 
12:00-12:30' ընդմիջում
12:30-14:00' մարզական ժամ

вторник, 25 июня 2024 г.

Հայոց լեզու, Գրականություն․ 8-րդ դասարան

2024-25 ուստարի
Միջին դպրոց
8-րդ դասարան- Հայոց լեզու՝ 3 ժամ շաբաթական, Գրականություն՝ 2 ժամ շաբաթական, 


Մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • Գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը, 
  • Վերլուծելու, համադրելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու կարողությունների զարգացմանը, 
  • Հաղորդակցական հմտությունների փոխանցմանը, 
  • Ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը, 
  • Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
  • Սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն,
  • Մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը։ 

Ուսումնական օրացույց․ 2024-25 ուստարի


Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ երկուշաբթիից ուրբաթ
Մայրենիի ֆլեշմոբ՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթի
Ուսումնական ժամերգություն՝ հերթապահության օրերին
Ուբաթ -համերգ՝ յուարքանչյուր ուրբաթ։ 

Սեպտեմբեր
  • Գիտելիքի օրը բարձունքին, 
  • Ստեղծագործական ամառային նախագծերի ամփոփում, 
  • Սարոյանական օրեր,
  • Կոմիտասյան օրեր։ 
Հոկտեմբեր
  • Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն
  • Ուսումնական աշուն,
  • Մանկավարժական աշնանային ճամբար։

суббота, 22 июня 2024 г.

Հայոց լեզու և Գրականություն․ 7-րդ դասարան․ 2024-2025 ուստարի

2024-25 ուստարի
Միջին դպրոց
7-րդ դասարան- Հայոց լեզու՝ 3 ժամ շաբաթական, Գրականություն՝ 2 ժամ շաբաթական, 


Մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • Գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը, 
  • Վերլուծելու, համադրելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու կարողությունների զարգացմանը, 
  • Հաղորդակցական հմտությունների փոխանցմանը, 
  • Ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը, 
  • Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
  • Սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն,
  • Մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը։ 

2024-25 ուստարի

 2024-2025   ուստարի

Առարկայական ծրագրեր՝

Նախագծեր՝
2. Հանդիպում ժամանակակից գրողների հետ․ յուրաքանչյուր ամիս մեկ հանդիպում, 
3. Թատերական ներկայացումներ 
4. Անհատական նախագծեր՝ սովորողների նախաձեռնությամբ։ 

пятница, 21 июня 2024 г.

Գրախոսություն

Հասմիկ Խաչատրյան ,,Գրադարանավարը՝ հանրային աշխատանքի կազմակերպիչ,,

Դիպլոմային աշխատանքը կազմված է Ներածությունից, գլուխներից, Եզրակացությունից, Գրականության ցանկից։ Աշխատանքի սկզբում  տրված է բովանդակությունը։  Ըստ էության դիպլոմային աշխատանքի կառուցվածքային պահանջները պահպանված են։

Ներածություն

среда, 12 июня 2024 г.

вторник, 11 июня 2024 г.

Հաշվետվություն․ 2023-2024 ուստարի


Յուրաքանչյուր ամիս և ուսումնական շրջանի ավարտին ներկայացրել եմ մանրամասն հաշվետվություն։


Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն


Յուրաքանչյուր ամիս ներկայացրել եմ մանրամասն հաշվետվություն, որտեղ ներկայացրել եմ արված նախագծերը։ 

Ամսական հաշվետվությունները կարող եք տեսնել այս հղումներով՝ 

воскресенье, 9 июня 2024 г.

Անհատական աշխատաժամանակ ․ հունիս

10.06.2024, երկուշաբթի 
09:00-09:45`  դասասենյակի մաքրություն, ամսվա համար աշխատանքային վիճակի պատրաստում, 
09: 45-10:00` հավաք մանկավարժական խմբով
10:00-12:00`  անհատական աշխատանք՝ Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում, հետազոտական աշխատանքների խմբագրում, 
12:00-12:30` ընդմիջում
12:30-14:00` անհատական աշխատանք՝ նախագծերի լրամշակում։ 

суббота, 8 июня 2024 г.

Չորրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն


Մայիսի 27-ին մեկնարկեց Ուսումնական չորրորդ շրջանը կամ Ամառային ճամբարը, որը ուսումնական տարվա ամենահաճելի և ամենասպասված շրջանն է։ Ճամբարային առաջին օրվա լուսաբանումը կարող եք տեսնել այստեղ։ 
Մեկնարկից օրեր առաջ հրապարակվել էին նախագծերը, իսկ սովորողները հնարավորություն ունեին ընտրել նախագիծը և ջոկատավարին։ Այսպիսով, պարզվեց, որ մեր խումբը կազմված է 28 տարատարիք սովորողից։ Նույն խմբում հավաքվել էին 6, 7,8  դասարանների սովորողներ։ Իհարկե, նման խմբում հեշտ չէ գործունեություն կազմակերպել, քանի որ պետք է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները , հետաքրքրությունները, ցանկությունները։ Կազմակերպել այնպիսի գործունեություն, խաղեր, որ բոլորը ներգրավեն։ 

воскресенье, 2 июня 2024 г.

пятница, 31 мая 2024 г.

Հայրենագիտական ճամփորդություն դեպի Գառնի և Գեղարդ


Չորրորդ ուսումնական շրջանը՝ ամառային ճամբարը, լիարժեք դարձնելու համար սովորողների առաջարկով կազմակերպեցինք հայրենագիտական ճամփորդություն դեպի Գառնի և Գեղարդ։ 
Թեև այս ուղղությամբ շատ են այցելությունները, սակայն Գառնիում դեռ բազմաթիվ հուշարձաններ կան, որոնք ուսումնասիրված չեն։ Նոր բացահայտումների նպատակով ընտրեցինք հենց այս ուղղությունը։ 
Առաջին կանգառը Չարենցի կամարի մոտ էր, որը ևս դարձել է զբոսաշրջային վայր, բազմաթիվ այցելուներ կային, ընդ որում՝ տարբեր երկրներից։ 

четверг, 30 мая 2024 г.

среда, 29 мая 2024 г.

Հաջողության հասնելու գաղտնիքները՝ ըստ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն» մոտիվացիոն գրքի

Գրախոսություն


Աշխատանքը բավականին ծավալուն է և կոկիկ։

 Հետազոտական աշխատանքի բոլոր բաղադրիչները պահպանված են։ 

Ներածության մեջ հեղինակը խոսել է ընտրած գրքի և թեմայի մասին։ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»  գիրքը համաշխարհային բեսթսելլեր է համարվում, մոտիվացիոն բնույթի է, լավ է, որ սովորողները հետևում են ժամանակակից գրականությանը, գրական զարգացումներին , ընթերցում են, հետաքրքրվում։ 

Առաջին գլխում հեղինակն անդրադարձել է  «Ո՞ւր է իմ պանիրը»  և «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն» գրքերի հեղինակներին, ներկայացրել կարևոր տեղեկություններ՝ խոսելով նրանց ստեղծագործությունների առանձնահատկությունների մասին։ Պետք է նշել, թեև ստեղծագործությունները թարգմանված են հայերեն, սակայն հեղինակների մասին շատ նյութեր չենք կարող գտնել հայալեզու համացանցում։ 

Երրորդ գլխում հեղինակը խոսել է մոտիվացիայի և մոտիվացիոն գրականության մասին։ Գրականության մեջ մոտիվացիոն ուղղությունը մեծ թափ առավ 21-րդ դարում, այս ժանրի գրքերը միանգամից մտան մեր առօրյա, ապահովեցին մեծաքանակ վաճառքներ և մեծ տարածում։ Չենք սխալվի, եթե նշենք, որ 21-րդ դարում ամենաընթերցվող գրքրեը մոտիվացիոն գրքերն են։

,,Ի՞նչ է մենեջմենթը,, գլխում հեղինակը մանրամասն և հնգամանալից ներկայացրել է այս մասնագիտությունը, մենեջերի աշխատանքի առանձնահատկությունները։ Այս առումով աշխատանքի թեման համարում եմ արդիական, քանի որ մենեջմենթը համարվում է ժամանակակից կյանքի ամենատարածված մասնագիտությունը։ 

Աշխատանքում հեղինական անդրադարձել է վերևում նշված մոտիվացիոն գրքին, ուսումնասիրել և մանրամասն վերլուծել, հետաքրքիր մտքեր են արտահայտված։ 

Այսիպիսով, աշխատանքը վերլուծական է և հետազոտական, երաշխավորում եմ պաշտպանությունը։ 


вторник, 28 мая 2024 г.

Ճանաչենք Գառնին․ հայրենագիտական մեկօրյա արշավ


Ճամփորդության օրը՝ մայիսի 31
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան,Անի Փանյան
Վայրը՝ Կոտայքի մարզ,  Գառնի 

Երթուղի՝ Երևան-Չարենցի կամար-Ողջաբերդ-Գեղադիր-Գառնի-Գեղարդ։
Մեկնում՝ 09: 15, Մայր դպրոցի կայանատեղից, վերադարձ՝ 16:30` Մայր դպրոց ։ 

Նպատակը՝ 
  • Ճանաչենք Գառնիի գողտրիկ անկյունները, քայլքով Սումպենց վանք, Խումար ժամ․․․
  • Ազգագրություն, ծեսեր, խոհանոց․ զրույցներ գառնեցիների հետ,
  • Ուսումնասիրենք Հայաստանի հոգևոր կենտրոնները։
Եղանակը՝ այստեղ ։ 

понедельник, 27 мая 2024 г.

Ամառային ճամբարը մեկնարկեց


,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի ուսումնական տարին կազմված է չորս ուսումնական շրջաններից։ Մայիս ամսվա ավարտին սկսվում է ուսումնական շրջաններից ամենահետաքրքիրն ու գրավիչը՝ ամառային ճամբարը կամ Ուսումնական չորրորդ շրջանը; Ի՞նչ է դա նշանակում․ այն, որ յուրաքանչյուր օր կազմակերպվում են հետաքրքիր ու տարբերվող նախագծեր, ճամբարային գործունեություններ՝ երգ, պար, ընթերցանություն, հայրենագիտական ճամփորդություններ, խաղեր, լող, մարզական ժամեր, վիկտորինաներ ու ինտելեկտուալ խաղեր և այլն։ Առօրյան դառնում է ավելի վառ, գունեղ, խաղային և մարզական։ Եվ այս ամենին զուգահեռ կա մեկ այլ փաստ, որն ամենաշատն է դուր գալիս սովորողներին՝ խմբերը տարատարիք են, դասարանական սահմանափակումները չեն գործում այլևս։ 

воскресенье, 26 мая 2024 г.

Ճամբարային օրակարգ

Ճամբարային նախագծերը՝ այստեղ։ 

27.05.2024
09:00-09: 15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք, 
09:20- 10:05`  ճամբարային նախագծերի քննարկում, անելիքների լրացում, պայմանավորվածություններ, ծանոթություն նոր ճամբարականների հետ, 
10:10-10:55` խեցեգործություն
11:05- 11:50` ինտելեկտուալ վիկտորինա
11:55-12:35` երգ
12:35-13:00` ընդմիջում, 
13:00-14:00` ճամբարային խաղեր և օրվա լուսաբանում ։ 
Օրվա լուսաբանման պատասխանատու՝  Մանան Ղազարյան, Դավիթ Հովհաննիսյան, Անահիտ Ստեփանյան։ 

29.05.2024
09:00-09: 15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք, 
09:20- 10:05` պայմնավորվածությունների ճշգրտում՝ խոհանոց, ճամփորդություն, ճամբարականները բաժանվում են նախագծային խմբերի և ձևակերպում խմբային նախագծերը, 
10:10-10:55`  ճամբարային քվեստ
11:05- 11:50` բույսերի խնամք
11:55-12:35` ճամբարային բակային խաղեր
12:35-13:00` ընդմիջում, 
13:00-14:00`  մարզական ժամ ՝ ֆուտբոլ
Օրվա լուսաբանման պատասխանատու՝ Հասմիկ Գալստյան , Լիլիթ Ջահանգիրյան, Նատալի Ղալեչյան։

30.05.2024
09:00-09: 15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք, 
09:20- 10:05` պայմանավորվածություններ, անելիքների ճշգրտում, 
10:10-10:55` բանավեճ
11:05-12:30` խոհանոցային գործունեություն
12:35-13:00` ընդմիջում, 
13:00-14:00` ճամբարային խաղեր և օրվա լուսաբանում ։ 
Օրվա լուսաբանման պատասխանատու՝ Ռոբերտ Խաչատրյան, Վիկտորիա Մելիքյան, Անի Համբարձումյան, Աստղիկ Գաբոյան։ 

31.05.2024

03.06.2024
09:00-09: 15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք, 
09:20- 10:05` Քոլեջի սովորողների նախագիծը,
Օրվա լուսաբանման պատասխանատու՝  Անահիտ Եսայան, Եվա Միքայելյան, Մարիա Մելիքյան, Մերի Իսկանդարյան


04.06.2024
09:00-09: 15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք, 
09:20- 10:05` առողջագիտություն
11:05- 11:50` Մարվելը և սկանդինավյան դիցաբանությունը․ նախագիծ Հրայր Խաչատրյանի հետ
11:55-12:35` Ոսկերչություն,
12:35-13:00` ընդմիջում,  
13:00-14:00` ճամբարային վիկտորինա սովորողների նախաձեռնությամբ՝

Օրվա լուսաբանման պատասխանատու՝  Մարի Բեգլարյան, Մհեր Կարապետյան, Վիկտորիա Մելիքյան


05.06.2024
Ընդհանուր պարապմունք
Երգ
Փորձեր քիմիայի լաբորատորիայում
Անի Միրզախանյանի նախագիծը
Վիկտորինա
Մարզական ժամ 
Օրվա լուսաբանման պատասխանատու՝  Մանե Եսայան, Գարիկ Գասպարյան, Սամուել Խուդոյան


06.06.2024
09:00-09: 15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք, 
09:20-11:00`  լող
11:00-11:50` մարզական ժամ
11:55-12:35`  խեցեգործություն
12: 35-12:55` ընդմիջում
12:55-14:00` ճամբարային խաղեր
Օրվա լուսաբանման պատասխանատու՝  Էլինա Հովսեփյան, Մերի Խաչատրյան, Ալեքս  Ստեփանյան


07.06.2024
09:00-09: 15` առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունք, 
09:20-10:05` երգ
10:10-11:50` ճամբարային հաշվետվությունների պատրաստում, խմբագրում,
11:55-12:35` ճամբարային խաղեր
12:35-13:00` ընդմիջում
13:00-13:30` մարզական ժամ
13:30-14:00` Ուսումնական ժամերգություն Մարմարյա սրահում
Օրվա լուսաբանման պատասխանատու՝  Մարիամ Դալլաքյան, Գայանե Փաշիկյան, Էդգար Ալեքսանյան




 









четверг, 23 мая 2024 г.

Ուսումնական չորրորդ շրջան․ անհատական աշխատաժամանակ


Ճամբարային նախագծեր

27.05.2024
09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք
14:00-15:30` էլ․ փոստի նամակների ստուգում, հաջորդ օրվա անելիքների ճշգրտում, պատրաստում, գնահատում, աշխատանք նախագծերի ամփոփման ուղղությամբ։ 

29.05.2024
09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք
14:00-16:00` էլ․ փոստի նամակների ստուգում, հաջորդ օրվա անելիքների ճշգրտում, պատրաստում։ 
Գրական ակումբ
Հավաք մասնախմբով։ 

суббота, 18 мая 2024 г.

Ամառային ճամբար․ Չորրորդ ուսումնական շրջան


Ճամբարային նախագծեր՝
  • Սոցիալական գովազդների նկարահանում, 
  • TV նախագծի ստեղծում, 
  • Համացանցային տեխնոլոգիական խաղեր, 
  • Բակային և ազգային խաղեր, 
  • Թատերական կարճ ներկայացումներ / միայն ցանկություն հայտնած սովորողների համար/։ 

пятница, 17 мая 2024 г.

Հինգ հասուն տանձեր․ թատերական նախագծի ամփոփում

Նախագիծը՝ այստեղ ,Հարավիրատոսմը և գովազդային անոնսը՝ այստեղ։
Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի:  Մհեր Մկրտչյան
Միշտ ցանկացել եմ թատրոն բեմադրել իմ սովորողների հետ, քանի որ դա համարում չափազանց ստեղծագործական աշխատանք։ Աշխատանք, որտեղ միայն մեկ ուղղությամբ գործունեություն չենք իրականացնում, այլ բազմաձև։ Որքան էլ հաճելի թվա այս աշխատանքը, շատ բարդ և ժամանակատար գործ է։ Փորձեմ մի փոքր ներկայացնել աշխատանքի դժվարությունները՝

  1. Առաջին խնդիրն այն է, որ բարդ է միջին դպրոցի դեռահասին համոզել, ոգևորել՝ բեմ բարձրանալ և ներկայանալ հանրության առջև։ Շատերի մոտ կա թերարժեքության բարդույթ, հանրության առջև ծիծաղելի լինելու, արտահայտվել չկարողանալու խնդիր, արտաքինից, սեփական ձայնից խուսափելու, անհանգստանալու հարց։ Այս խնդիրը լուծելու համար առաձին-առանձին խոսում եմ մասնակցել ցանկացողների հետ, ոգևորում և կարևորում իրենց աշխատանքը։ Իհարկե, հաճախ ուսուցչից ավելի լավ սովորողին ոգևորում է մեկ այլ սովորողը՝ընկերը։
  2. Երբ արդեն խումբը հավաքված է, մասնակիցներն ընդգրկված են, դերերը՝ բաշխված, իսկ փորձերն էլ՝ սկսված, պատահում է, որ մասնակիցները հիասթափվում են, նորից արթնանում են վախերը, անհանգստությունները կամ անհրաժեշտ համառությունը չեն դրսևորում և ցանկություն է առաջանում կիսատ թողնել, հրաժարվել։ Այստեղ աշխատանքը սկսում ենք նորից՝ միահամուռ ուժերով, ցույց տալով և կարևորելով արդեն իսկ արվածը։
  3. Այս աշխատանքում գերխնդիրը ժամանակն է, որը միշտ չի հերիքում։ Դժվար է սովորողներին հավաքել դասերից հետո (շատերը լրացուցիչ պարապմունքներ ունեն, մյուսները՝ տուն գնալու խնդիր)դասերի ընթացքում էլ հնարավոր չէ և այլն։ Մի խոսքով՝ փորձերն արել ենք երբ հասցրել ենք՝ ընդմիջումներին, դասերից հետո, ոմանց հետ աշխատել ենք անհատական։


