вторник, 29 сентября 2015 г.

Գրաբարյան օրեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 1-7
Նախագծի մասնակից սովորողներ ՝                               5-6-րդ դասարաններ

Նախագծի նպատակը
  • Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,,Գրաբարյան օրեր,, նախագծին
  • Հետաքրքիր տեքստերի միջոցով ծանոթացում գրաբարին
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների ամրապնդում

Առաջադրանքներ
Կարդա՛ տեքստը
                                               Որսորդն եւ կաքաւ

Որսորդն կալաւ կաքաւ մի և կամէր զենուլ: Ասէ կաքաւն. ,,Մի սպանաներ զիս, զի ես խաբեցից զըբազում կաքաւս եւ արկից յակնատս քո,,: Ասէ որսորդն. ,,Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի ըսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ,,:

Մարդկային կատակերգություն /Վ. Սարոյան/

Գլուխ տասներորդՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ
Իթաքայի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի վազքուղիներում դրված էին երկու հարյուր քսան յարդ մրցավազքի արգելքները։ Չորս տղաները մարզվում էին։ Բոլորն էլ, ուժերը ճիշտ բաշխելով և թռիչքներ կատարելով ըստ կանոնների, լավ վազեցին։ Մարզիչ Բայֆիլդը խրոնոմետրը ձեռքին մոտեցավ հաղթողին։
Այս անգամ ավելի լավ էր, Էքլիասաց նա մի տղայի, որը, անշուշտ, անշնորհք տղաներից չէր, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ արտակարգ չէր։ Նա ուներ ինքնավստահ շարժուձևերը այն մարդու, որի ընտանիքը տասնամյակների ընթացքում ոչ միայն չի զգացել ապրուստի, հագուստի և բնակարանի նեղություն, այլև, ընդհակառակը, առիթը ներկայանալու դեպքում, իրեն նման ուրիշ բախտավոր ընտանիքների հյուրասիրել է։
Դեռևս շատ բան ունես սովորելու,— ասաց մարզիչը տղային,— բայց կարծում եմ, որ կկարողանաս այսօր շահել մրցույթը։
Կաշխատեմ, սըր,— ասաց տղան։

понедельник, 28 сентября 2015 г.

Չինական պոեզիա

Անտառում
Ծառերն են սառչում,
Աշունը շնչեց լեռներից:
Ցրվում է ամպը,
Լուսավոր է տարածքը գետի:
Անտառի թավուտում
Թափառում եմ հիմա միայնակ:
Ո՞ւմ հետ որոնեմ
Ուշացած ծաղիկը աշնան:

Լեռնային տնակը
Գնում եմ ես, գնում անվերջ
Այս լեռնային կածանով թեք,
Կարկաչում է առվակը ժիր,
Ջուրն է երգում ամենուրեք:
Սաղարթներից շրշյունն աշնան
Շան կլանչին է խառնվում,
Ու սոսյաց մեջ, ամպի տակից
Տան կրակն է փայլում հեռվում

вторник, 22 сентября 2015 г.

Կոմիտաս /առաջադրանքների մեդիափաթեթ/

Դիտակ
Դու ինչեր ես տեսնում, ինչեր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին է աներևույթ , անգիտակ. 
Երկնի օրը քեզանով ենք կատարում, 
Երկնի խորը քեզանով ենք պատառում: 

Դարձի՛ր, դարձի՜ր, ով իմ դիտակ լուսածին,
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթիր, զարթիր, ով իմ գիտակ հուսածին՝ 
Մտքի, հոգու, սիրո քնար լարելով:  /Կոմիտաս/

2. Բացատրի՛ր բառերը՝ դիտակ, աներևույթ, անգիտակ, պատառում, քնար, հուսածին:
3. Բացատրի՛ր վերնագիրը:
4. Գրավոր ներկայացրո՛ւ , թե ինչ է ասվում բանաստեղծության մեջ:
5. Ըստ բանաստեղծության գրի՛ր դիտակի հատկանիշները /ինչպսին լինելը/:
6. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և բացատրի՛ր:
7. Բանաստեղծության մեջ կանաչ գույնով ներկի՛ր մեկ կոչական նախադասություն:


среда, 16 сентября 2015 г.

