Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 - 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին... Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
понедельник, 30 сентября 2013 г.
вторник, 24 сентября 2013 г.
Թարգմանությունը որպես ուսումնական նախագիծ
Ուսումնական գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում
տարբեր լեզուներից կատարվող թարգմանությունը: Թարգմանության կատարելիս սովորողները
ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտանում են լեզուների մեջ: Թարգմանության ընթացքը
պետք է վերահսկվի ուսուցչի կողմից: Կատարված աշխատանքի
արդյունքը հրապարակվում
է սովորողների
բլոգներում և կայքում/ենթակայքում/:
Թարգմանության շնորհիվ
1.Սովորողի մոտ զարգանում
են թարգմանչական
հմտություններ:
2.Սովորողը հմտանում է լեզուների մեջ:
3.Սովորողը կատարում է թագմանչական-խմբագրական
աշխատանք:
4.Հարստանում
է սովորողի բառապաշարը:
5.Զարգանում
է բանավոր և գրավոր խոսքը:
6.Սովորողը ձեռք է բերում նոր գիտելիքներ:
Առցանց դաս
Շարունակիր տեքստը:
Անտառի ծայրում մի տնակ կար, որտեղ ապրում էր ծեր անտառապահը: Տնակի մոտ գտնվում էր մի հին ջրհոր: Մի օր անտառապհը սովորականի պես գնաց ջրհորից ջուր բերելու: Դույլը կախեց ջրհորը թե չէ, հայտնվեց մի փոքրիկ թզուկ:
Շարունակությունը գրում եք կարծիքների բաժնում:
Հեքիաթին վերնագիր հորինիր:
четверг, 19 сентября 2013 г.
Կյանքի դրվագներ /Վ. Համբարձումյան/
Մեր ընտանիքը (հայրս, մայրս և մենք` երեք երեխաներս) ձգտում էր ամառները Թիֆլիսից գնալ Բասարգեչար: Հարազատ գյուղը սքանչելի ամառանոց էր: Դա մեզ հաջողվել է մի քանի անգամ, բայց իմ ամենավաղ հիշողությունները կապված են 1914 և 1916 թվականների ամառների հետ:
1916 թվականին մենք ամբողջ ընտանիքով բարձրացանք նաև Բասարգեչարի սարը (յայլան, ինչպես ասում էինք մենք) և այնտեղ մնացինք 2 թե 3 օր: Բասարգեչարից սար գնալու ճանապարհին սայլը կոտրվեց: Ստիպված գիշերեցինք Դաշքենդ գյուղում և միայն մյուս օրը շարունակեցինք մեր ճանապարհը: Դաշքենդում գիշերեցինք մի ծանոթ թուրքի տանը: Պետք է ասել, որ այդ թուրքը (ինչպես այժմ ասում ենք` ադրբեջանցին) արտակարգ սիրալիր հյուրընկալեց մեզ: Սարն ինձ վրա մեծ տպավորություն գործեց իր օդի բուրմունքով և Քեյթի-սարի վեհությամբ:
воскресенье, 15 сентября 2013 г.
Կոմիտասի բանաստեղծությունները
Կոմիտասը ժողովրդական երգեր գրառելուց բացի,
գրել է նաև բանաստեղծություններ: Դրանց վրա մեծ ազդեցություն
են թողել ժողովրդական երգերը, գրթե հնարավոր չէ տարբերել
դրանք ժողովրդական ստեղծագործություններից: Դրանցում շատ են հանդիպում բարբառային բառեր
և ժողովրդական երգին բնորոշ արատահայտություններ: Բանստեղծությունները գրված են հիմնականում սիրո թեմայով:
<<Մենավոր>> բանաստեղծությունը Կոմիտասի սիրո թեմայով գրված բանաստեղծություններից է : Վերնագիրն արդեն իսկ խոսուն է: Մենավոր այսինքն մենակ: Եվ ո՞րն է այդ մենակությունը:
Կոմիտասը Սևակի տեսանկյունից
Սևակը Կոմիտասի
կերպարին անդրադարձել է դեռ ‹‹Անլռելի զանգակատունը›› տպագրելուց առաջ, նվիրել է բանաստեղծություն
Կոմիտասին:
Նորից երգում , մորոմոքում է
Աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է
Աստվածային Կոմիտասը...
Ամենամեծ դու նահատակ,
Ամենահայր, ամենահայ,
Գինու կարասն ուրիշներին,
Մեզ հերիք է քո մի թասը...:
четверг, 12 сентября 2013 г.
Իմ կտակը /Վիկտոր Համբարձումյան/
Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզվին:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզվին:
Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ,հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:
Վիկտոր Համբարձումյան, «Կտակ», 29. 08․ 1994 թ
суббота, 7 сентября 2013 г.
2013-2014 ուս. տարվա նախագծեր
2013-2014 ուս. տարվա նախագծեր
Առաջին կիսամյակ
Նախագծային ուսուցման
խնդիրները
ա.սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի և հստակ
արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում
բ. խոսքային ինքնարտահայտման
կարողության
պահպանում և ամրապնդում
գ. լեզվազգացողության և
լեզվամտածողության զարգացում
դ.ստեղծագործական, քննադատական,
տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում
ե. անհատական, խմբային
աշխատանքների կազմակերպում
զ. համագործակցային
կարողությունների ձեռքբերում
է. իմացածը ամբողջացնելու,
սովորածը կիրառելու հմտություն
ը. ինքնակրթության միջավայրի
ստեղծում
Թ.·ñ³·ÇïáõÃÛ³Ý áõëáõóáõÙ, ³ÝëË³É áõ í³ñÅ ·ñ»Éáõ ¨ ϳñ¹³Éáõ ÑÙïáõÃÛáõÝÝ»ñÇ Ó¨³íáñáõÙ
Ժ.µ³é³å³ß³ñÇ Ñ³ñëï³óáõÙ
четверг, 5 сентября 2013 г.
Մի գիշեր անտառում
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ... Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։
Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։
Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։
Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։
Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։
вторник, 3 сентября 2013 г.
Երկու արաբների պատմությունը
Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:
Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:
Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:
Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:
Առյուծը և մարդը
Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.
— Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:
Եվ նրանք ասացին.
— Փախի՛ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:
Եվ առյուծն ասաց.
— Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։
Եվ նրանք ասացին.
— Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի:
Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.
— Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին։
Եվ նա ասաց.
понедельник, 2 сентября 2013 г.
Հյուսնի պատմությունը
Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.
- Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
- Եթե իմ տեղը լինեիր, - պատասխանում է հյուսնը, - դու էլ այս օրին կլինեիր:
- Ի՞ն չ է եղել, - հետաքրքրվում է ընկերը:
- Մինչև առավոտ, - ասում է հյուսնը, - թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան:
Այծերը և գայլերը
Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին ու ասան, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն և ոչ թե խաղաղություն: Հավաքվեցին գայլերը և շատ ուրախացան, նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին.«Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառը և սկիզբ մեր խռովության և կռվի: Եվ եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:Լսեցին այծերը, հաստատեցին և ասացին.
воскресенье, 1 сентября 2013 г.
Գինին
Մի թագավոր մի որդի ուներ: Նա հրամայեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն: Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց:
Թագավորի որդին խիստ գինով էր: Նա հարբած դուրս եկավ ընկավ աղբանոցը և մեռավ:
Թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա փակեք և կարասները կոտրատեք:
Подписаться на:
Сообщения (Atom)