7-րդ դասարան․ Գրականություն

21.12.2023

Հաշվետվություն
  • ի՞նչ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցան այս ուսումնական շրջանում,
  • ի՞նչ ճամփորդությունների են մասնակցել։ Ճամփորդությունների հաշվետվությունների հղումները կցել, 
  • ո՞րն է եղել  ընտրության գործունեությունը։ Ընտրության բաժինը  կցել,
  • ի՞նչ մարզաձևի եք մասնակցել, 
  • ի՞նչ նախագծի եք մասնակցել ( պատմեք ընթացքի, արդյունքների մասին)
  • կրթահամալիրային օրացույցով որոշված ինչ միջոցառման, ցուցահանդեսի, համերգի, մրցաշարի եք մասնակցել և ինչպես (մասնակից, հանդիսատես և այլն)
  • ինչ ձախողումներ, դժվարություններ, բարդություններ եք ունեցել այս տարի, 
  • այլ (ցանկությամբ)

14.12. 2023

Աշխատանք դասարանում

Վ․ Սարոյան ,,Բան ունեմ ասելու,, ստեղծագործության քննարկում։ 

Ի՞նչ ուներ ասելու Սարոյանը․ պատումների ներկայացում։ 

,,Նամակ դստերը,, ստեղծագործության քննարկում։ 

Կարդա՛ ստեղծագործությունները և գրավոր պատասխանի՛ր հարցերին։  Առաջադրանքի ավարտում։ 


12.12.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ ստեղծագործությունները և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Նամակ դստերը,,  , որը գրել Ֆիցջերալդն իր դստերը։ 
Համառոտ ներկայացրո՛ւ, թե հայրն ինչ էր ուզում ասել դստերը։ 
Դուրս բեր մեկ-երկու կարևոր միտք, մեկնաբանի՛ր։ 

07.12.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ ստեղծագործությունները և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։ 

05.12.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ ստեղծագործությունները և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Սուրբ Ծնունդի օրվա առավոտը,, պատմվածքը: 

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

2. Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը:

3. Շարադրի՛ր մտքերդ նվեր պատրաստելու, նվիրելու կարևորության, նվերը մատուցելու առանձնահատկությունների մասին: 

30.11.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ ստեղծագործությունները և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Արծիվը,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 

28.11.2023

Աշխատանք դասարանում

Կիսատ թողած  առաջադրանքների քննարկում։ 

,,Կրակի առասպելը,, պատմվածքի քննարկում։ 

  • Ո՞րն է կրակի փոխաբերական իմաստը։
  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդացե՛ք ,,Սպիտակ ջրաշուշանը,, հեքիաթը և պատասխանեք հարցերին։ 

23.11.2023

Աշխատանք դասարանում

Եղիր իմ ընկերը։ Ջիմ Ռոն
Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ…
Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:
Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…
Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:
Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…
Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ:
Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:
Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ:
Մի քայլիր իմ առջևից,- ես կարող եմ նաև չհետևել քեզ:
Մի քայլիր իմ ետևից,- ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ:
Բայց քայլիր իմ կողքին: Եվ եղիր իմ ընկերը:
Շարունակիր այս շարքը՝ հավատարիմ մնալով հեղինակի ասելիքին և ոճին։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա ,,Կրակի առասպելը,, պատմվածքը: 
Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք:
Բնութագրե՛ք թզենուն՝ ըստ առասպելի:

21.11.2023

Աշխատանք դասարանում

Ցանկանում եմ 

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Հարցարան

  1.  Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:
  2. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:
Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան  ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը : 

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:

3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն)  ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագի համար:

4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:

5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը: 

16.11.2023

Աշխատանք դասարանում

Ցանկանում եմ 

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Հարցարան

  1.  Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:
  2. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ստեղծագործությունը և գրի՛ր առաջադրանքները.

Ճագարներ լուսնի տակ (Հեղինակ՝ Դինո Բուցատի)


14.11.2023

Աշխատանք դասարանում

,,Կորսված օրեր,, ստեղծագործության քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի ,,Հացը,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին: 

09.11.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ և վերլուծի՛ր՝ Իսկ դու գիտե՞ս ՝ ինչ ես ուզում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Դինո Բուցատի ,,Կորսված օրեր,,
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, շարադրի՛ր մտքերդ:

07.11.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ և վերլուծի՛ր՝ Իսկ դու գիտե՞ս ՝ ինչ ես ուզում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը,, և պատասխանի՛ր հարցերին։ 


02.11.2023

Աշխատանք դասարանում

Պատմվածքի քննարկում։ 

Կարդա՛ և վերլուծի՛ր՝ Իսկ դու գիտե՞ս ՝ ինչ ես ուզում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Սիրադեղյանի ,,Պարտուսի գերին,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

31.10.2023

Աշխատանք դասարանում

Կարդացե՛ք բանաստեղծությունները և գրավոր ներկայացրե՛ք յուրաքանչյուրի ասելիքը։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Սիրադեղյանի ,, Բուքը, երգը, երեխան,, ստեղծագործությունը։ 

Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ 


19.10.2023

Աշխատանք դասարանում

,,Խիղճը,, պատմվածքի քննարկում։ 

17.10.2023

Աշխատանք դասարանում

Կոմիտասի բանաստեղծությունների քննարկում, վերլուծություն.

Փշուր մը 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Ելավ շինական 

Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։


Այն ի՞նչ ամպ էր 

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,
Ու թուխ պատեց կապուտեց․
Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,
Ու պուխ կապեց պատուտեց



Անմար սեր 

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Կյանք


Շառա՜չ, շառա՜չ․․․
 Սարեն հեղե՛ղ փրթավ,
   Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
     Հողեն ծառեր ծամելով,
       Հողեն քարեր քամելով,
         Գետը լցավ ու գալարեց,
           Սիրտը խցավ ու պալարեց․
             Ցելա՜վ, ցելա՜վ․․․
           Ամպեն արե՛վն ելավ,
         Նազում է կանաչ ու հեշտակի․
       Սարի խոցին ժպտելով,
   Ծառի ծոցին ծպտելով,
 Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

Ըստ այս բանաստեղծությունների՝ գրի՛ր Կոմիտասի գրելաոճի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները:  (Ամենաքիչը վեցը նախադասություն): 

,,Կոմիտասյան օրեր,, նախագծի ամփոփում։ 

Պատասխանի՛ր հարցերին

  • Կոմիտասի բանաստեղծություններից ամենասիրելին ․․․․․․․․․․․․․․․ է։ 
  • Կոմիտասի բանստեղծությունները ․․․․․․, ․․․․․․, ․․․․․ մասին են։ 
  • Կոմիտասի  բանաստեղծությունները փոխանցում են ․․․․․․․․․․․․․․․․․․․․ տրամադրություն։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Խիղճը,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 

12.10.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ և բանավոր քննարկի՛ր պատմությունը՝ Ինչո՞ւ են մարդիկ բղավում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Բնութագրի՛ր գլխավոր հերոսին։
  2. Ի՞նչ է ծառը․ պատմվածքից դուրս գրի՛ր նկարագրությունը։
  3. Ավելացրո՛ւ քո տեսակետը՝ ի՞նչ է ծառը։ 
  4. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 
  5. Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ։ 

10.10.2023

Աշխատանք դասարանում

Կիսատ թողած աշխատանքների ավարտում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Սպասում,, պատմվածքը։ 

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
  2. Մեկնաբանի՛ր վերնագիրը։ 
  3. Ըստ այս պատմվածքի բնութագրի՛ր Կոմիտասին։ 

05.10.2023

Աշխատանք դասարանում

Կոմիտասի բանաստեղծությունների քննարկում, վերլուծություն.

Փշուր մը 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Ելավ շինական 

Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։


Այն ի՞նչ ամպ էր 

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,
Ու թուխ պատեց կապուտեց․
Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,
Ու պուխ կապեց պատուտեց



Անմար սեր 

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Կյանք


Շառա՜չ, շառա՜չ․․․
 Սարեն հեղե՛ղ փրթավ,
   Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
     Հողեն ծառեր ծամելով,
       Հողեն քարեր քամելով,
         Գետը լցավ ու գալարեց,
           Սիրտը խցավ ու պալարեց․
             Ցելա՜վ, ցելա՜վ․․․
           Ամպեն արե՛վն ելավ,
         Նազում է կանաչ ու հեշտակի․
       Սարի խոցին ժպտելով,
   Ծառի ծոցին ծպտելով,
 Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

Ըստ այս բանաստեղծությունների՝ գրի՛ր Կոմիտասի գրելաոճի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները:  (Ամենաքիչը վեցը նախադասություն): 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: 

Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: / 10 նախադասություն և ավել/։ 

03.10.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ ,,Կոմիտասի մասին,, հատվածը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 
Կարդա՛ Կոմիտասի հոդվածը և պատասխանի՛ր հարցերին։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ .  ,,Կոմիտասի գերազանց լսողությունը,, 
Գրի՛ր շարադրություն ,,Երաժշտության դերը մարդու կյանքում,, վերնագրով:


Սեպտեմբեր

28.09.2023

Աշխատանք դասարանում

Կարդա՛ ,,Կոմիտասի մասին,, հատվածը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրությամբ անգիր սովորել Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, ձայնագրել կամ տեսագրել, հրապարակել բլոգում և ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 

26.09.2023

Աշխատանք դասարանում

Մանրամասներ Սարոյանի կյանքից ․ ընթերցել։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշուն օր 

Սևուկ ամպեր վար եկան
        Օրանօրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեցսառավ օդ։

Գոռաց երկինքբուք արավ,
        Հևացհևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողացսողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ:
Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ
 Սողուն-սողուն
Ձորում մշուշ կախ տվավ:
Քամին ելավ վեր
Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ
Սարի վրա ցիր եկան:
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ
1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:
3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:

4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ: 


19.09.2023

Աշխատանք դասարանում

,,Նռնենիները,, պատմվածքի քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Պատերազմը,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 

14.09.2023

Աշխատանք դասարանում

Քննարկում ենք ,,Դաշնամուրը,, պատմվածքը։ 

 Մանրամասներ Սարոյանի կյանքից ․ ընթերցել։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Սարոյանի ,,Նռնենիները,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 


12.09.2023

Աշխատանք դասարանում

Վիլյամ Սարոյանի « Քո կյանքի ժամերը» ստեղծագործության քննարկում։ 

Մանրամասներ Սարոյանի կյանքից ․ ընթերցել։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Դաշնամուրը,, պատմվածքը 

  • Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ: 
  • Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում: 
  • Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը: 
  • Ինչպիսինն էր տղան և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:
  • Առանձնացրո՛ւ այն հատվածները որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:
  • Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:

05.09.2023

Աշխատանք դասարանում

Կարդացե՛ք Վիլյամ Սարոյանի « Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը և պատասխանե՛ք հարցերին։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Комментариев нет:

Отправить комментарий