6-րդ դասարան, Մայրենի․ Երրորդ ուսումնական շրջան

26.04.2024

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 
Ներկայացնել ապրիլ ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն ։ 

25.04.2024

Աշխատանք դասարանում

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողումսարսռում էր հասակով մեկ։
Գալիսփաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենումշտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան...

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռումավաղվեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վերսարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էրչէր լսում,— Այդ ո՞ւրԲողա՛ր...

Ի՞նչ Բողարճախրում էրչէր նայում ետ։
Գնում էրոր վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակկարկուտդառնար աղետ:


1. 
Բացատրի՛ր բառերը՝ սարսռալմաճակոսզանազանշիկացածճաշթողմացառճախրել
2. 
Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:
3. 
Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:
4. 
Պատմիր ամպի մասին:
5. 
Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:
6. 
Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջմանրամասն նկարագրի՛ր:


Լրացուցիչ աշխատանք (տանը) 
Ավարտել դասարանական աշխատանքը։ 

23.04.2024

Աշխատանք դասարանում

1. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:

ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:

բ) Մուր, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:

2. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Ոսկեշար, խաղատուն, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի աղաջուր, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, կերաման:

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Համացանցից ընտրի՛ր Սահյանի բանաստեղծություններից մեկը, ընթերցիր, ներկայացրո՛ւ բլոգումդ բանաստեղծության բովանդակությունը, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։ 

22.04.2024

Աշխատանք դասարանում

Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:
 Ինչպիսինն է Սահյանի աշխարհը:

,,Իմ աշխարհը,, վերնագրով շարադրություն գրի՛ր: 


Լրացուցիչ աշխատանք 
Ի՞նչ է ասում 
Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
1. Բացատրի՛ր բառերը՝ կածան, քարավան, պատռած,մեծաժխոր, ապառաժ: 
2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ: 
3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել՝  ի՞նչ կասի: 


19.04.2024

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 


Լրացուցիչ աշխատանք 

Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները։ 


18.04.2024

Աշխատանք դասարանում

1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:

2. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավատ,  որմնադիր:


Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Նկարագրիր մայրամուտը:
2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

17.04.2024

Աշխատանք դասարանում

1. Կետադրի՛ր նախադասությունները՝

 Պարտեզում աճում էին կարմիր դեղին  սպիտակ վարդեր։

2) Պարտեզում աճում էին կարմիր և դեղին վարդեր։
Ու տուն էր վերադառնում նա ուրախ
 զվարթ ջահելացած։
Երջանիկ էր  որ երազանքը կատարվեց
երկիրը տեսավ կարոտն առավ։

Գանգուր մազերով սև աչքերով դուրս ընկած ակնակապիճներով այդ կինը որբերի համար և խնամակալ էր և հոգատար մայր և սրտակից բարեկամ։

2.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:

Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:           
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:

3. Ո՞ր բառի մեջ է գրվում յա։

Մար․ մ, Անան․, Աս․ ։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Եղեգնուհին,, հեքիաթի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

16.04.2024

Աշխատանք դասարանում

1. Գրի՛ր բառերի կազմությունը՝

ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ:

բ) Գունագեղ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:

2.     Բաց թողածը լրացրե՛ք այնպիսի տառերով, որ ստացվի գոնե երկու բառ։

Բար-, հա-ել, եր-, բա-ակ, անգի-, հա-ակ, վա-ել, ծա-ել, -յուղակ,քեր-ել։ 

3.    Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը։

Ա․ ակ-նբախ, նախ-նթաց,

Բ․ չ-նդունել, հյուր-նկալ,

Գ․ տաս-, երկ-նչել,

Դ․ ան-նդունելի, մթ-նշաղ։ 

4.  Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ․

Ա․ հոգ-իճակ, ոգ-որել,

Բ․ գեր-արել, ուն-որ,

Գ․ եղր-անի, ալ-որ,

Դ․ ոսկ-արս, տար-երջ։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Եղեգնուհին,, հեքիաթի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

15.04.2024

Աշխատանք դասարանում

Մայրենիի ֆլեշմոբ

,,Անահիտ,, հեքիաթի քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընտրել վերնագրերից մեկը և գրել շարադրություն՝
  • Հուշեր, 
  • Հետաքրքիր է, 
  • Հեքիաթ բարու և չարի մասին, 
  • Կյանքի մասին,
  • Ես ապրում եմ 21-րդ դարում, 
  • Մեր ժամանակներում մարդիկ․․․
  • Տնից հեռու
  • Այլ, ձեր ընտրությամբ․․․․

12.04.2024

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացնել կիսատ թողած աշխատանքները։ 

11.04.2024

Աշխատանք դասարանում և տանը 

Մայրենիի ֆլեշմոբ

10.04.2024

Աշխատանք դասարանում

1.Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

Ծաղիկ                                       խմոր                                         

ասեղ                                             գորգ                                           

թթու                                             ճառ                                            

ուղի                                             պատել                                        

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև     

2. Տրված են բառեր, առանձնացրո՛ւ

 

·         Գոյականներ՝

 

·         Ածականներ`

 

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, դժգույն, վեց-վեց, երգիչ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,  ծանոթություն, վազել,  բայց:

3. Ընդգծե՛ք այն բառը, որի մեջ բաց է թողած յ տառը։ 

Ա․ Հեքի- աթ, գնա-ինք, ձի-արշավ։

Բ․ լի-անալ, մի-ասին, գա-իսոն։

Գ․ Կրի-ա, Մարո-ի, մի-այն։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի վեցերորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

09.04.2024

Աշխատանք դասարանում

,,Անահիտ,, հեքիաթի քննարկում։ 

1. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

 

Մարդիկ վաղուց են (միջոցներ) փնտրում վատ (տեսողություն) լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակի) պատրաստված առաջին օպտիկական (գործիք): Ժամանակակից (ակնոց) երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոց) նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմ): Հայտնի է, որ (գլադիատորներ) կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկես) տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտ) պատրաստված մեծ (ոսպնյակ):

2. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

 

Պատել ինչո՞վ:

Շրջապատել ինչո՞վ:

Զբաղվել ումո՞վ: Զբաղվել ինչո՞վ:

 

3. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

 

Հիանալ ումո՞վ: Հիանալ ինչո՞վ:

Սքանչանալ ումո՞վ: Սքանչանալ ինչո՞վ:

Տարվել ումո՞վ: Տարվել ինչո՞վ:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի հինգերորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

08.04.2024

Աշխատանք դասարանում

,,Անահիտ,, հեքիաթի քննարկում։ 

Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։ 

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի չորրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

05.04.2024

Աշխատանք դասարանում

Ընթերցանություն գրադարանում։ 

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի երրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 


04.04.2024

Աշխատանք դասարանում

1.Նախադասություններից առանձին-առանձին դուրս գրի՛ր արջ արմատով կազմված, ածանցավոր բառերը և արջ գոյականի ձևերը:

 

Արջուկի սիրած խաղը բլրից սահելն է:

Արջային սովորություններ ունի. սիրում է քնել, ամեն օր մեղր է ուտում:

Անարջ գազանանոցն ինձ չի հետաքրքրում:

Արջը թաթը բարձրացրեց և ուզում էր թափով իջեցնել:

Կատաղած արջից վտանգավոր գազան չկա:

Ինձ արջով մի՛ վախեցնի:

Արջին շատ հեշտ կընտելացնես, եթե սոված չթողնես:

2.Տրված գոյականներով երկուական նախադասություն կազմի՛ր՝ դրանց ավելացնելով -ին, -ով վերջավորությունները:

 

Ծով, ճանապարհ, մեքենա:

 

3. Քաղաք,տնակ, դասարան գոյականների նման ձևերը խմբավորի՛ր՝ դուրս գրելով նախադասություններից:

 

Մի հեռու քաղաքում ապրող ընկեր ունեմ, որին երկար ժամանակ չեմ տեսել:

Տնակն անտառում էր, հետաքրքրասեր աչքերից հեռու:

Դասարանից դուրս մոռանում է դասի մասին:

Այդ քաղաքով անցնելիս նորից հիշեցի քո պատմությունը:

Երբ մոտեցա տնակին, ներսից ձայներ լսեցի:

Իր տնակից հեռանալ չի կարողանում:

Փորձում էր տնային բոլոր հանձնարարությունները դասարանում անել:

Ձայնը գլուխն էր գցել ու տնակով մեկ ճչում էր:

Վենետիկ քաղաքը հայտնի էր իր ջրանցքներով ու նավակներով:

Այդ օրվանից մոտիկ չի գալիս մեր դասարանին:

Մեքենան քաղաքից դուրս եկավ ու սլացավ դեպի արևելք:

Մեր դասարանով այլևս չեք անցնի, երկրորդ դուռը փակել ենք:

Այդ տնակում մի հետաքրքիր ընտանիք է ապրում:

Աշխարհը նվաճելով՝ հասել էր այդ քաղաքին:

Այդ օրվանից դասարանը դարձել էր աշխարհի ամենակարևոր տեղը:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 


03.04.2024

Աշխատանք դասարանում

Ընտրել վերնագրերից մեկը և գրել շարադրություն՝

  • Նամակ
  • Ի՞նչ  են խոսում թռչունները
  • Ո՞ր բառերն են բոլորից շատ ուրախացնում ինձ
  • Ի՞նչ համ ու հոտ ունեն բառերը
  • Խոսակցություն անտառում
  • Իմ պապիկի պատմածը
  • Երբ նորից սկսվի
  • Այլ, գրե՛ք ձեր առաջարկած վերնագրով։ 

     Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Կարդա՛ Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

    02.04.2024

    Աշխատանք դասարանում

    Կարդա՛ Աղայանի ,,Ցախավելի գաղտնիքը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1.    Կետերը փոխարինի՛ր փակագծերում դրված բառերից մեկով:

     

    Վաղուց ... (է, են) հեռացել այն երամը, ... (որից, որոնցից) հետ ընկած վիրավոր կռունկին խնամում էինք:

    Դրսում աղմկում էր ամբոխը, ... (որը, որոնք) ուզում ... (էր, էին) տեսնել դատապարտյալին:

    Բազմությունը խուլ գվվում էր: ... (Նա, նրանք) ինչ-որ բանից հուզված... (էր, էին):

    Հոտը, ... (որին, որոնց) էլ չէր տեսնելու, ... (մնաց, մնացին) սարի հետևում:

    Մարդկությունը պիտի ... (մտածի, մտածեն), որ ... (իր, իրենց) ապագան կվտանգվի, եթե շարունակի անփութորեն փչացել բնությունը:

    2. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը:

     

    Տարիներ շարունակ (ի՞նչը) սիրով ընդունում էր այցելուներին:

    (Ինչի՞) տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:

    Չի կարողանում կտրվել իր ստեղծած (ինչի՞ց):

    Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների (ինչո՞վ):

    (Որտե՞ղ) ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:

    3. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված բառակապակցություններով:

     

    Լեռներւսմ գտնվող, լեռներում ապրող մարդիկ, լեռան նման բարձրանալ, լեռներով ծածկված:

    Լեռնցիները հավաքվել էին օտարական հյուրին տեսնելու:

    Լեռնային այդ գյուղում բոլոր մարդիկ իրար ճանաչում էին:

    Նկարում փոթորկված ծովի մի ալիք էր լեռնացել ու կանգնել:

    Լեռնոտ երկիր է Հայաստանը:


    01.04.2024

    Աշխատանք դասարանում

    Կարդա՛ Աղայանի ,,Ցախավելի գաղտնիքը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    25-29.03.2024

    22.03.2024

    Աշխատանք դասարանում

    Ընթերցանություն գրադարանում։ 

    21.03.2024

    Աշխատանք դասարանում

    Բառագիտություն-առաջադրանքներ

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

     

    Բնակչություն, զորք, երամ:

    Մի երկրի բոլոր զինվորները, միասին թռչող թռչուններր, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները:

    2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

     

    Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:

    Մի երկրում ապրող մարդիկ, հավաքված մարդիկ, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ:

    3. Փակագծերում դրված բառերը համապատասխան ձևով գրի՛ր:

     

    Օրինակ՝

    Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): - Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:

     

    Կռունկների երամը (թռչել):

    Զորքը (տեղավորվել) դաշտում:

    Ժողովուրդը (լսել) հռետորին:

    Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել):

    Ավագանին (ողջունել) օտարականին:

    Հոտն (իջնել) սարից:

    ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից:

    Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ (սպասել):

    20.03.2024

    Աշխատանք դասարանում

    1. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

     

    Օրինակ՝

    ար - կըղ, նը - կար,

    արկղ - արկղեր, նկար - նկարներ:

    Ա. Վագր, աստղ, սանր, անգղ, կայսր, զեբր:

    Բ. Խրճիթ, ձկնիկ, դպրոց, գրիչ, կռիվ, գլուխ, տղա, կրակ:

    2. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

     

    Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:

    Երկնքում մեկ-մեկ վառվեցին ..., ամեն ինչ լռեց:

    Հին զինվորը հիշում է բոլոր ..., որոնց ինքը մասնակցել է:

    Ցրիչը մեկ ժամում բոլոր ... բաժանեց:

    Միայն ... էին սավառնում այդ բերդի վրա:

    Հետո ... դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:

    ... ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

     

    Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

    ... ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

    Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ... ու գետաբերանների մոտ են հանդիպում:

    Խորտակված ... անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

    Այս ու այն կողմ թափթփված ... հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

    Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ ... տորթը զարդարեց:

    Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ... երկարությամբ:

    2.Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

     

    Կան ջրային ... («խուզարկու»), ... (որ) ... (ծով) ու ... (օվկիանոս) ... (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային ... (հաջողություն): Վագներն իր ... (ընկեր) հետ Ֆլորիդայի ... (ափ) մոտ խորտակված իսպանական... (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեցող (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թիվ են կազմում այնպիսի ... (որոնող), ... (որ) չեն կարողանում նույնիսկ ... (որոնում) ... (ծախս) փակել:

    3. Տեքստի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Քn կարծիքով, ո՞ր գոյականների թիվը չպիտի փոխել:

     

    Դանդաղ ընթանում է անապատի նավը՝ ուղտը. նրա վրա սպիտակ ստվերի նման անշարժացել է հեծյալը: Ավազն ու քարն ասես շիկացած վառարան լինեն. կրակ են շնչում: Օդը կանգնած է: Կապտավուն երկինքը պատած է կիսաթափանցիկ կարմրավուն մշուշաքողով, և հորիզոնը գրեթե ձուլվել է երկնքին: Անապատի ճնշող լռությունը խախտում է միայն ուղտի վզից կախված զանգուլակի միապաղաղ զնգզնգոցը:

    19.03.2024

    Աշխատանք դասարանում

    Ավելի վատ։ Ժակ Պրևեր

    Ցեխոտ շանը թողեք ներս…
    Ավելի վատ նրանց համար
    ովքեր շուն չեն սիրում
    ոչ էլ ցեխ
    Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
    Ավելի վատ նրանց համար
    ովքեր չեն սիրում ցեխ
    ովքեր չեն հասկանում
    ովքեր չգիտեն շանը
    ովքեր չգիտեն ցեխը
    շանը թողեք ներս…
    որ թափահարում է ցեխը վրայից
    ցեխը կարող ես լվանալ
    շանը կարող ես լվանալ
    և ջուրն էլ կարող ես լվանալ
    բայց չես կարող լվանալ նրանց
    ովքեր ասում են թե սիրում են շանը
    պայմանով միայն…
    ցեխոտ շունը մաքուր է
    ցեխը մաքուր է
    երբեմն ջուրն էլ մաքուր է
    նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
    նրանք մաքուր չեն
    բացարձակապես:

    1. Ո՞րն  է ստեղծագործության ասելիքը։ 

    2. Ո՞ր հատվածում է արտահայտված  գաղափարը։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Ընտրել վերնագրերից մեկը և գրել շարադրություն․ 

    • Սպասում 
    • Սիրի՛ր կյանքը
    • Աշխարհը լի է գեղեցկությամբ
    • Փնտրում եմ
    • Ինձ դուր է գալիս
    • Մտորումներ 
    • այլ, առաջարկեք ձեր վերնագիրը։

    18.03.2024

    Աշխատանք դասարանում

    ,,Կորսված օրեր,,  պատմվածքի քննարկում։ 

    1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր: Ի՞նչ անուն կտաս խմբերից յուրաքանչյուրին:

    Ա. Սեղան, մարդ, բաժակ, քար, ծառ, սար, օդանավ, ջուր, լուսին, ժամացույց, հայելի, զարդատուփ:

    Բ. Վախ, ուրախություն, վտանգ, րոպե, կարոտ, սեր, թախիծ, ենթադրություն, հետաքրքրություն, շփոթություն:

    2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

     

    Հեռագիր, հարթավայր, լրագիր, գետաձի, մեծատառ, նստատեղ, առագաստանավ:

    3. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

     

    Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Կարդա՛ ,,Սիրել բաց աչքերով,, ստեղծագործությունը։ Գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 


    15.03.2024

    Աշխատանք դասարանում

    Ընթերցանություն գրադարանում։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված գոյականները հոգնակի դարձրո'ւ:

     

    Գլուխ, թվական, աստղ, երկիր, սենյակ, հարևան, ծառ, պտուղ, տեր, ժապավեն, մարդ, կին:

    2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

    Օրինակ՝

    գառնարած = գառն - արած,

    բեռնակիր = բեռն - ա - կիր,

    մատնել = մատն - ել:

    Գառնուկ, բեռնել, դռնակ, թոռնիկ, լեռնային, ծոռնիկ, հարսնուկ, մատնոց, ողնաշար, ձկնկիթ, ոտնաման, մկնդեղ:

    3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

     

    Բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, հարս, ձուկ, մատ, մուկ, նուռ:

    14.03.2024

    Աշխատանք դասարանում

    Մայրենի լեզվի ֆլեշմոբի առաջադրանքների ստուգում-քննարկում։

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Կարդա՛ ,,Կորսված օրեր,, պատմվածքը։ 

    1. Առանձնացրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք բառարանի օգնությամբ։

    2. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։ 



    13.03.2024

    Աշխատանք դասարանում

    Չարենցյան ընթերցումներ 

    Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
    Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
    Այս արև, այս վառ աշխարհում
    Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
    Մոխրացի՛ր արևի հրում,
    Արևից թող ոչինչ չմնա, —
    Այս արև, այս վառ աշխարհում
    Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

