Արշավի նախապատրաստում։ Սա հերթական ճամփորդություն չէր, սա ամբողջական, լիարժեք արշավ էր։ Ճամփորդությունը և արշավը ինչ-որ տեղ հատվում են, իհարկե, բայց այս մեկօրյա նախագծում գերիշխող էր հենց արշավը, հայրենագիտական քայլքը։
Այս ուղղությամբ արշավելու մասին մտածում էինք վաղուց, սակայն միայն Գառնի կամ Գեղարդ այցելությունը չէր կարող լիներ, ուզում էինք գտնել այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա լիարժեք վայելել, տեսնել աշունը, քայլել, հիանալ աշնանով, ծանոթանալ բնակավայրի մշակույթին, կենցաղին։ Եվ այսպես համացանցային փնտրտուքները բրեցին Գառնի-Հավուց թառ երթուղու ընտրությանը։ Այնուհետև հետագա նախապտրաստական աշխատանքներ, տեղեկացում, հետաքրքրվողների խմբի հավաքում, ծանոթություն տեղանքին, նյութերի նախապատրաստում, գործընկեր դպրոցի հետ կապի հաստատում, համատեղ աշխատանքի պլանավորում։
Համագործակցություն։ Նախագիծն ամբողջացելուց հետո որոշեցինք գտնել որևէ գործընկեր դպրոց, համատարիք մի խումբ, ովեր կօգնեն իրականացնել։ Իհարկե, տարածքը լավ կճանաչի տեղացին, լավ կներակայացնի, կպատմի հենց տեղաբնակը։ Համացանցից գտանք Գառնիի բնավանաի դպրոցի տվյալները, խոսեցինք դպրոցի տնօրենի հետ, ով փոխանցեց պատմության ուսուցիչ Արմինեի տվյալները։ Քիչ անց զանգեց Արմինեն և սիրով պատրաստակամություն հայտնեց իր դասղեկական դասարանով միանալու, մեզ հետ բարձունքը հաղթահարելու, իրենց բնակավայրը ներկայացնելու։ Արշավին մեկ օր էր մնացել, զարմանալի արագությամբ հավաքվել էր խումբը, պատրաստ քայելու, պատրաստ ներկայացնելու, նախապես կարդացած և պատրաստված։ Հայրենագիտական քայլքը որպես դպրոցական էքսկուիսիայի այլընտրանք, ոչ թե անիմաստ ծախսերի իրականացնում, խնջույքի կազմակերպում, այլ քայլք, ճանաչում, շփում։
Արշավի ընթացքը: Պայմանավորված ժամին Գառնիում էինք, միասին շրջեցինք, հետո նստոտեցին կանաչ թփերի մեջ, Գառնիի սովորողները մեզ պատմեցին Գառնիի մասին, իսկ մենք լրացումներ արեցինք: Հետո միասին նախաճաշեցինք և պատրաստվեցինք քայլելու:
Դեպի Հավուց թառ քայլեցինք երեք ժամ, հետաքրքիր ճանապարհ է, Խոսրովի անտառով, զրուցեցինք : Հավուց թառի մոտ գյուղացիները հաճախ գնում են ուխտագանցության, այսօր էլ մարդաշատ էր: Վերևում ընդմիջելուց, վանական համալիրով շրջելուց հետո հավաքվեցինք մի տեղ, որտեղ մեր գործընկերները պատմեցին բնակավայրի մասին, միասին երգեցինք, հետո քայլեցինք ետ: Սրանով սկսվեց մեր ընկերությունը:
Եվս երեք ժամ քայլեցինք, որ հասնենք Գառնի, արդեն մութն ընկել էր, միմյանց հրաժեշտ տալուց հետո վերադարձանք:
Զրագացումներ
Նախատեսում ենք համատեղ ճամբարային ծրագիր կրթահամալիրի միջավայրում :
Արշավը հաջողված էր և տպավորիչ: