суббота, 30 марта 2013 г.

Ի՞նչ է սերը...

Ֆակիրը պարում էր այգում, պարում էր ծաղիկներով, և նրան մոտեցավ աստվածաբան գիտնականն ու հարցրեց.
-Ես լսել եմ, որ դու անընդհատ կրկնում ես սեր, սեր, ի՞նչ է սերը:
Ֆակիրը շարունակեց պարել, որովհետև կարո՞ղ է լինել ավելի լավ  պատասխան, քան պարը: Սերը լցվում էր շուրջն ամեն տեղից: Նրան հասկանում էին ծառերը, նրան հասկանում էր լիճը, նրան հասկանում էին երկնքով լողացող սպիտակ ամպերը, բայց աստվածաբանը կույր էր: 
Ֆակիրը շարունակեց պարել:

четверг, 28 марта 2013 г.

Նվեր մայրիկին

Մի հրեա կին ուներ երեք որդի: Երբ նրանք մեծացան, բոլորն էլ դարձան հաջողակ ձեռներեցներ և հարստացան, իսկ նրանց մայրը ծերացավ և ապրում էր մենակ փոքրիկ տնակում: Եվ ահա որոշեցին որդիները իրենց մայրիկին նվեր անել:
Մեծ որդին ասաց.
-Ես մայրիկի համար քառասուն սենյակ ունեցող մեծ տուն եմ գնել՝ ծառաներով և դռնապանով: Թող մայրիկը գոնե ծերության օրերին ապրի շքեղության մեջ:

Անդաստիարակ Ջինը

Մի անգամ Նավթալիի ռաբբին և իր կինը՝ Ռեբեկան, փորում էին բանջարանոցը: Հանկարծ ռաբբի բահը ինչ-որ բանի կպավ, և նա հողից դուրս հանեց հին, կնքված շիշ: Ռաբբին բացեց շիշը և այնտեղից դուրս թռավ ջինը:
-Օ՜, Նաֆթալի,- բացականչեց ջինը,- շնորհակալ եմ քեզնից: Հազար տարի ես անցկացրել եմ այս անիծված շշում, և ինքս ինձ խոսք եմ տվել ՝ նա, ով ինձ այստեղից դուրս կհանի, կծառայեմ նրան մինչև  իր կյանքի վերջին օրերը: Խնդրի՛ր ինչ ուզում ես:
-Հետ շիշդ մտի՛ր,- պատասխանեց նրան ռաբբին:
Ջինը հնազանդվեց:

понедельник, 18 марта 2013 г.

Մեկնությունների անխախտելիությունը

Ռաբբիների հավաքին իմաստունները քննարկում են Սուրբ օրենքի բաժիններից մեկը և նրանցից մեկը իր մեկնությունով միայնակ ընդդիմանում է մյուսներին: Նրա վրա ճնշում են գործադրում, բայց նա գիտի, որ ինքը ճիշտ է և հետևաբար, Աստված իր կողմից է:
Եվ ահա, ծեր ռաբբին, հոգնելով իր ճշմարտությունը ապացուցելուց, դիմում է Աստծուն:
-Մեծ Աստված, եթե ես ճիշտ եմ, թող բոլոր գետերը հոսեն հակառակ ուղղությամբ:
Եվ այդ վայրկյանին բոլոր գետերը փոխեցին  իրենց հոսքը: Բայց մյուս իմաստունները դրանից չտպավորվեցին:

Էնշտեյնի մեխերը

Էյբ Էնշտեյնը Օգայոյում մեխերի արտադրության ընկերություն ուներ: Նրա գործերն այնքան լավ էին, որ նա կարող էր իրեն թույլ տալ ձմեռան արձակուրդներն անցկացնել Մայամիում: Միակ խնդիրն այն էր, որ նա չէր հավատում, որ իր որդին՝ Մաքսը, այնքան ողջամիտ է, որ կարող է գործերը ղեկավարել իր բացակայության ժամանակ:
Էյբի ընկերը՝ Մոյշան, համոզեց նրան ձմռանը արձակուրդ վերցնել, նշելով, որ ամեն դեպքում մի գեղեցիկ օր Մաքսը պետք է ժառանգի այդ գործը, դրա համար ավելի լավ է նա օգտվի այդ հնարավորությունից և փորձի ցույց տալ իրեն:
Էյբը շատ լավ ժամանակ էր անցկացնում Մայամիում, մինչև որ ստացավ <<Մեխեր>> եռամսյա ամսագրի հերթական համարը:  Ամսագրում՝ ամբողջ էջով, տպված էր Էյնշտեյնի մեխերի գունավոր գովազդը, ուր նկարված էր խաչին գամված Հիսուսը: Իսկ ներքևում գրված էր.<< Նրանք օգտագործում էին Էյնշտեյնի մեխերը>>:
Էյբը արագ զանգեց որդուն. <<Այլևս երբեք այսպիսի բան չասես>>:
Մաքսը հորը հավաստիացրեց, որ նա ամեն ինչ հասկացել է:  Էյբը իրեն հանգիստ էր զգում, մինչև չստացավ <<Մեխեր>> ամսագրի հաջորդ համարը, որտեղ գովազդված էր Հիսուսը՝պառկած գետնին՝ խաչի տակ: Իսկ գովազդի տակ գրված էր.<<Նրանք չեն օգտագործել Էյնշտեյնի մեխերը>>:

Թարգմանություն ռուսերենից:

Կոշիկը

Մոյշան գալիս է ռաբբի մոտ և ասում է, որ ուզում է բաժանվել կնոջից: Ռաբբին սկսում է նրան համոզել, որ նման բան չանի:
-Մոյշա՛, ինչո՞ւ ես ուզում բաժանվել, քեզ համար վատ կլինի:
-Ո՛չ, ինձ համար լավ կլինի:
Նրանք այսպես երկար են կռվում, ի վերջո ռաբբին ասում է.
-Լսի՛ր, Մոյշա՛: Քո կինն այնքան գեղեցիկ է, այնքան հաճելի, աչքի համար ցանկալի է, այդպիսին յուրաքանչյուրը կերազի: Բոլորը գիտեն նրա արժանիքները, իսկ դու ուզում ես նրան թողնել, ինչո՞ւ:

воскресенье, 17 марта 2013 г.

Կուն ֆուի վարպետը

Մի երիտասարդ եկավ մեծ վարպետի մոտ:
-Մեծ վարպետ, ինձ կուն ֆու սովորեցրեք:
Մեծ վարպետը ծուլացավ սովորեցնել:  Բայց չմերժեց խնդրանքը, այլ ասաց.
-Լավ, ես կսովորեցնեմ քեզ: Բայց ես հիմա աշակերտներ չեմ վերցնում, արի մեկ տարի հետո:
Երիտասարդը գնաց, բայց մեկ տարի հետո վերադարձավ:
-Մեծ վարպետ, ինձ կուն ֆու սովորեցրեք:
Մեծ վարպետը մռայլվեց և ասաց.
-Լավ, կսովորեցնեմ քեզ, բայց դրա համար դու պետք է քեզ վրա աշխատես: Երեք տարի շարունակ ամեն առավոտ նայիր, թե ինչպես է դուրս գալիս արևը, և ամեն երեկո նայիր, թե ինչպես է մթնում:

Օգնել ուրիշներին

Փոքրիկ երեխան զրուցում էր մոր հետ, և մայրն ասաց.
-Երբեք չմոռանաս, որ պետք է օգնել ուրիշներին:
Եվ երեխան հարցրեց.
-Իսկ ի՞նչ կանեն այդ ժամանակ ուրիշները:
Բնականաբար, մայրն ասաց.
-Նրանք էլ կօգնեն ուրիշներին:
Երեխան ասաց.

Բարություն

Կրտսեր դպրոցում ուսուցչուհին ասում է տղաներին:
-Ամենաքիչը շաբաթը մեկ դուք պետք է բարի գործ անեք:
Մի տղա հարցրեց.
-Խնդրեմ, տվեք մեզ բարի գործերի օրինակ: Մենք չգիտենք, թե ինչ է բարի գործը:
Եվ նա ասաց.
-Օրինակ, կույր կինը ուզում է անցնել ճանապարհը, օգնեք նրան: Դա բարի գործ է:
Մյուս շաբաթ ուսուցչուհին հարցրեց.
-Ձեզանից ինչ-որ մեկը հիշում է, թե ինչ եմ  ձեզ ասել:
Երեք երեխա ձեռք բարձրացրին: Նա ասաց.

Ջուրը և սառույցը


Մի ձմեռ ուսուցիչը և աշակերտը քայլում էին գետի ափին:
-Ուսուցի՛չ, մարդիկ չեն հասկանում իրար: Մարդիկ փորձում են շփվել, կարդալ գրքեր, որոնք պատմում են փոխըմբռնման մասին և բախվում են անտեսանելի պատին: Ինչո՞ւ է այդպես: Մի՞թե իսկապես հնարավոր չէ դա սովորել:
-Արի՛ ինձ հետ:

Դիջիթեքյան քրոնիկոն մեր բլոգներում


Մեր ժամանակներում մեդիան մեծ դեր ունի ուսումնական գործընթացում: Բնականաբար, միայն դասագիրքը չի բավարարում սովորողի հետաքրքրությունները, որը միշտ նորի ու ավելի հետաքրքիր երևույթների փնտրտուքների մեջ է:
  Գեղարվեստի կրտսեր դպրոցում 5-6-րդ դասարանների սովորողները հմտորեն օգտվում են մեդիամիջոցներից՝ ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգիչ, էլ. գրատախտակ, կարողանում են գրագետ օգտագործել համացանցը, տիրապետում են տարբեր համակարգչային ծրագրերի՝ MovieMaker, Wondershare և այլն:
Իհարկե, պետք է առաջ գնալ: Եվ հաջորդ քայլը բլոգի օգտագործումն էր:

суббота, 16 марта 2013 г.

Խոսքի դրսևորումները

Ըստ արտաբերման եղանակի խոսքը լինում է երկու տեսակ՝ բանավոր և գրավոր: Բանավոր խոսքն աչքի է ընկնում իր անմիջականությամբ, կենդանությամբ, որը գրավոր խոսքի համեմատ անմշակ է, ավելի ենթակա վրիպումների, բայց գրավորի նկատմամբ ավելի հարուստ է հնչերանգի տվյալներով և ունի առոգանական հագեցվածություն: Բանավոր խոսքն անմիջապես ուղղված է ունկնդրին: Գրավոր խոսքն ավելի մշակված է, նախապատրաստված, համեմատաբար քիչ վրիպումներով, երբեմն աննշան վրիպումներով: Այն կարող է ուղղված լինել ինչպես ժամանակակիցներին, այնպես էլ հետագա սերունդներին: Այն չունի բանավոր խոսքի հնչերանգային հագեցվածությունը և ձգտում է ավելի փաստացիության, ճշտության: Այն կառուցվում է գրական լեզվի կանոններին և օրինաչափություններին համապատասխան: Ըստ պատկանելիության խոսքը լինում է սեփական, հեղինակային, ուղիղ և ներքին: Սեփական խոսքն արտահայտում է խոսողի կամ գրողի մտածությունները, խոհերը, ապրումները: Սա արտահայտման բանավոր և գրավոր հաղորդակցման հիմնական ձևն է: Սեփական խոսքի տարատեսակ է հեղինակային խոսքը, որն այդպիսին դառնում է գեղարվեստական ստեղծագործության որոշ տեսակներում, որոնցում հանդես են գալիս կերպարներ: Ուրիշի խոսքը ասված կամ գրված միտք է և ուրիշի խոսքի դիմում ենք երբ որևէ գաղափար է պետք հաստատել, համոզիչ դարձնել: Ուրիշի խոսքը կարող է դառնալ բնաբան: Ներքին խոսքը գրավոր խոսքում հանդես եկող երևույթ է: Ներքին խոսքը մեր գրականության մեջ համեմատաբար նոր երևույթ է և բոլոր արձակագիրները չեն, որ դիմում են ներքին խոսքի:: Շիրվանզադեն <<Քաոսը>> գրելիս գործածել է քառասուներկու ներքին խոսք: Իսկ Նաիրի Զարյանը <<Հացավան>>-ի հարյուր էջում գործածում է քսանվեց անգամ ներքին խոսք:  Ըստ արտահայտման ձևի խոսքը լինում է մենախոսություն և երկխոսություն: Որպես մենախոսություն համարվում են գիտական ուսումնասիրությունները, ճառերը, զեկուցագրերը, բանաստեղծությունները, իսկ երկխոսությունը կենդանի, շարժուն խոսքն է: Ըստ կառուցվածքային առանձնահատկությունների խոսքը լինում է արձակ և չափածո: Արձակ խոսքը բնորոշվում է ծավալի և կառուցվածքի ազատությամբ,  անբնականությամբ, իսկ չափածո խոսքն աչքի է ընկնում բառերի քերականական արտահայտությունների ընտրությամբ: Ըստ կազմության խոսքը լինում է շարուն և  պարբերավոր: Շարուն խոսքի նախադասությունները կապվում են առանց հնչերանգային միասնություն կազմելու:  Միմյանց հետ զրուցելիս, գիտական ուսումնասիրություն շարադրելիս, հիմնականում  արտահայտվում են այս եղանակով: Իսկ պարբերավոր խոսքը ունի արվեստավոր կառուցվածք և այն բաղկացած է պարբերույթից կամ պարբերույթներից: Պարբերույթը ներդաշնակ կառուցվածք է, այն բնորոշվում է  երկու հիմնական հատկանիշներով: 
1.Ներքին կառուցիկություն:
2.Կշռույթ կամ ռիթմ:
Պարբերույթը կառուցվածքային առումով բաղկացած է երկու մասերից: Ըստ անդամների քանակի պարբերույթները լինում են պարզ կամ անդամական և բազմանդամ: Պարբերույթը անթերի է, եթե հատվածները կանոնավորապես սկսվում և ավարտվում են միևնույն բաղադրիչներով: Ըստ անդամների ձևավորման առանձնահատկությունների պարբերույթները լինում են երեք տեսակի
1.Բանաստեղծական
2.Ճարտասանական
3.Պատմողական:
Ըստ ծավալի խոսքը կարող է լինել համառոտ, ընդարձակ կամ կարճ և ծավալուն:

Արտահայտություն և բովանդակություն

Դարերի ընթացքում յուրաքանչյուր ժողովուրդ մշակում է լեզվական տարբեր արտահայտչամիջոցներ և եղանակներ, ստեղծում աշխարհընկալման իր լեզվական ձևերը և արտահայտման տարբեր հնարավորություններ, յուրաքանչյուր խոսքի մեջ գոյություն ունեներկու տիպի երևույթների հետ շփում
1.Նյութական կյանքը
2.Նրա արտացոլումը, որը կազմում է խոսքի բովանդակությունը և խոսքի արտահայտությունը: Արտահայտությունը և բովանդակությունըերկու տարբեր երևույթներ են, որոնք փոխադարձաբար կապված են միմյանց և միևնույն ժամանակ հակադրվում են, քանի որ միևնույն արտահայտությունը կարող է տարբեր բովանդակություններ ունենալ և նույն բովանդակությունը կարող է ունենալ տարբեր արտահայտություններ: Արտահայտության և բովանդակությանան համատեղելիության դեպքում առաջ է գալիս երկու կարգի բովանդակություն՝ արտաքին և ներքին: Արտահայտությունը ներքին և արտաքին բովանդակություն է ունենում հատկապես բանաստեղծական խոսքում: Այստեղ կարևորվում է այն հանգամանքը, որ լեզուն միջոց է ոչ միայն մտքերն ու մտածություններն արտահայտելու, այլև միջոց է հույզերն ու զգացմունքները դրսևորելու: Տերյանը այն բանաստեղծներից է, որ մեր լեզվի առօրյա խոսքով ստեղծել է զգացմունքային հուզական բովանդակություն ունեցող բանաստեղծություններ: Ներքին բովանդակությունը տարբեր է լինում ծածկագրերում և գաղտնախոսություններում: Եթե բանաստեղծական խոսքում ներքին և արտաքին  բովանդակությունների արդյունքն է մտածողության հատուկ եղանակը, ապա գաղտնախոսություններում կամ գաղտնագրություններում այն արդյունք է միտումնավորության, այսինքն խոսքի միտումնավոր կառուցվածքին:

суббота, 9 марта 2013 г.

Խոսքի տրամաբանակն և հոգեբանական հիմունքները

Խոսքը անկախ ծավալից և բովանդակությունից կառուցվածքային առումով ձևավորված, հոգեբանական հանգամանքներով պայմանավորված, տրամաբանորեն կազմավորված և որոշակի նպատակի ուղղված ավարտուն լեզվական ամբողջություն է: Այն կազմվում է դատողությունից ու մտահանգումից: Խոսքի համար կարևոր գործոն է մարդու հոգեվիճակը: Տարբեր հոգեվիճակներում մարդու հոգեկան կարողությունները կարող են փոփոխել՝ հույզերը, ապրումները, հմապատասխանաբար թելադրում են լեզվական այս կամ այն միջոցը  խոսքի տեխնիկական հնարավորություն ընտրությունը արտահայտման տարբեր ձևերի դիմելը : Մարդու հոգեկան աշխարհն ունի խոսքի նկատմամբ գեղագիտական իր պահանջները՝ չափավորության, ուժ, ճոխություն, հաճելիություն:

Լեզվագործածություն, նորմա և նորմավորում

Յուրաքանչյուր լեզու ունի լեզվագործածության իր որոշակի օրինաչափությունները: Լեզվագործածությունը հաղորդակցվելու մտածություններն արտահայտելու համար տվյալ լեզվի նյութական և խոսքի տեխնիկական միջոցներից գիտակցաբար օգտվելն է: Լեզվի նորման լեզվական միջոցների ընտրության և պատմականորեն պայմանավորված ընդհանուր գործածության կանոններն են, որոնք ընդունելի են տվյալ ժամանակաշրջանի կողմից: Նորման որոշակի կանոնների ամբողջություն է, որն ունի երկու մակարդակ՝ քերականական և խոսքի: Քերականական կամ նախադասության մակարդակի նորման բաղկացած է հետևյալ ենթանորմաներից՝ արտասանություն, առոգանություն, բառերի ճիշտ գործածություն, բառերի գործածություն, նախադասության կառուցվծքի ճշտություն: Խոսքի մակարդակի նորման ևս ունի իր ենթանորմաները:
1.Արտասանություն:
2.Բառերի նպատակահարմար ընտրություն:
3.Նախադասության տեսակների կառուցվածքային տիպերի ընտրություն:
4.Խոսքի ծավալ:
5.Արտահայտման ոճի և ձևի՝ եղանակավորության ձևի և բովանդակության համապատասխանությամբ:
Լեզվի նորման ձևավորվում է լեզվի զարգացման հետ միաժամանակ: Նորմավորումը գիտակցաբար միջամտություն է, որի միջոցով կանոնավորվում է անհատների լեզվագործունեությունը: Գրական լեզվի նորմավորումը կատարվում է երկու ուղիով
1-ը գրականությունն է, քանի որ գրավոր լեզուն ավելի մշակված է: Գրական լեզվի կանոնավորմանը նպաստում են ուղղագրությունն ու կետադրությունը, համակարգվում են բառերի կապակցման օրենքներն ու օրինաչափությունները:
2-ը արհեստական միջամտությունն է և այս դեպքում քննության է ենթարկվում այն ամենը ինչը թվում է ավելորդ, անտեղի: Հայ գրական լեզուն անցել է զարգացման երկարատև ուղի: Գրաբարը մեզ ներկայանում է իբրև կանոնավորված նորմավորված լեզու, որի առաջին նորմավորողները եղել են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը: Ցավոք գրաբարի բախտին չարժանացավ միջին հայերենը, ընդհանրապես գրական լեզվի  զարգացումը կապված է ժողովրդի ճակատագրի հետ: Նորմավորման խնդիրներից մեկն էլ լեզվաշինությունն է:

Խոսքն իբրև լեզվաբանական երևույթ, նրա նախադրյալները, դրսևորումները և խոսքի բաղադրիչները

Լեզվի և խոսքի հակադրությունը պատկանում է Սոսյուրին: Լեզվի մեջ գործում են իրարամերժ    երկու վիճակներ՝ դինամիկան և ստատիկան: Այս երկհակադրությանը անդրադարձել են բազմաթիվ անվանի լեզվաբաններ՝ Բենվենիստը, Ելմսլեվը, Գարդիները, Սմիրնիցկին, Կուզնեցովը, Ջահուկյանը: Լեզվաբանական գրականության մեջ բերվում են խոսքի և լեզվի տարբերակիչ հետևյալ հատկանիշները: 
1.Խոսքը բնութագրվում է    իբրև անհատական երևույթ, իսկ լեզուն որպես հասարակական երևույթ:
2.Լեզուն իբրև սոցիալական, իսկ խոսքը հոգեբանական երևույթ:
3.Խոսքը շարժուն, դինամիկ երևույթ է դիտվում և այդպիսին էլ կա, իսկ լեզուն համեմատաբար կայուն:
4.Խոսքը պատմական երևույթ է, իսկ լեզուն՝ ոչ:
5.Խոսքին հատուկ է նյութականությունը, իսկ լեզվին վերացականությունը:
Ջահուկյանը լեզուն և խոսքը դիտում է իբրև փոխադարձորեն միմյանց պայմանավորող երևույթներ: Նա գտնում էր, որ խոսքը պրոցես էր, իսկ լեզուն այդ պրոցեսի նախադրյալը և արդյունքը: Այստեղ կարևոր է լեզվի և մտածողության դերը, որը կարելի է ներկայացնել այսպես՝ լեզու- մտածողություն, խոսքը կապվում է մտածողության հետ: Այսպիսով խոսքը որևէ նյութի  կամ խնդրի շուրջ կառուցվածքորեն ձևավորված, հոգեբանական հանգամանքներով պայմանավորված, տրամաբանորեն կազմված և որոշակի նպատակի ուղղված մտքերի ամբողջություն է և լեզուն իր բոլոր գործառույթները կատարում է ոչ թե նախադասության, այլ խոսքի միջոցով:

Խոսքի տեսության պատմության ուսումնասիրության համառոտ ակնարկ

Խոսքի ուսումնասիրությամբ գիտական միտքը զբաղվել է դեռևս վաղ անցյալում: Խոսքի կառուցվածքի և ծավալի, ձևի և բնության փոխհարաբերության, նրա արժանիքների և թերությունների հարցրեով առաջին անգամ զբաղվել են հին հույները, որոնք էլ ստեղծել են<<Պոետիկա՚՚>> բնական խոսքի տեսություն կամ <<ճարտասանություն>>: Հռետորական արվեստը վաղ ժամանակներից ի վեր հայտնի է եղել Եգիպտոսում, Ասորեստանում, Բաբելոնում, Չինաստանում: Ճարտասանության ստեղծման գործում մեծ են եղել հատկապես Հին Հունաստանի փիլիսոփայական երեք դպրոցների՝ Միլեթյան, Պյութագորյան, Էլեական /սոփեստներ/ դերը :
   Միլեթյան փիլիսոփայական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից էր Անաքսինեսը՝ իր <<Հռետորիկա՚՚՚>> աշխատությամբ: Նա առաջին անգամ նկատել է պարբերույթն իբրև մտքի արտահայտման յուրահատուկ ձև: 
Պյութագորյան փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչների համար տիեզերքում ամեն ինչի հիմքում իբրև ելակետային գաղափար ընկած էր թիվը: Նրանց համար թիվը նաև մարդու հոգեկանի և բարոյականի սկիզբն էր: Էլեական փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչների ջանքերով ստեղծվում է հռետորական արվեստը: Արիստոտելը Դիոգենեսի վկայությամբ ճարտասնության առաջացումը կապում է էլեական փիլիսոփայական էմպեդոկլեսի հետ: Սոփեստ  Պյութագորասը իր <<Ճշմարտություն>>  աշխատության մեջ գտնում էր, որ մատերիան և մարդը ժամանակի մեջ անընդհատ փոփոխության են ենթարկվում: Գորգիաս Լեբոնացին գրել է Ճարտասանության ձեռնարկ, որը, ըստ Պլատոնի, մեզ չի հասել: Ցիցերոնի վկայությամբ պարբերավոր խոսքի մեջ կշռույթի դերի գնահատումը ևս գալիս է Գորգիասից: Հին Հունաստանի ամենամեծ հռետորները, որոնք կոչվել են տաս ատիկյաններ՝ Անտիքոն, Անտոկեդես, Լիսիաս, Իսոկրատես, Իսեսոա, Էսքենես, Լիկուրդոս, Դեմոսթենես, Հիպերիդնես, Դինարքոս, եղել են Գորգիասի աշակերտները կամ աշակերտի աշակերտները, իսկ Գորգիասի մահից հետո նրա ոսկե արձանն են դրել Դելփյուսի Ապոլլոնի տաճարում: Ըստ Ցիցերոնի՝ Հին Հունաստանում ուրիշ ոչ ոք մահից հետո ոսկե արձանի չի արժանացել:
  Պլատոնը <<Ֆեդրոս>> տրամախոսության մեջ սոփեստներին քննադատում է այն պատճառով, որ նրանց նպատակն է բացահայտել ոչ թե գեղեցիկը, ճշմարտությունը, բարին, այլ երևալ այդպիսին: Պլատոնին է պատկանում ոճի համապատասխանության գաղափարը, որի խախտման դեպքում կարող է առաջ գալ երգիծանք և հեգնանք: Սոփեստներին քննադատում է այն պատճառով, որ նրանց նպատակն է բացահայտել ոչ թե գեղեցիկը, ճշմարտությունը, բարին, այլև երևալ այդպիսին: Պլատոնին է պատկանում ոճի համապատասխանության գաղափարը, որի խախտման դեպքում կարող է առաջ գալ երգիծանք կամ հեգնանք: Պլատոնի աշակերտ Արիստոտելը /մթա 384-322թթ/ իր աշխատությունում՝ <<Պոետիկայում>> և <<Հռետորիկայում>> անդրադարձել է խոսքի արվեստի հարցերին: Նա հռետորիկան համարում էր կարծիքի գիտություն, սահմանազատում էր կարծիքը գիտությունից իբրև տարբեր կատեգորիաներ: Տարբերելով չափածոյի, արձակի, առօրյա խոսքի և հռետորական ճառերի ոճերը միմյանցից, նա հանգում է գործառական ոճի գաղափարին: Եվ խոսքի միայն մեկ արժանիք է ընդունում՝ պարզություն կամ հասկանալիություն: Եվ առաջին անգամ դնում է մայրենի խոսքում օտար բառերի ըստ պատշաճի գործածության անհրաժեշտության հարցը:
  Մ.թ. առաջին դարից սկսած խոսքի մասին ուսմունքները սկսեցին զարգանալ ոչ թե Հունաստանում, այլ Հռոմում` Հորտենզիոսի և Ցիցերոնի կողմից: Ցիցերոնը բավականին խորությամբ ուսումնասիրել է ճարտասանական խոսքի գեղեցկության պատճառները:
   Հռետորական ճարտասանական արվեստը նոր նշանակություն է ձեռք բերում քրիստոնեական կրոնի տարածման ընթացքում, իսկ հետագայում սկսում է մեծ պայքար եկեղեցականների և աշխարիկ մտածողների միջև:  Հռետորական արվեստը Հայաստան է մուտք գործել մթա առաջին դարում` Տիգրան Մեծի ժամանակաշրջանում: Հունաստանում մեծ հռետորի համբավ էր ձեռք բերել Պարույր Հայկազը, որը ստացել է <<Խոսքի թագավոր>> մականունը: 5-րդ դարում ճարտասանության տեսաբաններ էին Խորենացին, նրա կրտսեր եղբայրը՝ Մամփրեն, Դավիթ Անհաղթը: Սակայն հետագայում, ինչպես Հունաստանում և Հռոմում, այնպես էլ Հայաստանում հռետորական արվեստը մոտ հազար տարի լուրջ առաջընթաց չունեցավ: Եվ հայ նոր ճարտասանությունը ձևավորվում է իտալական արվեստի ազդեցության ներքո. 17-րդ դար՝ Հովհաննես Հոլով, Մխիթար Սեբաստացի:

четверг, 7 марта 2013 г.

Աղվեսն ու այծը

Աղվեսն ու այծն ընկերացան: Նրանք միասին հնձում էին դաշտը, հավաքում ցորենն ու փունջ-փունջ կապում:Հետո սկսում են աղալ: Ցոենը հավաքում են մի տեղ, իսկ անպետք խոտհունձը՝ մի  այլ տեղ:
Այծն ասում է.

среда, 6 марта 2013 г.

Արքայի որդեգրված որդին

Մի ժամանակ ապրում էր արքա, որը երեխաներ չուներ: Եվ այսպես, նա իր նազիր-վեզիրներին ուղարկեց խելացի տղա գտնելու, որին կորդեգրեր և կդարձներ իր ժառանգորդը:
   Նազիր-վեզիրները շրջեցին երկրով, տեսան շատ տղաների, բայց ոչ ոքի չհավանեցին: Նրանք   չէին եղել  միայն թագավորության ծայրում գտնվող մի փոքրիկ գյուղակում: Եկան նրանք այդտեղ և մի աղքատ հյուղակի շեմին տեսան տղայի: