пятница, 30 июня 2023 г.

Առաջին ուսումնական շրջանի նախագծեր / լրամշակվող


2023-24 ուս տարի 

Ուսումնական օրացույց․ 2023-2024 ուստարի


Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ երկուշաբթիից ուրբաթ
Մայրենիի ֆլեշմոբ՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթի
Ուսումնական ժամերգություն՝ հերթապահության օրերին
Ուբաթ -համերգ՝ յուարքանչյուր ուրբաթ։ 

Սեպտեմբեր
  • Գիտելիքի օրը բարձունքին, 
  • Ստեղծագործական ամառային նախագծերի ամփոփում, 
  • Սարոյանական օրեր,
  • Կոմիտասյան օրեր։ 
Հոկտեմբեր

вторник, 27 июня 2023 г.

Հունիսյան ճամբարի հաշվետվություն


Հունիսյան ճամբարը , որը ուսումնական տարվա չորրորդ շրջանն է, միշտ էլ ամենահավեսն է լինում։ Նախ՝ արդեն ամառ է, օրերը տաք են և գրավիչ, անհրաժեշտ չէ մնալ դասարանում, սահմանափակվել չորս պատի մեջ, հետո՝ բազմաթիվ նոր նախագծեր և գործունեություններ են սպասվում։ 
Նախապես հրապարակված նախագիծն ընտրել էր 21 սովորող, այդ թվում՝ սովորողներ այլ դասարաններից, որոնց առաջին անգամ էի տեսնում, կրթահամալիր նոր տեղափոխված սովորողներ։ 
Առաջին իսկ օրվանից տարատարիք և տարաբնույթ , տարբեր հետաքրքրություններ ունեցող սովորողները մտերմացան , ընկերացան և սկսվեց հավեսի ճամբարը։ 

воскресенье, 25 июня 2023 г.

Անհատական աշխատաժամանակ․ 26-30.06.2023

26.06.2023
09:00-12:30` անհատական աշխատանք
  • Դասարանի ապակիների մաքրություն, 
  • Չափորոշիչների ընթերցում, Միջին դպրոցին վերաբերող առարկայական հատվածի առանձնացում, աշխատանք ուսումնական ծրագրերի վրա։ 
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` հավաք մասնագիտական խմբով
14:00-15:00` հավաք մանկավարժական խորհրդով։ 

понедельник, 19 июня 2023 г.

Անհատական աշխատաժամանակ․ 19-23. 06.2023

19.06.2023
Հեռավար աշխատանք
  • անհատական աշխատաժամանակի լրացում, 
  • շաբաթվա անելիքների պատրաստում,
  • ,,Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում,, սեմինարի ծրագրի պատրաստում, 
  • 2023-24 ուստարվա նախագծերի լրամշակում։

воскресенье, 18 июня 2023 г.

Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում


Օրը՝  հունիսի 
Վայրը՝ 
Մասնակիցներ՝  ըստ ցանկության։ 

Նպատակը՝ հավաքած, ուսումնասիրած փորձի փոխանցում, որը կարող է օգտակար լինել գործընկերներին։

Բովանդակությունը՝
  • Ինչպե՞ս պլանավորել-կազմակերպել  ճամփորդություն, ի՞նչ կետերի ուշադրություն դարձնել,
  • Ճամփորդական երթուղիների մշակման ծրագրեր՝ google map, wikiloc, maps.me
  • Բակային, ազգային, ժամանացային խաղեր, հանելուկներ ավտոբուսում, ճամփորդության ընթացքում։ 
  • Հայրենագիտություն, ինչպե՞ս ներկայացնել սովորողներին հայրենագիտական կանգառները, ինչը կարևորել, այլ, 
  • Ոչ հայրենագետ ուսուցչին օգնող կայքեր, հավաստի աղբյուրներից օգտվելու կարևորությունը, 
  • Պատմամշակութային հուշարձաններ, ճարտարապետական ձևեր/մի քանիսը, ոչ ամբողջությամբ/ , հաճախ հանդիպող զարդաքանդակներ, այլ,
  • Ճամփորդի անհատական բուժարկղիկ, 
  • Ճամփորդությունների, քայլարշավների ընթացքում  հանդիպող կենդանիներ, սողուններ, ինչպես պաշտպանվել։ 

вторник, 13 июня 2023 г.

воскресенье, 11 июня 2023 г.

Անհատական աշխատաժամանակ ․ 12-16.06.2023

Հունիսի 12
09:00-09: 15` հավաք մանկավարժական խմբով
09: 15-10:30` բակային աշխատանք
10: 30-11:00` կաբինետի մաքրում
11:00-12:00` հարցումների լրացում, աշխատանք տարեկան հաշվետվության վրա
12:00-13: 00` ընդմիջում
13:00-14:00` ձեռագործի ակումբ
14:00-15:00`  Քոլեջի Գրադարանային գործ մասնագիտության դիպլոմային երկու աշխատանքի գրախոսության պատրաստում

Հունիսի 13
09:00-09: 15` հավաք մանկավարժական խմբով
09: 15- 10:00` բակային աշխատանք
10:00-11:00` դասասենյակի մաքրություն
11:00-12:00` հարցումների լրացում, մի մասով
12:00-13:00` ընդմիջում
13:00-14:00` ձեռագործի ակումբ
14:00-15:00` Հարցումների ամբողջական լրացում 

Հունիսի 14
09:00-09:30 Քոլեջ. նախապատրաստական աշխատանք դիպլոմայինների պաշտպանության
09:30-10:30 Քոլեջից ճանապարհ ՀՊՄՀ 
10:30-11:00 նախապատրաստություն
11:00-13:00 Դիպլոմայինների պաշտպանություն
13:00-15:00 Հեռավար աշխատանք ' Հունիսյան ճամբարի հաշվետվության պատրաստում

Հունիսի 15
09:00-09: 15`  հավաք մանկավարժական խմբով
09: 15-10:00` գնահատման մատյանների վերանայում
10:00-11:00` աշխատանք տարեկան հաշվետվության վրա
11:00-12:00` էլ․ փոստում առկա , հավաքված նամակների նայում, պատասխանում, աշխատանք ,,Պատուհան,, ամսագրի վրա, ,,Ուսումնական ամառ,, նախագծի պատրաստում։
12:00-13:00` ընդմիջում
13:00-14:00` ձեռագործի ակումբ
14:00-15:00` ,,Զենիթ,, բենդի ակումբ 

Հունիսի 16
09:00-09: 15`  հավաք մանկավարժական խմբով
09: 15-10:00`  բակային աշխատանք Փառատոնային պուրակում
10:00-11:00` աշխատանք Հունիսյան ճամբարի հաշվետվության վրա
11:00-12:30` հաջորդ ուսումնական տարվա նախագծերի լրամշակում
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` ձեռարվեստի ակումբ
14:00-15:00`  հաջորդ ուսումնական տարվա նախագծերի լրամշակում


вторник, 6 июня 2023 г.

Բանգլադեշյան լուսանկարչական ֆլեշմոբ


Օրը՝ հունիսի 7, 11: 00- 14: 00 
Մասնակիցներ՝ նախագիծն ընտրած ճամբարային ջոկատ։ 

Նպատակը՝ 
  • Ճանաչենք մեր միջավայրը, 
  • միջավայրի հուշարձանների, այլ մշակութային կոթողների ուսումնասիրություն,
  • Բանգլադեշի այգիները։
Ընթացքը՝
Քայլքը սկում ենք Մայր դպրոցից։ Սարալանջով բարձրանում ենք Պերճի այգի-Րաֆֆու փողոց- Սուրբ Երրորդություն եկեղեցի- եկեղեցու այգի։ 

Եկեղեցու բակում՝ ազգային-բակային խաղերի կազմակերպում։ 
Խաղեր՝ Յոթ քար, Աքլորակռիվ, բակային խաղեր՝ Վիշապի պոչ, Գործնագործ, Շերիֆ, այլ։
Ընթացքում լուսանկարում ենք, լուսանկարվում։ 
Ճամբար 2023 խորագրով լուսանկարների մեդիացուցադրության համար լուսանկարների ստեղծում։ 
Վերադարձ նույն երթուղով։ 

Արդյունքը՝ գործունեությունը լուսաբանող տեսանյութի պատրաստում։  

Գրական ակումբը Գառնիում

Ճամփորդության օրը՝  հունիսի 10
Մասնակիցներ՝ Գրական ակումբի անդամներ
Երթուղի՝ մեկնում՝ 09:00,  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան- Չարենից կամար -Գառնի երթուղով։
Վերադարձ՝ մինչև 17:00, Սուրբ Երրորդություն եկեղեցի, Գառնի-Երևան երթուղով։ 

Նպատակը՝
  • հայրենագիտական․ բացահյատենք Գառնի գյուղը՝ իր եկեղեցիներով, բնությամբ,
  • ընթերցողական․ ընգտրած ստեղծագործության բացօթյա քննարկում։ 

Ելքի և մուտքի ստուգատես ․ ընթերցանություն և խոհանոցային գործունեություն


Հունիսի 6-ը Միջին դպրոցի իմ ջոկատի հետ սկսեցինք համագործակցային նախագծով։ ,,Ելքի և մուտքի ստուգատես,, նախագծով հիմնականում 8-րդ դասարանցիների  և Ավագ դպրոցի կազմակերպիչ Անահիտ Գրգորյանի հետ կրթական պարտեզով քայլեցինք Մեդիակենտրոն։ Համագործակցային նախագիծը ենթադրում էր Հրանտ Մաթևոսյանի ,,Հացը,, պատմվածքի ընթերցում, քննարկում և համապատասխանաբար Վիկտորյա Հակոբյանի հետ խոհանոցային գործունեություն ՝ հացի թխմամբ։ 
Քայլքի ընթացքում զրուցեցինք սովորողների հետ, Անահիտը ծանոթացավ նրանց հետ, ում չէր ճանաչում, ներկայացրեց նախագծի էությունը, անելիքները։ 

понедельник, 5 июня 2023 г.

Ճամբարային վեցերորդ օրը Միջին դպրոցում

Սկսվել և շարունակվում  է ամառային ամենաուրախ ճամբարը։ 
Հունիսի հինգն է՝ շրջակա մջավայրի պահպանության միջազգային օրը։ Իհարկե, Միջին դպրոցը չէր կարող անմասն մնալ ․ օրը կարևորվեց նոր նախագծերով և հին սովորություններով։ Ռինա Շագինյանի ջոկատը զբաղված էր Միջին դպրոցի կանաչ այգին մաքրելով, բարեկարգելով, թափթփված աղբը հավաքելով։ Նունե  Թեմուրյանի ջոկատը կազմակերպեց խաղ մրցույթ՝ օրվա խորհրդին համահունչ։ 
Օրվա մյուս կարևոր իրադարձությունը Ագարակի լողավազանի առաջին փորձարկումն էր։ Լողը եղել և մնում է ամառային ճամբարների կարևոր բաղկացուցիչը։ Միջին դպրոցը լողում է Ագարակի նորաբաց լողավազանում։ Առջևում բազմաթիվ խմբերի այցելություններ են, աշխատանք ագարակում և վստակած հանգիստ ագարակյան լողափում։ 

четверг, 1 июня 2023 г.

Կոտայքի մարզի գողտրիկ անկյունները


Ճամբարային հինգերորդ օրը՝ հունիսի 2-ը, որոշեցինք անցկացնել հայրենագիտությամբ։ Ուղղությունն ընտրելիս հաշվի ենք առել երկու կետ՝
  • Երևանից շատ հեռու չլինի, որպեսզի կարողանանք զբոսնել, վայելել և քիչ ժամանակ անցկացնենք տրանսպորտի մեջ, 
  • այնպիսի վայրեր լինեն, որտեղ չենք եղել, մեզ համար բացահայտում լիներ։
Այսպես ընտրեցինք Կոտայքի մարզի երկու եկեղեցիները՝ Կապուտան գյուղի Կապտավանքը կամ Սուրբ Մինասը և Կարենիսի վանական համալիրը։  Նախագիծը կարող եք տեսնել այստեղ։ 
Առավոտյան շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ նախապես որոշված ժամի համաձայն։ 

Ուսումնական երրորդ շրջանի հաշվետվություն

Յուրաքանչյուր ամսվա ավարտին ամփոփել և ներկայացրել տվյալ ամսվա նախագծերի արդյունքները, արված աշխատանքները։ 

Հաշվետվություն՝ ըստ ամիսների․

Երրորդ ուսումնական շրջանը հագեցած է Մայրենիին վերաբերող բազմաթիվ ընթերցողական նախագծերով, կարելի է ասել ամենաբեղուն շրջանն է՝ Չարենց, Տերյան, Թումանյան, Աղայան, Սահյան, Ռոդարի, Բակունց և այլն։ 
Իհարկե, մի կողմից դժվար է հասցնել այդքան նախագծեր , լարվածություն է առաջացնում, բայց մյուս կողմից էլ բազմազբաղությունը անընդհատ ստիպում է լինել մոբիլ, ստեղծագործել, մի գործողությունից մյուսին անցնել։ 
Երրորդ ուսումնական շրջանը համարում եմ հաջողված, քանի որ որևէ այլ ժամանակահատվածում այսքան շատ և հաջողված նախագծեր չենք իրականացնում։ 
Երրորդ ուսումնական շրջանն ամփոփեցինք Մայիսյան հավաքով, որը լավ հարթակ էր արված աշխատանքները ներկայացնելու և ամփոփելու համար։ 

Հունիսմեկյան տոն


Հունիսի մեկը միշտ էլ ուրախանալու, հրճվելու, ինչու չէ, նաև մի փոքր զվարճանալու լավ առիթ է։ Ամառ է, հավես, լավ եղանակ, տաք օր։ Ինչպես կարող ենք այդ օրը նստել դպրոցում, փակվել չորս պատի մեջ։ Հեռու գնալ էլ չենք ուզում, իսկ Բանգալդեշը լի է բազմաթիվ կանաչ այգիներով։ 
Միասին քայլեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից այգի։ Ճանապարհն անցանք Սարալանջով-Պերճի պուրակով։ Խմբի մի մասը ապրում է մոտակա թաղամասերում և տարածքին լավ ծանոթ է, մյուսները գալիս են կրթահամալիրի տրանսպորոտվ և այս ճանապարհով քիչ են քայլել։ Խոսեցինք Սարալանջի ստեղծման մասին, թաղամասի բնակիչները հիշեցին , որ տարիներ առաջ աղբավայրի էր նման և բարեկարգված չէր։ Ուշադիր զննեցին քանդակները, իհարկե, առաջացան հարցեր, իրենք էլ պատասխանեցին հարցերին։ 

Ճամբարային խոհանոց


Ճամբարի անբաժան մասն է կազմում խոհանոցային գործունեությունը, որը շատ եմ կարևորում։ Նախ՝ սովորողները դառնում են ավելի ինքնուրույն, առաջարկներ են անում, ընթացքը նախաձեռնում, հետո՝ ձեռք են բերում կարևոր հմտություններ, որոնք պետք կգան առօրյա կյանքում։ 
Ամեն ճամբարային շրջանում փորձում ենք նորարարություն բերել, նոր բաղադրատոմս գտնել, էսթետիկա ապահովել։ Այս անգամ էսթետիկայի որոնումներով բացահայտեցինք փանքեյքի բաղադրատոմսը։ 
Գնումները միասին արեցինք։ Բաղադրատամոսը շատ հարմար է, հնարավորություն է տալիս քիչ բաներով համեղ բլիթներ ստանալ։ 
Չնայած պատրաստման հեշտությանը և թեթևությանը՝ կարևոր է խմորը չփչացնելը, ուշադիր լինելը, ճիշտ քանակությամբ խառնուրդ ստանալը։ Կարելի է ասել ստացվեց, իսկ խմորի մեջ մնացած գնդերը հալեցրինք հարիչի օգնությամբ։ 
Երբ արդեն խառնուրդը պատրաստ էր, անցանք թխման գործընթացին, քիչ-քիչ սկսեցին երևալ կարմրաթուշ փանքեյքերը։ Համտեսեցինք մի փոքր վախով, բայց ․․․շատ-շատ համեղ էր։ 
Աշխատանքին մասնակցել են բոլորը, ոմանք  գնումներ են արել, ոմանք խառնել են, մյուսները՝ թխել և այլն։ 

Ճամբարային ընթերցանություն

Ճամբարային առաջին օրը որոշեցինք իրականացնել միասնական ընթերցում և քննարկում։ Որպեսզի ավելի հետաքրքիր լինի, համագործակցեցինք Արևիկ Ներսիսյանի ջոկատի հետ։ 
Ամենահարմար և տրամադրող միջավայրը նման նախագծերի դեպքում , իհարկե, մեր գրադարանն է։ Օրն էլ անձրևոտ էր, բակում նստելու պլանները չեղարկվեցին։ 
Նախապես ընտրված կարճ պատմությունները ուղարկվեցին սովորողների էլ․ փոստերին։ Հինգ-տասը րոպե ընթերցանությունից հետո սկսեցինք քննարկել, փոխանակել մտքեր։ Հետաքրքիր էր լսել սովորողների պատկերացումները, մտքերը, գաղափարը ներկայացնել և մեկնաբանելու տեսանկյունը։ 
Քննարկումը կարող եք տեսնել Սեյրան Առաքելյանի լուսաբանման մեջ։