Ծիծաղ /Վ. Սարոյան/

-Ուզում եք, որ ծիծաղե՞մ:
Այնքան մենավոր ու խոնջացած զգաց նա ինքն իրեն դատարկ դասարանի մեջ, մինչ բոլոր տղաները գնում էին տուն` Դեն Սիթը, Ջեյմս Միսիփոն, Դիք Քորքորանը: Նրանք այժմ հավանաբար քայլում էին Սաութըրն Փասիֆիք երկաթուղագծի երկայնքով, խաղալով ու խնդալով: Իսկ օրիորդ Վիսիկիի՝ իրեն դասարանում պահելու այս ապուշ գաղափարը նրան տկարացնում էր:
- Այո, ուզում եմ, որ ծիծաղես:
Օրիորդի խստապիրկ շուրթերը, ահուդողը, աչքերից ծորող սրտառուչ մելամաղձը:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Ամեն բան տարօրինակ էր, ողջ աշխարհը, պատահող բաները, դրանց պատահելու կերպը:
- Ծիծաղի՛ր:
Օրիորդի հարաճուն էլեկտրական պրկվածությունը, շեշտված համառությունը, մարմնի եւ թեւերի ջղային շարժումները, նրա սփռած պաղ մթնոլորտը եւ մանավանդ՝ զզվանքը, որ նա զգում էր իր արյան մեջ:
- Բայց ինչո՞ւ:

вторник, 15 сентября 2015 г.

Բարձունքի հաղթահարում. Մայրավանք

Սեպտեմբերի 26-ին ,,Բարձունքի նվաճում,, նախագծով կազմակերպվում է հայրենագիտական արշավ:

Հաղթահարելու ենք Սոլակ գյուղի մոտ գտնվող բարձունքը, որի վրա կառուցված է Մայրավանքը:
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բջնի-Սոլակ-Մայրավանք-Երևան:

Կարող են մասնակացել կրտսեր և միջին տարիքի սովորողները:
Արշավի նպատակը
  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Ուսումնասիրել և հետազոտել տեղանքը
  • Ռադիոաշխատանք, բանահավաքություն
  • Հրազդան գետի հիմնախնդրի ուսումնասիրություն

Անհրաժեշտ իրեր
Հարմար և թեթև ուսապարկ
Սնունդ, բրդուճներ, ջուր
գլխարկ, ակնոց
տաք վերնահագուստ
ֆոտոխցիկ

понедельник, 14 сентября 2015 г.

Մանրամասներ Սարոյանի կյանքից

Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույն տեղեկությունները. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասերՍակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից
Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը,,:

воскресенье, 13 сентября 2015 г.

Հանրագիտարան. երեք ռեակցիա

Երեք ռեակցիա:  Կենսաբան Անրի Լաբորը իր ,,Գովք փախուստին,, գրքում գրում է, որ փորձության ժամանակ մարդն ունի երեք ընտրություն. 1. Պայքարել, 2. Ոչինչ չանել, 3. Փախչել:
Պայքարել: Սա լիովին բնական և առողջ ռեակցիա է: Մարմինը հոգեսոմատիկ վնասվածքներ չի ստանում: Ստացած հարվածը վերափոխվում է հասցված հարվածի: Բայց նման վերաբերմունքն ունի մի քանի անհարմարություն: Մարդն ընկնում է կրկնվող ագրեսիայի զսպանակի մեջ: Ի վերջո հայտնվում է ուժեղ որևէ մեկը և ձեզ խորտակիչ հարված է հասցնում:

среда, 9 сентября 2015 г.

Դպրոց-պարտեզի արտմիջավայրը

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝    5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու և արդյունքը ներկայացնելու հմտության ձևավորում
  • Մեդիահմտությունների ամրապնդում

Նախագծի իրականացման ընթացքը
Ակնհայտ է, որ կրթահամալիրի միջավայրը միանգամայն տարբեր է, գրավիչ և չկրկնվող: Տվյալ դեպքում կենտրոնանում ենք միայն Դպրոց-պարտեզի մասնաշենքի վրա: 
Նախագծի արդյունքում պատրաստվելու են տեսանյութեր և ձայնագրություններ, որտեղ ներկայացվելու է, թե ինչպսին է դպրոցի միջավայրը, ովքեր են ստեղծում այն, ինչպիսին կուզեին տեսնել մյուսները և այլն:  Թափանցելու ենք յուրաքանչյուր անկյուն:

Արդյունքը կտեղադրվի սովորողների բլոգներում և ենթակայքում: 

понедельник, 7 сентября 2015 г.

Բարձունքի նվաճում / հայրենագիտական նախագիծ/

Նախագծի իրականացման օրը՝  սեպտեմբերի 19-20

Նախապատրաստական աշխատանքների ժամանակահատվածը՝  սեպտեմբերի 14-19
Նախագծի մասնակիցներ՝  5-6-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության երթուղին ՝  Երևան-Սևան-Դիլիջան- Թթուջուր-Ծակ քար- Աղավնավանք-Ճամբարակ-Շորժա-Սևան-Երևան:


Մարդկային կատակերգություն / Վիլյամ Սարոյան/

ԱՅՍ ՎԻՊԱԿԸ ԹԱԳՈԻՀԻ ՍԱՐՈՅԱՆԻ  ՀԱՄԱՐ Է  ԳՐՎԱԾ 
Վաղուց էի պատրաստվում մի վիպակ գրել հատուկ քեզ համար։ Ես ուզում էի, որ այն լիներ լավագույնը, որ երբևէ կարողանալու եմ գրել։ Եվ այժմ, վերջապես, թեկուզև մի քիչ հապճեպ, անում եմ այդ փորձը։ Կարող էի ավելի երկար սպասել, բայց որովհետև դժվար է գուշակել, թե ինչ կլինի հետագայում կամ ինչ հմտություն ու ճաշակ կմնա եղածից, մի քիչ շտապեցի և փորձեցի գրել իմ այժմյան ճաշակով ու հմտությամբ։ Հուսով եմ, որ շուտով մի մարդ վիպակը կթարգմանի հայերեն, ու այն կտպագրվի քո լավ իմացած լեզվով։
Թարգմանված վիճակում վիպակը գուցե ավելի հաջող ստացվի, քան անգլերենով, և դու, ինչպես հաճախ պատահել է, գուցե ցանկանաս կարդալ ինձ համար որոշ կտորներ, թեև ես եմ գրել այն։ Եթե այդպես լինի, խոստանում եմ ունկնդրել քեզ և սքանչանալ մեր լեզվի գեղեցկությամբ, որն այնքան քիչ է ծանոթ ուրիշներին և որը քեզնից բացի ոչ ոք չգիտի գնահատել։ Ու քանի որ դու չես կարող կարդալ ու հիանալ անգլերենով այնպես ինչպես կարդում ու հիանում ես հայերենով, և քանի որ ես բոլորովին չեմ կարող ո՛չ կարդալ և ո՛չ էլ գրել հայերեն, ապա մենք մեր հույսը պետք է դնենք մի լավ թարգմանչի վրա։ Համենայն դեպս, այս վիպակը քեզ համար է գրված։ Հույս ունեմ, որ կհավանես։ Գրել եմ հնարավորին չափ պարզ, լրջության ու զվարթամտության այն շաղախով, որ հատուկ է մեր ընտանիքին և հատկապես քեզ։ Գիտեմ, վիպակում ամեն ինչ չի ասված, բայց ի՞նչ արած։ Միևնույն է, քեզ անպայման պիտի թվա, որ այնտեղ ամեն ինչ ասված է, քանի որ գրել է քո որդին և գրել ամենալավ ու բարի մտքով։