Գրեթե երկու շաբաթ է կարդում և քննարկում ենք
Կոմիտաս` այս անգամ փորձելով այլ հայացքով նայել արդեն ծանոթ հեղինակին:
Դիտեցինք Կոմիտասի մասին պատմող
կարճ ֆիլմը, որը թույլ տվեց ավելի լավ պատկերացնել Կոմիտասի արած գործը և հենց իրեն՝ հեղինակին:
Սովորողների տարբեր խմբերի հետ կարդացինք Կոմիտասի բանաստեղծությունները, Մուշեղ Գալշոյանի ,,Ծիրանի ծառ,, ժողովածուից մի քանի պատմվածք:
Որոշ ստեղծագործություններ ձայանգրվեցին կամ տեսագրվեցին, փաթեթը՝
այստեղ:
Նախագծի ավարտին որոշեցինք այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որպեսզի ամփոփենք և ամբողջացնենք նախագիծը, լսենք թանգարան-ինստիտուտի մասագետներին, տեսնենք Կոմիտասին վերաբերող նյութեր, նմուշներ, և այլն:
Չնայած նրան, որ այցը կազմակերպվեց աշնանային արձակուրդի օրերին, մի լավ խումբ ցանկություն հայտնեցին մասնակցել: Մասնակից սովորողների մի մասը նոր է տեղափոխվել կրթահամալիր, թանգարան-ինստիտուտում առաջին անգամ էր, նաև հաճելիորեն հետաքրքրված էին: Սա նշում եմ, որովհետև կրթահամալիրի սովորողների մեծամասնությունը կրտսեր դպրոցներում տարաբնույթ նախագծերով հասցնում է մի քանի անգամ լինել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այստեղ սեբաստացիներին լավ են ճանաչում: