Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ օգոստոսի 1-3
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ՝ իրենց ընտանիքներով, դասավանդողներ, այլ ցանկացողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հայարփի Անանյան
Մեկնում՝ օգոստոսի 1-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 09:00 :
Վերադարձ՝ օգոստոսի 3-ին՝ 17:00, Մայր դպրոց
Երթուղին. մեկնում՝ Երևան-Արտաշատ-Վեդի-Ուրցաձոր-Շաղափ-Զանգակատուն-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով, վերադարձ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով:
Նպատակը՝
- Հայրենագիտական բացահայտումներ
- Մասնակցություն Արատեսի բերեկարգման, խնամքի աշխատանքներին
- Քայլարաշավների կազմակերպում
- Միդլ Tv-ի հերթական թողարկման նկարահանում
- Ազգային պարեր Արատեսում
- Ընթերցումներ Արատեսում
Ճամբարի գործունեության ուղղությունները
- Ուսումնական մառան. թթու լավաշի պատրաստում
- Դեղաբույսերի հավաքում, տեսակավորում մառանում
- Միջավայրի խնամքի աշխատանքներ
- Ազգային պարեր, խաղեր Արատեսում. պատասխանատու՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
- Մարզական գործունեություն. պատասխանատու՝ Միքայել Ղազարայան
- Ընթերցումներ . կարդում ենք ,,Սասնա ծռեր,,
- Միդլ Tv-ի նկարահանման աշխատանքներ
- Հայրենագիտություն
- Քայլարշավներ
- Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)