Նախագծային աշխատանքը սկսել էինք երկու ամիս առաջ։ 
Թատերական նախագիծը չափազանց ընդգրկուն է և բազմաթիվ մանրուքներ է ներառում։ Առաջին ամսվա ընթացքում հասցրինք միայն սցենարի վրա աշխատել։ 
Ընտրել էինք Վ․ Սարոյանի հայտնի ստեղծագործությունը՝ ,, Հինգ հասուն տանձեր,, , որը պատմում է մի տղայի և ծառից պոկած հինգ տանձերի մասին։ 
Սցենարի մշակում
Ինչպե՞ս ենք ընտրում նյութ։ Սկզբում հետաքրքրված սովորողների հետ առաջարկներ ենք անում, այնուհետև առաջարկված ստեղծագործություններից ընտրում ենք այն ստեղծագործությունը, որը համապատասխանում է բեմադրության սկզբունքներին․ ա/ սյուժեն այնպես լինի, որ հնարավոր լինի բեմի վրա բեմադրել, բ/ հնարավոր լինի սյուժետային թեթև փոփոխություններ անել, նոր դերեր կամ կերպարներ ավելացնել, խաղալ, գ/ հնարավոր լինի դեկորացիաներ ստեղծել։ Սցենարի մշակման աշխատանքները սկսում ենք դերերի առանձնացումով և ընտրությամբ, յուրաքանչյուր սովորողի առաջարկում եմ ընտրել այն դերը, որը ցանկանում է խաղալ և տեքստից առաձնացնել իր դերին վերաբերող բառերը, հատվածները, մշակել, անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ անել։ Այնուհետև, եթե դերերը քիչ են, ինչպես հաճախ պատահում է, մյուս մասնակիցներին առաջարկում եմ կարդալ ստեղծագործությունը և սյուժեին համապատասխան հորինել նոր կերպարներ, նոր կերպարների համար խոսքեր։ Սա շատ հետաքրքիր ստեղծագործական աշխատանք է, երբեմն սովորողներն ինձ ապշեցնում են իրենց առաջարկներով։ Այս դեպքում էլ, քանի որ պատմվածքը դպրոցական երեխաների մասին էր, մասնակիցները ստեղծեցին նոր դպրոցականներ՝  անուններով, դերերով և խոսքերով։  Այնուհետև մի օր բոլորվ հավաքվում ենք և առանձնացված դերերը միացնում մի սցենարում։ 
Այսպիսով, դերերը բաժանեցինք, որոշեցինք որոշ դերեր ստեղծել, որպեսզի մասնակիցները շատ լինեն, և ամենակարևորը՝  մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր սովորողները կարողանան խաղալ, դեր ունենան։
 

Ես ահավոր շատ սիրում եմ փորձը, քան թատրոնում խաղալը: Չտեսնված գեղեցիկ բան է փորձը, մանավանդ լավ փորձը, որն, ափսոս, հանդիսատեսը չի տեսնում: Մհեր Մկրտչյան

Փորձերը տևեցին շատ երկար, քանի որ կարիք կար ամբողջ ստեղծագործությունը մաս-մաս բեմադրել, փորձարկել, ընթացքում լրացումներ անել․ նաև ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի մասնակիցները սովորեն իրենց բառերը;  Թե ինչքան հետաքրքիր ու հավես պահեր եղան փորձերի ժամանակ, ինյչպես ոգևորվեցինք, վիճեցինք և աշխատեցինք, կմնա մեզ հետ։ Երբեմն ընթացքն ավելի հաճելի և յուրահատուկ է լինում, քան արդյունքը։