суббота, 19 декабря 2015 г.

Ճամբարային գործունեություն

21-25.12.2015
6.1 ջոկատ

21.12.2015, երկուշաբթի
,,Սեբաստացի,, ռադիոյի համար ռեպորտաժի պատրաստում
Ամանորի, ձմռան թեմայով ասելուկների, բանաստեղծությունների հորինում, ներկայացում/ձայնագրություն կամ պրեզենտացիա/:

22.12.2015, երեքշաբթի
,,Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին,, ստեղծագործության հիման վրա սցենարի մշակում, փորձեր:

воскресенье, 13 декабря 2015 г.

Արևմտահայերենի օրեր /նախագիծ/

Նախագծի տևողությունը՝ դեկտեմբերի 13-22
Մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ արևմտահայերենին, արևմտահայ գրողներին, նրանց ստեղծագործություններին: Մեդիանյութերի պատրաստում: 

Ստեղծագործություններ
5-րդ դասարան
Դանիել Վարուժան ,,Լուսնին,,
1. Բառերն ու բառակապակցությունները դարձրո՛ւ արևելահայերեն
Քեզի, կը տանիմ, կերթաս, հյուղակներուն խավարին, դույլերու մեջ արծաթի:
2. Համեմատի՛ր բանաստեղծության քառյակները, ի՞նչ ընդհանրություն նկատեցիր:
3. Բանաստեղծության ո՞ր տողի, ո՞ր բաեի մեջ է խտացված հերոսի տրամադրությունը:
4. Պատմի՛ր բանաստեղծության հերոսի մասին:

воскресенье, 29 ноября 2015 г.

Ձմեռային ուսումնական արձակուրդ /նախագիծ/

Նախագծի իրականացման ընթացքը՝  դեկտեմբերի 28-հունվարի 12
Նախագծի մասնակիցներ՝                      5-6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝    
  • Սովորողների ստեղծագործական և վերլուծական կարողությունների պահպանում , զարգացում
  • Հետաքրքիր ամանորյա նյութերի, ֆիլմերի պատրաստում
Առաջադրանքներ

1. Ամանորյա հետաքրքիր, չկրկնվող շնորհավորանքներ
2. Տոնական TV. ստեղծում և ներկայացնում են սովորողները
3. Պատումներ՝  ,,Ամանորի ամենաանսպասելի հյուրը,, ,,Մի նվերի պատմություն,, ,,Ամանորն իմ ընտանիքում,,:

Ձմեռ /նախագիծ/

Նախագծի մասնակիցներ՝  5-6-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանկահատվածը՝  դեկտեմբերի 21-25


Նախագծի նպատակը

  • Ուսումնասիրել Ամանորը, տոնի հետ կապված ավանդույթները
  • Ընթերցել, քննարկել , վերլուծել
  • Զարգացնել սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը
  • Հետաքրքիր, գեղեցիկ համեմատությունների, փոխաբերությունների միջացով զարգացնել սովորողների բառապաշարը:

Ստեղծագործական աշխատանք
Ամանորյա հեքիաթ
Ձմեռային  պատմություն
Ձմռան գանգատը

Հեքիաթի օրեր /նախագիծ/

Նախագիծը նախատեսված է 5-6-րդ դասարանների սովորողների համար
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 1-11

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ հայ ժողովրդական հեքիաթներին, ուսումնասիրել բարբառները:


Դեկտեմբեր ամսվա նախագծեր

понедельник, 23 ноября 2015 г.

«Մուշեղ Գալշոյան» օրեր

Նախագծի տևողությունը՝         նոյեմբերի  23-27
Նախատեսված է 5-6-րդ դասարանների համար
Նպատակը
  • Ծանոթանալ գրողին և նրա ստեղծագործությանը

Ընթերցանության նյութ

  • Ինչո՞ւ Մամփրեն որոշեց սովորել տառերը: Գրի՛ր քո վերաբերմունքը այս հարցի հետ կապված: 
  • Բացատրի՛ր վերնագիրը:
  • Ինչպիսին էր համագյուղացիների վերաբերմունքը Մամփրեի՝ տառերը սովորելու որոշման վերաբերյալ: Ներկայացրո՛ւ համապատասխան հատվածներ:
  • Ինչպիսի ուսուցչուհի էր Մամփրեի թոռնուհին: Ինչպիսին պետք է լինի լավ ուսուցիչը:

четверг, 5 ноября 2015 г.

Ընթերցում եմ

Նախագծի մասնակիցներ՝  6-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝                         շուրջտարյա
Նախագծի նպատակն է 


  1. Խրախուսել ընթերցանությունը
  2. Սովորողների մոտ խթանել հետաքրքրությունը գրականության նկատմամբ
  3. Մղել ստեղծագործելու

вторник, 3 ноября 2015 г.

Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

понедельник, 2 ноября 2015 г.

Իսահակյանի կյանքից...

Երեք հետաքրքիր դեպք Իսահակյանի կյանքից: 
1
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էրՄաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.
-Ի՞նչ կերգեիր:
-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:
-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:
Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.
-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:

воскресенье, 1 ноября 2015 г.

Հոկտեմբեր ամսվա կատարողական

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել եմ հետևյալ նախագծերը: Յուրաքանչյուր նախագծից հետո ներկայացված է արդյունքը:

Լավագույն նյութեր՝



Սովորողների հետ թարգմանել ենք Տուվե Յանսոնի ,,Մումի տրոլը,, հեքիաթ-վիպակի երեք կարճ հատված: Աշխատանքը շարունակվում է:

среда, 28 октября 2015 г.

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամՎեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան

вторник, 27 октября 2015 г.

Մեծ ճշմարտությունը

Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որո­շում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վար­ձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո  միայն, գնամ է հանգստանալու:
 Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ  է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է  զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատ կարճ- հազիվ լուսացած՝   կեսօր  է  դառնումբանվորների ճաշվա   հասագստաժամը,   և հանկարծ  եկեղեցու  երեկոյի  զանգերը  հնչում  են,   արևը  շտապ մայրամուտ է գլորվամ։  

воскресенье, 25 октября 2015 г.

Երջանկության իմաստը

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

     Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը
խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց
նրա աչքերին ու ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստըԵվ մնացել եմ անպատասխան:
Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը
պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքիցԵվ մնացել եմ
անպատասխան:

воскресенье, 18 октября 2015 г.

Հայրենագիտություն. արձակուրդային առաջադրանք

Առաջադրանքի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 18-27:
Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Ճիշտ ժամանակն է ձեր ընտանիքների մասին ավելի մանրամասն պատմելու: 

Ընտանեկան ավանդություններ: 
Անընդհատ լսում ենք ,,մեր տանն այդպես է ընդունված,, կամ ,,մեզ մոտ դա ավանդույթ է,, արտահայտությունները: Ինչ-որ բան անել միասին, ինչ-որ յուօրինակ ձևով նշել տոները, որևէ առանձնահատուկ ճաշատեսակ պատրաստել ծննդյան օրը. յուրաքանչյուր ընտանիքում կան նման ավանդույթներ: Դրանք անհրաժեշտ են, որովհետև առանց դրա չի կարող լինել երջանիկ ընտանիք:

среда, 14 октября 2015 г.

Մակավարժական աշխատողների աշնանային ինքնակրթության դպրոց

19.10.2015

09:00-09:30 պարատուն Մարմարյա սրահում
09:30-10:00  ընդհանուր պարապմունք
10:00-11:00 խորհրդատվության ժամ. ,,Մեղու,, մրցույթի նախապատրաստական աշխատանք
11:00-12:00  մարզական պարապմունք
12:00-12:30 օրվա լուսաբանում սովորողների հետ
12: 30-13:00  ընդմիջում
13:00-13:30  ներսի ծաղիկների խնամք
13:30-15:00 աստվածաշնչյան ընթերցումներ


20.10.2015
09:00-09:30 պարատուն Մարմարյա սրահում
09:30-10:00  ընդհանուր պարապմունք
10:00-11:00   դասասենյակի մաքրման աշխատանքներ
11:00-12:00   մարզական պարապմունք. հեծանիվ
12:00-12:30    նոյեմբեր ամսվա նախագծերի ձևակերպում
12:30-13:00     ընդմիջում
13:00-14:00     սովորողների հետ հեռավար աշխատանք
14:00-15:00    արտթերապիայի աշխատանք Զառա Ոսկանյանի հետ

понедельник, 12 октября 2015 г.

Աշնանային ուսումնական արձակուրդ /առաջադրանքներ/

Իրականացավում է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում՝ հոկտեմբերի 19-25:
Առաջադրանքները նախատեսված են 5-6-րդ դասարանի սովորողների համար:

Առաջադրանքներ
  • Բլոգումդ հետաքրքիր պատումի, ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ, թե արձակուրդի ընթացքում ինչ ուսումնական հայրենագիտական ճամբարի կամ ճամփորդության ես մասնակցել:  Եթե ընտանիքիդ հետ ես այցելել որևէ վայր / գյուղ, այլ քաղաք, կինոդիտման, և այլն/ պատմի՛ր այդ մասին: 

понедельник, 5 октября 2015 г.

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Սիրելի ճուտիկ, շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպեսԹե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի

вторник, 29 сентября 2015 г.

Գրաբարյան օրեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 1-7
Նախագծի մասնակից սովորողներ ՝                               5-6-րդ դասարաններ

Նախագծի նպատակը
  • Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,,Գրաբարյան օրեր,, նախագծին
  • Հետաքրքիր տեքստերի միջոցով ծանոթացում գրաբարին
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների ամրապնդում

Առաջադրանքներ
Կարդա՛ տեքստը
                                               Որսորդն եւ կաքաւ

Որսորդն կալաւ կաքաւ մի և կամէր զենուլ: Ասէ կաքաւն. ,,Մի սպանաներ զիս, զի ես խաբեցից զըբազում կաքաւս եւ արկից յակնատս քո,,: Ասէ որսորդն. ,,Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի ըսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ,,:

Մարդկային կատակերգություն /Վ. Սարոյան/

Գլուխ տասներորդՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ
Իթաքայի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի վազքուղիներում դրված էին երկու հարյուր քսան յարդ մրցավազքի արգելքները։ Չորս տղաները մարզվում էին։ Բոլորն էլ, ուժերը ճիշտ բաշխելով և թռիչքներ կատարելով ըստ կանոնների, լավ վազեցին։ Մարզիչ Բայֆիլդը խրոնոմետրը ձեռքին մոտեցավ հաղթողին։
Այս անգամ ավելի լավ էր, Էքլիասաց նա մի տղայի, որը, անշուշտ, անշնորհք տղաներից չէր, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ արտակարգ չէր։ Նա ուներ ինքնավստահ շարժուձևերը այն մարդու, որի ընտանիքը տասնամյակների ընթացքում ոչ միայն չի զգացել ապրուստի, հագուստի և բնակարանի նեղություն, այլև, ընդհակառակը, առիթը ներկայանալու դեպքում, իրեն նման ուրիշ բախտավոր ընտանիքների հյուրասիրել է։
Դեռևս շատ բան ունես սովորելու,— ասաց մարզիչը տղային,— բայց կարծում եմ, որ կկարողանաս այսօր շահել մրցույթը։
Կաշխատեմ, սըր,— ասաց տղան։