среда, 6 июля 2022 г.

Եռօրյա հայրենագիտական ճամբար Արատեսում


Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը
՝ օգոստոսի 29-30-31
Մասնակիցներ՝  Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան
Մեկնում՝ օգոստոսի 29, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 08:00
Վերադարձ՝ օգոստոսի 31, Սուրբ Երրորդություն եկեղեցի, մինչև 18:00:

Երթուղին՝ Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Տիգրանաշեն-Չիվա-Արենի-Վերնաշեն- Շատին-Արատես
Վերադարձ՝  Արատես-Եղեգիս- Սելիմի իջևանատուն-Մադինա-Վերին Գետաշեն- Վաղաշեն- Հրազդան-Երևան: 
Տնակներ՝ Տատիկ-պապիկ, Հյուսիսային տնակ

пятница, 1 июля 2022 г.

Հայոց լեզու և գրականություն - 8- րդ դասարան․ 2022-2023 ուստարի


Հայոց լեզու, գրականություն. առարկայական ծրագիր



Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ, տարեկան՝ 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական, կարճաժամկետ և երկարաժամկետ  նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:


8-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը,
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
  • հաղորդակցական հմտությունների փոխանցմանը
  • ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը,
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը, 
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն: