воскресенье, 31 марта 2019 г.

Ինչպես նորոգել աշխարհը

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.

пятница, 29 марта 2019 г.

Մանկավարժական նորարարության գարնանային բաց ճամբար

Ուրբաթ է,  օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ուսումնական ժամերգությունը, որպես հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ, մեր առօրյայի մասն է կազմում:  Եկեղեցին մարդաշատ էր, միշտ էլ առավոտյան լինում է ջերմեռանդ քրիստոնյանների մի խումբ, ովքեր օրը սկսում են աղոթքով: Այս անգամ մեզ միացավ նաև Իտալիայից նոր ժամանած ճարտարապետ Ռոբերտո Ռավոլին:

понедельник, 25 марта 2019 г.

Միջին դպրոցի զարգացման ծրագիր

Առաջարկ
  • Ամսագրային գործունեություն. Ստեղծագործական, թարգմանչական ամսագրերի աշխատանքներում հեռավար կարգով ընդգրկել նաև գործընկեր դպրոցների սովորողներին: Կապը և նյութերի ընտրությունը կլինի կրթահամալիրի սովորողների միջոցով: 
  • Տեխնոլոգիական ուսուցում: Խոհանոցի տարածքի ընդլայնում, սա միանշանակ պայմանավորված է Միջին դպրոցի սովորողների թվով, որոնց պահանջարկները և՛ տարածքի, միջավայրի առումով, և՛ կազմակերպման առումով չեն բավարարում ներկայիս պայմաններին: Ավելի արդյունավետ կլինի նկուղներից որևէ մեկը վերածել խոհանոց -լաբորատորիայի, որտեղ սովորողները կարող են իրականացնել կոնկրետ տեխնոլոգիական գործունեություն, սպասարկում, վաճառք, մարքեթինգ (երբ պատրաստած արտադրանքը կիրացվի մյուս դպրոցներում կամ մոտակա վաճառքի կետերում): Լաբորատորիան (կամ խոհանոց-սրճարան) ամբողջովին կառավարվի սովորողների կողմից, որտեղ չլինի խոհարար աշխատող, միայն նախագծային գործունեության ղեկավար: 

Նախագծային ուսուցման ստուգատես. ապրիլի 1-5

Ապրիլի 1-5 

Նախագծեր
Ճամփորդական նախագիծ

Մասնախմբի նախագծերի հաշվետվություն. մարտ

«Բլեյան» բաց ցանց, «Ուսումնական Գյումրի», «Ուսումնական Արագածոտն», «Ուսումնական Վայոց ձոր» նախագծեր


«Բլեյան» բաց ցանց. վերապատրաստումներ 



«Բարեկամություն» գարնանային բաց ճամբար

Մարտյան վերապատրաստումների հաշվետվություն

Մարտ ամսվա օրացույցով վերապատրաստումների օրերը.
  • նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստում. մարտի 18-22
  • դասվարների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների, կազմակերպիչների, գրադարանավարների վերապատրաստում . մարտի 20-22
Մարտ ամսվա ընթացքում ևս վերապատրաստումները վճարովի են կազմակերպվել: Իրականացվել է միայն նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստում: Մյուս մասնագիտություններով հայտեր չեն եղել: 
Ծրագիրը հրապարակվել է ,,Բարեկամություն,, բլոգում:  Մասնակիցները վեցն են եղել:

воскресенье, 24 марта 2019 г.

«Լույսի մոլորակ» էքսպոյից

Էքսպոների մասին խոսելով, հետաքրքիր դեպքեր պատմելով՝ հասանք Մերգելյան ինստիտուտ, որտեղ անցակցվում էր «Լույսի մոլորակ. մոր և մանկան էքսպո-կոնֆերանս»-ը: Էքսպոյին իրեն գործունեությունն էին ներկայացնում զարգացման տարբեր կենտրոններ, կրթական հաստատություններ, տարբեր կազմակերպություններ: Ծրագրում ներառված էին նաև վարպետության բաց դասեր, ինտերակտիվ դասախոսություններ:

Միջին դպրոցի մեր վեց հոգիանոց պատվիրակությունը սկզբում մասնակցեց հոգեբան Անուշ Ալեքսանյանի ,,Դեռահաս երեխաներ և այլ ճգնաժամեր ծնողների կյանքում,, դասախոսությանը, որի ժամանակ հոգեբանը անդրադարձավ մի շարք հոգեբանական խնդիրների, ծնողների վարվելակերպին և առաջացած խնդիրների դեպքում լուծումներ առաջարկեց: Սեմինարից ուղիղ եթերը տե՛ս այստեղ:

воскресенье, 17 марта 2019 г.

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Մարտի 25-29
Իրականացվելիք նախագծեր
  • Աշխատանք Իզմիրի ջոկատի հետ
  • Բակային աշխատանքներ Մայր դպրոցի կրթական պարտեզում
  • Գետը համայնքում . նախագծերի ձևակերպում իրականացում 
  • Կրթական փոխանակումներ
  • ,,Ուսումնական գարուն,, հեռավար նախագծային աշխատանք սովորողների հետ
  • ,,Պատուհան,, բլոգի աշխատանքներ
  • Ապրիլ ամսվա նախագծերի պատրաստում, հրապարակում 
  • Գրական ակումբ
  • Մարզական ակումբ

Կարդում ենք Չարենց

Նախագծի մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 3-20

четверг, 14 марта 2019 г.

Ռեյ Բրեդբերի: Անցորդը

Նոյեմբերյան երեկոների ադամամութին քաղաքը լցնող խաղաղության, անդորրի մեջ մտնել, քայլել բետոնե անհարթ մայթերով և տրորել սալերի արանքներից ծլած խոտը, ձեռքերը գրպանները դրած քայլել լռությա ն միջով. ահա թե աշխարհում ինչն էր ամենից ավելի սիրում Լեոնհարդ Միդը։ Սիրում էր կանգնել խաչմերուկում, նայել լուսնի լույսով ողողված փողոցներին, մտորելով, թե ուր գնա։ Մի բան, որ եթե ճիշտը խոստովանենք, այնքան էլ էական չէր։ Նա մենակ, կամ գրեթե մենակ էր 2052 թվականի այդ աշխարհում։ Եվ, վերջապես, որոշելով, թե որ ուղղությամբ է գնալու, նա քայլում էր․ ու սառած օդը, սիգարի ծխի նման քուլա-քուլա տարածվում էր նրա շրթունքներից։
Երբեմն շատ հեռուներն էր գնում նա և տուն էր վերադառնում միայն կեսգիշերին։ Զննում էր տներն ու քոթեջները, և թվում էր նրան, թե քայլում է գերեզմանատան միջով, իսկ պատուհաններից նշմարվող լույսի թույլ շողերը նման էին լուսատտիկների կայծկլտող կրակներին։ Երբեմն գորշ, խաբուսիկ ստվերներն էին հայտնվում սենյակների ներսի պատերին, եթե միայն վարագույրները դեռ չէին քաշված, և կամ անորոշ շրշյուններ էին լսվում տների բաց պատուհաններից, տներ, որոնք նման էին շիրմաքարերի։

среда, 13 марта 2019 г.

Ութնյակներ արևին. Չարենց

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

вторник, 12 марта 2019 г.

Չարենցով Չարենցի քաղաքում . քաղաքային ընթերցումներ

Կարդում ենք Չարենց երևանյան փողոցներում, քաղաքային ընթերցումներ
Նախագծի իրականացման օրը՝ մարտի 13՝ Չարենցի ծննդյան օրվա առթիվ
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-7-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան

11:00` Մայր դպրոցից ուղևորվում ենք Ալեք Մանուկյան փողոց, Չարենցի հուշարձանի մոտ, քաղաքային երթուղով
11:40` միասնական ընթերցումներ 
  • Ես իմ անուշ Հայաստանի
  • Գիտեք, որ գարուն է արդեն
  • Անքնություն
  • Ինչ որ լավ է
  • Էլի գարուն կգա
  • Տաղ անձնական
  • այլ
Քայլք փողոցներում ՝ Հանրապետության փողոց, Աբովյան փողոց... ընթերցումներ

14:00` վերադարձ 

Մասնակիցներ՝

7-6  դասարան 
  1. Մարիամ Սմբատյան 
  1. Գոհար Պետրոսյան 
  1. Արևիկ Արզումանյան 
  1. Մելինե Աբրահամյան 
  1. Արսեն Գոմցյան 
  1. Արեգ Հակոբյան 
  1. Հայկ Ստեփանյան 
  1. Վիկտորյա Շատվերյան 
  1. Նատալի Նահապետյան 
  1. Լիա Համբարձումյան 
  1. Առուստամյան Մանե 
  1. Էլլա Ապու Անթար  

воскресенье, 3 марта 2019 г.

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Ագարակ-Ոսկեհատ

Ճամփորդության մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության օրը՝ 07.03.2019
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Ագարակ-Ոսկեհատ-Երևան
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Մարալ Կարապետյան, Էմանուել Ագջոյան

Ճամփորդության նպատակը՝ 
  • Ամբերդ գետի ուսումնասիրություն
  • Հայրենագիտական քայլք. ճանաչում ենք քայլելով
  • Գործընկերային հարաբերությունների ստեղծում, կապերի հաստատում 
  • Նոր տեղեկությունների հավաքում 
  • Ամբերդ գետի էկոլոգիական խնդրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքների իրականացում