четверг, 30 ноября 2023 г.

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

 Ուսումնական նախագծեր




Այլ աշխատանք

Արծիվը

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ 

среда, 29 ноября 2023 г.

Աշնանային ընթերցումներ

Աշունը ոգևորության աղբյուր է եղել բազմաթիվ արվեստագետների համար։ 6-րդ դասարանի սովորողների հետ ընթերցել ենք աշնանային բանաստեղծություններ՝

понедельник, 27 ноября 2023 г.

Կարմրամորթ առաջնորդի փրկագինը

Առաջին մաս  

Մտահղացումը հոյակապ էր թվում։ Բայց սպասեք, ես հիմա ամեն ինչ կպատմեմ սկզբից։ Մենք գտնվում էինք հարավում՝ Ալաբամա նահանգում՝ Բիլլ Դրիսկոլը և ես։ Հենց այստեղ էլ մեր մեջ հղացավ երեխա փախցնելու միտքը։ Դա պատահեց, ինչպես հետագայում Բիլլն արտահայտվեց, «ժամանակավոր խելացնորության պահին», բայց այդ բանը մենք շատ ավելի ուշ հասկացանք։

Այնտեղ մի փոքրիկ քաղաք կար, հարթ ու տափակ, ինչպես պաստեղը, որն, անտարակույս, կոչվում էր «Երկնաքեր»։ Այդ քաղաքում ապրում էին անմեղ ռամիկներ և այնպես գոհ էին ամեն ինչից, կարծես միշտ համախմբված լինեին մայիսյան սյան շուրջը։

Հետազոտական աշխատանքներ

Հետազոտական աշխատանք ընտրած սովորողներ՝
  1. Մկրտչյան Արփի, թեմա ՝ Դեռահասների ժարգոն, 
  2. Առուստամյան Արշակ, թեմա ՝ 
  3. Մեսրոպյան Էդվին,  թեմա՝ Գաջեթների  առավելությունները և խնդիրները
  4. Մարտիրոսյան Արմեն,  թեմա՝  Բարին և չարը գրականության մեջ
  5. Մինասյան Խաչիկ, թեմա՝ Ժամանակակից բեսթսելլերներ․ իրական գրականությո՞ւն, թե՞ լավ մարկետինգ
  6. Ղարիբյան Էլիզա, թեմա՝ Արգելված գրականություն
  7. Հովհաննիսյան Նազենի, թեմա՝  Ժամանակակից երգերի տեքստերը․ պոեզիա՞, թե՞ հակապոեզիա։
  8. Նարեկ Մելիքսեթյան․ թեմա ՝ Թագավորի փոքր տղայի կերպարը հեքիաթներում
  9. Արման ՏԵր-Ստեփանյան․  թեմա՝ Ժամանակակից հեռուստատեսային շոուների, հաղորդումների ազդեցությունը ժամանակակից մարդու  բառապաշարի վրա։ 
Աշխատանքի որոշված ընթացք՝
  • Հանդիպումներ ֆիզիկական միջավայրում՝ յուրաքանչյուր ուրբաթ՝ 13:00-13: 40,
  • Ընթացիկ առցանց կապ՝ էլ, փոստի նամակագրության միջոցով,

воскресенье, 26 ноября 2023 г.

Մուտք կրթահամալիր, քայլ առաջին․ քառօրյա վերապատրաստման ամփոփում


Նոյեմբերի 21-24-ը կրթահամալիրում իրականացվեց բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստումը։ Վերապատրաստման ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։ 
Վերապատրաստմանը մասնակցեց յոթ մասնագետ, որոնցից երկուսը տարբեր պատճառներով չկարողացան շարունակել մասնակցությունը։ 
Մասնակիցներ են՝
  • Գոհար Սարուխանյան․ ռուսերենի մասնագետ, 
  • Մարիամ Գևորգյան․ ռուսերենի մասնագետ,
  • Լուսինե Նալբանդյան․ դասվար,
  • Նարինե Մկրտչյան․ դասվար,
  • Էլինա Մանգասարյան․ անգլերենի և ֆրանսերենի մասնագետ, 
  • Մարինե  Ամիյան․  ռուսերենի մասնագետ
  • Գայանե Շելունց ․ դաստիարակ, դասվար ։ 
Քառօրյա վերապատրաստման բովանդակությունը՝

Մուտք կրթահամալիր․ օր չորրորդ


Քառօրյա վերապատրաստման չորրորդ օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ Մեդիաուրբաթ համերգի մասնակցությամբ։ Մեդիաուրբաթն անցավ ջերմ մթնոլորտում, ամփոփվեց ,,Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն,, նախագիծը, շնորհվեցին անվանական մրցանակներ դասավանդողներին և սովորողներին։ Վերապատրաստվողների հետ մասնակցեցինք ընդհանուր պարերին և երգերին։ 

пятница, 24 ноября 2023 г.

Մուտք կրթահամալիր․ օր երրորդ


Քառօրյա վերապատրաստման երրորդ օրը սկսեցինք քայլքով․ այս անգամ քայլեցինք դեպի արևմուտք՝ կրթահամալիրի Արևմտյան դպրոց և Ուսումնական ագարակ։ Խոսեցինք և դիտարկեցինք
  • կրտսեր դպրոց-պարտեզի մոդելը, 
  • բաց, անցանկապատ  միջավայրը, 
  • տեխնոլոգիական գործունեությունը,
  • շրջեցինք ագարակում, ներկայացրի ուսումնական կենտրոնի գործունեությունը, աշխատանքները,
  • խոսեցինք կենտրոնի նախագծերի մասին։ 
Այս քայլք-շրջայցերը օգնում են կրթահամալիրում աշխատել ցանկացողներին ավելի լավ պատկերացնել հեղինակային այլընտրանքային կրթական ծրագիրը, կրթահամալիրի միջավայրը, նախագծերը։ 

Մուտք կրթահամալիր․ օր երկրորդ


Շարունակվում է ,,Մուտք կրթահամալիր,,  բլոգային-նախագծային վերապատրաստումը։ 
Օրը սկսեցինք քայլքով՝ դեպի  կրթահամալիրի արևելք՝ Մայր դպրոց-Արևելյան դպրոց- Քոլեջ երթուղով։ Ճանապարհին խոսեցինք կրտեսեր դպրոց-պարտեզների առանձնահատկությունների և ծրագրի մասին։ Քոլեջում այցելեցինք Գինու և խաղողի դպրոց, որտեղ մեզ ներկայացրին՝
  • ուսումնական կենտրոնի գործունեությունը, 
  • նախագծերը ՝ տարատարիք խմբերում,
  • գինու ստեղծման, հնեցման ընթացքը, 
  • աշխատանքում օգտագործվող , կիրառվող գործիքները, 
  • Դալմայից վերցված խաղողի կտրոնները, պատմությունը, պահպանման խնդիրը։ 

вторник, 21 ноября 2023 г.

Մուտք կրթահամալիր․ օր առաջին


Սկսվել է ,,Մուտք կրթահամալիր,, բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստրաստումը։ Վերապատրաստումը ներառում է՝
  • Ծաոթություն կրթահամալիրի ֆիզիական և մեդիա միջավայրերին, հեղինակային կրթական ծրագրերին, 
  • Բլոգավարություն,  բլոգի ստեղծում, 
  • Նախագծային գործունեություն,
  • Կրթահամալիրում գործող կարգեր։ 

воскресенье, 19 ноября 2023 г.

«Մխիթար Սեբաստացի» մրցանակի ինքնառաջադրում

Մրցանակը տրվում է  կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։ 

 Ներկայացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում (2023 թ․) իրականացրածս աշխատանքները և նախագծերը։ 

Թարգմանական-ստեղծագործական գործունեություն

Սեբաստացու օրեր

Նախագծի արդյունքները՝

Պատումներ 

среда, 15 ноября 2023 г.

Խմիր մինչև վերջ /ինդոնեզական պոեզիա/

Բյուեղյա գավաթների զնգոց,
Արբեցնող շուրթերի համբույր,
Խմի՛ր գինի, թող բռնկվի հոգիդ:

Խմիր մինչև վերջ, խմիր մինչև վերջ, խմիր:

Ծիծաղի փխրուն ձայն,
Սրտի անհոգ թակոց,
Խմի՛ր գինի, թող լցվի հոգիդ:

Խմի՛ր մինչև վերջ, խմի՛ր մինչև վերջ, խմիր:

Քաղցր խնջույքի ակնթարթ,
Համբուրվելու օրվա ճիչ,
Խմի՛ր գինի, թող տոնի հոգիդ:

понедельник, 13 ноября 2023 г.

Բարբառային ընթերցումներ

Օրը՝ նոյեմբերի17 , ժամը՝ 12:00
Վայրը՝ Միջին դպրոց, 3-8 սենյակ
Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ 
  • Ծանոթանալ բարբառներին, 
  • Ուսումնասիրել բարբառային բառերը, կառույցները,
  • Ընթերցել
Ընթացքը 
  • Դասարանը բաժանվում է խմբերի,
  • Յուրքանչյուր խումբ աշխատում է իր նյութի վրա, 
  • Ընթերցում և քննարկում ենք փոքրիկ պատմությունները՝ ուշադրություն դարձնելով բառերի ճիշտ ընթերցմանը։ Բառերը համեմատում ենք գրական հայերենի հետ, դիտարկում արտաբերման տարբերությունները։ 
  • Փոխադրում ենք գրական հայերեն՝ ուսումնասիրելով բառերի իմաստները։ 
  • Մեկնաբանում ենք պատմությունները ։ 
  • Յուրաքանչյուր խումբ ձայնագրում է իր ընթերցանության նյութը՝ ստեղծելով աուդիոպատում։ 

четверг, 9 ноября 2023 г.

Անդրեասների տունը /ինդոնեզական պոեզիա/

Զվարճալի տոն՝ կիրակի երեկոյան,
Լիովին վայելեցինք. որովհետև,
Արթնացանք, երբ մեծ արևը
Պատուհանի ապակու կենտրոնում է
Կանգնում:  Տիկին Անդրեասը,
Մեզ հրավիրել են այգում նախաճաշելու:
Առանց շտապելու, մենք հավաքվել ենք տան մոտ,
Սեղանը բացված էր, և խոտի վրա
Շլացնում էին փայտյա աթոռները՝
Տասներկու ծառերի խիտ ստվերում:
Վարդագույն, ինչպես հնդկահավի միսը:
Սեղանին՝ սրճեփ նեղ շրջապատում,
Աղաման, հացաման, գավաթ և ափսե:

понедельник, 6 ноября 2023 г.

Անհատական նախագծերի ներկայացում

Օրը՝ նոյեմբերի 15, ժամը՝ 12:00
Վայրը՝ Միջին դպրոց, 3-8 սենյակ
Մասնակիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ 
  • Ներկայացնել կրթահամալիրի հեղինակային ծրագրում Մայրենիի ուսուցման առանձնահատկությունները, 
  • Սովորողները՝ իրենց հեղինակած նախագծերով։ 

четверг, 2 ноября 2023 г.

Պարտուսի գերին

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։