воскресенье, 28 октября 2012 г.

Ճարտասանություն

Ճարտասանությունը հայ մշակույթի հնագույն բաղադրիչներից է: Այն տարածված էր դեռ հինգերորդ դարից, սակայն առավել բեղուն է եղել տասնիներորդ դարի հայ ճարտասանական միտքը:
Դավիթ Անհաղթի ձևակերպմամբ ճարտասանությունը համոզելու արվեստն է: Այս ըմբռնումը յուրօրինակ լուծումն էերկու հակադիր մոտեցումների հակասության՝ ճարտասանությունը որպես գիտությունճիշտ խոսքի մասին /դիալեկտիկա/ և ճարտասանությունը որպես գեղեցիկ խոսքի արվեստ /հռետորիկա/:

суббота, 14 июля 2012 г.

Նապոլեոն Հիլլ. Հնարավորությունների և հաջողության մասին



Նապոլեոն Հիլլը ամերիկացի հոգեբան է, փիլիսոփա  և լրագրող:

Խաչատուր Աբովյանի մեթոդամանկավարժական հայացքները և գործունեությունը


               

    Ð³Û Ù»Í Éáõë³íáñÇã, Ù³Ýϳí³ñÅ, Ù»Ãá¹Çëï ¨ áõëáõóÇã Ê. ²µáíÛ³ÝÁ` ³ß˳ñѳ- µ³ñ É»½íÇ ÑÇÙݳ¹ÇñÁ, ÙÇ³Å³Ù³Ý³Ï ÙÇ ß³ñù ¹³ë³·ñù»ñÇ áõ Ù»Ãá¹³Ï³Ý Ó»éݳñÏÝ»ñÇ Ñ»ÕÇÝ³Ï ¿:
    ²ÝѳïÇ Ó¨³íáñÙ³Ý ·áñÍÁÝóóáõÙ í×é³Ï³Ý Ý߳ݳÏáõÃÛáõÝ ï³Éáí ÏñÃáõÃÛ³ÝÁ ¨ ¹³ëïÇñ³ÏáõÃÛ³ÝÁ ²µáíÛ³ÝÝ ÁݹáõÝáõÙ ¿ ųé³Ý·³Ï³ÝáõÃÛ³Ý ·áñÍáÝÁ, µÝ³ÍÇÝ ·Í»ñÇ ³éϳÛáõÃÛáõÝÁ »ñ»Ë³Ý»ñÇ Ù»ç, ³Ýѳï³Ï³Ý ³é³ÝÓݳѳïÏáõÃÛáõÝÝ»ñÁ: ܳ ¹»Ù ¿ñ µ³ñáÛ³Ï³Ý ¹³ëïÇñ³ÏáõÃÛ³Ý ¹³Å³Ý Ù»Ãá¹Ý»ñÇÝ, ³é³çÇÝ Ý³Ë³å³ÛÙ³ÝÝ ¿ »Õ»É ëÇñ»É »ñ»Ë³ÛÇÝ, ѳñ·»É ¨ ãíÇñ³íáñ»É Ýñ³ ÇÝùÝù³ëÇñáõÃÛáõÝÁ, í»ñ³µ»ñÙáõÝùÇ Ù»ç ÉÇÝ»É Ñ³Ùµ»ñáÕ, Ù»ÕÙ, Ý»ñáÕ³ÙÇï:
 ²µáíÛ³ÝÁ »Õ»É ¿ Ù³ñÙÝ³Ï³Ý å³ïÅÇ Ñ³Ùá½í³Í ѳϳé³Ïáñ¹Á: ´³óÇ µ³ñáÛ³Ï³Ý ¹³ëïdzñ³ÏáõÃÛáõÝÇó, ²µáíÛ³ÝÁ ϳñ¨áñ ï»Õ ¿ ï³ÉÇë ݳ¨ ³ß˳ï³Ýù³ÛÇÝ áõ ýǽÇÏ³Ï³Ý ¹³ëïdzñ³ÏáõÃÛáõÝÁ:

четверг, 5 июля 2012 г.

Շահան Շահնուր

Մեր գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկը Շահան Շահնուրն է: Նրանով նշանավորվեց արևմտահայ գրականության նոր դարաշրջանը: Նա վիթխարի դեր խաղաց  հայ արձակի մեջ: Նրա ամենահայտնի գործը <<Նահանջն առանց երգի>> վեպն է:  Բայց Շահնուրը բացի արձակ գործեչից ունի  գրած նաև բանաստեղծություններ:  Նրա բանաստեղծական ժողովածուներն են
1. <<Ոչնչի որոնումը>> 1942թվական
2.<<Ծպտյալ ճամփորդը>> 1946 թվական
3.<<Սուրբ համբերություն>> 1951 թվական
4.<<Բարձր դարավանդներ>> 1957 թվական
5.<<Կրակ կրակի դեմ>>  1964 թվական :
Ստորև ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից մեկը
                             

                                          Ոչնչի որոնումը

Չունենալով տուն կամ բնակարան
Ոչ իսկ սենեակ մը պատսպարան,
Ես ինծի շինեցի պատուհան մը,
Շուրջ` ոչինչ...

Պատուհան մը, որ շրջանակելով նախանիւթը
Փափուկ գիծերովը շրջագծին
Կը բացուի արտեւանունքներու պէս
Եւ կը փափկուի, շուրջը` ոչինչ:

Հին սէրերը մերկացան,
Բայց պատուհանս առանց ապակիի,
Յարաշարժ կը սուրայ դէպի երկինք,
Շրջանակովն իր զարմանալի,

Որ ո'չ միս է, ո'չ ալ ատաղձ սպիտակ,
Բայց կը պահէ ձեւը ճշգրիտ
Աչքին` որ անթարթ կընդգրկէ
Տարածքը նուաճուած, ժամանակը` սրբուած:

Եւ ես կը մնամ կախեալ շրջանակէն փախչող
Որուն արցունքն եմ անօգուտ,
Եւ որ գիշերուան մէջ փակ`
Արշալոյսին կը բացուի ինծի,
Շուրջը` ոչի'նչ:

вторник, 1 мая 2012 г.

Ընտանիք, կենցաղ, բարքեր...

Ընտանիք... Այժմյան ընտանիքը ոչ մի նմանություն չունի այն հին նահապետական ընտանիքին: Այն ժամանակ էր, որ մարդիկ բարի էին, երեխան սիրում էր ծնողին և ընտանիքն էլ սրբություն էր: Բայց ինչն է փոխվել, ինչն է պատճառն այս մեծ փոփոխության: Ինչու հանկարծ մարդիկ սկսեցին չհասկանալ իրար: Չէ որ հենց ընտանիքում մարդ պետք է գտներ հանգստություն, զգար, որ իրեն հասկանում են: Ընտանիքում պետք է գտներ իր պաշտպանությունը, ուր իրեն շրջապատում էին հարազատ մարդիկ: Իսկ այժմյան ընտանիքը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում. երեխաները ձգտում են անկախության , ուզում են անել այն ինչ փչի խելքներին, իսկ ծնողներն էլ մշտապես բողոքում են, թե երեխաներն իրենց չեն հասկանում: Այդ ամենը այնքան է հասել, որ երեխան կարող է գոռալ ծնողի վրա, վիճել և նույնիսկ չափն անցնել... Բայց չէ որ ծնողներն են մեծացրել ու պահել երեխաներին, և ինչի համար, որ նա հիմա, մոռանալով այդ ամենը, ձեռք բարձրացնի ծնողի վրա:
      Հայ լինելով հանդերձ, մենք չպետք է մոռանանք, որ ընտանիքը սրբություն է, որ երկրի հզորությունը կայանում է ընտանիքի ամրության մեջ, որ ինչքան էլ միասնական ու ամուր է ընտանիքը, նույնքան միասնական և ամուր է հայրենիքը...
    Ճիշտ էր այն հին ու մեծագույն հերոսը` Գևորգ Մարզապետունին, երբ հայրենիքի գոյության հիմքը համարում էր ընտանիքը և այն փոքրիկ մանուկներին, որ մեծանում են  այդ ընտանիքներում...

суббота, 17 марта 2012 г.

Համացանցը և նրա ընձեռած հնարավորությունները

Հիշում եմ իմ դպրոցական տարիները, երբ դպրոց էինք հաճախում մի  շարք գրքերով, երբ գրադարանում մի շարք գրքեր էինք քրքրում, որպեսզի մի քանի տող տեղեկություն գտնենք մեզ հետաքրքրող երևույթի մասին: Իսկ հիմա այլ է , նստում ես քեզ համար, վերցնում համակարգիչը,  մի քանի կոճակ ես սեղմում ու վերջ... տոննաներով ինֆորմացի, ինչքան ուզում ես կարդա: Իրավ է, ժամանակները փոխվում են, պետք է համակերպվել ժամանակի հետ:  Այն ժամանակ՝ իմ դպրոցական տարիներին, ես չէի կարող պատկերացնել, որ երբևիցե բլոգ կունենամ /պատկերացում էլ չունեի թե բլոգն ինչէ/, ժամանակները փոխվել են ... փաստորեն հարմարվել եմ ժամանակի հետ......
     Ես համացանցը նմանեցնում եմ աճպարարի այն փոքրիկ գլխարկին, որից այնքան մեծ պարունակությամբ իրեր էին դուրս թափվում, որ կապույտ էկրանը նույնիսկ չէր կարողանում ամբողջը ցուցադրել: Համացանցից էլ այդքան մեծ քանակությամբ ինֆորմացիա է դուրս թափվում, մնում է դա տեղավորենք մեր ուղեղներում. . .