понедельник, 31 октября 2022 г.

Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը


Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

пятница, 28 октября 2022 г.

Սեբաստացու օրեր


Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 10-18
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանների սովորողներ 

Նպատակը՝
  • ծանոթանալ Սեբաստացու գործունեությանը, ժառանգությանը
  • զարգացնել  գրելու, ստեղծագործելու հմտությունները
Ընթացքը 

Նոյեմբեր ամսվա նախագծեր


Ուսումնական նախագծեր 
Երկարաժամկետ նախագծեր 
  • ,,Պատուհան,, ամսագիր
  • Բու TV
  • Ընկերներ Tv
Ճամփորդական նախագծեր 
  • Այցելություն Գետաշենի ագրոէկոդպրոց՝ չրարտադրության ուսումնասիրում
  • Բանահավաքչություն Զովաբերում 

Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման ուղեցույց․ սեմինարի լուսաբանում


Սեմինարի կազմակերպման նպատակն էր ճամփորդական սեփական փորձի , այլ դասընթացի շնորհիվ ձեռք բերած գիտելիքների փոխանցում գործընկերներին։ 
Սեմինարը կազմակերպվեց երկու օր՝ մեկ ժամով, բովանդակային առումով հագեցած էր և կարելի էր նույնիսկ լիարժեք երեք ժամ պլանավորել։ 
Քանի որ հայրենագիտությունը, ճամփորդությունների կազմակերպումը չափազանց ընդգրկուն են, ընտրել էի որոշ կարևոր թեմաներ, որոնք ընդհանուր հմտություններ, գիտելիք են փոխանցում և նպատակաուղղված են օգնել, որ ուսումնական ճամփորդությունն ավելի հետաքրքիր անցնի։ 

среда, 26 октября 2022 г.

Արևմտահայերեն՝ ծիսական խոհանոցով․ կլոր սեղանի ամփոփում


Գագարին կլաստերի Դդմաշեն գյուղի նորաբաց Ուսուցչաց տանը տեղի ունեցավ կլոր սեղան ,,Արևմտահայերեն՝ ծիսական խոհանոցով,, թեմայով։ Պէթթի Քիլէրճեանը ներկայացրեց Արևմտյան Հայաստանի գավառների ազգային խոհանոցը, առանձնացված ուտեստներ՝ իրենց մեկնաբանությամբ։  Մասնակցում էին Գագարին կլաստերի դպրոցների Մայրենի լեզվի ուսուցիչները, նաև ուսուցչի օգնականներ, լեզուների դասավանդողներ, այլ հետաքրքրվողներ։ 
Ուղիղ եթերը տե՛ս այստեղ ։ 
Կարճ դադարից հետո Պէթթին ներկայացրեց նաև արմտահայերենի ուսուցման առանձնահատկությունները, կարևորությունը, բարձրաձայնվեցին արևմտահայերեն լեզվի պահպանման մի շարք հարցեր, հարցադրում արվեց՝ արդյոք լեզվի կրողները պահպանում են այն, թե ժամանակի ընթացքում փորձում են փոխել, խոսել միայն արևելահայերեն։ 
Ուղիղ եթերը տե՛ս այստեղ։ 

понедельник, 24 октября 2022 г.

Մայրենիի գնահատումը Միջին դպրոցում

Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: 

Գնահատումն իրականացվում է ըստ․

  • ամիսների
  • ուսումնական շրջանների
  • տարեկան ամփոփման
  • կրթահամալիրային հետազոտությունների

Դասավանդողը, դպրոցի ղեկավարը սովորողի կատարած աշխատանքի հիման վրա կատարում են ուսումնական շրջանների, տարեկան գնահատում, անհրաժեշտության դեպքում անցկացնում ուսումնասիրություն:

Ուսումնական շրջանի ընթացքում կատարվում է սովորողի ուսումնական աշխատանքի՝ մասնակցության, արդյունքների գրանցում։

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն


Ուսումնական նախագծեր 
Գրաբարյան օրեր
Ձոն ուսուցչին
Ուսումնական աշուն


Շուրջտարյա նախագծեր 


Ուսումնական ճամփորդություններ 

воскресенье, 23 октября 2022 г.

Ուսումնական աշուն․ նախագիծ


Ժամանակահատված՝ հոկտեմբերի 24-29

6- րդ դասարան 

Կարդա՛ Վիլյամ սարոյանի ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունը։ 
  • Հետաքրքիր, կարևոր միտք արտահայտող հատվածներն առանձնացրո՛ւ և մեկնաբանի՛ր։ 
  • Ներկայացրո՛ւ քո սիրելի հերոսին։ 


8-րդ դասարան 
  • Կարդա՛ որևէ ստեղծագործություն քո ընտրությամբ։
  • Նարկայացրո՛ւ ստեղծագործությունը պատումի կամ տեսանյութի տեսքով՝ խոսելով գաղափարի, հերոսների, հետաքրքիր մտքերի, սյուժեի,  քո վերաբերմունքի մասին։ 

Անհատական աշխատաժամանակ․ 24-28.10.2022


09:00-10:00- բակային աշխատանքներ
10:00-11:00- հավաք մանկավարժական խմբով
11:00- 12:30- անհատական աշխատանք՝ հոկտեմբեր ամսվա նախագծերի ամփոփում, նոյեմբեր ամսվա նախագծերի պատրաստում,
12:00-12:30- ընդմիջում 
12:30- 13:00- ընդհանուր պարապմունք
13:00- 14:00- աշխատանք մասնախմբով 
14:00- 16:00- անհատական աշխատանք՝ նախագծերի լրամշակում 

суббота, 22 октября 2022 г.

Ճամփորդությունների կազմակերպում- փորձի փոխանցում


Օրը՝  հոկտեմբերի 26, 27, 14:30
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցներ՝  ըստ ցանկության։ 

Նպատակը՝ հավաքած, ուսումնասիրած փորձի փոխանցում, որը կարող է օգտակար լինել գործընկերներին։

Բովանդակությունը՝
  • Ինչպե՞ս պլանավորել-կազմակերպել  ճամփորդություն, ի՞նչ կետերի ուշադրություն դարձնել,
  • Ճամփորդական երթուղիների մշակման ծրագրեր՝ google map, wikiloc, maps.me
  • Բակային, ազգային, ժամանացային խաղեր, հանելուկներ ավտոբուսում, ճամփորդության ընթացքում։ 
  • Հայրենագիտություն, ինչպե՞ս ներկայացնել սովորողներին հայրենագիտական կանգառները, ինչը կարևորել, այլ, 
  • Ոչ հայրենագետ ուսուցչին օգնող կայքեր, հավաստի աղբյուրներից օգտվելու կարևորությունը, 
  • Պատմամշակութային հուշարձաններ, ճարտարապետական ձևեր/մի քանիսը, ոչ ամբողջությամբ/ , հաճախ հանդիպող զարդաքանդակներ, այլ,
  • Ճամփորդի անհատական բուժարկղիկ, 
  • Ճամփորդությունների, քայլարշավների ընթացքում  հանդիպող կենդանիներ, սողուններ, ինչպես պաշտպանվել։ 

Ամփոփում լուսաբանմամբ, դասընթացի արդյունավետության գնահատմամբ։ 

Մասնակիցներ՝ 
  • Սոնա Փափազյան
  • Արևիկ Ներսիսյան
  • Մարինե Ամիրջանյան


пятница, 21 октября 2022 г.

Միջին դպրոցի ամսագրերը, TV հաղորդումները․ կլոր սեղանի լուսաբանում


Աշնանային ամենամյա հավաքի շրջանակներում Միջին դպրոցում կազմակերպվեց կլոր սեղան՝ ամսագրերի, TV, ռադիո նախագծերի գործունեության ներկայացման վերաբերյալ։ 
Կլոր սեղանին մենք հանդես եկանք երեք նախագծով․
  • Պատուհան. թարգմանչական- ստեղծագործական ամսագիր
  • Բու  TV
  • Ընկերներ TV

вторник, 18 октября 2022 г.

Եթե մի լուր գա

Միսիս Մաքոլին նստել էր Սանթա Կլարա փողոցում գտնվող իրենց տան հյուրասենյակի հին, ճոճվող բազկաթոռին և սպասում էր որդուն։ Տղան տուն հասավ կեսգիշերից մի քիշ ուշ։ Նա մռայլ էր, հոգնած, քնատ միաժամանակ հուզված էր ու անհանգիստ։ Մորը թվաց, որ եթե տղան խոսեր, նրա ձայնը պիտի հնչեր խուլ, ինչպես իր ամուսնու՝ այս տղայի հոր ձայնը։ Տղան երկար մնաց մութ սենյակում և հետո, փոխանակ սկսելու ամենակարևոր բաներից, ասաց.
— Ամեն ինչ լավ է, մայրիկ, ես չեմ ուզում, որ դու ամեն գիշեր այսպես սպասես ինձ,— նա լռեց, հետո նորից ասաց,— ամեն ինչ լավ է։
— Գիտեմ,— պատասխանեց մայրը,— նստիր։
Նա ուզեց նստել հին, մաշված աթոռին, բայց ուղղակի դրա վրա ընկավ։ Մայրը ծիծաղեց.
— Տեսնում եմ, հոգնած ես, բայց կարծես հուզված էլ ես։ Ի՞նչ կա։
Տղան մի պահ սպասեց, հետո սկսեց խոսել արագ, բայց և հանգիստ։
— Ես հեռագիր տարա մի տիկնոջ, որ ապրում է Գ փողոցում,— ասաց նա։— Մեքսիկացի մի տիկին էր,— նա հանկարծ լռեց և վեր կացավ։

понедельник, 17 октября 2022 г.

Երգ միստր Գրոգանի համար

Հոմերը նստեց միստր Գրոգանի դիմացի սեղանի առաջ։ Հեռագրալարերը լուռ էին, բայց հանկարծ տուփը սկսեց տկտկալ; Հոմերը սպասեց, որ միստր Գրոգանը պատասխանի, բայց նա չէր պատասխանում։ Հոմերը վազեց սենյակի մյուս կողմը։
— Միստր Գրոգան,— ասաց նա,— ձեզ են կանչում։— Նա սկսեց զգուշությամբ քաշել նրա թևը։
— Միստր Գրոգան, արթնացեք, արթնացեք։
Հոմերը վազեց դեպի ջրամանը և թղթյա բաժակը լցրեց ջրով։ Նա վազեց դեպի ծեր հեռագրիչը, բայց վախեցավ տրված հրահանգները կատարելուց։ Բաժակը դրեց սեղանին և նորից թափահարեց միստր Գրոգանին։
— Միստր Գրոգան,— ասաց նա,— արթնացեք, ձեզ են կանչում։
Հոմերը բաժակի ջուրը շաղ տվեց հեռագրիչի դեմքին։ Միստր Գրոգանը անմիջապես նստեց, աչքերը բացեց, նայեց Հոմերին, լսեց հեռագրի ձայնը և պատասխանեց.
— Ճիշտ այդպես,— ասաց նա տղային,— հիմա արագ, մի բաժակ սև սուրճ բեր, շտապիր։
Հոմերը գրասենյակից դուրս վազեց դեպի Կորբետի խորտկարանը։ Երբ վերադարձավ, ծեր հեռագրիչի աչքերը կրկին փակվում էին, բայց նա շարունակում էր աշխատել։
— Ճիշտ այդպես, տղաս,— ասաց նա,— մի մտահոգվիր, մի վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։

Մաղադանոսի այգին

Մի օր օգոստոսին Էլ Քոնդրաջը թափառում էր Վուլվորթի հանրախանութում, մի պեննի անգամ չունենալով գրպանում, երբ հանկարծ փոքրիկ մուրճ տեսավ, ոչ խաղալիք, այլ իսկական մուրճ, և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Նա համոզված էր, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է, ինչով կարելի է կոտրել միօրինակությունը և դեռ մի բան էլ սարքել:
Նա բավականին լավ մեխեր էր հավաքել Ֆալիի փաթեթավորող ձեռնարկությունից, ուր արկղ պատրաստողները անփութորեն շաղ էին տվել ամենաքիչը տասնհինգ սենթ արժողությամբ այդ հիանալի մեխերը: Նա հաճույքով մեկիկ-մեկիկ հավաքել էր դրանք, համարելով, որ այդպիսի մեխերը նրա մոտ էին, երևի մի կես ֆունտ կլինեին, երկու հարյուրից ոչ պակաս, թղթի տոպրակի մեջ լցված, դրված խնձորի արկղում, ուր վաղուց արդեն նա պահում էր հնոտիքը:
Այժմ, տեսնելով տասը սենթանոց այդ մուրճը, նա մտածեց, որ կկարողանա մի բան սարքել արկղի փայտերից ու հավաքված մեխերից, չնայած ինքն էլ դեռ չգիտեր թե ինչ: Գուցե սեղանիկ կամ փոքրիկ նստարան:
Ինչևէ, նա վերցրեց մուրճն ու զգուշորեն սահեցրեց իր լայն շալվարի գրպանը, սակայն, այդ անելուն պես, մի մարդ ամուր բռնեց նրա թևն ու առանց մի բառ ասելու քարշ տվեց, մտցրեց մի փոքրիկ գրասենյակ:

Դու քո ճանապարհով գնա, ես՝ իմ

Միսիս Ռոզա Սանդովալի տան առաջ իջնելով հեծանիվից, ցրիչը գնաց դեպի դուռը, կամաց թակեց և անմիջապես զգաց, որ ներսը մարդ կա։ Նա ոչինչ լսել չէր կարողանում, բայց վստահ էր, որ թակոցը մեկին դեպի դուռն է բերում։ Նա շատ էր ուզում տեսնել, թե ո՞վ է այդ կինը, Ռոզա Սանդովալը, որը հիմա կլսի, որ աշխարհում սպանություն է կատարվել, և դա կզգա սեփական սրտում։ Դուռը երկար ժամանակ չէր բացվում, բայց բացվելիս էլ ոչ մի շտապողականություն չզգացվեց։ Դուռն այնպես բացվեց, կարծես աշխարհում ոչինչ տեղի չէր ունեցել, որից վախենար այդ կինը։ Եվ ահա նա, այդ կինը։
Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։ Բայց, բոլոր այն մարդկանց նման, ովքեր երբեք հեռագիր չեն ստանում, ցրիչի դռան առաջ երևալը կնոջը թվաց սարսափելի, անակնկալներով լեցուն մի բան։ Հոմերը հասկացավ, որ իրեն տեսնելով միսիս Սանդովալը սարսռաց։ Նրա առաջին բառը բոլոր զարմանքների առաջին բառն էր։ Նա «օհ» ասաց, կարծես ցրիչի փոխարեն դռան առաջ կանգնած լիներ մի մարդ, որին վաղուց ճանաչում էր և որի հետ հաճույքով կարող էր զրուցել։ Խոսելուց առաջ կինը զննեց Հոմերի աչքերը, և ցրիչը զգաց, որ նա հասկացավ հեռագրի բարեգուշակ չլինելը։

воскресенье, 16 октября 2022 г.

Հրաշալի ձայնասկավառակը

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:

четверг, 13 октября 2022 г.

Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ


Երաժշտությանը գալիս էր Սանթա Կլարա պողոտայի վրա գտնվող Մաքոլիների բնակարանից։ Բեսը և միսիս Մաքոլին նվագում էին «Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ» երգը։ Նրանք զինվոր Մարկուսի համար էին նվագում, որտեղ էլ որ նա գտնվելիս լիներ այժմ, որովհետև դա նրա ամենասիրելի երգն էր։ Հարևան տնից եկավ Մերի Արենան, կանգնեց Բեսի կողքին և սկսեց երգել։ Նա նույնպես երգեց Մարկուսի համար, որը նրա ամբողջ աշխարհն էր։ Փոքրիկ Յուլիսիսը լսում էր ու նայում։ Ինչ-որ բան, ինչ֊որ տեղ խորհրդավոր էր թվում նրան և, չնայած քունը տանում էր, նա ուզում էր հասկանալ... Ի վերջո հաղթահարեց քունը և հարցրեց.
— Մարկուսն ո՞ւր է։
Միսիս Մաքոլին նայեց տղային։
— Դու պետք է հասկանաս...— սկսեց նա, ապա լռեց։
Յուլիսիսը փորձեց հասկանալ, բայց չգիտեր, թե ինչը պետք է հասկանար։
— Ի՞նչը հասկանամ,— հարցրեց նա։
— Մարկուսը,— ասաց միսիս Մաքոլին,— Իթաքայից հեռու է գնացել։
— Ինչո՞ւ,— հարցրեց Յուլիսիսը։
— Մարկուսը բանակում է,— ասաց միսիս Մաքոլին։
— Ե՞րբ է տուն գալու,— հարցրեց փոքրիկ տղան։
— Երբ պատերազմն ավարտվի,— ասաց միսիս Մաքոլին։
— Վա՞ղը։
— Չէ, վաղը չէ։

Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ


,,Կոմիտասյան օրերը,, միշտ էլ սիրելի նախագիծ է․ ամեն տարի փորձում ենք սովորողների հետ բացահայտել բոլորովին ուրիշ Կոմիտաս, բոլորովին այլ տեսանկյունից։ Իհարկե ,  բանահավաք, երաժիշտ, խմբավար Կոմիտասը մեր նախագծերում առավելապես բանաստեղծ Կոմիտասն է՝ իր յուրահատուկ ներքին երաժշտականություն ունեցող բանաստեղծություններով։ 
Դասարանում ընթերցելուց, քննարկելուց, վերլուծելուց հետո, որոշեցինք այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և այնտեղ ամբողջացնել, ամփոփել մեր նախագիծը։ 
Մինչ այդ նաև դիտել էինք Կոմիտասի մասին պատմող տեսանյութեր, կարդացել հետաքրքիր դրվագներ , և այս առումով թանգարանի ցուցադրությունը օգնեց ավելի պատկերավոր դարձնել իմացածը։ 

вторник, 11 октября 2022 г.

Ինչո՞ւ են մարդիկ բղավում...


Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Երբ մարդիկ վիճում են, նրանք բղավում են, ինչո՞ւ:
-Որովհետև նրանք կորցնում են իրենց հավասարակշռությունը,- պատասխանեց մի աշակերտ:
-Բայց ինչո՞ւ բղավել, եթե մարդը գտնվում է հենց քո կողքին,-հարցրեց ուսուցիչը,- հնարավոր չէ խոսել շշուկով: Ինչո՞ւ բղավել, եթե դու բարկացած ես:
Աշակերտներն առաջարկեցին իրենց տարբերակաները, բայց պատասխաններից ոչ մեկը չգոհացրեց իրենց ուսուցչին: Վերջապես նա բացատրեց.
-Երբ մարդիկ գոհ չեն միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը ծածկելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են բղավել: Ինչքան շատ են նրանք բղավում, այնքան բարձր են բղավում:

Պատուհան․ թարգմանչական-ստեղծագործական ամսագիր

,,Պատուհան,,  թարգմանչական-ստեղծագործական ամսագիր։ 
Ամսագրի բովանդակային ուղղությունները՝
  • Ստեղծագորածական
  • Թարգմանչական
  • Ռադիո-տեսանյութեր
Նպատակ՝ սովորողներին մոտիվացնել՝ ստեղծագործելու, թարգմանելու, ամսագիրը՝ որպես թարգմանչական-ստեղծագորածական աշխատանքների հանրայնացման միջոց։ 
Զարգացում՝ 
  • Ավելի ընդգրկուն նյութերի ստեղծում, 
  • Մեծ ծավալով ստեղծագործությունների թարգմանում, էլեկտրոնային գրքերի ստեղծում, 
  • Գործընկեր դպրոցներից սովորողների ընդգրկում աշխատանքներին, 
  • Թարգմանությունների և տեսանյութերի պատրաստում թիրախային խմբերի համար, որոնք կօգնեն ամսագիրը հանրային և ընթերցվող դարձնել։ 
Ներկայացնողներ՝
Հայկ Աղլամազյան՝ ամսագրի բովանդակությունը, աշխատելաոճը,
Քնարիկ Ադամյան՝ ստեղծագործական աշխատանքները
Յանա Սուքիասյան՝ ստեղծագործական աշխատանքները
Մոնիկա Պողոսյան՝ թարգմաչական աշխատանքները։ 

понедельник, 10 октября 2022 г.

Ուսուցչի տոնը Գոշում և Սևանավանքում


Հեղինակային կրթական ծրագրով տոները նշվում են առանձնահատուկ ՝ հայրենագիտության ներառմամբ։ 
Ուսուցչի տոնը՝ քայլքով, ընթերցմամբ, ազգային և հոգևոր երգերով,  տոնեցինք ուղևորվելով Հայաստանի հյուսիս՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ 
Առաջին կանգառը Գոշ գյուղի դպրոցում էր։ Գոշը երկու դպրոց ունի, նորակառույց և բարեկեցիկ ՝ գյուղի վերին հատվածում ապրող բնակիչների համար, հին դպրոցը՝ ոչ բարվոք վիճակում, գյուղի ներքևի հետվածում ապրողների համար։ 

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են


Մի առավոտ մտնում եմ գրասենյակ, տեսնեմ՝ մեր հաշվապահ միսիս Հիլպլին վերարկուն հագնում է, գլխարկը դնում, իսկ աչքերից արցունք է հոսում։ Ապրիլ ամիսն էր, և ի՛նչ անենք, որ ես եղած-չեղած՝ մի ինչ-որ գարշելի թաղման բյուրոյում չնչին գրասենյակային աշխատող էի։ Մի՞թե ես չունեի նոր գլխարկ ու նոր կոշիկներ։ Մի՞թե Հարավային խաղաղ-օվկիանոսյան ընկերությունը շաբաթ օրերը էժանացրած տարիֆով հատուկ գնացքներ չի ուղարկում Մոնտրեյ։ Եվ մի՞թե ես չեմ պատրաստվում վաղը գնալ Մոնտրեյ, ծովափ։ Շաբաթ օրը կաշխատեմ մինչև կեսօր, մտածում էի ես, Չարլիի կաֆեում մի հիանալի շնիցել կուլ կտամ տասնհինգ սենթով, հետո շտապ կգնամ Հարավային խաղաղօվկիանոսյան կայարան, հատուկ տոնական տոմս կգնեմ Մոնտրեյ գնալ-գալու համար, գնացք կնստեմ և շաբաթ օրվա կեսից մինչև երկուշաբթի առավոտը ազատ կլինեմ թռչունի պես։ Մի նկարազարդ ժուռնալ կգնեմ և մինչև Մոնտրեյ ամբողջ ճանապարհին պատմվածքներ կկարդամ։ Բայց ահա, մտնում եմ գրասենյակ, իսկ մեր հաշվապահ Միսիս Հիլպլին հագնում է իր վերարկուն, ծածկում է գլխարկը, իսկ աչքերից արցունք է հոսում։ Ես դադարեցի սուլել և շուրջս նայեցի։ Ամեն ինչ լուռ էր։ Միստր Ուայլիի առաձնասենյակի դուռը կիսաբաց էր, այնպես, որ պետք էր կարծել, որ նա արդեն եկել է։ Գրասենյակում ուրիշ ոչ ոք չկար։ ժամը ութն անց էր քսան րոպե, և լսվում էր, թե ինչպես բարձր թիկ-թակ է անում ժամացույցը, որի ձայնը սովորաբար մարդ չի նկատում։
 - Բարի լույս, միսիս Հիլպլի, - ասացի ես։ 

четверг, 6 октября 2022 г.

Էդմոնդո դե Ամիչիս․ Սիրտը


Իտալացի գրող 
Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:  

Մեր ուսուցիչը
Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.
— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի: