пятница, 31 января 2020 г.

Հունվարյան ճամբարի ամփոփում

Այս ճամբարի ընթացքում աշխատում եմ հիմնականում 8-6 դասարանի սովորողների հետ: Իրար լավ գիտենք,արդեն երկու տարի է միասին ենք աշխատում:
Առաջին հերթին միասին քննարկեցինք և կազմեցինք մեր ճամբարային նախագծերը, ներկայացրինք, թե ինչ ենք ուզում անել: Ամբողջական նախագիծն այստեղ:
Մաս-մաս ներկայացնեմ մեր գործունեությունը.

  • Լայն թափով սկսեցինք թարգմանչական ,,Պատուհան,, ամսագրի աշխատանքները:  Թարգմանությունը միշտ էլ մնում է հետաքրքիր աշխատանք սովորողների համար, հատկապես, երբ հնարավորություն ունեն թարգմանել այն, ինչ ցանկանում են: 

вторник, 28 января 2020 г.

Դարբնություն

Գյումրին հայտնի է նաև իր արհեստանոց-արվեստանոցներով, առաջին հերթին՝ դարբնոցներով: Հերթական եռօրյա մշակութային ճամփորդության ընթացքում անդրադարձանք դարբնոցներին, դարբինների գործունեությանը: Որպեսզի ավելի տեսանելի լինի, այցելեցինք դարբնոց, խոսեցինք գործող դարբինների հետ:
Բուն նյութին անցնելուց առաջ մի փոքր ներկայացնենք, թե ինչ է դարբնությունը, ինչպես է ձևավորվել:
   Դարբնության արվեստը շատ հայտնի է եղել դեռ հնագույն ժամանակներից, դարբիններին անդրադարձել են պատմիչները, անգամ հանդես են եկել հեքիաթներում՝ հույժ կարևոր մասնագիտություն համարելով իրենց արհեստը: Իհարկե, դարբնության դերը մեծ է եղել հասարակական կյանքում, կենցաղում, բանակում:

понедельник, 27 января 2020 г.

Երրորդ ուսումնական շրջանի նախագծեր

Ճամփորդական



Շուրջտարյա նախագծեր
  • Թարգմանություններ. ,,Պատուհան,, ամսագիր
  • Ընթերցումներ 
  • Մեդիաթատրոններ
  • Ստեղծագործական ամսագիր
  • Հայաստանի ազգային փոքրամասնությունները

Ընթացիկ նախագծեր 

Բառարանագրության օր 

Մայրենի լեզվի ստուգատես 


среда, 15 января 2020 г.

Հանդիպում ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանի հետ

Կրթահամալիր էր այցելել ԱԺ պատագամավոր Հարություն Բաբայանը: Հանդիպման առանցքում Հյուսիսային դպրոցի և թիվ 93 մանկապարտեզի ,,ցանկապատման ենթակա,, հատվածն էր: Առաջին մասով քննարկում ունեցանք Գեղարվեստի ,,Հարթակ,, ակումբում: Զրույց-քննարկումից մի հատված դիտեք ստորև.





Հանդիպման երկրորդ մասով տիար Բլեյանի ուղեկցությամբ քայլեցինք Հյուսիսային դպրոցի բակով դեպի Սարալանջ՝ անցնելով մանկապարտեզի և ցանկապատված շինությունների մոտով: Հարություն Բաբայանը տեսավ տարածքը, խոսեց անցնող քաղաքացիների հետ, տեղում դիտարկեց իրավիճակը. անչափ հետաքրքրված էր և շատ հարցեր էր տալիս: 

воскресенье, 12 января 2020 г.

Հայրենագիտական-մշակութային արշավ. Գյումրի-Աշոցք

Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 18-20
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Նաիրա Հարությունյան
Երթուղին՝ Երևան-Արուճ-Մաստարա-Գյումրի-Աշոցք-Գյումրի-Երևան: 
Գիշերակացը՝  ,,Գյումրու տուն,, հյուրատանը

Ճամփորդության նպատակը՝
  • Ծանոթանալ մշակութային Գյումրիին, ճարտարապետությանը
  • Քայլք-զբոսանք Գյումրիում. ձմռային Գյումրին
  • Գյումրեցիք. տեսապատումներ
  • Ընթերցումներ Գյումրու փողոցներում
  • Կրթական փոխանակումներ
  • Մասնակցություն ազգագրական, մարզական փառատոններին: 

суббота, 11 января 2020 г.

Մարզական ստուգատես. այցելություն սահադաշտ /նախագիծ/

Ճամփորդության վայրը՝ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց
Ճամփորդության օրը՝ 24.01.2020
Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան

Նպատակը՝ 
  • Մասնակցություն մարզական ստուգատեսին
  • Սահադաշտում մարզական նոր հմտությունների ձեռք բերում

Մատենադարան, քաղաքային թափառումներ. նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-16
Մատենադարան այցելության օրը՝ հունվարի 16
Նախագծի մասնակիցներ՝ մասնակցության ցանկություն հայտնած ճամբարականներ: