среда, 30 октября 2013 г.

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոցը բավականին արդյունավետ էր: Շաբաթվա ընթացքում մասնակցեցի ձայնային մոնտաժի եռօրյա սեմինարին: Սեմինարավարը Կարեն Խաչատրյանն էր: Սովորեցինք Sound Forge ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է ձայնային մոնտաժի համար: Այն թույլ է տալիս բարձրացնել և իջեցնել ձայնը, մաքրել, կտրել և միացնել: Մյուս հնարավորությունները դեռ չեմ հասցրել ուսումնասիրել: Ծրագիրը մի փոքր դժվար էր ներբեռնելը, բայց նրանով աշխատելը հաճելի է:
Մյուս սեմինարը ,,Արաբկիր,, բժշկական կենտրոնի կազմակեերպած դեռահասներին և ներառական սովորողների տարիքային առանձնահատկություններին  նվիրված սեմինարն էր: Սեմինարը մի փոքր երկար էր, բայց հոգնածություն չես զգում և հակառակը՝ մի բան էլ դեռ ժամանակը չէր հերիքում: 

воскресенье, 27 октября 2013 г.

Հնարագետ պատանին

Օրերից մի օր հայոց թագավորի պալատը մտավ մի սուր­հանդակ։ Նա թագավորի առջև դրեց բարակ, երկարավուն մի փայտ  ու ասաց.
Այս փայտի մեջ մի ծայրից մյուսը ոլորապտույտ անցք է բացված և միայն օդն ու ջուրը կարող են անցնել։ Իմ ամենակարող տերը քառասուն օր ժամանակ է տալիս, որ դուք՝ խելքով ու հնարագիտությամբ հռչակված հայերդ, մե­տաքսե թելն անցկացնեք այդ անցքով և փայտը հետ ուղար­կեք իրեն։ Իսկ եթե չկարողացաք, մեր զորքերը կհարձակվեն և տակնուվրա կանեն ձեր  երկիրը։
Սուրհանդակը գնաց, իսկ թագավորը մտքի մեջ ընկավ։ Նա չէր սիրում կռիվ ու արյուն, սիրում էր խաղաղ աշխա­տանք, նոր քաղաքներ էր կառուցում, ջրանցքներ ու կամուրջներ էր շինում, որ երկիրը շենանա, լցվի հազար տե­սակ բերք ու բարիքով։ Իսկ հարևան թագավորը ագահ էր ու չար. նա անվերջ հարձակումներ էր գործում ուրիշ ժողովուրդների  վրա, թալանում ու ստրկացնում նրանց։

суббота, 19 октября 2013 г.

Ծնողների և երեխաների մասին

Ծնողների ուրախությունները ծածուկ են այնպես, ինչպես նրանց դառնությունները և վախերը. նրանք չեն կարողանում բացահայտ դրսևորել առաջինները և չեն ցանկանում հայտնաբերել երկրորդները: Երեխաները հոգսերը դարձնում են ավելի հաճելի, իսկ դժբախտությունները, ընդհակառակը, ավելի դառն. նրանք ավելացնում են կյանքի դժվարությունները, բայց և մեղմացնում մահվան մասին խորհրդածությունը:

среда, 16 октября 2013 г.

Կոմիտաս

Ֆիլմը պատրաստեց Դավիթ Տեր Թորոսյանը:
Նոր դպրոց ,4-2  դասարան

Նոթբուքն ինձ դասընկեր . գործունեություն և խնդիրներ

,,Նոթբուքին ինձ դասընկեր,, ծրագրով աշխատում էինք դեռ անցալ տարի: Ծրագիրը ավելի է հեշտացնում ուսումնական գործընթացը:
Առաջին հերթին նոթբուքը և նեթբուքը հնարավորություն է տալիս ներբեռնել էլեկտրոնային գրքերը և դպրոց չգալ ծանր պայուսակով:
Նեթբուքի մեջ սովորողն ունի իր անձնական թղթապանակը, որի մեջ հավաքում է տվյալ առարկայի /մայրենի/ նյութերը՝ էլ. գիրքը,  տարվա ընթացքում պատրաստված ֆիլմերը, պրեզենտացիաները, նկարները:

Նախկին սեբաստացիներ չեն լինում /նախագիծ/

                                                                                                                            նախագիծ
Տևողությունը՝ նոյեմբերի 12-16:
Կրթահամալիր սովորող երեխաների ծնողների մեծամասնությունը ավարտել է  հենց մեր դպրոցը: 


Նպատակը՝ 
Պարզել, թե մեր դպրոցում սովորող երեխաներից քանիսի ծնողներն են ավարտել կրթահամալիրը:

Հավաքված տվյալները հրապարկում ենք աղյուսակի տեսքով:

Հարցազրույցներ ծնողների հետ:
Համաձայն են այն կարծիքի հետ, որ նախկին սեբաստացիներ չեն լինում:
Ես սեբաստացի եմ, որովհետև.....
Ինչն է փոխվել դպրոցում....

понедельник, 7 октября 2013 г.

Երիտասարդ խեցգետինը


Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.-Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-առ քիչ, գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:

воскресенье, 6 октября 2013 г.

Արյունը ջուր չի դառնա

Մի մարդ, իր հարազատին թողած,  ուրիշի հետ է ախպերանում: Յոթ տարի եղբոր դուռը չի բացում, բարև-բարի լույս  չի տալիս. օր ու գիշեր ախպեերացուի հետ կերուխումի մեջ է:
Մի օր էս մարդը մտածում, ասում է. ,,Արի մի էս ախպերացուիս փորձենք. տեսնենք՝ ախպե՞ր է, թե՞ չէ,,: Գիշերը մի ոչխար է մորթում, դնում պարկիեջ, հացն ու գինին էլ հետը վերցնում, պարկը շալակում է, գնում: Գնում է, ախպերացուի դուռը թակում, թե՝,,Ախպեր, ախպեր, վե՛ր կաց, դուռը բաց արա. գործ կա,,: Ախպերացուն ելնում, դուռը բացում է, թե.
-Էս կեսգիշերինի՞նչ ես լսել այ մարդ:
-Ախպեր ջան,- ասում է,-ռեսին սպանել եմ. քանի լույսը չի բացվել, արի տանենք, մի հնարով պահենք:

Կյանքից թանկ բանը

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Թագավորն ու հողագործը

Գարնանային արևոտ մի օր, երբ թագավորն իր շքախմբովորսի էր գնում, տեսավ, որ զառամյալ մի ծերունի ընկուզենի է տնկում առվի ափին:  Նրա կնճռապատ ճակատը ողոված էր քրտինքի կաթիլներով, որոնք գոհարների պես շողում էին արևի տակ:
  Թագավորը սանձահարեց իր նժույգը, ողջունեց ծերունուն ու ասաց.
-Բարի՛ հայրիկ, ի՞նչն է քեզ ղտիպում այդպես չարչարվել ու քրտինք թափել: Չ՞է որ ընկուզենին շատ ուշ է պտուղներ տալիս, և դու դժվար թե նրա պտուղները վայելես:

четверг, 3 октября 2013 г.

Կապույտ լուսակիրը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:

Կոմիտասի բանաստեղծությունները

ՊԱՏՐԱՆՔ
Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով...։


ԲԱՂՁԱՆՔ
Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,
Սրտիդ բունեմ կայուն-մայուն.
Ո՛վ իմ թևիկ,
Տո՛ւր իմ հևիկ
Թռչեմ երթամ...։

вторник, 1 октября 2013 г.

Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը: