Ապրիլի 30-ին, ժամը նախատեսվում է հանդիպում դոցենտ-աստվածաբանՊարգև Բարսեղյանիհետ: Հանդիպումը նախատեսված է վեցերորդ դասարանցիների համար, թեման «Նախաքրիստոնեկան կրոնն ու մշակույթը»:
Ապրիլի 12-ին Բլեյան կրթական բաց ցանցով և «Գագարին» նախագծով հավաք տեղի ունեցավ կթահամալիրում, որին մասնակցում էին Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների դպրոցների դասավանդողներ, սովորողներ, Դար հիմնադրամի անդամներ:
Մասնակիցները նախապես բաժանվել էին խմբերի՝ ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար: Միջին դպրոցի սովորողների հետ մեր խմբի մասնակիցներին՝ Գեղամավան և Ծաղկունք դպրոցի սովորողներին և ուսուցիչներին, դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Ծանոթացանք և քայլեցինք եկեղեցի՝ մասնակցելու ,,Ուսումնական պատարագ,, նախագծին: Քայլքին զուգահեռ ներկայացրինք ,,Ուսումնական պատարագ,, նախագիծը, իրականացման ձևը և նպատակը:
,,Գագարին,, նախագծով հյուրերի հետ հանդիպում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։ Խմբի ընդունելության պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Մարի Համբարչյան, Տաթև Մամիկոնյան։
Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
Քայլք Մեդիակենտրոնի մոտով դեպի Հյուսիսային դպրոց։
Երթուղի 1՝ Հյուսիսային դպրոցի մուտք֊Եղրևանիների պուրակ֊Սիենայի այգի֊Նախակրթարանի պուրակ֊Հարավային այգի֊նախակրթարանի խմբերով մուտք դպրոց, երկրորդ հարկ֊բաց տանիք֊բաց արվեստանոց լաբորատորիա֊ցուցահանդեսի դիտում֊Արտասահման֊քայլք դեպի Սարալանջ(տոնախմբություն)֊ քայլք Մայր դպրոց։
Երթուղի 2 ՝ Հյուսիսային դպրոցի մուտք֊Բալենիների պուրակ֊Բաց արվեստանոց լաբորատորիա֊ցուցահանդեսի դիտում֊երկրորդ հարկում՝ բաց տանիք֊Արտասահման֊ Սիենայի այգի֊Նախակրթարանի պուրակ֊Հարավային պուրակով քայլք դեպի Սասնալանջ֊Մայր դպրոց ։