    1. Բացատրի՛ր տողերը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

    Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

    2.  Դուրս գրի՛ր ածական։ 
    3. Ո՞ր բառերն են գույն արտահայտում

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Մասնակցել Մայրենի լեզվի ֆլեշմոբին։ 

    12.03.2024

    Աշխատանք դասարանում

    1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

     

    Օվկիանոսի ...երում (խոր)՝ խորջրյա անձավներում հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են ... (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ ...ների (միանալ) քայքայումը խորքերում մեծանում է:

    2. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:

     

    ա) Պապ            բ) Հովհաննես Թումանյան

    երգիչ          Արշակ Երկրորդ

    ձիապան            նվագախումբ

    աղջիկ              Ձենով Օհան

    լուսնյակ             Հայաստանի Հանրապետություն

    3. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

     

    Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

    Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

    Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

    Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

    Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

    Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

    Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:

    Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերությունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

    Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

    4. Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

     

    Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

    Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ ...:

    ... և .... կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

    1969թ. ամերիկացի աստղագնացները ... տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

    Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան ... զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

    ... հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

    Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի ... արկածային վեպը:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Կարդա՛ ,,Կարդալ բայը չի սիրում հրամայական,, ստեղծագործությունը և պատասխանիր հարցերին։ 

    11.03.2024

    Աշխատանք դասարանում

    Չարենցի բանաստեղծությունների քննարկում

    Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան
    դու ա՛յլ ես.
    Անցյալ է դառնում քո ներկան — ու ամե՛ն վայրկյան
    դու ա՛յլ ես.
    Բայց ներկան քո — հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով — նա
    սնում է գալիքը,
    Եվ այսպես– տևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան
    դու ա՛յլ ես:

    1. Բացատրի՛ր բառերը՝ հունտ, սնել:
    2. Գրավոր մեկնաբանի՛ր ռուբայաթը:

    3. Շարադրի՛ր մտքերդ  ,,Ամեն վայրկյան դու այլ ես,, տողի վերաբերյալ:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

     

    Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել ...ին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի ...ից (կործանել):

    Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը ... (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների ... (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի ...ը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց ... (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

    - Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց ...ը (շրջապատել):

    2. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

     

    Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է ...ների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն ...ները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու ...ներ (անցնել):

    Ըստ հունական ... (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ... (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս ...ը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:



      07.03.2024

      Աշխատանք դասարանում

      Ու վառվո՜ւմ է օրերում սիրտսորպես ողջակեզ.

      Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:

      Փռել ես հուրդ ոսկիվառել ես կյանքը մթար,
      Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
      Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
      Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
      Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
      Քա՛ղցր է աշխարհը սրտիսքաղցր է կյանքըորպես մահ
      1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը
      2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը
      3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
      Ու վառվում է օրերում

      Ոսկե հուր է փռված 

      Թռչում են սրընթաց նժույգները

      Քաղցր է աշխարհըքաղցր է կյանքը...

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      • Անգիր սովորի՛ր Չարենցի ,,Ու վառվում է օրերում,, բանաստեղծությունը։ 
      • Ընտրել Չարենցի բանաստեղծություններից մեկը, ընթերցել, տեսագրել, ձայնագրել,  տեղադրել բլոգում։ 


      Աշխատանք դասարանում

      Նախորդ աշխատանքների լրացում, քննարկում։ 

      1. Կետերը փոխարինի՛ր ինչ-որ կամ ինչ որ բառերով: Դրանցից ո՞րն է շաղկապ:

       

      Երազում տեսնում էր այն, ... ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար, ... կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ... ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ... տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ... ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: ... այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ... նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ... նվիրական ու թանկ էր իր համար: ... փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում՝ լարովի խաղալիքի պես: ... եղել է, ոչինչ, մոռացի՛ր:

      2.   Պատասխանի՛ր տրված հարցերին: 

      Ո՞րն է կապերի և շաղկապների նմանությունը: Ո՞րն է դրանց տարբերությունը:

      3.   Նախադասություններից դուրս հանի՛ր ընդգծված բառերը: Դրանք ի՞նչ ընդհանրություն ունեն:

       

      Վա՛հ, ի՛նչ զարմանալի բաներ ես պատմում:

      Ուխա՜յ, սիրտս հովացավ, ի՜նչ լավ ջուր էր:

      Բա՜, որ ասում էի՝ կգտնե՜մ, ջա՜ն, ջա՜ն:

      Հե՜յ, ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:

      Դե՛, առաջ չգաս, թե չէ վատ կլինի

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Գործնական քերականություն

      1.Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:

       

      Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

      ..., անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

      -...,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

      ..., հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

      Ձորում գետն էր հառաչում՝ ...:

      ..., ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

      ..., սա արդեն նորություն է:

      ..., ոսկի եմ գտել:

      Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ ..., ուզում եմ փախչել այստեղից:

      2.   Ընդգծված բառերը հանի՛ր նախադասություններից և փորձի՛ր հասկանալ, թե ինչ իմաստ են հաղորդում:

       

      Իրոք, ի՜նչ դժվար է անհույս սպասելը:

      Իհարկե, լսելու է մինչև վերջ ու անպայման տալու է ուզածդ, մի՛ կասկածիր:

      Երևի գիշերն է եկել, թե չէ երեկ տեսած կլինեի:

      Հավանաբար լսել եք այդ անունը:

      Գոնե ավերակները գտեք, այլապես ոչ մեկը չի հավատա:

      Մի՞թե այդպես էլ ոչինչ չեն գտնելու առասպելական տաճարից:

      Ինչևէ, վերջապես կարող ենք գնալ:

       

      3. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կամ եղանակավորող բառեր կոչվում:

      Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:

      05.03.2024

      Աշխատանք դասարանում

      Հետաքրքիր փաստեր Չարենցի մասին։ 

      Չարենցի մասին ․ հարցաթերթ

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
      Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
      Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի -
      Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
      Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
      Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
      Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
      Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի...
      Ե. Չարենց

      1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
      Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:
      2. Բացատրի՛ր բառերը՝ անհուն, գանգատ, հրճվանք:

      3. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր:

      4. Բանաստեղծության տողերից մեկը դարձնել վերնագիր,այդ վերնագրով գրել շարադրություն: 

      04.03.2024

      Աշխատանք դասարանում

      ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

      Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
      Երկինքներորպես երազներ հոգու:
      Երկինքներորպես մանկական աչեր:
      Մենակ էի եսԻնձ հետ էիր դու:
      Երբ լսում էի մրմունջը լճի
      Ու նայում էի թափանցիկ հեռուն -
      Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
      Կորուստը այն հինաստղայի՜նանհո՜ւն:
      Կանչում էրկանչում ձյունոտ լեռներում
      Մեկը կարոտի իրիկնամուտին:
      Իսկ գիշերն իջնումծածկում էր հեռուն
      Խառնելով հոգիս աստղային մութին ...
      1. Դուրս գրի՛ր մակդիրները:
      2.  Մի քանի նախադասությամբ ներկայացրու բանաստեղծությունը:
      3. Բացատրի՛ր բառերը՝ մրմունջ, անուրջ, անհուն:
      4. Կարդա՛ Չարենցի բանաստեղծությունները, առանձանացրո՛ւ բանաստեղծություններ , որոնք քեզ դուր են գալիս ։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Գործնական քերականություն

      1.    Ընդգծի՛ր այն բառերը, որոնք կապում են նախադասությունները:

       

      Եթե ձկները ոչ մի ձայն չլսեին, հնարավոր չէր լինի նրանց խաբել տարբեր թրխկոց-կճրտոցներով:

      Գիշերները ձկները սովորաբար դուրս են գալիս իրենց ապաստարաններից, որպեսզի որս անեն:

      Ձկներին կարելի է ապաստարանում պահել, եթե դա լուսավորվի արհեստական լույսով:

      Լույսի աղբյուրները դանդաղ տեղաշարժում են, որ ձկներր մի հարմար տեղում կուտակվեն:

      Լույսով հրապուրելով՝ ձկներին կուտակում են մի տեղ, որպեսզի հետո հեշտությամբ որսան:

      Նրանք լամպերը հաջորդաբար մարում են, որ ձկների վտառը շարժվի դեպի ցանցը:

      2.  Պարզի՛ր, թե ընդգծված բառերից ո՛րն է բարդ նախադասության մեջ մտնող նախադասություններ կապում, ո՛րը՝ բառեր:

       

      Մի երիտասարդ ծխախոտատուփի նման մի առարկա մոտեցնում էր դեմքին՝ աչքերին ու բերանին: Դա երևի տեսահեռախոս է, եթե մարդը միաժամանակ կարողանում է նայել և խոսել: Հավանաբար, նա մեր դեմքերին զարմանքի կամ հիացմունքի արտահայտություն է տեսնում և շտապ մոտենում է մեզ: Արագ-արագ է խոսում, որ հասցնի պատասխանել մեր բոլոր հարցերին: Փողոցներում մեքենա չկա, բայց քաղաքի վրայով սրընթաց թռչում են ինչ-որ թեթև առարկաներ՝ անձնական ինքնաթիռները

      3. Համացանցից գտնել և կարդալ տեղեկություններ Չարենցի մասին։ 


      01.03.2024

      Աշխատանք դասարանում

      Ընթերացանություն գրադարանում։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Անգիր սովորի՛ր կամ վերհիշի՛ր ,,Գիտե՞ք, որ գարուն է արդեն,, բանաստեղծությունը: 

      1. Գրի՛ր դյութել բառի հոմանիշները:

      2. ,,Գիտե՞ք, որ գարուն է արդեն,, վերնագրով շարադրություն գրի՛ր: 

      29.02.2024

      Աշխատանք դասարանում

      1.Զույգ նախադասությունները տրված բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, բարդ նախադասություն դարձրո՛ւ:

       

      ա) Որովհետև, բ) քանի որ

      Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը: Ուզում էր հռչակվել:

       

      2.Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

       

      Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

      Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ:

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Ինքնագնահատում 

      28.02.2024

      Աշխատանք դասարանում

      ՊԱՏՐԱՆՔ

      Վեր է կացել էն սարում
      Մեր Չալակը իր թևից.
      Գընում է մութ անտառում,
      Քաջ ախպերըս ետևից։
      Զըրնգում են նըրանք խոր
      Էն անտառում կուսական.
      Ես կանչում եմ նորից նոր,
      Ինձ թըվում է, թե կըգան…
      Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
      Մեր սարերից գընացել.
      Էն զիլ ձեներն են մենակ
      Իմ ականջում մընացել…
      1. Բացատրի՛ր բառերը՝ կուսական, զուր, զիլ...
      2. Ի՞նչ է պատրանքը, բացատրի՛ր վերնագիրը: 

      Երկու սև ամպ


      Վաղուց թողած բարձր ու կանաչ
      Գահը իրենց հանգստության,
      Երկու սև ամպ,
      հողմի առաջ
      Գնում էին հալածական։
      Հողմը սակայն չար հոսանքով
      Բաժնել, ջոկել չէր կարենում,
      Ինչքան նրանց լայն երկնքով
      Դես ու դեն էր քշում, տանում։
      Ու անդադար գնում էին՝
      Քշված հողմի կատաղությամբ,
      Իրար կպած ու միասին,
      Երկու սև ամպ, երկու սև ամպ…
      Բացատրի՛ր բառերը։ 
      Փորձի՛ր ձևակերպել բանաստեղծության ասելիքը։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ,,Տերն ու ծառան,, հեքիաթը:
      Բնութագրի՛ր կերպարներին: Ո՞ր կերպարի կողմն քո համակրանքը, ինչո՞ւ:

      Կարող ես դիտել հեքիաթի հիման վրա նկարահանված ֆիլմը։ 

      27.02.2024

      Աշխատանք դասարանում

      Նախադասություններն ավարտի՛ր:

       

      Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած …:

      Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ …:

      Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց …:

      Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև …:

      Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և …:


      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      26.02.2024

      Աշխատանք դասարանում

      1. Խմբագրեք պատմությունը ։

      Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարի ամենադժբաղտ մարթկանցից մեկն էր։ Ամբոխջ գյուղը հոքնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր թթված դեմքով։ Եվ որքան գնում այնքան ավելի դժգոհ էր դառնում այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարթիկ խուսափում էին նրանից նրա դժբաղտությունն անցնում էր շրջապատին։ 

      Բայց երբ ծերունին արդեն ութանասուն տարեկան էր շատ անսպասելի բան պատահեց այնպիսի բան որ ոչմեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․ Ծերունին այսօր երջանիկ է չի բողոքում նույնիսկ ժպտում է դեմքը լրիվ փոխվել է։ 

      Ամբոխջ գյուղը հավաքվեց ծերուկին հարցնում էին Քեզ ինչ է պատահել, ինչ է եղել։ 

      Ոչինչ պատասխանում էր ծերուկը ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։ 

      2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։ 

      3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։ 

      4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 

      5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ 

      6. Պատմության համար վերնագիր հորինեք։  

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Կարդա՛ ,,Ոսկու կարասը,, հեքիաթի առաջին մասը և կատարի՛ր առաջադրանքները։ 


      23.02.2024

      Աշխատանք դասարանում

      Ընթերցանություն գրադարանում։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      • Փետրվար ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն /10 նախադասություն/,
      • Լրացնել շաբաթվա ընթացքում չարած, բաց թողած առաջադրանքները։ 

      22.02.2024

      Աշխատանք դասարանում

      1. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

       

      Քամին խաղում էր պաղպաջ... ալիքների հետ:

      Դողդոջ... ձայնը մատնեց, որ վախենում է:

      Թվում էր, թե հարսի շրշ... զգեստով աղջիկը քույրս չէ:

      Սիրով էր տանում հիվանդի քրթմնջ...ն ու բողոքը:

      Ջրի ճողփ... լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

      Դալար սաղարթի սոսափ...ը խաղաղություն էր բերում:

      Մոտիկից լսվող ճարճատ...ն անակնկալի բերեց մեզ:

      2. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝

       

      ա) առարկա (գոյական),

      բ) առարկայի հատկանիշ (ածական),

      գ) գործողություն (բայ):

      Քաջ, վախ, պարզ, սառն:

      3. Ընդգծված գոյականները փորձի՛ր հանել. ի՞նչ բառեր դուրս կգան նրանց հետ, ինչո՞ւ:

       

      Սիրով էր պատմում ընկերոջ մասին:

      Պայմանավորվել էինք հանդիպել քարի մոտ:

      Որդու նման սիրում էր այդ կնոջր:

      Ամեն ինչ անում էր որդու փոխարեն:

      Չնայած կոպտությանը՝ քնքուշ ու բարի սիրտ ունի:

      Տունը լավ կահավորել է ու ամեն ինչ ունի՝ բացի գրասեղանից:

      Կյանքը չի պատկերացնում առանց հեռուստացույցի:


      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      1.   Ընդգծված բառերը փորձի՛ր հանել. ի՞նչ բառեր դուրս կգան նրանց հետ, ինչո՞ւ:

       

      Ամբողջ երեկո խոսում էինք անտառի մասին:

      Կանգնել էր հաղորդավարի խցիկի մոտ:

      Իր կյանքն ապրում է թիթեռի նման:

      Ընկերոջ փոխարեն վիճում էր ու պատասխանում նրան ուղղված հարցերին:

      Չնայած գոռոզությանը՝ սիրում է ընկերներին օգնել:

      Որտեղ ասես լինում ես՝ բացի դպրոցից:

      Լավ էր, ամեն ինչ վերջացրինք առանց աղմուկի:

       

      2. Նախորդ  վարժության ընդգծված կապակցությունների մեջ մտնող բառերը գրի՛ր տրված երկու խմբերում:

       

      Ա. Դպրոց, սեղան, ...:

      Բ. Դիմաց, տակ, ...:

      3.Հեռու բառի հետ կապակցի՛ր տրված բոլոր բառերը: Դրանք ի՞նչ ձևով դրվեցին:

       

      Քաղաք, տուն, ծնողներ, վրան, կայարան, ընկերություն, արև:


      21.02.2024

      Աշխատանք դասարանում

      ,,Արջաորս,, պատմվածքի քննարկում ։

      Լրացուցիչ աշխատանք

      Մայրենի լեզվի օր

      Ընտրել որևէ պատմություն , փոխադրել գրական հայերեն։ 

      20.02.2024

      Աշխատանք դասարանում

      Գործնական քերականություն

      1. Տրված բառերը խմբավորի՛ր ըստ խոսքի մասերի:

       

      Հող, սղոց, դուր, բուժակ, փայտ, բահ, պտուտակ, վիրավոր, բուժել, գերանդի, աքցան, բժիշկ, փորել, մաքուր, ամրացնել, պտտել, կարել, վիրաբույժ, ցանել, գարնանային, դեղ, սրսկել, շաղ տալ, դեզ, վիրահատել, հարթ, դիզել, վիրակապել, փայլուն, ներկել, սև, սպիտակ, կանաչ, կարմիր:

      2. 136.   Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:

       

      Ա. Ձայնավոր հնչյուն: -                    Բ. Հնչուն երգ ու ծիծաղ:

      Ձիերի դոփյուն: -                              Դողդոջուն ձեռքեր:

      Զգեստների շրշյուն: -                       Շրշուն քող:

      Դռան բախյուն: -                              Բաբախուն սիրտ:

      Ջրվեժի շառաչյուն: -                        Շառաչուն ջրվեժ:

      Անձրևի շաչյուն:                              Պաղպաջուն ջրեր:

      Վարար ջրերի գոչգոչյուն: -              Ժպտուն աղջիկ:

      Ալիքի ճողփյուն: -                            Սիրուն խաղալիք:

      3. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

       

      Իմ մանկության օրերին հորդահոս ու ... գետ եմ տեսել:

      Լեռներում միայն ... արձագանքը մնաց:

      Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի ...:

      Մանկան ... ծիծաղը վարակեց մեծերին:

      Այդ մարտի ... լսվում էր բավական հեռվում:

      Ինձ կանչեց-բերեց մեր գետի ...:


      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Կարդա՛  Թումանյանի ,,Արջաորս,, պատմվածքը: 

      Առանձնացրո՛ւ բարբառային բառերը,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

      19.02.2024

      Աշխատանք դասարանում

      Թումանյանական ընթերցումներ։ Սովորողները ներկայացնում են իրենց ընտրած ստեղծագործությունները։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Ընտրել թեմաներից մեկը, ներկայացնել պատումի կամ տեսանյութի տեսքով․

      • Իմ սիրելի գիրքը,
      • Ի՞նչ են կարդում ընտանիքիս անդամները,
      • Ի՞նչ եմ առաջարկում ընթերցել,
      • Իմ գրադարանը․ ներկայացրեք ձեր ունեցած գրքերը, ինչպես եք ձեռք բերել, ինչի մասին են, այլ
      • Աշխարհի հայտնի գրադարանները ․ փնտրել տեղեկություններ այլ լեզուներով, փոքրիկ թարգմանություն անել։ 

      16.02.2024

      Աշխատանք դասարանում

      Ընթերցանություն գրադարանում։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Ընտրել Թումանյանի ստեղծագործություններից մեկը, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել , տեղադրել բլոգում: Կարող է լինել մեդիաընթերցում,  հեքիաթի բեմադրություն, ընտանեկան ընթերցում և այլն: 

      Ընտրությամբ որևէ բանաստեղծություն սովորել անգիր։ 

      15.02.2024

      Աշխատանք դասարանում

      ,,Իմ երգը,, բանաստեղծության քննարկում։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Մայրենի լեզվի ֆլեշմոբ

      14.02.2024

      Աշխատանք դասարանում

      Թումանյան 

      Իմ երգը 

      Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
      Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
      Ծով բարություն, շընորհք ու սեր
      Ճոխ պարգև եմ առել վերուստ։

      Անհուն հանքը իմ գանձերի,
      Սիրտս է առատ, լեն ու ազատ.
      Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
      Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

      Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
      Գողից, չարից, չար փորձանքից,
      Աշխարհքով մին՝ ահա էսպես
      Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

      Ես հարուստ եմ, ես բախտավոր
      Իմ ծընընդյան պայծառ օրեն,
      Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
      Իր տրվածն եմ տալիս իրեն։

      1. Բացատրի՛ր բառերը՝ շնորհք, վերուստ, ճոխ, հանք, բաշխել, երկյուղ։
      2. Դուրս գրի՛ր ժխտական նախածանց ունեցող բառեր։ 
      3. Դուրս գրի՛ր հոմանիշ բառեր։ 
      4. Ո՞րն է բանաստեղծության արտահայտած գաղափարը։
      5. Դուրս գրի՛ր ածականններ՝ հատկանիշ ցույց տվող բառեր։ 
      6. Գանձեր ունեմ անտակ, անծեր․․ Ի՞նչ գանձերի մասին է խոսում Թումանյանը։ 
      7. Ինչո՞ւ է վերնագրված ,,Իմ երգը,,։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      1. Նորից ընթերցեք ,,Իմ երգը,, բանաստեղծությունը ։ 

      2. Գրե՛ք շարադրություն ,,Գանձեր ունեմ անտակ, անծեր,, վերնագրով։ 


      13.02.2024

      Աշխատանք դասարանում

      Թումանյան ,,Ինքնակենսագրություն,, ․ քննարկել։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Կարդա՛ Թումանյանի ,,Հսկան,, ստեղծագործությունը:
      Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:
      Գրի՛՛ր ստեղծագործության ասելիքը՝ արտահայտելով քո վերաբերմունքը:


      12.02.2024

       Աշխատանք դասարանում

      Գործնական քերականություն

      1. Լրացրո՛ւ բաղ թողած տառերը.

       

      Եր-անիկ                              դժբա-տ

      համար-ակ                          վա-կոտ

      վեր-լք                                  վայր-ջք

      ջար-ել                                 նորո-ել

      բար-րանալ                        ի-նել

      ա-քատ                                ուն-որ


      2.     Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

       

      Եգիպտական բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատականները Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռակերտ արձանն առավել սարսափազդու է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դիմագծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին միայն փարավոններն են կրում:

      Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտենալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական հանգիստը:


      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Կարդա՛. Թումանյանի ,,Ինքնակենսագրությունը,,
      Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
      Աառանձնացրու որևէ դրվագ, որը քեզ համար ամենատպավորիչն էր:

      09.02.2024

       Աշխատանք դասարանում

      Ընթերցանություն գրադարանում։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Կարդա՛ Թումանյանի ,,Ահմադը,, պատմվածքը:

      1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

      2. Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր: 

      3. Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և  ծառայի հարաբերությունները:

      4. Պատմվածքից դո՛ւրս գրիր օրհնանքներ: 

      08.02.2024

       Աշխատանք դասարանում

      1. Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառ։ 

      Անդրկովկաս, ուկրաինայի հանրապետություն, վանա լիճ, գերմանիայի դաշնություն, խաղաղ օվկիանոս, միջերկրական ծով, կովկասյան լեռնաշղթա, ատլանտյան օվկիանոս, բալթիկ ծով, գեղամա լեռներ, մայրաքաղաք երևան, առյուծ մհեր, սասունցի դավիթ, անբան հուռի, պարզ լիճ, կոտայքի մարզ, արփա գետ, պարույր սևակ:

      2.Կարդա՛ նախադասությունները, կետադրի՛ր: 

       

      Երբ քարանձավը բացվեց անցել էր տասնհինգ օր: 

       

      Այդ քաղաքում Բոմբեյում մարդիկ յոթանասուն լեզվով են խոսում:

       

      Մասնակից հարյուր երեխաները  նույն երգը երգեցին որովհետև բոլորի սպասելիքները նույնն էին: 

      3.   Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

      Բարին կամեցող- բարեկամ
      բլուրների շարք-
      գարու հաց-
      երթևեկության ուղի-
      զենք կրող-
      զույգերով պար-
      ժամանակ անցկացնելը-
      դեմքի նկար-
      չմուշկներով վազելը-
      պատվեր տվողը-
      լուր բերողը-

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Ընտրի՛ր վերնագրերից մեկը և գրի՛ր շարադրություն՝

      • Առանձնահատուկ օր, 
      • Իմ քաղաքը, 
      • Հրաշք կարելի է գործել սեփական ձեռքերով, 
      • Աշխարհը գեղեցիկ է, 
      • Կապույտ երազի աշխարհում, 
      • Հեքիաթային աշխարհ, 
      • այլ։ 

      07.02.2024

       Աշխատանք դասարանում

      Մխիթար Սեբաստացու ծննդյան առթիվ բառարանագրության ֆլեշմոբ։ 

      Ուղղություններ՝

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Գործնական քերականություն

      1.     Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

      Վեր-, աշխար-, ար-ամար-ել, միր-, եր-, օրեց-ր, տն-րեն։

       2.     Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել: Թավրիզում երեկոն իջնում էր աղոտքի կանչող մոլլաների ձայնին զուգընդաց: Գորշ մշուշն էր պարկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տախտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր հոգևոր տուն, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերցյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

      3. Կետադրի՛ր նախադասությունները․

      Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:

      Արևը ժպտաց և ծաղիկներն արթնացան:

      Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:

      Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:

      Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ            միանգամից գնա հրավերքի սրահը:

      Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ ինքն ու Ջերալդը միանգամից  գնան հրավերքի սրահը:

      06.02.2024

       Աշխատանք դասարանում

      Աշնան երգ
      Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
      Դողացին մեղմաբար
      Տերևները դեղին,
      Պատեցին իմ ուղին...
      Ճաճանչները թոշնան...
      Կանաչներիս աշնան —
      Իմ խոհերը մոլոր՝
      Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
      Կրակներըս անցան,
      Ցուրտ ու մեգ է միայն.
      Անուրջներըս երկնածին
      Գնացի՜ն, գնացի՜ն..
      1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ պատել, ուղի, թոշնել, խոհ, մեգ, անուրջ։ 
      2. Գրի՛ր տրված բառերի կազմությունը՝ ցրտահար, հողմավար, մեղմաբար, երկնածին։ 
      3. Գրի՛ր , թե ինչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 
      4. Որքանո՞վ է վերնագիրը կապված բանաստեղծության արտահայտած տրամադրության և բովանդակության հետ։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)
      Կիսատ թողած, չարած աշխատանքների լրացում։ 

      05.02.2024

       Աշխատանք դասարանում

      Ընթերցած բանաստեղծությունների ներկայացում։ 

      Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

       1.       Կետադրի՛ր նախադասությունները։

      Ա․ Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը կաղնին մասրենին ձին։

      Բ․ Ծառերի տերևները խոտերի ծղոտները հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով ։

      Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար թե իշխանի թե ռամիկի թե ճորտի։

      Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը մազերը աչքերը։

      2.     Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

      Ա․ ․․․․․․․․․․․․․ խոսիր, ․․․․․․․․․․․․․․․․ լսիր։

      Բ․ Խոսքը․․․․․․․․․․․․․․․, ջուրը՝ ․․․․․․․․․․․․․․․․․։

      Գ․ Քամու ․․․․․․․․․․․․․․․․․․․․․ քամին էլ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։

      Դ․ Մի ․․․․․․․․․․․․․․․․․ քարը գցեց ծովը, հազար ․․․․․․․․․․․․․․․․․․․․ չկարողացան հանել։

      3.        Ո՞ր բառն է գրվում է-ով։

      Հանդ․ս, ջ․կ, երբևից․, վ․ր․լք։

      4.    Ո՞ր բառում է գրվում օ։

      Սառն․րակ, Աման․ր, անդ․րր, ան․դ։ 


       

       

       

      02.02.2024

       Աշխատանք դասարանում

      Ընթերցանություն գրադարանում։

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      01.02.2024

       Աշխատանք դասարանում

      Մթնշաղ


      Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,

      Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
      Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
      Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
      Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
      Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
      Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
      Որպես երազ մոռացումի անձավում.
      Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
      Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
      • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 
        Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:
      • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:
      • Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված: 
      • Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով․
      Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ
      Կապույտ մութի աշխարհում
      Որպես երազ մոռացումի անձավում
      Թվում է, թե անեզր է ամեն ինչ 
      Կյանքը՝ մի անսահման քաղցր նինջ: 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Դիտե՛ք Տերյանի մասին պատմող ֆիլմը և նշումներ արեք։  

      31.01.2024

       Աշխատանք դասարանում

      Գործնական քերականություն

      1.      Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

       

      Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      1.       Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

       

      Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկմետրանոց երկգլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցանմուշը ձեռք է բերել տասնամյա մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետրանոց ճուտիկ էր:

      Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

      2.     Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

      Ալեհույ-, հրա-եշտ, երբև-, ընկույ-, պարտի-պան, վ-կապ, հույ-, երթ-եկել, ուն-որ, թեթ-ություն, մար-ել, աղո-ք, Ալվար-, օրիոր-, կան-եղ։ 

      3.   Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

      Գլուխ կոնծի, առ հասարակ, անթիվ անհամար, կարծես թե, ու թ հարյուր, առ և տուր, ծափ ծիծաղ։

       4.    Գտնել հոմանիշների հինգ եռյակ

      Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։ 


      30.01.2024

       Աշխատանք դասարանում

      Կարդա՛ 

      ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ


      Գարնան անուշ աղմուկով,
      Գարնան երգով դու եկար.
      Փայլով, փառքով ու շուքով,
      Խնդությունով խելագար….

      Սիրտըս անուշ խոցեցիր
      Արևավառ քո սրով,
      Սև օրերըս այրեցիր
      Գեղեցկությամբ ու սիրով։

      Սիրտըս լիքն էր մութ մեգով,
      Սիրտըս թույլ էր ու տկար,—
      Գարնան անուշ աղմուկով,
      Գարնան երգով դու եկար…
      1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։ 
      2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։ 
      3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Կարդա՛ ,,Տերյանը՝ հիշողություններում,, 


      29.01.2024

      Աշխատանք դասարանում 

      Տերյանական օրեր

      Կարդում ենք Տերյան 

       Կարծես թե դարձել եմ ես տուն

      Կարծես թե դարձել եմ ես տուն, 
      Բոլորն առաջվանն է կրկին, 
      Նորից դու հին տեղը նստում, 
      Շարժում ես իլիկը մեր հին: 

      Մանում ու հեքիաթ ես ասում, 
      Մանում ես անվերջ ու արագ, 
      Սիրում եմ պարզկա քո լեզուն, 
      Ձեռներըդ մաշված ու բարակ։ 

      Նայում եմ, մինչև որ անզոր 
      Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
      Նորից ես մանուկ եմ այսօր, 
      Դրախտ է նորից իմ Հոգում։ 

      Արևը հանգչում է հեռվում, 
      Գետից բարձրանում է մշուշ, 
      Հեքիաթըդ անվերջ օրորում, 
      Իլիկըդ խոսում է անուշ...

      • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝
        մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
      • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:
      • Դո՛ւրս գրիր բնության պատկերները:
      • Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։ 
      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      Տերյանի ,,Կարծես թե դարձել եմ ես տուն,, բանաստեղծությունը սովորել անգիր։ 

      2 комментария: