понедельник, 10 августа 2020 г.
четверг, 6 августа 2020 г.
Արատեսն ամռանը

14 հոգուց բաղկացած մեր նախագծային խումբը պատրաստ էր, ճամփորդությունը մեկնարկեց Մայր դպրոցի բակից: Զրույցներ, խաղեր. և՛ իրար ճանաչեցինք, և՛ ճանապարհը հեշտ անցավ:
Հետաքրքիր կանգառներից է Արփա գետի հովիտը. գետի բազմաթիվ մեծ ու փոքր առուները օգտագործվում են դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Հարմար հատված է մի փոքր հանգստանալու, գետով զմայլվելու, ոտքերը ջրի մեջ թարմացնելու և թեթև թրջվելու համար: Մեր այցելած օրը հոսանքը ուժեղ էր, գետը՝ բավական ջրառատ, բայց տղմոտ էր: Եվ ինչպես միշտ, Հայաստանի գետերի հիմնախնդիրը՝ աղտոտվածություն, մոտակա ափը ամբողջությամբ լի էր կերուխում արածների թափածներով: Այս հիմնախնդիրը խորքային լուծում է պահանջում, կամ գոնե մտածողության փոփոխություն:
воскресенье, 19 июля 2020 г.
Ֆլեշմոբերի վերաբերյալ
- Ի՞նչ տվեցին անցած ուսումնական տարվա ֆլեշմոբերը:
Երկու անգամ կազմել եմ հայերենի 6-8-րդ դասարանների ֆլեշմոբի առաջադրանքները՝ սեպտեմբեր , ապրիլ : Յուրաքանչյուր ամիս ֆելեշմոբի հայտարարությունը տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում, հղումն ուղարկել եմ իմ սովորողների էլ. փոստերին: Յուրաքանչյուր ամիս դասարանում քննարկել ենք ֆլեշմոբի առաջադրանքները:
Ինձ համար ֆլեշմոբի առաջադրանք կազմելը երկար հետազոտական աշխատանք է, նայում եմ բազմաթիվ ռուսալեզու կայքեր, տարբեր լեզվաբանական խնդիրներ, որպեսզի կարողանամ հնարավորինս հետաքրքիր առաջադրանքներ կազմեմ: Կարծում եմ՝ սա էլ ինքնակրթվելու, ուսումնասիրելու մի ձև է:
среда, 15 июля 2020 г.
Եռօրյա ճամբար Արատեսում. օգոստոսի 1-3
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ օգոստոսի 1-3
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ՝ իրենց ընտանիքներով, դասավանդողներ, այլ ցանկացողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հայարփի Անանյան
Մեկնում՝ օգոստոսի 1-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 09:00 :
Վերադարձ՝ օգոստոսի 3-ին՝ 17:00, Մայր դպրոց
Երթուղին. մեկնում՝ Երևան-Արտաշատ-Վեդի-Ուրցաձոր-Շաղափ-Զանգակատուն-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով, վերադարձ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով:
Նպատակը՝
- Հայրենագիտական բացահայտումներ
- Մասնակցություն Արատեսի բերեկարգման, խնամքի աշխատանքներին
- Քայլարաշավների կազմակերպում
- Միդլ Tv-ի հերթական թողարկման նկարահանում
- Ազգային պարեր Արատեսում
- Ընթերցումներ Արատեսում
Ճամբարի գործունեության ուղղությունները
- Ուսումնական մառան. թթու լավաշի պատրաստում
- Դեղաբույսերի հավաքում, տեսակավորում մառանում
- Միջավայրի խնամքի աշխատանքներ
- Ազգային պարեր, խաղեր Արատեսում. պատասխանատու՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
- Մարզական գործունեություն. պատասխանատու՝ Միքայել Ղազարայան
- Ընթերցումներ . կարդում ենք ,,Սասնա ծռեր,,
- Միդլ Tv-ի նկարահանման աշխատանքներ
- Հայրենագիտություն
- Քայլարշավներ
- Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)
Հուլիս-օգոստոս ամիսներին նախատեսվող աշխատանքներ
Հուլիս -օգոստոս ամիսների ընթացքում իրականացնելու եմ հետևյալ աշխատանքները.
- Եռօրյա հայրենագիտական ճամբար Արատեսում. օգոստոսի 1-3 (հուլիսի ընթացքում նախապատրաստական աշխատանքներ)
- Բլոգի համապատասխանեցում 2020-2021 ուստարվան, բաժինների բացում, լրացում
- 2020-2021 ուստարվան ուղղված աշխատանքներ, ծրագերի լրամշակում, նախագծերի ձևակերպում, հրապարակում, այլ աշխատանքներ
- Մանկավարժական հոդվաների թարգմանություն
- Մեթոդական գրականության ընթերցում, ինքնազարգացում
- Մանկավարժական մտորումների, ուսումնասիրությունների հրապարակում ,,Ուսուցչի օրագիր,, բաժնում
- ,,Ուսումնական ամառ,, նախագծով աշխատանք սովորողների հետ
- Ամսագրային բլոգների աշխատանք. Պատուհան, Մարգարիտ
- Մասնախմբերի ղեկավարների առաջարկած աշխատանքների իրականացում
- Ընթերցանություն
- Այլ աշխատանքներ
воскресенье, 28 июня 2020 г.
Ուսումնական ամառ
Սիրելի՛ սովորող, այս տարօրինակ ուսումնական տարին ավարտվեց և սկսվեց գուցե այս անգամ ոչ այդքան սպասված արձակուրդը))): Ինչևէ, միշտ էլ կարելի է հետաքրքիր զբաղմունքներ գտնել, ինքնազարգանալ, բացահայտել....
Այսպիսով.
- Շատ ճամփորդեք.Հայաստանը բացահայտումների երկիր է, ուսումնասիրեք և կգտնենք ձեր հարազատ անկյունը: Ճանաչեք ձեր թաղամասը, ձեր քաղաքը, գյուղը, մոտակա այգին, գետը կամ բարձունքը: Իսկ ընտանեկան նախաձեռնությունների, արշավների համար կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնը ամենահարմար վայրը կարող է լինել:
- Գոնե մեկ անգամ դիմավորեք լուսաբացը և հետևեք մայրամուտին, զգացեք բնությունը և լուսանկարեք ձեր տեսած սիրուն տեսարանները:
- Գրեք այն մասին, ինչը ձեզ հետաքրքրում է, ձեր մտքերի, զգացածի մասին պատմեք....
четверг, 11 июня 2020 г.
Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումից
Շարունակվում են կրթահամալիրի տնօրենի հանդիպումները մանկավարժական աշխատողների հետ: Միշտ կարևորել եմ Տիարի՝ հավաքները հետաքրքիր, թեթև զրույցի վերածելու ձևը... Այս ընթացքում մասնակցել եմ բոլոր հանդիպումներին՝ միշտ հետաքրքիր հարցադրումներով, կարևոր ասելիքով, չընդհատվող մտքերի փոխանակումով: Եվ այս և նախորդ հանդիպումների հարցադրումների պատասխաններն ամեն անգամ փնտրում եմ իմ գործունեության մեջ, իմ աշխատանքում, իմ և իմ դասավանդած սովորողների բլոգներում, ամփոփում ինչ-որ բան, առանձնացնում կետեր, որոնց դեռ պետք է անդրադառնամ կամ հետագայում դրանց ավելի ուշադիր լինեմ: Մանկավարժական զրույց է ....
Այս անգամ մի փոքր այլ էր հարցադրումների ձևաչափը, հարցերը նախապես պատրաստել էին կրթահամալիրի մասնախմբերի ղեկավարները, այլ ուսուցիչներ: Նաև այս անգամ ես ներկա էի ոչ թե սոսկ որպես ունկնդիր, այլև մասնակից: Անդրադառնամ հարցերին, փորձեմ գրել նաև այն, ինչ չստացվեց ասել:
понедельник, 8 июня 2020 г.
Հունիսյան ճամբարի նախագծերի արդյունքներ
Ճամբարային նախագծեր
Սովորողների նախագծային աշխատանքները
- Սոնա Սահակյան- առակներ, թարգմանություն
- Սոնա Սահկայնա-Էլբա կղզի, Վենետիկ, թարգմանություն
- Արման Գրիգորյան - Մերտոնը բարձունքին-Ջերմուկ
- Լիա Հարությունյան- Երկարակեցության գաղտնիքը, թարգմանություն
- Անի Աթոյան - Հեշտ ընտրություն, թարգմանություն
- Լուիզա Արտենյան-Կախարդական կակաչներ, թարգմանություն
- Կարեն Աղաջանյան-Շրջակա միջավայրի օր
- Սաթինե Սաֆարյան-Պարզ ընտրություն, թարգմանություն
- Դավիթ Ամիրյան- Շրջակա միջավայրի օր
Հնադիպում-վարպետության դասեր
воскресенье, 7 июня 2020 г.
Հունիսի 8-25-ի նախագծեր, աշխատակարգ
Հունիսի 8-25
Նախագծեր
- Թարգմանական նախագծերի շարունակություն
- Ստեղածագործական բլոգի գործունեություն
- Ստուգատեսային հայտերի լրացում, աշխատանք սովորողների հետ
- Անհատական ինքնակրթության նախագիծ. սկսում եմ թարգմանել մանկավարժական հոդվածներ, նյութեր , յուրաքանչյուր օր մեկ նյութ:
Այլ աշխատանքներ
четверг, 4 июня 2020 г.
2019-2020 ուստարվա գործունեության գանահատում
Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ
2019-2020 ուստարվա գործունեություն
- Դասընթացի ծրագիր. 7-րդ դասարան, 8-րդ դասարան
- Մեթոդական մշակումներ, հոդվածներ
- Ստեղծած ուսումնական նյութեր, ֆլեշմոբների առաջադրանքներ՝ սեպտեմբեր, ապրիլ
- Բլոգային հրապարակումների ամսական ցուցանիշներ. սեպտեմբեր՝ 15, հոկտեմբեր՝ 18, նոյեմբեր՝ 13, դեկտեմբեր՝ 12, հունվար՝ 10, փետրվար՝ 11, մարտ՝ 22, ապրիլ՝ 22, մայիս ՝20: (Բլոգն ունի 24 մշտական ընթերցող)
- Մարտ-մայիս հրապարակումներ. տեսադասեր (Teams ալիքի հղում)- տեսադասերը՝ բլոգում, ուսումնական նախագծեր՝ մարտ, ապրիլ, մայիս , ընտանեկան դպրոցի խորհրդատվություն՝ 1, 2 , 3
- Հունիսյան նախագծեր
Մանկավարժական աշխատողի գործունեության գնահատում
- Կրթահամալիրային նախագծերի մասնակցություն՝ որպես սովորողների խմբի ղեկավար. Մասնակցել եմ ուսումնական օրացույցով նախատեսված բոլոր նախագծերին. ,,Ուսումնական նախագծեր,, բաժին
- Կրթահամալիրի դպրոցի զարգացման ծրագրով աշխատանքների մասնակցություն
Հեղինակային կրթական բաց ցանցով կրթական փոխանակումների կազմակերպում
Արատեսի դպրական կենտրոն
Մյուս կրթական փոխանակումների նախագծերը՝ վերջին կետում:
Մյուս կրթական փոխանակումների նախագծերը՝ վերջին կետում:
- դպրոցում ինքնասպասարկման, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքներին մասնակցությունը անձամբ, սովորողների խմբի հետ
Սահմանված գրաֆիկով սովորողների հետ առավոտյան հերթապահություն եմ իրականացրել, աշնանային և հունվարյան ճամբարների ժամանակ մասնակցել եմ միջավայրի խնամքի աշխատանքներին ինչպես սովորողների հետ, այնպես էլ անձամբ: Ամեն օր մաքրել և կարգի եմ բերել իմ դասասենյակը:
- Ուսումնական ճամբարի ջոկատի, ճամբարային նախագծի ղեկավարում
- Ուսումնական ճամփորդությունների, կրթական փոխանակումների նախագծեր
Քաղաքային ճամփորդություններ
,,Կարդում ենք Կոմիտաս,, նախագծի ամփոփում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ընթերցումներ
Մատենադարան, քաղաքային թափառումներ
Կրթական փոխանակումների նախագծեր
Հայրենագիտական ճամփորդություն՝ Ելփին-Արատես
Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի սովորողների ընդունելություն
Քառօրյա ճամփորդություն Արցախում
Հաթերք գյուղի սովորողներն ու ուսուցիչները կրթահամալիրում են
Հայրենագիտական ճամփորդություն Գառնի-Հավուց թառ, կրթական փոխանակումներ Գառնիի դպրոցի հետ
Այլ ճամփորդություններ
Եռօրյա ձմեռային ճամբար Արատեսում
,,Կարդում ենք Կոմիտաս,, նախագծի ամփոփում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ընթերցումներ
Մատենադարան, քաղաքային թափառումներ
Կրթական փոխանակումների նախագծեր
Հայրենագիտական ճամփորդություն՝ Ելփին-Արատես
Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի սովորողների ընդունելություն
Քառօրյա ճամփորդություն Արցախում
Հաթերք գյուղի սովորողներն ու ուսուցիչները կրթահամալիրում են
Հայրենագիտական ճամփորդություն Գառնի-Հավուց թառ, կրթական փոխանակումներ Գառնիի դպրոցի հետ
Այլ ճամփորդություններ
Եռօրյա ձմեռային ճամբար Արատեսում
среда, 3 июня 2020 г.
Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. հունիսի 9
Օրը՝ հունիսի 9, ժամը՝ 15:00
Օրվա մասնակից դասավանդողները՝
- Քրիստինե Շահբազյան, Հյուսիսային դպրոց, մայրենի
- Հայկուհի Հովհաննիսյան, Հյուսիսային դպրոց, անգլերեն
- Լուսինե Լալազարյան, Հյուսիսային դպրոց, ռուսերեն
- Գոհար Բալջյան, Արևմտյան դպրոց, մայրենի
суббота, 30 мая 2020 г.
Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. հունիսի 2
Օրը՝ հունիսի 2, ժամը՝ 15:00
Օրվա մասնակից դասավանդողները՝
- Անի Մրտեյան , Արևելյան դպրոց, անգլերեն
- Երանուհի Խլղաթյան, Միջին և Արևմտյան դպրոցներ , մայրենի
- Դիանա Ղազարյան, Արևմտյան դպրոց ռուսերեն
2019-2020 ուս. տարվա գործունեություն
Դիանա Ղազարյան
- Դասընթացի ծրագիր. հղում
- Մեթոդական մշակումներ, հոդվածներ 1, 2
- Տարեկան, ամսական հաջողված նախագծեր, նախագծային փաթեթներ 1, 2, փաթեթ
- Ստեղծած ուսումնական նյութեր ՝ 1, 2, տեսադասեր
- Ֆլեշմոբների առաջադրանքներ ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8
- Բլոգային հրապարակումների ամսական ցուցանիշներ. սեպտեմբեր ՝ 15, հոկտեմբեր՝ 38, նոյեմբեր՝ 13, դեկտեմբեր՝ 18, հունվար՝ 10, փետրվար՝ 16, մարտ՝ 65, ապրիլ՝ 40, մայիս ՝ 42:
- Մարտ-մայիս հրապարակումների՝ տեսադասեր, ուսումնական նախագծեր, ընտանեկան դպրոցի խորհրդատվություն
- Հունիսյան նախագծեր
- Բլոգի շահառուների թիվը ՝ 60201 :
Սասնա ծռեր. ընթերցումներ
- Միլենա Դանիելյանի ընթերցումը
- Արեգ Հակոբյանի ընթերցումը
- Դավիթ, Լուիզա Արտենյաններ
- Անի Աթոյանի ընթերցումը. օղորմիներ
- Վիկտորյա Շատվերյանի ընթերցումը
- Մարիա Ոսկանյանի ընթերցումը
- Հրաչ Աբգարյանի ընթերցումը
- Գյուլումյան Էլենի ընթերցումը
- Մանե Մկրտչյանի ընթերցումը
- Մերի Երեմյանի ընթերցումը
- Արսեն Գոմցյանի և քույրիկի ընթերցումը
- Արսեն Գոմցյանի և քույրիկի ընթերցումը . մաս 2
пятница, 29 мая 2020 г.
Նոր կազմակերպում․․․ Ամեն օր սովորողներն ինձ սովորեցնում են
Կրթական հեղաշրջում՝ թագավարակի արդյունքում: Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Միանգամից մեր կյանք ներխուժեց թագավարակը՝ փոխելով ու իրեն հարմարեցնելով ամեն ինչ՝ առօրյա, միջավայր, աշխատանք, և ամենակարևորը՝ կրթական համակարգը: Ու մինչ բոլորը խուճապի մեջ էին, անհանգստացած մտածում էին՝ ինչ անել, ինչպես անել, ես մտածում էի, որ գուցե եկել է ամենասպասված պահը, որ պիտի քանդվի այն, ինչը վաղուց դադարել էր գործելուց, որ նոր իրավիճակը պետք է բերի նոր կազմակերպում, դրդի ուսուցչին զբաղվելու ինքնակրթությամբ, որն ուսուցչի գործունեության ամենակարևոր պահանջն է, ստիպի գտնել նոր լուծումներ, նոր մեթոդներ, ի վերջո հնացած մեթոդներից անցում կատարի դեպի մեդիակրթություն, քանի որ դա է արդիականը, այլևս այլ տարբերակ չկա, էլ չես կարող զարգացումից ետ մնալ, սպասել ու շարժվել նույն քարացած մեթոդներով, որոնք հարյուր տարուց ավել չեն հեռանում մեր դպրոցներից:
воскресенье, 24 мая 2020 г.
Ճամբարային նախագծեր
- Մեր տոնը բարձունքին
- Ճամփորդական հմտություններ. վարպետության դաս
- Լուսանկարչական հմտություններ. վարպետության դաս
- Թատերական նախագիծ. (Թատերական ստուգատես)
- Թարգմանչական նախագիծ (Թարգմանչական ստուգատես)
- Շրջակա միջավայրի օր
Շրջակա միջավայրի օր. նախագիծ
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի օրն է:
Նախագծային աշխատանքներ.
Նախագծային աշխատանքներ.
- Ներկայացնել Հայաստանում առկա էկոլոգիական որևէ հիմնախնդիր, առաջարկել լուծման ձեր տարբերակը, խնդիր հետ կապված հարցումներ իրականացնել: Տեսանյութ
- Իմ ներդրումը շրջակա միջավայրում. ձեր բնակավայրում, այգում, մոտակա զբոսայգում, փողոցում կազմակերպել -իրականցնել հանրօգուտ ,բարեկարգման, մաքրման աշխատանքներ, լուսաբանել, ներկայացնել բլոգում:
Արդյունքում ստեղծված տեսանյութերը, պատումները, ֆոտոշարերը հրապարակվում են սովորողի բլոգում, ենթակայքում:
Մեր տոնը բարձունքին
Մայիսի 28-ն ավանդաբար տոնել ենք Հայաստանի որևէ բարձունքում: Արտակարգ իրավիճակի պայմաններում նախագիծը մի փոքր փոփոխություն կկրի, սակայն կիրականացվի: Լավ հնարավորություն է ճանաչել մեր հայրենիքը, մեր բնակավայրը: Անհրաժեշտ է.
- Համացանցում փնտրել բնակավայրին մոտ որևէ բարձունք:
- Google map-ի օգնությամբ կազմել երթուղի:
- Ուսումնասիրել տեղանքը, գտնել տեղեկություններ:
- Պատրաստվել արշավի:
- Ընտանիքի հետ հաղթահարել բարձունքը:
- Ընթացքի մասին պատմել բլոգում:
Ճամփորդական հմտություններ. վարպետության դաս
Վարպետության դասն անցկացնում է զբոսավար, My Photo Tour խմբի հիմնադիր, ընտանեկան դպրոցի ուսուցիչ Անահիտ Կարապետյանը
Օրը, ժամը՝ մայիսի 27` 12:00-13:00:
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7-8-րդ դասարանների սովորողներ, այլ ցանկացողներ
(Լրացվող)Թեման ՝ ճամփորդական հմտություններ, արշավային հանդերձանք, հետաքրքիր ճամփորդական ուղղություններ (ո՞ւր գնալ Հայաստանում), անդրադարձ ,,Բարձունքի հաղթահարում,, նախագծին: Ավարտին՝ հարց ու պատասխան:
Ընթացքը
- Նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքներ
- Teams հարթակում հանդիպման հրավերի ստեղծում
- Հայտարարության տարածում, տեղեկացում
- Հարցերի պատրաստում
- Ավարտից հետո ամփոփում, լուսաբանում:
- Վարպետության դասի տեսագրում, ներկայացում բլոգում, կայքում:
Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգում, կայքում:
Աշխատաժամանակ. մայիսի 15-հունիսի 5
Աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33 ժամ
Բովանդակությունը
- Ճամբարային նախագծերի իրականացում, նախագծերին ուղղված քննարկումներ սովորողների հետ, հանդիպումներ առցանց հարթակում
- Աշխատանք սեփական բլոգի վրա, նյութերի հրապարակում, թարմացում
- Աշխատանք սովորողների բլոգների հետ, ստուգում, խմբագրում
- Ճամբարային նախագծերի արդյունքների հավաքում, փաթեթների ստեղծում
Подписаться на:
Сообщения (Atom)












