понедельник, 19 января 2026 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր

22.01.2026
Վարում են՝ Վիկտորիյա Զարգարյան, Մարինա Զաքարյան

  • Ողջույնի խոսք, 
  • Օրվա խորհուրդը, 
  • Միասնական պարերգ՝ Տալտալա
  • Դդմային փաստեր, 
  • Միասնական ընթերցում՝ Համո Սահյան ,,Ձմեռնամուտ,,
  • Միասնական պարերգ՝ Խլբանե
  • Անհատական կատարում՝ Եվա Պապյան
  • Միասնական պար՝ Իշխանաց պար

Համո Սահյան Ձմեռնամուտ

Արագած սարն է ամպի մեջ լռել,
Եվ թևերն ամպոտ հողմերը նրա
Մի բեկոր ձմեռ դաշտերից բերել
Շաղ է տվել թաց մայթերի վրա:

Ցուրտ քամիներն են սուրում սարերից,
Բայց իր գարնան մեջ սիրտս այնքան է տաք,
Որ չի տարբերում ձյուն է ոտքիս տակ,
Թե ծաղիկներ են թափվել ծառերից:

Դդմային փաստ

Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ դդումը շատ տարածված է եղել: Այն ոչ միայն որպես ուտելիք էին գործածում, այլ նաև կենցաղային կարիքները հոգալու համար. նրանից ամաններ էին պատրաստում,  ճիլոպներ, գորգիկներ, երաժշտական գործիքներ, գլխարկներ: Լատինամերիկյան կարմրամորթները մեծ դդումներից երեխաներին լողացնելու տաշտակներ էին պատրաստում, իսկ հռոմեացիները և հին հույները  երկարավուն դդումներից ջրի կամ գինու շշեր էին փորում: Հին Չինաստանում  հեղուկներ պահելու նպատակով օգտագործում էին կաթիլաձև, երկարավուն լագենարիա տեսակի  դդումը:

Դրանից պատրաստում էին Խու-լու թալիսմաններ, որոնք լիություն և հաջողություն էին բերում տուն: Իսկ նորապսակները, այդ թալիսմանները որպես նվեր, ստանում էին հարսանիքին, որպեսզի իրենց ընտանիքները դդումի պես պտղաբեր լինեն: Կամբոջայի բնակիչները` կխմերներն, ու Լաոսում բնակվող մոն ժողովուրդը դդումը համարում էին սուրբ նախամայր, քանի որ, համաձայն լեգենդի, այդ ժողովուրդները  սերվել են դդումից:


воскресенье, 11 января 2026 г.

Ձմեռային ազգագրության փառատոն 2025. ամփոփում

Ազգագրության փառատոնի նախագծերը՝ այստեղ։ 

Փառատոնային նախագծերի ընթացքը և արդյունքները՝

Մշակութային Գյումրի


Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 17-19
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ հունվարի 17-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ հունվարի 19-ին,մինչև 17:00, Մայր դպրոց ։ 

Երթուղի՝ 
Մեկնում՝  Երևան- Արուճ-Թալին-Մաստարա-Ազատան-Գյումրի ։ 

Վերադարձ՝ Գյումրի-Ազատան-Ջրափի-Երերույք- Արմավիր -Վաղարշապատ-Երևան ։ Ջրափից մինչև Երազգաորս, շուրջ 30 կմ անընդմեջ դիտակետում Ախուրյանի ջրամբարն է։  


Գիշերակացը՝ Ֆանտան հյուրատուն

Ճամփորդության նպատակը՝ 
  • Ծանոթանալ, ուսումնասիրել Գյումրու մշակույթը, ազգագրությունը, 
  • Գյումրին` պատմությունների քաղաք․ Գյումրու մշակույթի, ավանդույթների ուսումնասիրությու ,
  • Գյումրին այսօր, գյումրեցիները․ հանդիպումներ, այցելություններ արհեստանոցներ, արվեստանոցներ,

Ճամբարային անցուդարձը՝ սովորողների լուսաբանմամբ

Յուրաքանչյուր օր սովորողները պատմում են իրենց առօրյայի մասին՝

Հունվարի 7

Հունվարի 8

Հունվարի 9
Հունվարի 12
Սահադաշտ

Հունվարի 13

пятница, 9 января 2026 г.

Ուսումնական երկրորդ շրջանի անհատական աշխատաժամանակ

Հունվարի 8-23

Երկուշաբթի
14:00-16:00` հաջորդ օրվա նախագծերի պատրաստում, էլ․ փոստի նամակների ստուգում։ 

Երեքշաբթի
14:00-16:00` ճամբարային նախագծերի արդյունքների հավաքում, խմբագրում։

четверг, 8 января 2026 г.

Այցելություն գեղասահքի մարզադպրոց․ Ձմեռային մարզաձևերի ստուգատես

Օրը՝ հունվարի 12
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանցիներ
Վայրը՝ Գեղասահքի մարզադպրոց 

Մեկնում՝ հունվարի 12, ժամը 11: 00-ին, քայլքով Մայր դպրոց-Իսակով 27,  վերադարձ նույն երթուղով 13:30-ին։ 

Սահքի ժամը՝ 12:00-13:00: 

Նպատակը՝ զարգացնել մարզական հմտությունները, մարզական քայլք,  մասնակցել ձմեռային մարզական ստուգատեսին։ 


Նխապատրաստական աշխատանք՝ անվտանգության կանոնները սառույցի վրա․ ճամբարականների հետ ծանոթանում ենք անվտանգության համար անհրաժեշտ կարևոր կետերին։ 
Ընթացք՝ 

11:00-ին՝ մեկնում, 
12:00-13:00` սահք, 
13:15` վերադարձ ։ 

Նախահաշիվ ՝ յուրաքանչյուր սովորող 2000 դրամ վճարում է սահքի համար։ 

Արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների, զգացումների ներկայացում տեսանյութի միջոցով։ 

Մասնակիցներ`
  1. Մարիամ Դալլաքյան, 
  2. Աստղիկ Գաբոյան,
  3. Հասմիկ Մելքոնյան, 
  4. Վիկտորիյա Զարգարյան,
  5. Մարինա Զաքարյան, 
  6. Մհեր Կարապետյան,
  7. Ռոբերտ Խաչատրյան, 
  8. Մարինե Կարապետյան, 
  9. Էմմանուել Ավագյան, 
  10. Լինա Բաբայան, 
  11. Եվա Միքայելյան, 
  12. Անի Համբարձումյան, 
  13. Վահան Ղուկասյան,  
  14. Գարիկ Գասպարյան,
  15. Դավիթ Հովհաննիսյան, 
  16. Հայկ Մանուկյան, 
  17. Արմեն Ալավերդյան, 
  18. Մահբոդ Ֆարոխզադ, 
  19. Դավիթ Դավթյան, 
  20. Տիգրան Խաչատրյան, 
  21. Արմեն Շահբազյան,
  22. Գագիկ Մանուկյան։ 

вторник, 6 января 2026 г.

Հեղինակային կրթական ծրագիրը Հետազոտական վարժարանում․ ներկան և ապագայի հեռանկարները

Գրախոսություն
Սովորող՝ Դավիթ Մուրադյան
Հետազոտական աշխատանքի թեմա՝ Հեղինակային կրթական ծրագիրը Հետազոտական վարժարանում․ ներկան և ապագայի հեռանկարները

Աշխատանքը ծավալուն է  և համապարփակ։ Հետազոտական աշխատանքի կառուցվածքային առանձնահատկությունը պահպանված է։ 
Ներածությունում խոսել է աշխատանքի թեմայի մասին, տվել կառուցվածքը։ Հստակ ձևակերպված են խնդիրները, ինչը քիչ աշխատանքներում է հանդիպում։ Աշխատանքի նպատակը ևս նշված է։ Լավ է, որ խնդիրները և նպատակները տրված են առանձին՝ հստակ ձևակերպմամբ։ Անդրադրձել է թեմայի արդիականությանը՝ նշելով, որ ժամանակակից փոփոխվող աշխարհում կրթական համակարգի շարունակական արդիականցումը կարևոր է։ Ներածությունից պարզ է դառնում, որ աշխատանքի հեղինակը լավ պատկերացնում է թեմայի նշանակությունը, կարևորում է կրթության ժամանակակից և փոփոխվող լինելը։ Կարծում եմ՝ ներածության մեջ չափազանց շատ են մեջբերումները․ տարբեր փիլիսոփաների, հայտնի մարդկանց մտքերի ընտրանին կրթության վերաբերյալ թեմայի շուրջ է, բայց ,,Ներածության,, մեջ ուղղակի ծավալ է ապահովում։ 

Ճամբարային օրակարգ

07.01.2026
09:00-09:15` առավոտյան ընդհանուր պարապմունք, 
09:20-10:05` աշխատարանների ընտրություն, ճամբարային նախագծերի քննարկում, 
10:10-10:55` աշխատարան, 
11:05-11:50` աշխատարան, 
11:50-12:35` բասկետբոլ,
12:35-13:00` ընդմիջում, 
13:00-14:00` Ազգագրության ստուգատես ․ընթերցում ենք ,,Սասնա ծռերը,, ճամբարի ամփոփում, օրվա լուսաբանում։ 
Օրվա լուսաբանման պատասխանատու՝ Լինա Բաբայան, Վիկտորիյա Զարգարյան ։ 

понедельник, 29 декабря 2025 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն


Նոր ուսումնական տարին սկսեցինք հետաքրքիր նախագծերի մեկնարկով։ Ի վերջո, դասերի վերսկսման առաջին շաբաթը նախագծային ուսուցմամբ է, որն էլ հնարավորություն է տալիս իրականացնել տարատեսակ նախագծեր և գործունեություններ։ Այսպիսով, հյուրընկալեցինք Արմեն Սարգսյանին, ով լեզվաբան է, զբաղվում է բլոգինգով և սոցիալական ցանցերում ներկայացնում է լեզվական հետաքրքիր երևույթներ։ Հանդիպման կազմակերպումն ամբողջովին ուսումնական էր, որովհետև նախապես ուսումնասիրել էինք տեսանյութերը, ինչն էլ օգնեց մի շարք լեզվական երևույթների ուսումնասիրության գործում։ Ահա հանդիպման ամփոփումը։ 
Նույն շրջանում նաև մասնակցեցինք ժամանակակից գրող Էդգար Հարությունյանի հետ հանդիպմանը։ Այս հանդիպումը ևս անցավ ջերմ մթնոլորտում։ 
Սեպտեմբեր ամսվա մյուս կարևոր իրադարձությունը սեպտեմբերի 21-ին Հատիսի բարձունքի հաղթահարումն էր։ Այս նախագիծը սեբաստացիների և Նորգյուղի դպրոցի համագործակցության արդյունքն էր, որը հնարավորություն տվեց ճանաչել հայրենիքի մի հատվածը, մեծ կամային աշխատանք կատարել՝ հաղթահարելով 19 կմ ճանապարհ։ Բարձունքի հաղթահարման մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ամփոփման մեջ։ 

Ձմեռային ազգագրության փառատոն 2025

Միջին դպրոց
Ձմեռային ազգագրության փառատոնի ծրագիրը՝ այստեղ։ 

Հիմնական ուղղությունները՝
  • Ազգային երգ, պար, պարերգ, 
  • Բանահյուսություն,
  • Ծիսական գործունեություն, 
  • Ավանդական ուտեստների ներկայացում, 
  • Արատեսի դպրական կենտրոնի գործունեությունը՝ ազգագրական ուղղվածությամբ, 
  • այլ, նախաձեռնություններ։ 

Ձմեռային ազգագրության փառատոն


Փառատոնի ընդհանուր ծրագիրը՝ այստեղ։ 
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանցիներ 

Նախագծեր 

1. Հանելուկային խաղեր 
Նպատակը՝  ծանոթանալ հանելուկ ժանրին, ստեղծման առանձնահատկություններին, զարգացնել մտածողական հմտությունները, տրամաբանությունը, ժամանակն անցկացնել հետաքրքիր լուծումներ գտնելով։ 

Ընթացքը՝ նախագիծն ընտրած խումբը ուսումնասիրում է ժանրը, գտնում հետաքրքիր հանելուկներ /այդ թվում՝ բարբառային/  և մշակում, առանձնացնում Միջին դպրոցի տարիքին համապատասխանները և անցկացնում հանելուկային վիկտորինա տարբեր ջոկատներում։ Նախագծի մասնակիցներին առաջարկվում է ստեղծել իր կողմից հորինած հանելուկների ժողովածու։ 

воскресенье, 21 декабря 2025 г.

Բանավեճը՝ աշխարհայացքի ձևավորման ճանապարհ

21-րդ դարի տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ փոփոխվում են աշխարհը, կրթությունը, մարդկանց մտածողությունը, դասավանդման նպատակներն և մանկավարժական մեթոդները։ Եվ ստացվում է, որ ժամանակակից մարդու, սովորողի առջև դրված են այլ մարտահրավերներ ու խնդիրներ։ Բայց ինչպիսին էլ աշխարհը դառնա, ինչքան էլ փոփոխվեն կրթական համակարգերը և առաջադրված խնդիրները, հաղորդակցման հմտությունների առկայությունը շարունակելու է մնալ կարևոր։ Ժամանակակից աշխարհում սահուն, գրագետ, մտածված խոսքը ոչ միայն գիտելիքի ցուցիչ է, այլև հաջողության հիմք ցանկացած ոլորտում։ Այսօր՝ տեղեկատվության արագ շրջանառության պայմաններում, բանավոր ճիշտ խոսքը ինքնարտահայտման , աշխարհում սեփական տեղը գտնելու, ճիշտ հաղորդակցվելու կարևոր հմտություններից մեկն է։ Բանավոր խոսքի զարգացումն էլ իր հերթին նպաստում է քննադատական-վերլուծական մտածողության զարգացմանը, ինքնավստահության աճին։ Այս պատճառով էլ կրթական գործընթացում առանձնահատուկ կարևոր են այն մեթոդները, որոնք զարգացնում են խոսքի մշակույթը և գիտակից հաղորդակցումը, ինչն էլ իր հերթին նպաստում է լայն աշխարհայացքի ձևավորմանը, հարցին տարբեր տեսանկյուններից նայելու, համադրելու կարողությունների ստեղծմանը։ 

Անհատական աշխատաժամանակ

Դեկտեմբերի 22, երկուշաբթի
10:00-10:30` հավաք մանկավարժական խմբով, 
10:30-11:00` դասասենյակի մաքրություն, 
11:00-12:00`  հեռավար աշխատանք սովորողների հետ, էլ․ փոստի նամակների պատասխանում, 
12:00-12:30` ընդմիջում, 
12:30-13:00`  գնահատում, աշխատանք փաստաթղթերի հետ, 
13:00-14:00` հավաք մասնախմբով։ 

Անհատական նախագծերի հաշվետվություն

Միջին դպրոցի ուսումնական ծրագրով նախատեսված ուսումնական նախագիծը յուրաքանչյուր սովորող իրականացրել իր հետաքրքրությունների շրջանակում։ Երբ սովորողի հետաքրքրությունները, նախընտրությունները դառնում են ուսումնական նախագծի թեմա, ուսուցումը դառնում է ավելի հեշտ և արդյունավետ, իսկ ուսուցման գործընթացը՝ հաճելի զբաղմունք։ Ստորև ներկայացված են չորս ամսվա ընթացքում արված նախագծերը, դրանց արդյունքները՝

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություններ

Սովորողներն իրենց պատումներում ամփոփել են չորս ամսվա աշխատանքը՝ ներկայացնելով հաջողությունները, ձեռքբերումները, ստացված աշխատանքները, իրենց դիտարկումները ուսումնական գործունեության վերաբերյալ ։  Առաջին ուսումնական շրջանի հաշվետվությունները ստորև՝