среда, 28 августа 2013 г.

Հայ գրականություն /12-րդ դասարան/

ծրագիր
Հայ  գրականություն,  12 դասարան
Հայ գրկանություն առարկային 12 –րդ դասարանում տրվում  է շաբաթական 3 ժամ /տարեկան 102 ժամ/:
Առարկայի նպատակներն են
·         Ստեղծագործության գաղափարի և թեմայի ընկալում
·         Վերլուծելու, կարծիք արտահայտելու կարողությունների զարգացում
·         Գրական տարբեր ուղղությունների իմացություն
·         Քննադատական-վերլուծական-ստեղծագործական-տրամաբանական մտածողության զարգացում
·         Բառապաշարի հարստացում
·         Տեքստի վրա աշխատելու՝ փոխադրելու, համառոտելու, ընդարձակելու, համեմատելու, բանավիճելու կարողությունների զարգացում
·         Հայ գրողների կյանքի և ստեղծագործույան ուսումնասիրում, գնահատում և արժևորում:

понедельник, 19 августа 2013 г.

Նախագիծը որպես ուսուցման մեթոդ

Սովորողի համար նախագիծը սեփական ստեղծագործական պոտենցյալը հնարավորինս բացահայտելու  հնարավորություն է: Դա գործունեություն է, որը թույլ է տալիս արտահայտվել անհատապես կամ խմբով, փորձել սեփական ուժերը, կիրառել ունեցած գիտելիքները, օգուտ բերել, հրապարակորեն ցույց տալ արդյունքը:  Գործունեություն է, որն ուղղված է հետաքրքիր և հենց սովորողների կողմից ձևավորված խնդրի լուծմանը:

Զահրատ /նախագիծ/

                                                                                                                                                                             նախագիծ
 Զահրատ   /Արևմտահայերենի օրեր/
Նախագծի տևողությունը ՝ դեկտեմբերի 14-18:
Նախագիծը նախատեսված է 5-6-րդ դասարանների համար:

Նախագծի նպատակն է ճանաչել սփյուռքահայ գրականության կարկառուն ներկայացուցիչներին և ուսումնասիրել նրանց ստեղծագործությունները:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Ֆիլմերի և մեդիափաթեթների պատրաստում:

Հանրագիտարան

Դուրս գալ այստեղից: Խնդիր: Ինչպես միացնել այս ինը կետերը չորս ուղիղ գծերով` առանց թղթից ձեռքը կտելով:
Լուծում:
Երբեմն մենք դժվարանում ենք լուծում գտնել, քանի որ հաճախ ենթագիտակցորեն սահմանափակվում ենք նկարի տարածքով: Բայց ոչ մի տեղ գրված չէ, որ չենք կարող նրա սահմաններից դուրս գալ:
Եզրակացություն: Որպեսզի հասկանանք համակարգը, անհրաժեշտ է…դուրս գալ նրա սահմաններից:
Էդմոն Ուելս

Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

воскресенье, 18 августа 2013 г.

Առաջադրանքներ

5-6-րդ դասարաններ

Առաջադրանք 1
Համացանցից փորձի՛ր պարզել թե ի՞նչ է նշանակում մանգա: Այդ տեղեկությունները հավաքի՛ր և ներկայացրու՛ կայքում:

Առաջադրանք 2
Փորձի՛ր պարզել, թե ինչպես է առաջացել Նոր տարին, ի՞նչ անվանումներ է ունեցել, ի՞նչ ավանդությունների հետ է կապված: Այդ տեղեկություններով պատրաստի՛ր աուդիոգիրք կամ էլեկտրոնային ընթերցարան:

суббота, 17 августа 2013 г.

Նամակ մահվանից առաջ

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. "Սիրում եմ քեզ" ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

понедельник, 12 августа 2013 г.

Իգոր: 7 տարեկան

Մեզ հաղթելուց հետո  Պյոտրի պահանջները մեծացան: Նրա՝ սուր ծայրով դանակը թույլ է տալիս իր օրենքները տարածել մեզ վրա:
Վերջերս մենք արհեստանոցում սկսեցինք ծխախոտ փաթեթավորել: Դրա համար Պյոտրը համայեց ամեն օր գողանալ մի տուփ և տալ իրեն: Նա այնպիսի առևտուր զարգացրեց, որ հիմա կարող է կաշառել մեր պահակների մեծամասնությանը:
Նա իրեն թիկնապահների ամբողջ ավազակախմբով էր շրջապատել, մեր մեջ սարսափ էր տարածում նաև այն, որ վայելում էր պահակների պաշտշանությունը: Երբ նրանք ինչ-որ բան են ուզում մեզնից ստանալ, ապա դիմում են Պյոտրին, ով գիտի, թե ինչպես մեզ ստիպի իրեն ենթարկվել: Նա ընդդիմացողների կամ պետրովյան հարկի չվճարողների  համար  տանջանքների ամբողջ ընտրանիի էր մտածել: Այդ ընտրանու մեջ էր մտնում ծխախոտներով վառելը, դանակով կտրելը և ուղղակի ծեծելը:
Ինձ զզվացրել էր այս վայրը: Նույնիսկ իմ ընկերնրեը՝ երեք Վ-երը՝ Վասյան, Վանյան և Վոլոդյան, ի վերջո  Պյոտրի իշխանության հետ համակերպվեցին, ով պահանջում էր, որ իրեն <<թագավոր>> անվանեն:

Վեներա: 7 տարեկան

Ամեն ինչ շատ արագ կատարվեց:
Ես մայրիկի հետ էի Բեվերլի Հիլզում գտնվող  մանկական թանկ խանութում և զգեստ էի փորձում, երբ մեզ մոտեցավ ինչ-որ տղամարդ և շոյեց գլուխս: Մայրիկը միշտ ասում է.<<Թույլ մի՛ տուր, որ քեզ դիպչեն, անծանոթ մարդկանցից կոնֆետներ մի՛ վերցրու, երբեք չգնաս անծանոթ մարդկանց հետ>>: Բայց այս անգամ նա ինձ հետ էր, և նա այդ պարոնին չհեռացրեց:
-Ես ուզում եմ նրան լուսանկարել: Ես լուսանկարներ եմ անում մանկական հագուստի հայտնի ամսագրի համար,-ասաց նա:
Մայրիկը պատասխանեց, որ ինքն էլ է մոդել, որ նա գիտի այդ աշխատանքը և չի ուզում, որ իր աղջիկն ընկնի այդ դժոխքի մեջ:
Հետո, չգիտեմ ինչու, նրանք սկսեցին թվեր ասել: Ամեն անգամ, երբ այդ մարդը  թիվ էր ասում, մայրիկն ասում էր ավելի բարձր թիվ: Դա կարծես խաղ լիներ:  Վերջին խոսքը մայրիկինն էր, և մենք վերադարձանք տուն:

воскресенье, 11 августа 2013 г.

Ժակ: 7 տարեկան

Սուրբ ծնունդին ես նվեր ստացա իմ տիեզերական սարքը: Ես այն գտա եղևնու տակ դրված տուփի մեջ: Այնքան ուրախ էի:
Ես համբուրեցի ծնողներիս, և մենք կերանք  եփված տարբեր բաներ, որպեսզի <<տոենք>>,  Սագի լյարդ, խեցգետին, ապխտած սաղմոն, հնդկահավ, սուրբծննդյան տորթ:
Չեմ հասկանում ինչն է նրանց դուր գալիս այս տոնական ուտեստներում: Իմ մեծ քույրը՝ Սյուզանը, ասում է որ սագի լյարդից պաշտետը սագից են պատրաստում, որին բռնի կերպով լցոնում են այնքան ժամանակ, մինչև որ նրա լյարդը դառնում մեծ չափերի: Մատիլդան պնդում է, որ ծովախեցգետիններին  ողջ գցում են տաք ջրի մեջ, իսկ մայրին ասում է, որ մենք ստուգենք հո ողջ չեն խեցգետինները  նրանց վրա լիմոնի հյութ կաթեցնելով: Եթե նրանք շարժվում ենք, ապա կարելի է ուտել:
Ըննթրիքից հետո մենք խնդուկներ ենք պատմում: Հայրիկը  մի հատ շատ ծիծաղելին պատմեց:

пятница, 9 августа 2013 г.

Հանրագիտարան

Լեզվի հարցը: Լեզուն, որից մենք օգտվում ենք, ազդում է մեր մտածողության վրա: Օրինակ, ֆրանսերենը մեծացնում է հոմանիշների և երկակի իմաստ ունեցող բառերի թիվը, ունի նրբություններ և երանգներ, որոնք չափազանց օգտակար են դիվանագիտության մեջ: Ճապոներենը, որտեղ բառերի իմաստը որոշվում է առոգանությամբ, պահանջում է մշտական ուշադրություն խոսողի տրամադրության վրա: Քանի որ ճապոներենում, բացի այդ ամենից, գոյություն ունեն քաղաքավարության բազմաթիվ մակարդակներ, ապա դա զրուցակիցներին  թույլ է  տալիս հենց ամենասկզբից պարզել իրենց տեղը սոցիալական հիերարխիայում:

Ցանկություններ

Ես նստած եմ թուրքական ձևով՝ճախրելով կեչու ծառի տակ: Աջում ալեկոծվում է Բեղմնավորման լիճը: Երեք ոլորտներ իմ ափերի տակ են: Ամեն անգամ, երբ ես միանում եմ որևէ հաճախորդի, փոքր ցավ եմ զգում: Կարծես թե մահկանացուների հետ կապվելը թույլ է տալիս ինձ նորից զգալ մարմինս:
Մոտենում է Էդմոն Ուելսը: Նա մատների վերջույթներով դիպչում է Իգորի ոլորտին, ափերը դնում է Վեներայի ոլորտի վրա:
-Հիմա դու, ծայրահեղ դեպքում, գիտես յուրաքանչյուրի լծակը: Նշանները Իգորի համար, երազները Վեներայի համար, կատուն Ժակի համար: Բայց ուշադիր եղիր: Երբեմն շատ լծակներ են հարկավոր, երբեմն դրանք պետք է փոխել: Սովորույթի մեջ մի ընկիր: Դե, ինչ են նրանք ցանկանում Սուրբ Ծնունդին կամ Ամանորն:

Ժակ: 7 տարեկան

-Հերիք է հարցեր տաք, Նեմրո:
-Բայց…
-Դուք ինձ նյարդայնացնում եք, Նեմրո: Սովորեք դասը և վերջ:
Մշտապես ամպերի մեջ է լողում, հետո էլ հարցեր է տալիս:
-Իսկ ինձ հետաքրքրում են պատասխանները:
Ծիծաղ դասարանում: Ես կախում եմ գլուխս: Դպրոցում ես դժբախտ եմ: Ուսուցչուհին մեզ ստիպում է անգիր անել տարբեր բաներ, իսկ իմ հիշողությունը շատ վատն է: Այս տարի բազմապատկման աղյուսակը սովորելու համար մի ահագին ուժ ծախսեցի: Առաջին դասարանում դժվարությամբ սովորեցի այբուբենը և կարողացա գրել իմ ազգանունն ու հասցեն: Չեմ կարողանում բայի խոնարհումները հիշել: Ես նույնիսկ չեմ կարողանում հիշել իմ  սեփական տան գաղտնաբառը: Քանի անգամ փողոցում , ցրտին  փորձել եմ հավաքել ճիշտ թվերը:

Վեներա: 7 տարեկան

Անցած գիշեր տարօրինակ երազ տեսա: Երազումս երեխաները կռվում էին և նրանցից մեկը շրջվեց իմ կողմը և ասաց այս խոսքերը. <<Շուտով ես քո նկարը կփակեմ>>:
 Երեկ երեկոյան ես հեռուստացույցով պլաստիկ վիրաբուժության մասին հաղորդում էի նայում: Երևի դրա պատճառով էր այդ սարսափը: Այնտեղ հենց բացատրում էին, թե ինչպես են փակում դեմքը: Մայրիկն ուղղակի սոսնձվել էր էկրանին: Ընդհանրապես, երբ հեռուստացույցով արյուն են ցույց տալիս, ծնողնրես ինձ ասում են, որ գնամ քնելու, բայց այս անգամ նրանք այնքան էին տարվել տեսարանով, որ մոռացել էին այդ մասին:
Մայրիկն ասաց, որ ինքը ևս կցանկանար գնալ վիրաբույժի մոտ և դեմքը ձևափոխեր: Նա ասաց, որ պետք չէ երկար սպասել, ինչքան երիտասարդ ես, արդյունքն այնքան ավելի լավը կլինի:

воскресенье, 4 августа 2013 г.

Իգոր: 7 տարեկան

Համազգեստով մարդը ոստիկան էր: Նա գեղեցիկ էր, մեծ և ուժեղ: Նրանից մաքրության հոտ էր գալիս: Նա  ինձ  իր ձեռքերի վրա վերցրեց:
Իմ վրայից թափ տվեց ձյունը և տարավ մանկատուն: Վերջապես հեռու վտանգներից, մայրիկից: Ես այստեղ արդեն երկու տարի եմ:
Մանկատանն ապրում են նաև այլ երեխաներ, որոնց թողել են ծնողները: Մենք հասարակության թափթփուկներն ենք, չսիրված, չսպասված, երեխաներ,  որոնք  չպետք է ծնվեին: Թքած, ես ողջ եմ:
Այստեղ ամեն ինչ նման է անտուն շների կացարանի, միայն թե անասնաբույժը ուշ-ուշ է մտնում, իսկ ուտելիքն ահավոր է: Մյուս երեխաները նյարդային են: Բարեբախտաբար, ես ուժեղ եմ: Երբ խնդիր կա, ես չեմ մտածում, այլ միանգամից խփում եմ: Ավելի լավ  է խփել փորին: Ինձ գազան են համարում: Ծայրահեղ դեպքում ավելի լավ է այդպես, ինձնից վախենում են: Սկզբում քեզնից վախենում են, հետո քեզ հետ ընկերություն են անում: Ես արագ հասկացա, թե ինչ են մարդիկ մտածում: Եթե դու լավն ես, ուրեմն թույլ ես: Ես լավը չեմ, ես թույլ չեմ:

Մարինա Ցվետաևայի նոթատետրերից

Ատում է լողալը, ալիքների տեսքից անգամ սկսում է լացել:
Համառ է, բայց իմաստուն, և ընդհանրապես քմահաճ չէ:
Պաշտում է կատվին, բռնում է ինչից ասես, տեսնելիս կամ ձայնը լսելիս՝ գոռում է՝ կո, բարձրացնում է նրան օդ: Բոլոր կենդանիները նրա համար ,,կո,, են:
Հիմա նա նստած է իմ ծնկներին և լուցկու տուփի թղթից է տալիս:
-Վերցրո՛ւ:
Երեկ երեկոյան, երբ Ռադլիխների մոտ գնացի՝ Սերյոժայի և Ասիի համար ինչ-որ բան վերցնելու, ծերունի Ռադլիխն ասաց ինձ.
-Ուզում եք ես Ձեզ նորություն ասեմ:
-Ինչպիսի՞ նորություն:
-Ձեր աղջիկը պարում է: Այսօր նրան մի րոպեով մեր մոտ բերեց Անետան, և պատկերացնում եք, նա պարում էր: Դա այնքան հուզիչ էր:
Հիմա նա դռան ետևից ամբողջ ուժով գոռում է ՝ մայրիկ, մայրիկ, մայրիկ:

суббота, 3 августа 2013 г.

Հանրագիտարան

Գաղտնիքների ավարտը: Հին ժամանակներում, նրանք, ովքեր տիրապետում էին մարդկային բնության  ֆունդամենտալ գիտելիքներին, չէին կարող դրանք հանկարծակիի բացահայտել: Մարգարեները բացատրվում էին պարաբոլների, փոխաբերությունների, խորհրդանիշների,ակնարկների, զսպվածության  միջոցով: Նրանք վախենում էին, որ գիտելիքները չափազանց արագ կտարածվեն: Նրանք վախենում էին, որ իրենց ճիշտ չէին հասկանա: Նրանք դիմում էին այլաբանության, որպեսզի մանրակրկիտ ընտրեն նրանց, ովքեր արժանի են, իմանալ կարևոր տեղեկությունները:
Այդ ժամանակներն անցել են: Այսուհետև բոլոր գաղտնիքները կներկայացվեն լայն հասարակությանը: Քանի որ մենք պետք է ընդունենք ակնհայտը՝ հասկանում են լոկ նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ: <<Ցանկալի գիտելիքները>> մարդուն շարժող ամենահզոր ուժն են:

Բարիներ և չարեր

Մարդկության գունդը… Ես հասկանում եմ, որ հենց այստեղ են վերադառնում մեր ձվերը, երբ  ամեն անգամ գնում են հյուսիս-արևելք: Ես նաև հասկանում եմ, որ հոգիները, լիցքավորում են միմյանց  և ներդաշնակ են իրար: Այստեղից հայտնի արտահայտությունը, որով Ուելսը անընդհատ գլուխս տանում է.<< Հերիք է  մի հոգու մակարդակը բարձրանա և կբարձրանա ամբողջ մարդկության մակարդակը>>:  Գուցե այստեղ է գտնվում Տեյյար դը Շարդենի հայտնի նոսֆերան, որտեղ միախառնված է ամբողջ մարդկության գիտակցությունը:
-Բայց եթե մենք՝ հրեշտակներս, ոչինչ չանենք, արդյոք նրանք ինքնուրույն կզարգանան,-հանկարծ հարցնում է Ռաուլը:
-Մենք հովիվներ ենք, ովքեր հոտին ճիշտ ուղղություն են տալիս: Բայց, իսկապես, հրեշտակների անցյալում կատարած աշխատանքի շնորհիվ, մարդիկ արդեն ճիշտ ուղղու վրա են:

Հանրագիտարան

Հանդուրժողականություն: Ամեն անգամ, երբ մարդիկ լայնացնում են իրեն հասկացությունը <<իրենց նմանների>> վերաբերյալ, որպեսզի դրա մեջ մտցնեն նոր կարգավիճակներ, նրանք սկսում են դիտել առաջ աղքատ համարվող էակների, որպես իրենց  բավականին նման հարգանքի արժանի լինելու համար: Այդ պահից սկսած ոչ միայն այդ էակներն են անցնում այլ մակարդակ, այլ նաև մարդկությունը ամբողջությամբ  անցնում է զարգացման նոր փուլ:
Էդմոն Ուելս

Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

пятница, 2 августа 2013 г.

Ճակատագրի չորս ոլորտները

Էդմոն Ուելսը մեզ տանում է հյուսիս- արևելքում գտնվող լեռների մոտ: Նա ցույց է տալիս նեղ անցումը և մենք մղվում ենք դեպի գետնանցումների լաբիրինթոսները: Վերջապես մենք հասնում ենք  մոտավորապես  հիսուն հազար մետր բարձրություն ունեցող, չորս ոլորտներով լուսավորված  հսկայական այրի:
Հրեշտակ-ուսուցիչները  թռչում են դրա շուրջ, կարծես մեղուներ լինեն, որ պտտվում են փայլող կախված ձմերուկների շուրջ:
-Այս վայրը միայն հրեշտակ-ուսուցիչների համար է,-ասում է մեր ուսուցիչը: -Բայց հաշվի առնելով ձեր ցանկությունը տեսնելու այն, ինչ ուրիշ հրեշտակները չեն տեսել և նույնիսկ չեն էլ ձգտում տեսնել , ես ուզում եմ մի քիչ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը:
Մենք մոտենում ենք:
-Բոլոր գնդակները միևնույն չափի են, բայց նրանց բաղադրությունը տարբեր է:

Գրականություն և խոսքի մշակույթ

Լերմոնտով /դասի ծրագիր/

Ժակ: 5 տարեկան

Ես վախենում եմ: Ես չգիտեմ, թե ինչու եմ վախենումԵրեկ հեռուստացույցով ցույց տվեցին այն, ինչ անվանում են Արևմուտք: Ես ուղղակի քարացել էի սարսափից: Ամբողջ մարմինս դողում էր: Ընտանիքս զարմացել էր:
Այսօր առավոտյան հայտնվեցին քույրերս՝ կովբոյների հագուստներով, որպեսզի ինձ վախեցնեն: Ես վազում եմ տան մյուս հատվածը: Նրանք բռնում են ինձ ճաշասենյակում: Ես վազում եմ խոհանոց: Նրանք բռնում են ինձ խոհանոցում: Ես վազում եմ լոգարան: Նրանք բռնում են ինձ լոգարանում:
-Հիմա մենք քո գանգամաշկը կհանենք,-հայտարարում է ամենափոքրը՝ Մաթիլդան:
Բայց ինչո՞ւ են նրանք այդպիսի չար բաներ ասում: