воскресенье, 30 августа 2015 г.

Իմ հայրենագիտական ամառը

Նախագծի իրականացման  ժամանակը՝       սեպտեմբերի 1-10
Նախագծի մասնակիցները՝                              5-րդ դասարանի սովորողներ


Նախագծի նկարագրությունը

Ամառը ճամփորդելու, նոր վայրեր տեսնելու, բացահայտումներ անելու ամենալավ ժամանակն է: Վստահ եմ, որ բոլորդ էլ ճամփորդել եք, տատիկ-պապիկների գյուղ եք այցելել, հանգստացել եք, նոր պատմություններ եք լսել: Սկսվել է ուսումնական տարին, ճամփորդություններն ավարտվել են, ներկայացրեք Ձեր ,,հայրենագիտական ամառը,,:

Բարձունքի նվաճում. հայրենագիտական նախագիծ

Նախագծի իրականացման օրը՝  սեպտեմբերի 21

Նախապատրաստական աշխատանքների ժամանակահատվածը՝  սեպտեմբերի 14-21
Նախագծի մասնակիցներ՝  5-6-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության վայրը՝ Արայի լեռ /2577մ/


пятница, 28 августа 2015 г.

Թարգմանություններ /նախագիծ/

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա:
Մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
  1. Սովորողի մոտ զարգացնել թարգմանական հմտություններ:
  2. Հմտանալ լեզուների մեջ:
  3. Կատարել թարգմանական-խմբագրական աշխատանք
  4. Հարստացնել բառապաշարը:
  5. Զարգացնել գավոր և բանավոր խոսքը:

Մեղրաձորյան օրեր

Անցած տարվա վրանային ճամբարի հիշողություններս դեռ թարմ են: Լավ հիշողություններ են, բայց նորից վրանային ճամբարի մասնակցել այնքան էլ չէի ուզում: Դե դրանից չես խուսափի, և ավելի լավ: Հերթական վրանային ճամբարը կազմակերպվում էր Մեղրաձորում: 
Չնայած նրան, որ Մեղրաձորը քթիս տակ է, ես այնտեղ ոչ մի անգամ չէի եղել: 
Այս վրանային ճամբարը տարբերվում էր անցածից,դե անցածում հարմարավետությունն ավելի լավ էր: Հիմա փոքր վրաններում էինք քնում և հենց գետնին: Լավ է, որ տարաձայնություններ և դժգոհություններ չեղան:
Կարծում եմ այս հինգ օրերն այն օրերից են, որ երբեք չեմ մոռացվում: Օրեր, որ լի էին բացահայտումներով: 

четверг, 27 августа 2015 г.

Վիլյամ Սարոյան. առաջադրանքների մեդիափաթեթ

Կարդալ ընթերցանության համար նախատեսված նյութերը և կատարել առաջադրանքները:

5-րդ դասարան
  1. Բնութագրի՛ր Յուլիսիսին:
  2. Ինչպիսին էր աշխարհը Յուլիսիսի համար:
  3. Ինչո՞ւ նեգրը պատասխանեց Յուլիսիսի ողջույնին:
  4. Ստեղծագործության մեջ ի՞նչ է ասում Մաքոլիների մասին, ինչպիսին էին Մաքոլիները:
  5. ,,Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին,,:  Մեկ բառով ինչպես կանվանես այդ հայացքը:
  6. Ո՞րն էր Մաքոլինների ժպիտը: 



  1. Պատմիր Հոմեր Մաքոլիի մասին:
  2. Ի՞նչ նմանություն ես տեսնում երկու եղբայրների մեջ:
  3. ,,Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա,,: Այս նախադասության մասին գրիր քո կարծիքը:
  4. Ինչո՞ւ Հոմերի ողջյունին պատասխանեցին, իսկ անցած պատմության մեջ՝ ոչ:

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

среда, 26 августа 2015 г.

,,Ուսումնական ամառ,, նախագծի ամփոփում

Նախագծի ամփոփման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-4 :
Նախագծի մասնակից սովորողներ՝    5-6- րդ դասարանցիներ

Դեռ հունիս ամսին սովորողները ստացել են ամառային առաջադրանքներ: Կարող եք տեսնել այստեղ:  Առաջադրանքներում մեծ տեղ են զբաղեցնում ընթերցանության նյութերը:  

Ամփոփման առաջադրանքներ

1. Իմ կադացած գրքերը  /կազմել ցուցակ/
2. Ամռան ամենահետաքրքիր գիրքը
3. Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը / նկարագրել, բնութագրել, ներկայացնել հերոսի գործողությունների միջավայրը/:
4. Գրքի գովազդ
5. Հետաքրքիր հատվածների ընթերցում
6. Կարևոր մտքերի-գաղափարների ներկայացում, քննարկում

пятница, 14 августа 2015 г.

Վեներա: 16 տարեկան

Իմ ցանկությունն իրական դարձավ: Ծնողներս դադարեցին վիճել: Վեց ամիս առաջ ցտեսություն ասելու փոխարեն հայրիկը գոռաց. ,,Ես չեմ կարող այլևս ապրել հիստերիկի և իրեն սովամահ անողի հետ: Ես դիմելու եմ բաժանվելու համար, իմ փաստաբանը կկապվի ձեր հետ,,: Ես տասնվեց տարեկան եմ: Ես մեծ եմ: Ինքս եմ աշխատում իմ կյանքի համար: Չեմ ցանկանում այլևս անտեղի աղոթել, որ նրանք հաշտվեն: Նախընտրում եմ խնդրել այն, ինչ հաճելի է ինձ:
Երեկ երազումս տեսա, որ հաղթել եմ գեղեցկության մրցույթում: Բոլորն իմ ոտքերի մոտ էին և ասում էին, որ ամենագեղեցիկն եմ: Երևում է, դա իմ նոր նպատակն է: Հաղթել ,,Միս Տիեզերք,, մրցույթում: Այնպես հաղթել, որ ժյուրիի անդամները վստահ լինեն, որ ամբողջ տիեզերքում ինձնից գեղեցիկ չկա:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի 

четверг, 6 августа 2015 г.

Ժակ: 16 տարեկան

Այս տարի մադմազել Վան Լիզբետին տեղափոխեցին Պերեպինյանից շատ հեռու: Ես նույն ընկճվածությունն եմ զգում, ինչը զգում էի Մարտինի գնալուց հետո: Ինչո՞ւ են կանայք լքում ինձ հենց այն ժամանակ, երբ ես սկում եմ ամենից շատ նրանց գնահատել:
Տեղափոխվելուց առաջ մադմազել Լեզբիտը, ինչպես Մարտինը, ինձ խորհուրդ տվեց. ,,Գտի՛ր քո տեղը: Երբ դու գտնես, այլևս կարիք չի լինի պայքարել,,: Եվ նա մտորելու համար ինձ տվեց մի մեքենագիր էջ:
Մենակ մնալով ես ուշադիր հետազոտում եմ այս ժառանգությունը: Պատճենահանված թղթիկը հատված է Էդմոն Ուելսի ,,Բացարձակ և հարաբերական գիտելիքնների հանրագիտարանի,, երկրորդ հատորից:
Մադմազել Լիզբենտի ընտրած հատվածում խոսվում է 1989 թվականին Նանսի քաղաքում առնետների վրա արված փորձերից: Ահա թե ինչ է այնտեղ ասվում.

среда, 5 августа 2015 г.

Ամենաարկածային ճամփորդությունը. Տաթևում և քարանձավներում

Իրականում, եթե ամառ է, ուրեմն տանը նստելը ամենաձանձրալի երևույթն է, ամառը հենց ճամփորդելու, ման գալու համար է: Եթե լավ նայենք տուրիստական գործակալությունների հայտարարությունները, միանգամից կհասկանանք, որ մեր օրերում 400 դոլլարով հանգիստ կարող ես այլ երկիր գնալ: Իսկ մեկ տարում 400 դոլլար հավաքելն այնքան էլ բարդ չէ: Կուզեի հենց այդպես ապրել, աշխատել ամբողջ տարին և ամեն ամառ գնալ որևէ երկիր հանգստանալու: Սա այնքան էլ հեռու երազանք չէ, մեր օրերում դա բավականին հեշտ է իրականացնելը: Ինչևէ, քանի դեռ չեմ կարող այլ երկիր գնալ, ստիպված եմ հնարավորինս լավ ճանաչել իմ երկիրը:

вторник, 4 августа 2015 г.

Դիլիջանյան հիշողություններ

Ժամանակի սղության կամ էլ ալարկոտության պատճառով տարիներ առաջ տպավորություններս գրի չառա: Սխալ էր, որովհետև այլ է, երբ նոր ես վերադարձել ճամփորդությունից, հիշողություններդ թարմ են, մտքերդ՝ լի ջերմությամբ, և բոլորովին այլ է, երբ գրում ես տարիներ անց: Ամեն դեպքում միշտ էլ մնում են անջնջելի մանրուքներ, որոնց թեկուզ ժամանակ անց անդրադառնալը կարևոր է:
Դիլիջանում եղել եմ մի քանի անգամ, ամենատպավորիչը երկրորդ անգամն էր, երբ արդեն բավականին հասուն էի և թաքնված գեղեցկությունները նկատում էի:  Բայց...