31.05.2021
воскресенье, 30 мая 2021 г.
Ճամբարային օրակարգ
31.05.2021
четверг, 27 мая 2021 г.
Պեղումներ Մեծամորում
Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում հավաքված է հնագիտական իրերի, զարդերի, խեցեղենի յուրահատուկ հավաքածու։ Բոլոր ցուցանմուշները հայտնաբերվել են հենց Մեծամորի տարածքում։
среда, 26 мая 2021 г.
вторник, 25 мая 2021 г.
Հեծանվաերթ
Հեծանվաերթ դեպի Զվարթնոց
Նախագծի իրականացման ժամանակահատված՝ հունիսի 7-ին
Մասնակիցներ՝ ճամբարականներ
Նախագծի կազմակերպիչներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Խմբի մարզիչ՝ հեծանվային ակումբի ղեկավար Հրայր Հովհաննիսյան
Ապարանի ջրամբար. քայլարշավ
Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 4-ին
Ճամփորդության մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ
Ճամփորդության ղեկավարներ ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Ճամփորդության ուղղությունը՝Երևան-Ապարանի ջրամբար/Պողոս ,Պետրոս բազիլիկ եկեղեցի/Երկկենցաղ եկեղեցի/ /-Երևան/58կմ, 1ժ.15րոպե/
Մեր ժամանակի թրենդները
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 31-հունիսի 11
- Լեզվական աշխատանք
- Ուսումնասիրել մեր ժամանակաշրջանը
- Փորձել հասկանալ նորարական, նորաձև երևույթները
- Հետաքրքրել սովորողին, ժամանակից հետ չմնալ:
Գրական ընթերցումներ (videoart)
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 31-հունիսի 11
- Ընթերցել
- Զարգացնել սովորողների երևակայական մտածողությունը
- Զարգացնել տեխնոլոգիական հմտությունները
- Մղել ստեղծագործելու
- Համադրել, համեմատելու, որոշելու կարողությունների զարգացում:
понедельник, 24 мая 2021 г.
Նախագծային շաբաթ. մայիսի 24-28
Նախագծեր
- Ժամանակակից մանկական գրականություն
- Մի գրքի պատմություն
- Թարգմանել
- Ստեղծագործել
- Հազարան հավք. ընտրել հատվածներ, ընթերցել
- Ամբողջացնել, ավարտել տարեկան հաշվետվությունները:
- Ընթերցում ենք գրադարանում. ներկայացնել տարեկան հաշվետվություն՝ մեկնաբանելով նախագծի արդյունավետությունը:
- Ինքնուրույն նախագիծ առաջարկել:
- Առաջարկել ճամբարային նախագիծ:
Ուրբաթյան ընթերցումներ
- Տաթև Գրիգորյան -Տաթևեր ,,731 օր քեզ համար,,
- Մանե Հովսեփյան ,,Խորհրդավոր պարտեզը,,
- Մարի Հայրապետյան- ընթերցած գրքեր
- Դավիթ Խուդոյան -Կհանդիպենք բարձունքում
- Կորյուն Գաբոյան - Հարի Փոթեր, Էմիլի արկածները
- Մաքս Սինհա - Ալիսը հրաշքների աշխարհում
- Իվետա Մեյթարջյան- Փոքրիկ արքայադուստրը
Հունիսյան ճամբար
- Պոեզիա. ընթերցումներ, սցենարի պատրաստում, videoart-երի ստեղծում
- Մեր ժամանակի թրենդները. վերլուծություն, ուսումնասիրություն, տեսանյութեր
- Հազարան հավք. համագործակցություն տեխնոլոգների հետ, ստեղծագործության մոտիվներով խաղի պատրաստում
- Ապարանի ջրամբար. քայլարշավ
- Հեծանվաերթ
- Քաղաքային թափառումներ, այցելություն թանգարան
- Լող
- Բանավեճ
- Վիկտորինաներ
- Բակային խաղեր
- Աշխատանք բակում
- Ճամբարային խոհանոց
пятница, 21 мая 2021 г.
Կանաչ դաշտը
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը: Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:
воскресенье, 16 мая 2021 г.
Ժամանակակից գրականություն. նախագիծ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 17-28
- Ծանոթանալ ժամանակակից գրականությանը
- Ընթերցել, ուսումնասիրել
- Թարգմանական հմտությունները զարգացնել
- Ժամանակից ետ չմնալ:
пятница, 14 мая 2021 г.
Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում
Կլադիոն փոքր տղա է: Մի առավոտ խաղում էր դարպասների մոտ, իսկ փողոցով կորացած, ձեռնափայտով մի ծերունի էր անցնում՝ ոսկեզօծ ակնոցներով: Դարպասների մոտ նրա ձեռնափայտն հանկարծ ընկավ: Կլավդիոն վերցրեց այն և տվեց ծերունուն: Ծերունին ժպտաց:
– Շնորհակալություն: Բայց գիտե՞ս, ինձ այն այլևս պետք չէ: Ես առանց ձեռնափայտի էլ կարող եմ հանգիստ քայլել: Պահիր այն քեզ, եթե ուզում ես:
Եվ գնաց, պաասխանի էլ չսպասեց: Երևում էր, որ նա արդեն այնքան էլ կորացած չէր:
Կլավդիոն մնաց կանգնած՝ ձեռնափայտը ձեռքում, և չգիտեր,՝ինչ անել: Այն սովորական փայտե հենակ էր, կլորացրած բռնակով և երկաթե ամրակով: Սովորական:
Ծնողը կրթական գործի կազմակերպիչ
Մայիսյան հավաքի շրջանակներում ,,Հարթակում ծնողն է,, նախագծով հանդիպում ունեցանք Միջին դպրոցի 6-1 դասարանի սովորող Մարիամ Գևորգյանի հայրիկ ՝ ԵՊՀ-իրավագիտության ամբիոնի, պարսից գրականության դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանի հետ: Հանդիպման թեման ՝ Շահ Աբբասը և հայերը:
среда, 12 мая 2021 г.
Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի
Առաջին մաս
Այդ
հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։
― Վաղը իմ ծննդյան օրն է,
― ասաց Մանչուկը,
― Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։