вторник, 26 декабря 2023 г.

Ուրբաթյան ընթերցումներ

Սեպտեմբեր

Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր

Անհատական նախագծեր

Ուսումնական շրջանի ընթացքում 7-րդ դասարանի սովորողները հանդես են եկել անհատական նախագծերով։ 
Ներկայացված են անհատական  նախագծերի ամփոփումները՝

Ուսումնական ձմեռ․ արձակուրդային նախագիծ

понедельник, 25 декабря 2023 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանը հագեցած էր բազմաթիվ նախագծերով և նախաձեռնություններով։ 
Նոր ուսումնական տարին սկսեցի երեք նոր դասարաններում՝ 6 և 7: Նոր դասարանում դասավանդելը բերում է հետաքրքիր ծանոթություններ, բայց նաև ծավալուն և դժվար աշխատանք է, անհրաժեշտ է ճանաչել սովորողներին, որպեսզի հնարավոր լինի գործունեության ընթացքում անհատական մոտեցում ցուցաբերել, ճիշտ ուղղորդել յուրաքանչյուրին։ Կարծում եմ՝ հաջողվեց, շատ արագ մտերմացանք և սկսեցինք առօրյա աշխատանքը։ 

Հետաքրքի՞ր է, ուսումնասիրենք

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվար ամիս, 
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարային խումբ, 

Նպատակ՝ 
  • զարգացնել հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, 
  • տեսական և գործնական աշխատանքների համադրությամբ մշակված, հետազոտված հոդվածների կամ տեսանյութերի ստեղծում, 
  • ՏՏ հմտությունների զարգացում։ 
Ընթացք՝

Ձմեռային ճամբար․ Երկրորդ ուսումնական շրջան

Ճամբարային նախագծեր

воскресенье, 24 декабря 2023 г.

Անհատական աշխատաժամանակ․ 25-29.12.2023

25.12.2023, երկուշաբթի
10:00-11:00` հավաք մանկավարժական խորհրդով,
11:00-12: 15` անհատական աշխատանք․ ճամբարային նախագծերի ամբողջացում, 
12:15` ընդմիջում, 
13:00-14:00` հավաք Մայրենիի լաբորատորիայով,
14:00-15:00` մասնակցություն հունվարյան ստուգատեսների համակարգողների հավաքին։ 

Այցելություն Էրեբունի արգելոց-թանգարան


Դեկտեմբերի 20-ին Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք ,,Էրեբունի արգելոց-թանգարան,,։ 
6-րդ դասարանում սովորողները պատմությունից ուսումնասիրում են Վանի թագավորության պատմությունը, և թեման ավելի լավ պատկերացնելու համար կարևոր է գործնական պարապմունք-ուսումնասիրությունը։ Այդ նպատակով մի խումբ սովորողների հետ այցելեցինք Էրեբունի արգելոց-թանգարան։ 
Նախագիծն ուներ ,,Սովորող-սովորեցնող,, բաղադրիչ, քանի որ մեզ ուղեկցում էր Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Արեգ Քեշիշյանը, ով բազմիցս եղել և գործունեություն է իրականացրել թանգարանում։ 
Նախապես պայմանավորվել էինք նաև ուրարտագետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանի հետ, ում հանդիպեցինք հենց թանգարանում։ Ռուբենը մեզ ներկայացրեց իր գործունեությունը, թանգարանի ամենահետաքրքիր և կարևոր ցուցանմուշները, ուրարտական մշակույթի առանձնահատկությունները։ 
Սովորող Արեգ Քեշիշյանն ուղեկցեց մեզ թանգարանում և որպես գիդ հանդես եկավ։ 

понедельник, 18 декабря 2023 г.

Էրեբունի արգելոց-թանգարան․ ուսումնական ճամփորդություն

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Դեկտեմբերի 20-ին, ժամը 12.45

Նախատեսված է 6-րդ դասարանցիների համար

Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 

Ճամփորդության նպատակը՝ Դասի գործնական կազմակերպում:Ուսումնասիրել Վանի թագավորության մշակույթն ու պատմությունը:Գործնական պարապմունքի միջոցով ավելի տեսանելի պատկերացնել տվյալ ժամանակաշրջանը: Զարգացնել համադրելու կարողությունը: Հանդիպում ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանի հետ:

вторник, 12 декабря 2023 г.

Եղևնին

Ի՜նչ անակնկալ... Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր...
Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր... Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևիները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անդամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։
Ուղիղ լուսամուտիս առաջ աճում, բարձրանում էր մի մարդահասակ եղևնի։ Ամեն առավոտ, և առհասարակ ամեն ժամ, երբ մոտենում էի լուսամուտիս` իմ առաջին հայացքն ընկնում էր դրա վրա, և նա ասես ժպտում էր ինձ իր կանաչ հանդերձներով, ժպտում էր մանավանդ ձմեռը։

— Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։— Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում...

воскресенье, 10 декабря 2023 г.

Ուրբաթ -համերգ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 11-14
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ,

Նպատակը՝ պատրաստվել ուրբաթ-համերգին, կարդալ, սովորել և ուսումնասիրել հայերեն երգերի բառերը, տեքստը։ 

Երգեր ՝

Բասեն բարի 
Բասեն բարի, Բասեն բարի, 
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, 
Տղա՛, արի, բռնե, պարի,
 Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
 Բասեն բարի, Բասեն բարի, 
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, 

пятница, 8 декабря 2023 г.

,,Մաթիլդա,, ստեղծագործության քննարկում

Գրական հանդիպումները մտերմացնում են մարդկանց, ստեղծում հետաքրքիր կապեր, օգնում լավ հասկանալ ստեղծագործությունը, կարողանալ լսել և կարևորել մյուսների կարծիքը։ 
Այսպիսով՝  հետաքրքիր գրական հանդիպում ունեցանք Բագարանի դպրոցի ընթերցասեր սովորողների հետ, քննարկեցինք Ռոնալդ Դալի ,,Մաթիլդա,, ստեղծագործությունը։ Սովորողների մեծ մասը դիտել էր նաև համանուն ֆիլմը, անդրադարձանք նաև ֆիլմին։ 
Հանդիպման սկզբում Բագարանի դպրոցի սովորողները մի փոքրիկ հատված բեմադրեցին ,,Մաթիլդա,, ստեղծագործությունից։ Կարող եք դիտել այստեղ՝


Բեմադրությունը հետաքրքիր էր, գրքից տարբեր հատվածներ էին վերցված և միացված մեկ սցենարով։ 

понедельник, 4 декабря 2023 г.

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:

пятница, 1 декабря 2023 г.

Դեկտեմբերյան նախագծեր

Ուսումնական նախագծեր
  • Ամանորյա ընթերցանություն, 
  • Ամբողջական մայրենի՝ բարբառային, գրաբարյան, արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Ուրբաթյա ընթերցումներ։
Այլ նախագծեր
  • Պատուհան ․ամսագիր
Ճամփորդական նախագծեր