Կնոջ
պաշտամունքը: Քաղաքակրթությունների մեծամասնության հիմքում ընկած է
կանանց կողմից
մեծարվող մայր-աստվածուհու պաշտամունքը: Նրանց ծեսերը կապված են կնոջ կյանքում
եղող երեք կարևոր իրադարձությունների հետ. 1. Ամսականներ, 2. Ծննդաբերություն, 3. Մահ:
Արդյունքում տղամարդիկ փորձել են կրկնօրինակել այս պարզունակ կրոնները:
Հոգևորականները սկսել են հագնել երկար կանացի հագուստներ:
Նաև սիբիրյան
շամանները շարունակում են կանանց շորեր հագնել ընդունման ծեսի ժամանակ, և
ընդհանրապես բոլոր կրոններում գոյություն ունի մայր-աստվածուհի-հիմնադիր:
Որպեսզի ավելի շատ օգնեն հեթանոսների մեջ կաթոլիկության
տարածմանը, քրիստոնյա միսիոներները առաջին պլան տարան սուրբ Մարիամին:
Այս նոր
աստվածուհու յուրահատկությունն այն էր, որ նա կույս էր: