вторник, 31 мая 2022 г.

Ճամբարային առօրյա


Ճամբարի երկրորդ օրն է։ Հագեցած, հետաքրքիր, հավես ու տարաբնույթ նախագծեր են իրականացվում, դպրոցում անընդհատ եռուզեռ է, բոլորը ինչ-որ գործունեությամբ են զբաղված, առավել ակտիվ են նաև կրթական պարտեզը, փառատոնային պուրակը, մարզադաշտերը։ Ի վերջո, ամառային այս օրերին դրսում գործունեություն ծավալելու մղումն ավելի մեծ է, հավեսը՝ ավելի շատ։ 
Մի խումբ սովորողներ էլ ճամփորդում են։ 
Խոսեցինք տարբեր ջոկատների ճամբարականների և ջոկատավարների հետ, առանձնացնենք հիմնական նախագածային ուղղությունները․

Քայլենք գյուղերով՝ Ալափարս ․ հայրենագիտական նախագիծ


Արշավի օրը՝ հունիսի 2
Մասնակիցներ՝ տարտարիք ճամբարականներ 
Պատասխանատուներ ՝ Տաթև Աբրահմյան , Ստելլա Մնացականյան

Երթուղի՝ մեկնում՝ 09:00, Մայր դպրոցից, Երևան-Չարենցավան-Ալափարս- Բջնի, վերադարձ՝ 16:00 Մայր դպրոց։ 

воскресенье, 29 мая 2022 г.

Քվեստ

Առաջադրանք 1
Որոշումներ կայացնել հեշտ չէ, 
Մե՛կ լավ է, մե՛կ վատ,
Բայց նա միշտ գիտի՝
Ինչ անել, ինչպես։ 
Սպիտակ անվան պես, 
Քթի տակ խոսելով 
Գուցե իշամեղվի պես ,
Միշտ ճիշտ տեղում,
Միշտ առաջնորդելով, 
Միշտ ունենալով ՝ մեկ ընտրություն, 
Գուցե ճիշտ, գուցե սխալ, 
Մեծ ու անհաղթելի, 
Հայտնի է նա քեզ,
Եվ ոչ միայն քեզ։

Պատասխան՝ 

Մեկնաբանություն՝  

Առաջադրանք 2
Նա չար է արդյոք, 
Կարող է թվալ առաջին հայացքից,
Ու իրականությունն իմանալու համարա
Ղողանջող զանգից էլ բարձր լսելը կօգնի՞
Ու հակասական այնքան, որ 
Միգուցե չսիրված լինելով հանդերձ, կսիրվի շատերի կողմից․․․․

Պատասխան՝
Մեկնաբանություն՝ 

Առաջադրանք 3
Դա դրված է բոլորի համար հայտնի տեղում, 
Գրավիչ շատ, պարզ ու վճիտ՝ ինչպես արտացոլանք կյանքի, 
Ու մտնելով այնտեղ,քեզ կթվա ծով ես մտնում, 
Ու թե հասկանաս կստանաս ավելին, քան տալիս ես, 
Կամ չես սիրի, ու դա կդառնա քեզ համար ամենատհաճ բանը։ 
Դե գիտիր ո՞ւր եմ ես, կամ ի՞նչն եմ ես։ 
Պատասխան՝
Մեկնաբանություն՝

Առաջադրանք 4

Փոքրիկ, փոքրիկ, սպիտակ ձյան պես,
Չորս կողմը փակ, դժվար գտնես,
Գուցե գտնես, թե շատ ուզես,
Բայց թե ինչ է ' ինքդ պետք է գլխի ընկնես,
Այնտեղ գնաս,  կգտնես, թե կարիքն ունենաս,
Եվ թե գտնես,
Վերցրու, վերցրու, կուզես , կուզես...

Պատասխան'
Մեկնաբանություն' 

Առաջադրանք 4

Մի փակ կաթսա, լիքը բույսեր,
Խառնիր, խառնիր, 
Թուրմեր հազար-հազար,
Քեզ պետք եղածն էլ կգտնես,
թե ճիշտ խառնես, 
Ու ճիշտ ընտրես։ 
Եվ ինչ է պետք ,
Հիշողություն փոքրիկ, 
Բայց կարևոր անչափ։ 

Պատասխան՝
Մեկնաբանություն՝ 


Ճամբարային օրակարգ


30.05.2022
09:00-09: 20` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20- 10:00` ճամբարային նախագծերի քննարկում, խմբագրում, առաջարկներ
10:00-11:00` տեխնոլոգիա Հասմիկ Գրիգորյանի հետ
11:00-12:00` Քվեստ -խաղ Փոթերյան մոտիվներով,  ճամբարականները բաժանվում են խմբերի, ստանում են առաջին առաջադրանքը
12:00-12: 30` բառախաղ
12:30-13:00`ընդմիջում
 13:00-14:00` Հարսանեկան ավանդույթներ - ուսումնասիրություն, տեսանյութի պատրաստում 


31.05.2022
09:00-09: 20` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20- 10: 05` ճամբարային քվեստ
10:10- 11:00`  ,,Յոթ օր, յոթ գիշեր , հարսանիք- նախագիծ
11:00-12:30` ընտրությամբ գործունեություն
12: 30` ընդմիջում
13:00- 14:00` մարզական պարապմունք 

01.06.2022
09:00-09: 20` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20- 10: 05` ճամբարային քվեստ
10:10-11:00` հեծանվավարություն
11:00-14:00` քայլք Բանգլադեշում, տոնը՝ Բանգլադեշի այգիներում, պաղպաղակի համտես։ 

02.06.2022
Հայրենագիտական ճամփորդություն
Ալափարս-Բջնի 

03.06.2022
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00` հարսանեկան ազգագրական նախագիծ
10:00-11:00` ինժիներատեխնիկական նախագիծ
11:00-12:00` ճամբարային խաղեր, քվեստ
12:00-12: 35` մարզական պարապմունք
12:35-13:00` ընդմիջում
13:00-14:00` ճամբարային պատումներ, օրվա ամփոփում, ընթերցանություն։ 

06.06.2022
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:05` քվեստ
10:10-11:00` տեխնոլոգիա
11:00-12:00` տեսանյութի նկարահանում
12:00-12: 30` ինժիներատեխնիկական նախագիծ
13:00-14:00` մարզական, բակային խաղեր 

07.06.2022
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-11:00` խոհանոցային նախագիծ
11:00-12:30` ընտրությամբ գործունեություն
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` մարզական ժամ

08.06.2022
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-11:00` լող
11:00-12:00` երգ
12:00-12:30` քվեստային նախագծի ամփոփում 
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` մարզական ժամ 



среда, 25 мая 2022 г.

Հունիսյան ճամբար


Ժամանակահատվածը՝ մայիսի 30-հունիսի 10
Ճամբարային նախագծեր
  • Ազգագրական նախագիծ՝ ավանդական հարսանիք՝ յոթ օր, յոթ գիշեր
  1. Հարսանեկան ավանդույթներ- ուսումնասիրություն, ներկայացում
  2. Հարսանեկան ազգային խաղեր- վերակազմություն, խաղում ենք
  3. Հարսանեկան ատրիբուտներ- վերակազմում, պատրաստում ենք տեխնոլոգ ուսուցչի հետ
  4. Յոթ օրյա հարսանիքի խորհուրդը- ուսումնասիրություն
  5. Հարսանեկան ծեսի մի բաղադրիչի ՝ հացթխիկի վերակազմում, կազմակերպում կրթահամալիրի ագարակում։ 

пятница, 20 мая 2022 г.

Անհատական աշխատաժամանակ ․ 30.05- 10.05.2022


Անհատական աշխատանք
  • Աշխատանք բլոգի վրա, լրացումներ, ամփոփումների հավաքում 
  • Մայիս ամսվա հաշվետվության կազմում
  • Ճամբարի լուսաբանում, սովորողների լուսաբանումների խմբագրում, հրապարակում կայքում ամեն օր
  • Հոդվածի պատրաստում 
  • ,,Պատուհան,,ամսագրի խմբագրական աշխատանքներ, աշխատանք սովորողների խմբագրական խորհրդի հետ
  • ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների խմբագրում 
  • Ճամփորդական նախագծերի պատրաստում 
  • Ենթակայքի խմբագրում 
  • Ամփոփումներ, գնահատում ։ 

пятница, 13 мая 2022 г.

Գարնանային Լոռին․ եռօրյա ճամփորդություն


Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 20-22 : 
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Գիշերակացը' Ալավերդի քաղաքի հյուրատանը

Մեկնում՝ մայիսի 20-ին՝ 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ մայիսի 22-ին՝ մինչև 18:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։ 

Երթուղի՝ մեկնում ՝Երևան- Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Ալավերդի, վերադարձ՝ Ալավերդի -Ախթալա- Քոբայր- Վանաձոր-Երևան։ 

Նպատակը՝

вторник, 10 мая 2022 г.

Մանկավարժական գյուղական ճամբար

Ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս ամիսներ
Վայրը ՝ Վայոց ձորի գյուղեր
Մասնակիցներ՝
  Վայոց ձորի հանրակրթական դպրոցների դասավանդողներ,  
·         «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ,
·         «Բլեյան» բաց ցանցով գործընկեր ուսումնական հաստատությունների դասավանդողներ,
·         Այլ ցանկացողներ, նախագիծը բաց է:

Ճամբարի բովանդակությունը
  • ՏՏ հմտություններ
  • Հեռավար-առցանց ուսուցման հմտություններ
  • Մանկավարժական զրույցներ
  • Համատեղ նախագծերի նախաձեռնություններ։ 

Ճամբարի ընթացքում ներկայացված պրեզենտացիոն նյութերի, հոդվածների փաթեթի տրամադրում մասնակիցներին էլեկտրոնային տարբերակով:

Մասնակցության համար լրացնել հայտը:


Հոդվածների ընտրանի




вторник, 3 мая 2022 г.

Մայրենիի կլոր սեղան

Թարգմանությունը մայրենիի գործնական ուսուցման միջոց
Գրական ակումբները որպես ինքնակրթության, ինքնազարգացման միջոց
Ուսումնական ամսագրերը՝ որպես խոսքի զարգացման միջոց

Գրաբարի, արևմտահայերենի, բարբառների ուսուցումը որպես մայրենիի բազկացուցիչներ

Բռնցքամարտիկի աջը

1988 թվականի երկրաշարժի զոհ
մանուկների հիշատակին
Հայրս պահել էր նրա ձեռքերն ու սպասում էր: Նա էլ էր սպասումով նայում ինձ՝ մի հայացքով, որի իմաստն ինձ ուշ հասկանալի դարձավ:
-Դե խփի՛ր,- կրկնեց հայրս,- մի վախեցիր:
Ես բռունցնքներս սեղմել ու վարանում էի: Հետո նայեցի հորս աչքերին ու բացասաբար շարժեցի գլուխս: Հայրս մտահոգ տեսք ընդունեց. ինձ թվաց, թե վերջապես որոշեց ձեռք քաշել ինձնից, որովհետև ասաց.
-Լա՛վ,- հետո անսպասելի տղային հրեց իմ կողմ,- դե որ դու չես խփում, ինքը թող քեզ խփի: Խփի,- բղավեց նա տղայի վրա,- ես եմ ասում: Խփի, աչքս տեսնի:
Իսկ նա կանգնել էր իմ ու հորս մեջտեղում՝ գլխահակ, ու առաջ չէր գալիս:
-Խփի: Ուժեղ: Այ էդպես: Լավ է: Ձախով, ձախով: Լավ է: Լավ հարված ունի տղան, լավ սպորտսմեն կդառնա,- ասաց մարզիչը հորս՝ ձեռքը հանելով «թաթից»,- ձախը կարգին ուժեղ է, ձախլիկ է հա՞…
-Հա,- ասաց հայրս,- աջով մենակ գրել է կարողանում:
Ինձ տանջում էին, որ աջով սովորեմ գրել: Մերոնք՝ պապս, տատս ու հորեղբայրս, ասում էին՝ մեղք է, իսկ մայրս ստիպում էր, որ տետրերով տառեր արտագրեմ, ու աջով գեղեցիկ գրելու ջանքերի արդյունքում վայելչագրությունից կարևոր մի բան՝ ամեն ինչ կատարելության հասցնելու համար կրկնելու համառություն յուրացրի…
-Բա ինչի՞ ես ուզում բռնցքամարտիկ դառնալ,- մարզիչը՝ ձեռքը դրել էր ուսիս:
Ես թոթվեցի ուսերս, իսկապես չգիտեի՝ ինչու են ինձ բռնցքամարտի բերել:
-Ուրեմն ինքը չի, հա՞, ընտրել բոքսը:

воскресенье, 1 мая 2022 г.

Մասնակցում ենք մեդիաուրբաթին




  • Մեդիաուրբաթին ներկայացվող երգերի տեքստի ընթերցում, 
  • Անդրադարձ բառերին, բառային աշխատանքներ
  • Վերլուծություն, մեկնաբանություն։ 
Իմ Երևան 
Խոսք` Հովհաննես Ղուկասյան 
Երաժշտություն` Կոնստանտին Օրբելյան
 

Հայտնի ֆիլմեր՝ գրքերի սյուժեով


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ։ 

Նպատակը՝
  • սիրված ֆիլմերի միջոցով  խթանել ընթերցանությունը, 
  • հետաքրքիր քննարկումներ կազմակերպել,
  • ֆիլմերի շնորհիվ ճանաչում ձեռք բերած գրքերի փաթեթ հավաքել,

Կարդում ենք ժամանակակից հայ գրականություն


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նախագծի մասնակիցներ՝ գրականությամբ հետաքրքրվող սովորողներ, այլ ցանկացողներ։ 

Նպատակը՝
  • ծանոթանալ ժամանակակից հայ գրականությանը,
  • ուսումնասիրել ինչ բնույթի ստեղծագործություններ և ինչ թեմաներ են ակտուալ այսօր,
  • ճանաչել ժամանակակիցներին։
Ընթացքը

Մայիսյան նախագծեր


Ուսումնական նախագծեր