среда, 31 октября 2018 г.

Մեկօրյա վերապատրաստում Կառնուտում. հաշվետվություն

Հոկտեմբերի 30-ին մեկօրյա վերապատրաստման ծրագրով հյուրընկալվեցինք Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցում: Մեր խումբը կազմված էր ուսուցիչներից և սովորողներից:
Հիանալով աշնանային Շիրակի գեղեցկությամբ հասանք Կառնուտ, ուր մեզ սպասում էր տնօրեն Հայկուհին և ուսուցչական կազմը՝  հաճելի և հետաքրքիր մարդկանց խումբ: Նախորդ տարիներին Միջին դպրոցի սովորողներն այցելել և համատեղ բարձունքի հաղթահարման նախագիծ էին իրականացրել: Ըստ այդմ՝ կրթահամալիրին արդեն ծանոթ էին:

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ միջին, ավագ դպրոցների ուսուցիչների և մուտքի ճամբարի մասնակիցների հետ: Մեծ թափով ընթանում է ,,Սեբաստացու օրեր,, նախագծային շաբաթվա պատրաստությունը: Եվ իհարկե, առաջին հերթին սովորում ենք ծիսական երգեր և պարերգեր: Այս տարի երգացանկը համալրվել է նոր երգերով, որոնք մի փոքր աշխուժություն են մտցրել մեր առօրյայում, անչափ հետաքրքիր են, նաև զվարճալի: Իսկ առավոտյան ոգևությունն այնքան մեծ էր, որ բոլորը պարերգի բեմադրման առաջարկներ էին անում:

Կարդում ենք Թումանյան. ընթերցման նյութեր 6-րդ դասարանի համար

воскресенье, 28 октября 2018 г.

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Ժամանակահատվածը՝ 29.10-02.11.2018
Իրականացվելիք աշխատանքներ
  • Դասասենյակի մաքրություն, ամենօրյա խնամքի, միջավայրի բարեկարգման աշխատանքներ 
  • «Բարեկամություն» ճամբար 
  • Վերապատրաստման արտագնա նախագիծ Կառնուտում
  • Միջին դպրոցի կայքի խմբագրման աշխատանքներ
  • ,,Ուսումնական,, աշուն նախագիծ սովորողների հետ. հեռավար 
  • Նախագծային շաբաթվա նախապատրաստական աշխատանքներ, անելիքների ճշտում, նախագծերի պատրաստում 
  • Նոյեմբերի վերապատրաստման նախագծերի համակարգում, հրապարակում «Բարեկամություն» բլոգում: 
  • ,,Պատուհան,, բլոգ. սովորողների թարգմանական աշխատանքների խմբագրում, հրապարակում 

суббота, 27 октября 2018 г.

«Բարեկամություն». մեկօրյա ճամբար Կառնուտում

Արտագնա վերապատրաստման մասնակից Շիրակի մարզի Կառնուտ գյուղում:
Վերապատրաստման օրը՝ 30.10.2018
Մեկնելու ժամը՝ 08:30, վերադարձ՝ 17:00: 

Կառնուտի միջնակարգ դպրոցում հանդիպում տնօրենի, ուսուցիչների հետ, շրջայց, ծանոթացում: 

Վերապատրաստման բովանդակություն
Պարերգեր՝ Թամզարա, Հաց կթխեմ գարիյա, Բաղը քաղինք 

Լուսաբանման, նկարահանման պատասխանատու՝ Ստելլա Մնացականյան 
Մասնակիցներ

  • Տաթև Աբրահամյան
  • Աշոտ Տիգրանյան 
  • Ստելլա Մնացականյան 
  • Հասմիկ Մաթևոսյան
  • Մարալ Կարապետյան
  • Հասմիկ Գրիգորյան
  • Շագոյան Սոֆյա, 8-5
  • Առաքելյան Ինգա, 8-5
  • Բանդուրյան Ասյա, 7-5
  • Երեմյան Մերի, 7-5
  • Մանուկյան Նարե, 7-5
  • Դալլալյան Մարիետա, 8-5
  • Չրաղյան Անահիտ, 8-5


Նախապատրաստական աշխատանքների, բովանդակային նյութերի պատրաստման համար հոկտեմբերի 29-ին հանդիպում-քննարկում: 

Անհրաժեշտ նյութեր

  • Տեղեկատվական թերթիկներ
  • Պրոյեկտոր
  • Նոթբուք
  • Տեսախցիկ 
  • Ձայնագրիչ 
Արդյունքում 
  • Գործընկերային կապերի ստեղծում 
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածում 
Կամփոփվի տեսանյութերի, պատումների տեսքով: 



вторник, 23 октября 2018 г.

Սիրահար քամին

Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով անցավ փարավոնների բուրգերի վես ճակատների վրայով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև.
-Իմ հրաշագեղ, իմ աննման թագուհի, ես քեզ սիրում եմ. ես` աշխարհի անսանձ և ըմբոստ ոգին, ահա նազելի ոտներիդ տակ մարում եմԵրբ հորիզոնից հորիզոններ էի անցնում, սրբազան Նեղոսի մեջ տեսա չքնաղ պատկերդ, տեսա և սիրեցի… 
Եվ արմավենին արհամարհելով լուռ էր:
-Մի՞թե գութ չունիս, դո՛ւ, որ այդպես քնքուշ ես և գեղեցիկ, մի՞թե կթողնես մեռնիմ շեմքիդ առջև

понедельник, 22 октября 2018 г.

Հոկտեմբերյան վերապատրաստումների հաշվետվություն

Վերապատրաստումների օրացույցի համաձայն հոկտեմբերի 10-12-ը կրթահամալիրում տեղի ունեցավ դասվարների, տեխնոլոգների, կազմակերպիչների, երաժիշտներ վերապատրաստման հերթական փուլը: Վերապատրաստմանը մասնակցել է 28 դասավանդող Արարատի, Արամավիրի և Արագածոտնի մարզերից: Գիշերակացով մնալու համար դիմել են երկու մասնակից, ովքեր հյուրընկալվել են Արևմտյան դպրոցի կրթական փոխանակումների կացարանում: 

воскресенье, 21 октября 2018 г.

Արատեսյան...Նոր աշխարհ հայտնաբերելու պես...

Բարձրաբերձ, իր ուսերի հենված լեռներ, մի փոքր անապատային կլիմա, խանձող արև և մինչև ոսկորներ թափանցող ամեն բլրակից հոսող սառը աղբյուրներ... Դուք Արատեսում եք, վայր, որ ունի չքնաղ բնություն, լեռների մեջ ծվարած է, վայր, որտեղ յուրաքանչյուրն իր համար գայթակղիչ մի բան է գտնում, որ կանչում է ետ, նորից ու նորից հիշեցնում: Առավոտյան կանուխ, մի քիչ էլ քնաթաթախ վեր կենաս, վերցնես թեյդ, քեզ համար մի հարմար տեղ գտնես մոտակա թփերի մոտ՝ ծառերի տակ, հարմար էլ տեղավորվես ու նայես հեռուն՝ իրար գրկած, իրար մեջ կորած լեռներին, ժեռ բարձունքներին, ու պատկերացնես ոնց ես հերթով նվաճում դրանք՝ մեկիկ-մեկիկ, ճանաչում մեկիկ-մեկիկ, ոտատակ տալիս՝ փոշու ու վայելումի համը զգալով: Իսկ մոտակայքով սահող սառնորակ աղբյուրը իր քչքչոցը կհասցնի ականջիդ՝ հիշեցնելով, որ առավոտը թարմ է ու անուշ:

суббота, 20 октября 2018 г.

Կանաչ առավոտը: Ռեյ Բրեդբերի

Վերլուծում են 7-րդ դասարանի սովորողները

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր և ուսուցողական: Այս պատմվածքի ասելիքն այն է, որ այս աշխարհում  բնությունը ամենակարևոր բաներից մեկն  է, եթե մենք ուշադիր լինենք, կհասկանանք, որ մեր կյանքը կախված է ամեն մի տերևից և մենք առանց գիտակցելու կտրում և վերացնում ենք դրանք: Այս պատմվածքի հերոսը շատ քաջ էր, նա պայքարեց և հասավ իր ուզածին, նա Մարսում ծառեր տնկեց: Մեզ ստեղծել է բնությունը և մենք պետք է խնամենք այդ բնությունը, որպիսզի օգտվենք բնության բարիքներից:
Աննա Հարությունյան 

Պատմվածքի ասելիքն այն էր, որ ամեն մարդ պետք է օգուտ տա երկրին և երկրի համար անի ամեն ինչ: Օրինակ՝ ծառ տնկի, խոտ տնկի, որպեսզի դրանով գեղեցկացնի ու օդ ստեղծի մարկանց համար: Ամեն մարդ պետք է իր հնարավորությունների չափով օգնի մարդկանց և բնությանը:

Իմ կարծիքով այս պատմվածքը հետաքրքիր, ուսուցանող և գեղեցիկ էր: Պատմվածքում ասվում էր մի տղայի մասին, ով մի նպատակ ուներ, որպեսզի Մարս մոլորակում ծառեր տնկեր և այլն: Այս պատմվածքի ինձ դուր եկած հատվածն այն էր, երբ տղան ուշագնաց եղավ, իսկ հետո արթնացավ և միևնույն էր, նա մտածում էր, թե ինչ ծառեր պետք է տնկեր: Մարսում օդը թանձր էր, բայց տղան իր երազանքին հասնելու համար փորձում էր ամեն ինչ անել: Պատմվածքի հիմնական ասելիքն այն էր, որ պետք է երազանքիդ հասնելու համար միշտ ջանք և ջանասիրություն ցուցաբերես: Միշտ նայիր առաջ, երբեք հետ չնայես, մի գործ անելուց առաջ լավ մտածիր:

Կոտրված անիվը. Վիլյամ Սարոյան

Վերլուծում են 7-րդ դասարանի սովորողները.

Վ. Սարոյանի ,,Կոտրված անիվը,, պատմվածքը շատ հետաքրքիր և հուզիչ էր: Այն պատմում էր կյանքի, մարդկանց, աշխարհի մասին: Այս պատմվածքում ասվում էր, թե որքան տխուր պահեր են լինում կյանքում, և որքան ուրախ պահեր են լինում, բայց այդ պահերը այնքան արագ են անցնում, որ մենք չենք նկատում: Օրինակ՝ այս պատմության մեջ հերոսները չէին նկատել, թե ինչպես էին մեծացել և, երբ նրանք նստեցին իրենց փոքր հեծանիվի վրա, այն կոտրվեց: Խորհուրդ կտամ կարդալ:
Հարությունյան Աննա, 7-4 դասարան

Ուզում եմ փոխել

Միջին դպրոցի 6-7-րդ դասարանի սովորողները պատմում են, թե ինչ կցանկանային փոխել:
Ամեն մարդ էլ կուզեր փոխել իր ուզածով որևէ բան: Ինձ, եթե հարցնեին ի՞նչ կուզեիր փոխել, ես կասեի, որ մարդիկ լինեն խելացի, ներողամիտ և ունենանային մի փոքր խիղճ: Չնայած որոշ մարդիկ համընկնում են իմ ասածներին, բայց ես նաև կուզենայի, որ մարդիկ լինեին մաքրասեր: Լինեին ուշադիր մեկը մյուսի հանդեպ և օգնեին իրենց կարիքը զգող մարդկանց: Չարհամարհեին մեկը մյուսին, լսեին միյանց և հասկանային իրար: Կուզենայի փոխել այն ամենը ինչ-որ ճիշտ չէ: Եթե ուզում եք իմանալ, թե ես ի՞նչ կուզենայի ամենաշատը փոխել, դա, որ մարդիկ մեկը մյուսի հանդեպ լինեն բարի և ներողամիտ:
Վահե Մուսայելյան


Ես ուզում եմ փոխել իմ բակի ընկերների մեջ չկամությունը։ Իսկ իմ կյանքում ես ուզում եմ փոխել իմ արած (չարություները) ։ Երկրում կուզեի փոխել վատ արարքները։



Ես կուզեի փոխել մի քանի բան.
Օրինակ`ընկերներիս մեջ ընկած թշնամությունը, որովհետև օրինակ՝ մեր դասարանի տղաները չեն բռնում մեր՝ աղջիկներիս, ձեռքերը պարի ժամանակ, կամ չեն նստում միմիանց կողքին, նույնը նաև աղջիկները, նրանք անընդհատ կռվում են, և դա շատ վատ է: Կարող է ինչ-որ մեկը նեղանալ և գնալ դասղեկի մոտ, բողոքել և քիչ անց կարող են ցրել մեր դասարանը: Նաև կուզեի փոխել մի քանիսի բնավորությունները: Օրինակ՝ մեր դասարանում կան մարդիկվքեր շատ նեղացկոտ են, այսինքն ամեն ստից բանից նեղանում են: Կան շատ ժպտերես և ուրախություն պարգևող մարդիկ, իհարկե, կան այնպիսի մարդիկորոնք բողոքող են: Հա, մոռացա ,կան այնպիսի մարդիկ էլ, որ մեկ կամ երկու մարդկանց հետ են շփվում ու մոռանում մնացածի մասին: Հա, համաձայն եմ նրանց բնավորությունները կան, որ լավն են և կան, որ շատ վատն են, իսկ փոխելն անհնար է, գիտեք հետաքրքիրն ո՞րն է, որ ճիշտ է բողոքում եմ, բայց միևնույն է շատ եմ սիրում և երբ մեծանամ, գնամ քոլեջ, համալսարան, միևնույն է կսիրեմ ու շատ կկարոտեմ նրանց: Չէ՞ որ նրանք իմ դասարանն են, նրանք հատուկ են:


Առակներ գրաբարով

Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
 - Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
 - Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

среда, 17 октября 2018 г.

Աշնանային

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 22-26
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ 
Նպատակը՝ ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում


  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
  •  Բառապաշարի հարստացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում
  • Ուսումնական նյութերի ստեղծում և հրապարակում բլոգում և կայքում

вторник, 16 октября 2018 г.

Երգի հրապույրը

Մեզնից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով