понедельник, 31 января 2022 г.

Երևակայության և ներշնչանքի մասին


Հիանալիորեն գիտակցելով թեմայի ողջ բարդությունը, ես չեմ հավակնում ավարտունության, ես կամենում եմ լոկ ուրվագծել` ոչ թե շեշտագծել, այլ ինչ-որ մտքի հանգեցնել:

Ինձ համար երեւակայությունը` հայտնագործությունների ունակության հոմանիշն է: Երեւակայել` հայտնագործել, ներմուծել սեփական լույսի մասնիկը կենդանի խավարի մեջ, ուր կենում են տարակերպ հնարավորությունները, ձեւերն ու մեծությունները: Երեւակայությունը թաքնված կենսական հատվածներին կապ եւ կենսական ակնհայտություն է պարգեւում, այնտեղ, ուր շարժվում է մարդը:

Վիկան գնում է Փարիզ . ճամբարային ներկայացում


Ինչպես միշտ, երբ միևնույն գաղափարի շուրջ հավաքվում են հետաքրքիր և ոգևորված մարդիկ, ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, իսկ ոգեշնչված մտքերը իրականություն են դառնում: 
Այսպիսով, սկսվեց մեր հունվարյան ստուգատեսային ճամբարը: Հիմնական նախագիծը, որն արդեն գաղափար էր դարձել մեզ համար, թատերական նախագիծն էր: Իհարկե, այդքան էլ հեշտ չէ թատրոն բեմադրելը, բայց համառության և աշխատասիրության արդյունքում հնարավոր է ունենալ տեսանելի արդյունք: Նախ աշխատեցինք սցենարի վրա, այս անգամ ոչ թե կոնկրետ ստեղծագործություն էինք վերցրել, այլ ամբողջական սցենարը, գործողությունները մենք էինք հորինել, ինչն ավելի բարդ է: Միայն մեկ շաբաթ ծախսվեց սցենարային աշխատանքների, բոլոր տեսարանները հատ -հատ հորինելու, կերպարների վրա աշխատելու ուղղությամբ: Պարտադիր պայման էր, որ դեր պետք է ունենան ջոկատի բոլոր անդամները: Սցենարը կազմելու ամբողջական աշխատանքն իր վրա վերցրեց Հայկ Աղլամազյանը, իսկ հետո մաս- մաս աշխատեցինք կտորների վրա: 

Մարդաբանության մասին ՝ Հասմիկ Սիմոնյանի հետ


Մարդաբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկությունը, մարդկանց վարքը և հասարակություններն անցյալում և ներկայում: 
Մարդաբանության մասին այսօրվա մարդուն, առավել ևս սովորողին քիչ բան է հայտնի: Հերթական հանդիպումը Հասմիկ Սիմոնյանի հետ հնարավորություն էր նորից ծանոթանալու այս մասնագիտությանը, հետաքրքիր բացահայտումներ անելու: 
Նախկինում արդեն հանդիպում ունեցել էինք, խմբի մի մասը ծանոթ էր մասնագետին, աշխատանքային ձևին: 
Սկզբում հարցերի միջոցով մի փոքր անդրադարձանք նախորդ հանդիպման թեմային, որը հնարավորություն տվեց նաև ներկաներից նորերին  մարդաբանության մասին որոշ գիտելիքներ ունենալ: Այնուհետև նախապես հավաքված պրեզենտացիոն նյութի միջոցով և բերված կմախքների, գանգերի օրինակներով աշխատեցինք ՝ զարգացնելով նախորդ գիտելիքները: 
Նախ հասկացանք, թե պեղումների ժամանակ հայտնաբերված մարդկանց ոսկորներին, կմախքներին ինչպես է մոտենում մարդաբանը, ինչ հագուստով, ինչի համար: Ապա բերված նմուշների միջոցով տարբերակեցինք մարդկանց սեռը՝ դիտարկելով կառուցվածքային առանձնահատկությունները: Մասնագետը բացատրեց, թե ինչպես կարելի է որոշել նաև տարիքը, հասկանալ , թե ինչով է զբաղվել նախամարդը, ինչից է մահացել: 

Ձմեռային մարզական ստուգատեսով Լեռնանիստում


Ձմեռային ճամփորդությունների հաճելի վայրերից մեկն էլ Լեռնանիստ գյուղն է: Երևանից գտնվում է մեկ ժամվա հեռավորության վրա՝ դեպի հյուսիս: Ձյուն , ինչքան ուզես, լայն տարածություն, մոտակայքում տաք վառարան՝ տաքանալու համար, բարեհամբույր վերաբերմունք աշխատակիցների կողմից, օղակե սահնակներ: 

Հունվարյան ճամբարի հաշվետվություն


Ինչպես միշտ, երբ միևնույն գաղափարի շուրջ հավաքվում են հետաքրքիր և ոգևորված մարդիկ, ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, իսկ ոգեշնչված մտքերը իրականություն են դառնում: 
Այսպիսով, սկսվեց մեր հունվարյան ստուգատեսային ճամբարը: Հիմնական նախագիծը, որն արդեն գաղափար էր դարձել մեզ համար, թատերական նախագիծն էր: Իհարկե, այդքան էլ հեշտ չէ թատրոն բեմադրելը, բայց համառության և աշխատասիրության արդյունքում հնարավոր է ունենալ տեսանելի արդյունք: Նախ աշխատեցինք սցենարի վրա, այս անգամ ոչ թե կոնկրետ ստեղծագործություն էինք վերցրել, այլ ամբողջական սցենարը, գործողությունները մենք էինք հորինել, ինչն ավելի բարդ է: Միայն մեկ շաբաթ ծախսվեց սցենարային աշխատանքների, բոլոր տեսարանները հատ -հատ հորինելու, կերպարների վրա աշխատելու ուղղությամբ: Պարտադիր պայման էր, որ դեր պետք է ունենան ջոկատի բոլոր անդամները: Սցենարը կազմելու ամբողջական աշխատանքն իր վրա վերցրեց Հայկ Աղլամազյանը, իսկ հետո մաս- մաս աշխատեցինք կտորների վրա: 
Սկսվեցին փորձերը. ամեն փորձը մյուսից տարբերվող, նոր իմպրովիզներով, դերին այլ տեսանկյունից տեսնելու հայացքով: Արդյունքում կերպարները մշակվեցին, խոսքերն ավելի կոնկրետացան, թվաց՝ պատրաստ ենք: 

воскресенье, 30 января 2022 г.

Ստեղծագործական աշխատանք

Ընտրի'ր թեմաներից մեկը և գրի'ր ստեղծագործական աշխատանք
- Վայելենք ակնթարթը
- Քո մտքերը ձևավորում են քեզ
-Աշխարհին նայեք արևի նման
-Ամեն ինչ անցողիկ է 
- Այլ 

вторник, 25 января 2022 г.

Ճամբարային առօրյայից...

Հավեսի ճամբարը շարունակվում է Միջին դպրոցում, ամենուր տարաբնույթ գործունեությամբ տարված ճամբարականներ են, մի տեղ երգում են, պարում, մեկ այլ տեղ՝ փորձեր անում, մի խումբ այցելել է սահադաշտ, մեկ այլ խումբ խոհանոցային թխուկներով է զբաղված, մյուսները՝ ճամբարային թեյխմություն-հյուրասիրություն են կազմակերպել.... Միանշանակ է, որ ձմեռային ճամբարը հավեսի ճամբար է, ոգևորության փոխանցման, և նախագծային պատկերացումները իրական դարձնելու ճամբար է...
Օրվա աշխատանքներից ֆոտոշարով....
Խոհանոցում մաթեմատիկների ջոկատն է...



понедельник, 24 января 2022 г.

Ամսագրեր

Հարավային դպրոց 

Միջին դպրոց

Ավագ դպրոց

Արևելյան դպրոց 

Քոլեջ 
Արևմտյան դպրոց 





Հրավիրում ենք

Սիրով հրավիրում ենք  «Վիկան գնում է Փարիզ» ներկայացումը դիտելու: 

Օրը, ժամը՝ հունվարի 26-ին, 11:00-ին: 
Ներկայացման վայրը՝ Փոքր դահլիճ : 
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ: 

Դիտել ցանկացողները գրեն aglamazyan.hayk.nd@mskh.am էլ. փոստին 

Անոնս

четверг, 20 января 2022 г.

Ձմեռային Արատես. եռօրյա ազգագրական- մարզական ճամբարի նախագիծ


Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ հունվարի 27-29
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մեկնում ՝ հունվարի 27-ին՝ 10:00-ին, Մայր դպրոցի կայանատեղի, վերադարձ՝ հունվարի 29-ին, մինչև 16:00, Սուրբ Երրորդություն եկեղեցի : 

Երթուղին՝ 
Մեկնում՝ Երևան-Արտաշատ- Արարատ-Երասխ- Արենի-Գետափ- Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձ՝ Արատես- Հերմոն- Եղեգիս-Շատին- Գետափ-Արենի-Երասխ- Արարատ-Արտաշատ- Երևան

Արևմտահայերեն ընթերցումներ


Նախագիծ 


Արդյունքներ 

понедельник, 17 января 2022 г.

Կրթահամալիրի կառավարման խորհրդի նոր կազմի ընտրությունների կազմակերպաման կարգ, ժամանակացույց

,,Մխիթար Սեբաստացի,,  կրթահամալիր ՊՈԱԿԻ կանոնադրությունից. 

45. Կրթահամալիրի խորհրդի անդամների թեկնածուներ առաջադրում են`

1) կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ժողովը, որը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի մանկավարժական աշխատողներին (4 անդամ).

2) սեբաստացի բաց համայնքը (4 անդամ՝ 2 անդամ դպրոց-պարտեզներից, մեկական Միջին դպրոցից և Ավագ դպրոցից).

3) Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների ժողովները ներկայացնում են իրենց թեկնածուներին (երկուական անդամ):

Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ), որոնց ընտրում է հեղինակային մանկավարժությամբ հետաքրքրված անձանցից՝ կրթության, գիտության, մշակույթի, արտադրության, հանրային կյանքի այլ ոլորտներից, կրթահամալիրի հետ համագործակցող կազմակերպություններից::

Կրթահամալիրի խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:

Կրթահամալիրի տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) խորհրդի կազմում:

46. Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է:

47. Կրթահամալիրի խորհրդի առաջին նիստը գումարվում է նախարարության պահանջով՝ խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո՝ 7 օրվա ընթացքում: Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ՝ խորհրդի լիազորության ամբողջ ժամկետով: Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարել իր դիմումի համաձայն:


1. Խորհրդում կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընտրություն.  (Կազմակերպում է Արհեստակցական կազմակերպությունը)

Կրթահամալիրի խորհրդում մանկավարժական աշխատող անդամի ընտրության կարգ


Կրթահամալիրի խորհրդում մանկավարժական աշխատող անդամին ընտրում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովը։ Առաջադրումը պետք է լինի թեկնածուի համաձայնությամբ։ Մանկավարժական աշխատողի թեկնածությունը կարող է լինել

  • ինքնառաջադրմամբ.

  • կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի առաջադրմամբ.

  • կրթահամալիրի մասնաճյուղ հաստատության ծնողական համայնքի առաջադրմամբ։

Կրթահամալիրի կանոնադրությամբ կրթահամալիրի տնօրենը չի կարող լինել կառավարման խորհրդի անդամ։ Ընդհանուր համաձայնությամբ չեն կարող առաջադրվել նաև կրթահամալիրի փոխտնօրենը, մասնաճյուղ ուսումնական հաստատությունների ղեկավարները, Մանկավարժության լաբորատորիայի, կենտրոնի ղեկավարները, փոխտնօրենները։

Առաջադրողը մինչև 2022թ փետրվարի 1-ը սեբաստացի կրթական բաց համայնքի բլոգը վարողի միջոցով  թեկնածուին ներկայացնում է սեբաստացի կրթական համայնքի բլոգում, Մանկավարժության կետրոնի ղեկավարի միջոցով՝ մանկավարժության կենտրոնի բլոգում, Կառավարման խորհրդի քարտուղարի միջոցով՝ կրթահամալիրի խորհրդի բլոգում։ Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների գրասենյակները իրենց սովորողների ծնողներին և մանկավարժական աշխատողներին  այդ մասին տեղեկացնում են էլեկտրոնային նամակով։ Մինչև 2022թ. փետրվարի 5-ը յուրաքանչյուր մանկավարժական աշխատող, սեբաստացի կրթական համայնքի անդամ կարող է բլոգում գրանցել իր կարծիքը։ 

Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության նախագահը փետրվարի 7-ին կազմակերպում է էլեկտրոնային փակ (գաղտնի) քվեարկություն և հրապարակում ընտրության արդյունքները։ Կրթահամալիրի յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ունի մեկ ձայնի իրավունք։ Ընտրված է համարվում ամենաշատ քվե ստացածը։ Ամենաշատ հավասար քվեների դեպքում կազմակերպվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացածները։ Եթե ընտրության ելքում նորից ամենաշատ հավաքած քվեները հավասար են լինում, ընտրված է համարվում կրթահամալիրում ավելի կարճ ժամանակ աշխատածը։

Փետրվարի 9-ին մանկավարժական աշխատողների ժողովը՝ կրթահամալիրի տնօրենի և արհեստակցական կազմակերպության ղեկավարի ներկայացմամբ  հաստատում է քվեարկության արդյունքները։   


Կրթահամալիրի խորհրդում ծնողական խորհրդի անդամի ընտրության կարգ


Կրթահամալիրի խորհրդում ծնողական համայնքի անդամին ընտրում է կրթահամալիրի ծնողական համայնքը։ Առաջադրումը պետք է լինի թեկնածուի համաձայնությամբ։ Ծնողի թեկնածությունը կարող է լինել

  • ինքնառաջադրմամբ

  • կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի առաջադրմամբ

  • կրթահամալիրի մասնաճյուղ հաստատության ծնողական համայնքի առաջադրմամբ։

Ընդհանուր համաձայնությամբ, որպես ծնող, չեն կարող առաջադրվել կրթահամալիրի տնօրենը, փոխտնօրենը, մասնաճյուղ ուսումնական հաստատությունների ղեկավարները։

Առաջադրողը մինչև 2022թ. փետրվարի 1-ը սեբաստացի կրթական բաց համայնքի բլոգը վարողի միջոցով թեկնածուին ներկայացնում է սեբաստացի կրթական համայնքի բլոգում, կառավարման խորհրդի քարտուղարի միջոցով՝ կրթահամալիրի խորհրդի բլոգում։ Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների գրասենյակները իրենց սովորողների ծնողներին և մանկավարժական աշխատողներին  այդ մասին տեղեկացնում են էլեկտրոնային նամակով։ Մինչև 2022թ փետրվարի 5-ը յուրաքանչյուր մանկավարժական աշխատող, սեբաստացի կրթական համայնքի անդամ կարող է բլոգում գրանցել իր կարծիքը։ 

Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունները մինչև փետրվարի 7-ը կազմակերպում են իրենց սովորողների ծնողական համայնքում էլեկտրոնային փակ (գաղտնի) քվեարկությունը  և արդյունքները փոխանցում Զարուհի Առաքելյանին, որն ընդհանրացնում և հրապարակում է ընտրության արդյունքները մինչև փետրվարի 9-ը։ Կրթահամալիրի սովորողի յուրաքանչյուր ծնող ունի մեկ ձայնի իրավունք։ Ընտրված է համարվում ամենաշատ քվե ստացածը։ Ամենաշատ հավասար քվեների դեպքում կազմակերպվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացածները։ Եթե ընտրության ելքում նորից ամենաշատ հավաքած քվեները հավասար են լինում, ընտրված է համարվում այն ծնողը, որի երեխան ավելի երկար ժամանակ է սովորում կրթահամալիրում։

 

3. Քոլեջի , Ավագ դպրոցի սովորողների ընտրություն:  (Կազմակերպում են Քոլեջի, Ավագ դպրոցի ծրագրի ղեկավարները): 

Մինչև փետրվարի 1-ը Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողների ժողովները էլ. փոստով կամ հեռավար հարցաթերթիկով, նաև ինքնառաջադրմամբ  ներկայացնում են իրենց թեկնածուներին: Առաջադրումը ներկայացվում է Քոլեջի, Ավագ դպրոցի կայքում, խորհրդի բլոգում: 

Հունվարի -ին կազմակերպվում է փակ քվեարկություն, ընտրվում են առաջադրված թեկնածուներից առավել ձայներ հավաքած թեկնածուները (երկուակա անդամ Քոլեջից, Ավագ դպրոցից): 

4. Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ):


Ժամանակացույց

Առաջարկ

Հունվարի 20-25 ընտրության կարգերի վերանայում , առաջարկների գրանցում, ամբողջացում։ 

Հունվարի  25 փետրվարի 5-ը կազմակերպել առաջադրումների, ինքնառաջադրումների , CV-ների հավաքման, թեկնածուների տվյալների հրապարակման փուլը, որի ժամանակ նաև բոլոր շահառուները հնարավորություն կունեանան արտահայտվել, ինչպես կարգում է։ 
Փետրվարի 5-9-ը կազմակերպել փակ քվեարկություն ։ 

Փետրվարի 10-ին հրապարակել արդյունքները։