суббота, 24 января 2015 г.

Ծաղկաձորյան խճանկար կամ 2015-ի առաջին ճամփորդությունը

Չնայած նրան, որ Ծաղկաձորը միշտ գտնվել է քթիս տակ, ես քիչ եմ գնացել այնտեղ: Բայց, պատկերացրեք Ծաղկաձորում էլ հետաքրքիր վայրեր կան տեսնելու:  Այսպես եմ ասում, որովհետև մեր օրերում շատերը Ծաղկաձոր գնում են ձյուն տեսնելու համար:
  Այսպես առաջին անգամ Ծաղկաձոր գնացի 2012 թվականին իմ կուրսի սովորողների հետ:  Նախաձեռնողը ես չէի, կազմակերպչական աշխատանքներին չէի մասնակցել, բայց ուրախ էի, որ գնալու եմ. մեր տնից մի քանի կիլոմետր հեռու գտնվող քաղաքը չէի տեսել:

понедельник, 19 января 2015 г.

Ճամբարային նախագծեր

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար՝ 19.01.2015-30.01.2015
Ճամբարային նախագծեր
Աշխատանքային ուղղություններ

1. Ստուգատեսային նյութերի դիտում-քննարկում-կարծիքների գրանցում:
2. Videoart-երի պատրաստում՝ /Սովորողների հետ ընտրում ենք որևէ ստեղծագործություն, մշակում համապատասխան սցենար, բեմադրում և ստեղծում տեսաֆիլմ/:
3. Թարգմանված առակների էլեկտրոնային գրքի պատրաստում: /Նախատեսվում է ներկայացնել Դիջիթեքին/:
4. Հայրենագիտական ճամփորդություններ՝ Երկօրյա ճամբար Դիլիջանում:
5. ,,Արևիկ,, մանկապատանեկան բլոգի նախապատրաստական աշխատանքներ: 
6. Այցելություն կրթահամալիրի մյուս դպրոցներ:

среда, 7 января 2015 г.

Կորցրած երիտասարդության սրճարանը

Կյանքի ուղու կեսին մեզ պատել է մռայլ մելանխոլիան, որը արտահայտվում է կորցրած երիտասարդության սրճարանի  դառը և միաժամանակ տխուր զրույցների մեջ:
Գի Դեբոր
---
Սրճարան մտնող երկու դուռ կար, որոնցից նա միշտ ընտրում էր ամենանեղը: Այդ դուռը կոչվում էր ,, մութ,,: Նա նստում էր սրահի խորքի նույն  սեղանի մոտ: Սկզբում  ոչ ոքի հետ չէր խոսում, բայց հետո ծանոթացավ ,,Կոնդի,, մշտական այցելուների հետ, որոնց մեծամասնությունը  նույն տարիքի էին՝ մոտավորապես 19-ից  25 տարեկան: Երբեմն  նստում էր նրանց սեղանների մոտ, բայց ավելի շատ իր սեղանի մոտ էր:

понедельник, 5 января 2015 г.

Ժանտախտը

Քամյուի ,,Ժանտախտը,, ստեղծագործությունը համարվում է բոլոր ժամանակների լավագույն գրքերից մեկը: Չեմ կիսում այդ կարծիքը: Գիրքը բավականին դժվար է կարդալը: Ու իրականում այն չէր , ինչ ես սպասում էի: Հիմա մի փոքր մանրամասնեմ: Քաղաքում մոլեգնում էր ժանտախտը: Ամեն ինչ սկսեց կամաց-կամաց: Սկզբում ամենուր սատկած առնետներ էին, հետո՝ մահացած մարդիկ, հետո էլ քաղաքում կարանտին մտցրեցին:

воскресенье, 4 января 2015 г.

Եվ այրում էին գրքերը

Կար ժամանակ , երբ գրքերը կարդում էին: Բայց ահա ամեն ինչ փոխվել է: Գիրք կարդացողները համարվում են օրենքին չենթարկվող մարդիկ: Եվ որպեսզի չկարդան, այրում են գրքերը:  Ինչո՞ւ մեր ժամանակներում գիրք չեն կարդում, դա արգելված չէ:
Կարծում եմ հասկացաք, որ խոսքը Ռեյ Բրեդբերիի հանրահայտ գրքի մասին է: Գլխավոր հերոսը Գայ Մոնթագն է, ով հրկիզող է, այրում է գրքերը: Բայց որոշ ժամանակ անց նա սկսում է կարդալ՝ այրելու փոխարեն:
Ինչո՞ւ են այրում գրքերը, որովհետև նրանք հուզում են մարդուն, իսկ մարդը պետք է ապրի, որպեսզի վայելի կյանքը, չպետք է հուզվի, ամեն ինչ ստեղծված է հարմարության համար: Բայց դա հարմարությո՞ւն է, ո՛չ,  մարդկանց նույնիսկ մտածել պետք չէ, ընդհամենը միացնում ես ,,ազգականներին,, և նրանք փոխարինում են ամեն ինչ: Ոչնչի կարիք չկա, ընդամենը անըդհատ լսիր նրանց, իսկ երեկոյան միացրու ականջախեցիները և էլի նույնը: Սա համարվում է հանգիստ և խաղաղ կյանք, առանց անհանգստությունների և առանց հուզումների:

суббота, 3 января 2015 г.

Փիթեր Փենը և ոչ միայն

Փիթեր Փենը մնաց իմ հիշողության մեջ տարիներ առաջ դիտած մուլտֆիլմից: Մուլտֆիլմ, որն իմ կարծիքով լավագույն էր: Եվ ես երբեք չէի մտածում, որ մուլտֆիլմը նկարահանվել է գրքի հիման վրա: Երբ արդեն չափահաս էի և մնակական գրքեր կարդալու ժամանակը թվում է անցել էր, ես որոշեցի կարդալ այն: Գրքի առաջին մասը՝ ,,Փիթեր Փենը Քեսինգթոնի այգիներում,, ինձ բավականին ձանձրալի թվաց: Գիրքը բազմաշերտ է և այնքան էլ պարզ չէ, հեքիաթ է, բայց ինչպես ցանկացած հեքիաթ իր բարդությունն ունի: