воскресенье, 26 апреля 2020 г.

Սահյանական ընթերցումներ

Ընտանեկան նախագծերի արդյուքներ

Ապրիլի 27-30-ի նախագծեր

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օր կատարի՛ր տրված նախագծերից մեկը (գոնե չորս նախագիծ շաբաթվա ընթացքում): Պատրաստի աշխատանքներն ուղարկիր tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին:

Նախագծեր

четверг, 23 апреля 2020 г.

вторник, 21 апреля 2020 г.

Էպոսի վերադարձը. նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ապրիլի 20-մայիսի 5
Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ, ավագ դպրոցի սովորողներ
Նախագծի ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Սոֆյա Այվազյան

Նպատակը՝
  • համատեղ ընթերցումներ
  • համատեղ քննարկումներ 
  • նորովի անդրադարձ էպոսին
  • համագործակցություն, ծանոթություն սովորողների հետ, համատեղ նախագծի իրականացում

Սովորողների բլոգին ներկայացվող պահանջներ. վերլուծությոն

Սկսեմ իմ բլոգից. 2012 թվականի մարտի 17-ին  Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների հետ բացեցի իմ բլոգը և արեցի առաջին գրառումը: Այն ժամանակ ես շատ ոգևորված էի, կարող եմ ասել նաև, որ դեռ չէի էլ պատկերացնում, թե ինչպես եմ գործածելու, ինչեր եմ հրապարակելու: Դա դեռ սկիզբն էր, քիչ-քիչ ամեն ինչ հունի մեջ ընկավ, իսկ բլոգը դարձավ ուսումնական կարևորագույն տարածք, հարթակ, որը լայն հնարավորություններ է տալիս...

воскресенье, 19 апреля 2020 г.

Ապրիլի 20-23-ի նախագծեր

Սիրելի՛ սովորող,  յուրաքանչյուր օր կատարի՛ր նշված նախագծերից մեկ (գոնե չորս նախագիծ շաբաթվա ընթացքում): Պատրաստի աշխատանքներն ուղարկի՛ր tatev.abrahamyan@mskh.am  էլ. փոստին:

Նախագծեր

1. Կարդում ենք ,,Սասնա ծռեր,, էպոսը 

  • ձեր ընտրությամբ մի հատված ընթերցեք, տեսագրեք կամ ձայնագրեք
  • ընթերցեք ընտանիքի անդամների հետ
  • կարող եք ընտանիքում քննարկել էպոսը, կերպարներին, կարևոր մտքերը, այլ.  տեսագրել, ներկայացնել
  • ընտրած հատվածը կարող եք ներկայացնել թղթե կերպարների կամ ձեր արած նկարների հետ
  • դուրս բերեք բարբառային բառեր, ո՞ր բարբառն է էպոսի հիմքում. ստեղծել էպոսի բառերի բառարան(ձեր ընթերցած հատվածի համար). կարող եք օգտվել nayiri.com-ի բարբառային բառարանից

пятница, 17 апреля 2020 г.

Ծերունին և ծովը

Առաջին մաս 

Ծերունին իր նավակով, բոլորովին մենակ, ձուկ էր որսում Գոլֆսթրիմում։ Ութսունչորս օր էր, ինչ նա ծով էր դուրս գալիս ու ո՛չ մի ձուկ չէր բռնում։ Սկզբում՝ քառասուն օր, նրա հետ էր լինում մի տղա։ Բայց որովհետև ամեն օր վերադառնում էր առանց որսի, տղայի ծնողներն էլ ասացին նրան, որ ծերուկը հիմա արդեն անկասկած salao է, այսինքն՝ «ամենաձախորդ մարդը», և հրամայեցին ծով դուրս գալ մի ուրիշ նավակով, որը իսկապես երեք լավ ձուկ բերեց հենց առաջին շաբաթը։ Սրտի ցավով էր տղան տեսնում, թե ինչպես ծերունին ամեն օր ձեռնունայն է վերադառնում, և ափ էր գնում, որպեսզի օգնի նրան տուն տանելու պարանները կամ կեռաձողը, հարպունն ու կայմի շուրջը փաթաթված առագաստը։ Առագաստը ամբողջովին կարկատված էր պարկերի կտորտանքով և փաթաթված վիճակում թվում էր ջախջախված գնդի դրոշ։
Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։

вторник, 14 апреля 2020 г.

Փոքրիկ դրախտ


Երջանկության ձեւերը շատ տարբեր են, ու պետք չէ զարմանալ, որ գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկնում են ոսկե ձկնիկները: Կոպիտ ասած, այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են նրանք փայլում ու ինչ կայտառ են, եւ դու ցանկանում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ դա, երբ ինչ - որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու նրանք սկսեցին արագորեն բազմանալ բարենպաստ պայմաններում:
Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Այդ պատճառով, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը եւ ներարկման գործողությունը սահմանված են օրենքով:

понедельник, 13 апреля 2020 г.

Սովորողի բլոգը. նախագիծ

Իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 13-20
Մասանկիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ 

Նպատակը՝
  • հասանելի դարձնել սովորողին իր իսկ բլոգին վերաբերող պարտադիր պահանջները
  • գրանցել սովորողի առաջարկները՝ որպես շահառու
  • Գրավոր , բանավոր խոսքի զարգացմանն ուղղված աշխատանքները
Ընթացքը 

воскресенье, 12 апреля 2020 г.

Ապրիլի 13-17- ի նախագծեր

Սիրելի՛ սովորող,  յուրաքանչյուր օր կատարի՛ր նշված նախագծերից մեկը, պատրաստի աշխատանքներն ուղարկի՛ր tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին: 
  1. Ընտանեկան ընթերցումներ . ընտանիքի անդամներն ընթերցում են իրենց սիրելի ստեղծագործությունները, կարող եք միասին ընթերցել: Անհրաժեշտ է ձայնագրել կամ տեսագրել և ներկայացնել բլոգում: 
  2. Ընտանեկան քննարկումներ՝ ֆիլմեր, գրական ստեղծագործություններ. վստահ եմ՝ այս օրերին կազմակերպում եք ընտանեկան կինոդիտումներ, խոսում եք դիտած ֆիլմի մասին, քննարկում: Պատմի՛ր այդ մասին, ընտանիքի անդամների կարծիքների, դիտարկումների մասին, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր: Կամ հարցազրույց վարի՛ր՝ ի՞նչ են կարդում իմ ընտանիքի անդամները....

среда, 8 апреля 2020 г.

Ընտանեկան նախագծեր. արդյունքներ, ընթացիկ աշխատանքներ

Ընտանեկան նախագծերը միշտ էլ եղել են հեղինակային կրթական ծրագրի հիմքում: Այժմ՝ կարանտինյան այս օրերին, առավել ակնհայտ է, որ դրանք դառնում են ավելի ընդգրկուն, բազմաբնույթ, գրավում ավելի մեծ լսարան... Հաճախ նախաձեռնող դառնում են հենց սովորողները, ընտանիքը՝ առաջարկելով և սկսելով իրենց նախագիծը:
Դասավանդում եմ Միջին դպրոցի 7-8-րդ դասարաններում: Ընտանեկան նախագծերը, որ առաջարկել եմ սովորողներին , հետևյալն են...
Պետք է ասեմ, որ ընտանեկան նախագծերի հաջողություններին զուգահեռ կան նաև դժվարություններ: Փորձեմ թվարկել դրանք և հիմնավորել.

понедельник, 6 апреля 2020 г.

Տեսադասերի բովանդակությունը

Գրականություն
Գրականության բոլոր տեսադասերի բովանդակությունը բխել է նախագծերից.

Ապրիլի 6-10-ի նախագծերի արդյունքներից

Սկսված է հերթական շաբաթը, առջևում առցանց-ընտանեկան-տոնական նախագծեր են.. Առօրյա առաջադրանքները ինքնաբերաբար դուրս են մղվում՝ տեղ տալով ընտանեկան տարաբնույթ նախագծերի: Պարզից էլ պարզ է, ընտանեկան ամենաիսկական դպրոցը չի կարող ներառել առաջադրանք, վարժություն, այլ հարթակ է  ընտանիքով ներկայանալուն, ներկայացնելուն...
Այս շաբաթվա ընտանեկան նախագծերը նաև տոնական են.
Ներկայացնում եմ նախագծային լավագույն, հետաքրքիր աշխատանքները.
Զատկական նախագիծ

Ընտանեկան այլ նախագծեր
Ընթերցումներ

воскресенье, 5 апреля 2020 г.

Սովորողների հաշվետվություններ

8-րդ դասարան

7-րդ դասարան

Ապրիլի 6-10-ի նախագծեր. 8-րդ դասարան

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրի՛ր:


Ապրիլի 6
Նախապատրաստվել   ,,Ձոն մայրիկիս,, նախագծին:

Նախագիծ՝ Կարդում ենք Աղայան

Կարդա՛ Աղայանի ,,Ասլան-Բալա,, հեքիաթը: 
Ա. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Բ. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածները: 
Գ. Բնութագրի՛ր հերոսներին:
Դ. Ի՞նչն էր հետաքրքիր այս հեքիաթում: 
Ե. Ի՞նչ  սովորեցրեց քեզ հեքիաթը:


Ապրիլի 6-10-ի նախագծեր. 7-րդ դասարան

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրի՛ր:


Ապրիլի 6
Նախագիծ՝ Կարդում ենք Աղայան

Կարդա՛ Աղայանի ,,Ասլան-Բալա,, հեքիաթը: 
Ա. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Բ. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածները: 
Գ. Բնութագրի՛ր հերոսներին:
Դ. Ի՞նչն էր հետաքրքիր այս հեքիաթում: 
Ե. Ի՞նչ  սովորեցրեց քեզ հեքիաթը:

Ձոն մայրիկիս

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 6-8
Նախագծի մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ

Նախագծի նպատակը՝ 
  • պատրաստել հաճելի անակնկալ մայրիկների համար
  • բանավոր խոսքի զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների ձեռքբերում
Նախագծի ընթացքը
  • Մայրիկից ճշտել (եթե չգիտեք) սիրելի ստեղծագործությունը կամ բանաստեղծությունը՝ առանց նպատակը բացահայտելու: 
  • Տան անդամների հետ միասնական անակնկալ ընթերցում կազմակերպել մայրիկի համար:
  • Անակնկալը տեսագրել, ձայնագրել:
  • Ներկայացնել բլոգում, կարող եք տարածել նաև սոցիալական ցանցերում: 
Արդյունքում կստեղծվեն հետաքրքիր տեսանյութեր, ձայնագրություններ: 

Ապրիլի յոթը  Մայրության և ըստ Հայ Առաքելական Եկեղեցու` Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրն է: 
Նախագիծը՝ Արևիկ Ներսիսյանի : 
Պատրաստի աշխատանքներն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին: